Վարդապետության սերտման կրկնություն 7
Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ սովորել, թե ինչպես կիրառել սուրբ գրություններում ուսուցանվող վարդապետությունը այն իրավիճակներում, որոնց դուք կամ ուրիշները կարող են հանդիպել: Այս դասը ձեզ հնարավորություններ կտա ձեր կյանքում կիրառել այս տարի սովորած վարդապետության հատվածներից մի քանիսը:
Օգնեք ուրիշներին
Պատկերացրեք, որ դուք սպասավորում եք ձեր ծխի որևէ ընտանիքի, ում հայրը վերջերս կորցրել է իր աշխատանքը: Այդ մարդը չափազանց ընկճված է և դադարել է եկեղեցի գնալ, աղոթել և կարդալ սուրբ գրությունները: Այդ ընտանիքում կա երեք երեխա՝ 17-ամյա օրիորդ, 15-ամյա պատանի և 10-ամյա աղջիկ: 10-ամյա աղջիկը և նրա մայրը երբեմն հաճախում են եկեղեցին: Օրիորդն ու պատանին հաճախ էին գնում եկեղեցի, բայց երբ նրանց հայրը գործազուրկ դարձավ, նրանց դադարեցին դա անել:
Վարդապետության սերտման հետևյալ հատվածներն ուսումնասիրելիս մտածեք, թե այդ ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը ինչ զգացմունքներ և դժվարություններ կարող է ունենալ: Մտածեք, թե այս սուրբ գրությունների ճշմարտություններից որոնք կարող են առավել օգտակար լինել նրանցից յուրաքանչյուրի համար և ինչու:
Սուրբ գրությունների հղումներ |
Սուրբ գրության հիմնական արտահայտությունը |
«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ. եւ ես հանգիստ կտամ ձեզ»: | |
Հիսուսն ասաց. «Ես կտամ քեզ երկնքի արքայութեան բանալիները»: | |
«Սիրիր քո Տէր Աստուծուն։ … Սիրիր քո ընկերին»։ | |
Հիսուս Քրիստոսը պատվիրեց` ճաշակեք հաղորդությունը «իմ յիշատակի համար»: | |
«Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար»։ |
1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Այդ ընտանիքի անդամները ինչպիսի՞ զգացմունքներ և դժվարություններ կարող են ունենալ:
-
Ինչո՞ւ է օգտակար մտածել այդ զգացմուքների և դժվարությունների մասին՝ առավել օգտակար ճշմարտությունն ընտրելուց առաջ:
2. Կատարեք հետևյալ վարժությունը և ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
Ընտրեք սցենարում նկարագրված ընտանիքի երեխաներից և ծնողներից մեկին: Ընտրեք վարդապետության սերտման այն հատվածն ու ճշմարտությունը, որոնք, ձեր կարծիքով, առավել օգտակար կլինեն նրանցից յուրաքանչյուրի համար:
-
Ո՞ր մարդկանց եք ընտրել: Վարդապետության սերտման հատվածներից և ճշմարտություններից որո՞վ կկիսվեիք նրանց հետ: Ինչո՞ւ:
Մտածեք ընտրված մարդկանցից յուրաքանչյուրի մասին:
-
Նրանց ի՞նչ գործողություններ կառաջարկեիք կատարել՝ այս հատվածներում ուսուցանվող ճշմարտություններով ապրելու համար:
-
Այդ գործողություններն ինչպե՞ս կարող են օգնել նրանց զորություն և ուժ ստանալ Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից:
Հետագա կիրառում
3. Լրացրեք հետևյալը.
Ընտրեք վարդապետության սերտման հատվածներից մեկը, որը դուք չեք օգտագործել նախորդ վարժության ժամանակ: Մտածեք որևէ իրավիճակ, որտեղ այս հատվածը կարող է օգնել որևէ մեկին իր հարցին պատասխան գտնել կամ դժվարություն հաղթահարել: Ձեր մտքերը գրանցեք ձեր օրագրում: