Սեմինարիա
Հռովմայեցիս 4-5


Հռովմայեցիս 4-5

Հավատք, գործեր և շնորհ

Photograph of actor portraying Jesus Christ in the Bible Videos.

Հռոմեացիներին ուղղված իր նամակում Պողոսը փորձեց օգնել հռոմեացի Սրբերին հասկանալ Քրիստոսի շնորհը՝ ուսուցանելով դրա կապը հավատքի և գործերի հետ: Պողոսի ուսմունքները կարող են օգնել մեզ ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսի միջոցով ներման և փրկության մեր կարիքը: Այս դասը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ և գնահատել Հիսուս Քրիստոսի շնորհը:

Ի՞նչը կփրկի ձեզ

Պատկերացրեք, որ դուք անապատում ծարավից մեռնում եք, և մոտակա բլրի վրա ջրով լի շիշ կա: Նշվածներից յուրաքանչյուրը որքանո՞վ է կարևոր ձեր փրկության համար:

Writing on a piece of paper with a pen or pencil. 1. Ձեր օրագրում գրեք հետևյալ տեքստը և նկարեք հետևյալին նման մի նկար:

  1. Ձեր հավատքը, որ ջուրը կարող է փրկել ձեզ

  2. Ջրին հասնելու ձեր ջանքերը

  3. Ջուրը

Line drawing of a stick figure man crawling in the desert to get some water. Sun and cactus are in scene
  • Ինչո՞ւ է ջուրը միակ բանը, որը կարող է ձեզ փրկել ծարավից մեռնելուց:

  • Հավատքը ջրի հանդեպ և ջրին հասնելու ջանքերն ինչո՞ւ բավարար չեն:

  • Ձեր հավատքը, ջանքերն ու ջուրը ինչպե՞ս են աշխատում բոլորը միասին:

Այս սցենարը կարող է օգնել ձեզ հասկանալ Պողոսի ուսմունքներն այն մասին, թե հավատքը, գործերը և շնորհն ինչ առնչություն ունեն արդարացման հետ:

  • Ինչպե՞ս կսահմանեիք հավատք, գործեր և շնորհ բառերը:

Օգտակար կլինի կրկնել այս բառերի սահմանումները Հռովմայեցիս 2-3-ի դասում կամ Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org):

Պողոսի ժամանակներում որոշ հրեա քրիստոնյաներ հավատում էին, որ իրենք կփրկվեն Մովսեսի օրենքին հնազանդվելուն ուղղված իրենց գործերի շնորհիվ: Պողոսը փորձեց ուղղել այդ թյուրըմբռնումը: Կարդացեք Հռովմայեցիս 4.16 հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը [ Հռովմայեցիս 4.16 , ծանոթագրություն ա]:

  • Այս հատվածն ի՞նչ է ուսուցանում այն մասին, թե մենք ինչպես ենք արդարացվում կամ ինչպես են մեր մեղքերը ներվում:

Այս հատվածում Պողոսն ուսուցանում է, որ մենք արդարացվում ենք հավատքով և գործերով՝ Հիսուս Քրիստոսի շնորհի միջոցով:

Writing on a piece of paper with a pen or pencil. 2. Հետևյալ կերպ անվանեք ձեր նկարը և նկարի ներքևում գրեք հետևյալ հարցերի ձեր պատասխանները.

Գրեք հավատք, գործեր և շնորհ բառերը ձեր նկարի տակ գրված արտահայտության դիմաց, այնպես որ բոլոր բառերը համապատասխանեն իրար:

  • Ի՞նչ կարող եք սովորել հավատքի և քաջության մասին այս համեմատությունից:

  • Ի՞նչ կարող եք սովորել Փրկիչի մասին այս համեմատությունից:

Ավելի շատ բան հասկացեք Հիսուս Քրիստոսի շնորհի մասին

Հիսուս Քրիստոսի շնորհը մեզ հնարավորություն է տալիս արդարացվել կամ ներվել և օրհնում է մեզ տարբեր ձևերով: Հիսուս Քրիստոսը մեզ տրամադրում է ոչ միայն մեր կյանքը փրկող ջուրը, այլ նաև ամրապնդում է մեր հավատքը և ջանքերը՝ այդ ջուրը ստանալու համար: Մենք այդ շնորհի միջոցով կարող ենք օրհնված լինել Նա հանդեպ մեր հավատը գործադրելուց ու լավ գործեր կատարելուց առաջ, դրա ընթացքում և դրանից հետո:

Այն ժամանակ Առաջին Նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը ուսուցանել է.

Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Մեր ողջ կյանքի ընթացքում Աստծո շնորհը աշխարհիկ օրհնություններ և հոգևոր պարգևներ է շնորհում մեզ, որոնք մեծացնում են մեր կարողությունները և հարստացնում մեր կյանքը: Նրա շնորհը մաքրում է մեզ։ Նրա շնորհն օգնում է մեզ հասնել մեր մարդկային լավագույն չափանիշին:

(Dieter F. Uchtdorf, “The Gift of Grace,” Ensign or Liahona, May 2015, 108)

  • Փրկիչի շնորհն ինչպե՞ս կարող օգնել ձեզ լավագույնս իրագործել ձեր ներուժը:

Կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները և որոնեք այլ օրհնություններ, որոնք առնչվում են Փրկիչի շնորհի հետ: Հռովմայեցիս 5․1-221

Եթեր 12.27

Մորոնի 10․32-33

  • Ի՞նչ լրացուցիչ օրհնություններ կարող ենք ստանալ Հիսուս Քրիստոսից՝ Իր շնորհի միջոցով:

  • Ե՞րբ եք զգացել Փրկիչի շնորհը ձեր կյանքում:

  • Ինչպե՞ս է դա ազդում Փրկիչի հանդեպ ձեր զգացմունքների վրա:

Ձեր կյանք հրավիրեք Փրկիչի շնորհը

Նախագահ Ուխդորֆը կիսվել է այս գաղափարով այն մասին, թե դուք ինչպես կարող եք լիարժեք ստանալ Հիսուս Քրիստոսի շնորհը.

Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Շնորհը Աստծո պարգև է, և Աստծո յուրաքանչյուր պատվիրանին հնազանդ լինելու մեր ցանկությունը մեր մահկանացու ձեռքը պարզելն է` մեր Երկնային Հորից այս սուրբ պարգևը ստանալու համար:

(Dieter F. Uchtdorf, “The Gift of Grace,” Ensign or Liahona, May 2015, 110)

Writing on a piece of paper with a pen or pencil. 3. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ մտքեր և զգացմունքներ եք ունենում, երբ մտածում եք ձեր կյանքի վրա Հիսուս Քրիստոսի շնորհի ազդեցության մասին:

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի Հիսուս Քրիստոսի շնորհը լիարժեք հրավիրեք ձեր կյանք:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ինչպե՞ս կարող ենք ընդունել շնորհի մեր կարիքը

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ այն ժամանակ Առաջին Նախագահությունից, տվել է հետևյալ հարցերը.

Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Արդյո՞ք հասկանում ենք, որ պարտական ենք Երկնային Հորը, և մեր ամբողջ հոգով խնդրում ենք Աստծո շնորհի համար:

Երբ մենք ծնկի ենք իջնում աղոթելու, արդյո՞ք դա անում ենք՝ հնչեցնելով մեր արդար գործերի լավագույն օրինակները, թե՞ դա անում ենք` խոստովանելով մեր սխալները, խնդրելով Աստծո ողորմությունը և հեղելով երախտագիտության արցունքները՝ փրկագնման զարմանահրաշ ծրագրի համար:

(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Շնորհի պարգևը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 109)

Մարդու կյանքում շնորհի ազդեցության ի՞նչ օրինակ գիտեք

«Հավատքի ճամփորդություն. Երբ ծնողները բաժանվում են» տեսանյութը (3:05) ChurchofJesusChrist.org կայքում ցուցադրում է մի կնոջ փորձառությունը, ում Հիսուս Քրիստոսի շնորհն օգնեց արձագանքել իր ծնողների բաժանմանը:

3:5

Faith Journey: When Parents Get Divorced

When Natalie’s parents were married, everything made sense. They were going to live together forever as a family. And then her parents got divorced, and Natalie’s testimony crumbled. She questioned everything about her religion.

Հռովմայեցիս 4.16 Ինչո՞ւ էր Աբրահամը հանդիսանում արդարացված լինելու օրինակ

Ուղղելով այն գաղափարը, որ միայն թլպատված և Մովսեսի օրենքը պահող մարդիկ կարող էին փրկվել, Պողոսն ուսուցանեց, որ Աբրահամը օրհնություններ ստացավ թլպատվելուց և Մովսեսի օրենքի ստեղծումից դարեր առաջ: Աբրահամը շարունակեց հավատարիմ լինել Աստծո հետ ուխտ կապելուց ու թլփատվելուց հետո: Այսպիսով, Պողոսը ցույց տվեց, որ մարդիկ արդարացվում էին ոչ թե Մովսեսի օրենքին հետևելու, այլ Հիսուս Քրիստոսի շնորհի միջոցով հավատալու և գործելու համար:

Աստծո շնորհն ի՞նչ կապ ունի Ադամի Անկման հետ

Հռովմայեցիս 5.12-21-ում Պողոսն ուսուցանել է, որ Հիսուս Քրիստոսն օգնում է մեզ հաղթահարել Անկման հետևանքները: Ադամի օրինազանցության պատճառով մեղքը և մահը աշխարհ մտան: Սակայն «մէկ մարդի՝ Յիսուս Քրիստոսի շնորհքով ստացած շնորհքն ու պարգեւի» շնորհիվ ( Հռովմայեցիս 5.15) բոլորը հաղթահարեցին մեղքի և մահվան հետևանքները և հավերժական կյանք ստացան: Պողոսի անդրադարձը Անկմանը օգնում է մեզ հասկանալ Փրկիչի շնորհի՝ ամեն բան հաղթահարելու ծավալուն զորությունը: