Սեմինարիա
Ղուկաս 15


Ղուկաս 15

Կորածների առակները

A father hugging his prodigal son. altered version

Փրկիչի մահկանացու ծառայության վերջում փարիսեցիները և դպիրները բողոքում էին հարկահավաքների և մեղավորների հետ Հիսուսի ընկերակցությունից: Այդ բողոքներին ի պատասխան՝ Հիսուսն ուսուցանեց կորած ոչխարի, կորած դրամի և անառակ որդու առակները: Այս դասը կօգնի ձեզ ճանաչել և զգալ, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ինչպես են սիրում և գնահատում ձեզ և բոլորին:

Ի՞նչ արժեք ունի այն

Ըստ մեկից տասը սանդղակի, որտեղ մեկը ցածր է, իսկ 10 բարձր, որքա՞ն եք ցանկանում հետևյալը:

  • Ձեր սիրած անուշեղենը

  • Ձեր սիրած անուշեղենը, եթե այն ընկավ հատակին

  • Ձեր սիրած անուշեղենը, եթե որևէ մեկը կանգնեց դրա վրա

  • 20 դոլար

  • 20 դոլար, եթե այն ընկավ հատակին

  • 20 դոլար, եթե որևէ մեկը կանգնեց դրա վրա

Մի պահ մտածեք, թե այս վարժությունը ինչպիսի առնչություն ունի անձերի արժեքի հետ:

  • Այս նմանությունն ինչպե՞ս է արտահայտում մեր մոտեցումը մեր սեփական արժեքին:

  • Ինչո՞ւ ենք մենք երբեմն հակված մտածել ինքներս մեր կամ ուրիշների մասին, կամ վերաբերվել ինքներս մեզ կամ ուրիշներին այնպես, կարծես մենք կամ նրանք ավելի փոքր արժեք ունեն:

Մտածեք, թե ինչպես եք դուք վերաբերվում նրանց, ովքեր ապաշխարության կամ ուղղվելու կարիք ունեն, այդ թվում՝ ինքներդ ձեզ: Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ այն մասին, թե Տերն ինչ է զգում ապաշխարության կարիք ունեցող մարդկանց հանդեպ և ինչպես է վերաբերվում նրանց:

Ղուկաս 15 գլխում Հիսուսն ուսուցանում է երեք առակ: Կարդացեք Ղուկաս 15.1-2-ը ՝ ուշադրություն դարձնելով այն իրավիճակին, որը դրդեց Փրկիչին ուսուցանել այդ առակները: Հարկահավաքները հրեաներ էին, ովքեր հարկ էին հավաքում հռոմեացիների համար և, հետևաբար, մնացած հրեաները ատում էին նրանց:

  • Այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում մեզ Փրկիչի մասին: Ինչպե՞ս կարող ենք երբեմն փարիսեցիներին նմանվել:

Հիսուս Քրիստոսը պատասխանեց փարիսեցիների և դպիրների բողոքներին՝ ուսուցանելով կորած ոչխարի, կորած դրամի և կորած որդու մասին:

Կորած ոչխարը և կորած դրամը

Shepherd carrying the lost lamb. Outtakes include the shepherd holding the sheep, walking with the lamb returning to the other shepherd, as well as some shots with the filming crew.
Woman looking for her lost coin.

Կարդացեք կամ կրկնեք կորած ոչխարի մասին առակը ( Ղուկաս 15.4-7-ում և Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը Ղուկաս 15.4-ում , ծանոթագրություն ա) և կորած դրամի առակը ( Ղուկաս 15.8-10-ում)՝ փնտրելով այն բառերն ու արտահայտությունները, որոնք ցուցադրում են, թե յուրաքանչյուր պատմության մեջ սեփականատերն ինչպես էր գնահատում կորած սեփականությունը:

  • Ո՞ր բառերն ու արտահայտություններն են ցուցադրում, թե որքան էր սեփականատերը գնահատում կորած սեփականությունը:

  • Այս առակներում ներկայացված ոչխարը կամ դրամն ինչպե՞ս կարող են ներկայացնել անձերին:

  • Ըստ այս պատմությունների՝ նրանք, ովքեր օգնում են գտնել հոգևորապես կորածնեին, ի՞նչ են զգում, երբ մեղավորն ապաշխարում է: Ի՞նչ են զգում Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը:

  • Ի՞նչ եք սովորել այս առակներից Փրկիչի մասին:

Անառակ որդին

Երրորդ առակը Ղուկաս 15 հատվածում սովորաբար հայտնի է որպես անառակ որդու առակը (անառակ բառը նշանակում է անպատկառ, անխոհեմ կամ խենթ): Սակայն այս առակը պատմում է երկու որդիների մասին, որոնցից երկուսն էլ իրենց հոր օգնության կարիքն ունեին: Այս պատմությունն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք այն ճշմարտություններին, որոնք բացահայտում են, թե Երկնային Հայրն ինչ է զգում Իր հոգևորապես կորած զավակների հանդեպ և ինչպես է վերաբերվում նրանց:

Կարդացեք Ղուկաս 15.11-32 հատվածը , պատկերացնելով, որ այս պատմության մեջ ներկայացված հայրը ներկայացնում է Երկնային Հորը: Կարող եք նշել այն բառերն ու արտահայտությունները, որոնք բացահայտում են, թե Նա ինչ է զգում Իր զավակների հանդեպ: Կարող եք նաև դիտել «Անառակ որդին» տեսանյութը (5:33) ChurchofJesusChrist.org կայքում և ընթացքում հետևել ձեր սուրբ գրություններին:

Woman looking for her lost coin.

Հիշեք, թե փարիսեցիներն ինչպես քննադատեցին Փրկիչին՝ մեղավորներին ընդունելու և նրանց հետ ճաշելու համար:

  • Ձեր կարծիքով, Փրկիչն ի՞նչ էր ուզում, որ փարիսեցիները սովորեն այս առակից:

  • Ձեր կարծիքով այս առակում ի՞նչն է ամենաարդիականը հասկանալու և հիշելու համար: Ինչո՞ւ:

Այս առակը մեզ ուսուցանում է հետևյալ ճշմարտությունը. Երկնային Հայրը գնահատում և սիրում է Իր զավակներին և գրկաբաց սպասում է բոլոր նրանց, ովքեր կդիմեն Իրեն:

  • Ինչպե՞ս կարելի է կիրառել Ղուկաս 15 գլխում ներկայացված առակները նրանց համար, ովքեր հոգևորապես կորած են մեղքի պատճառով, ինչպես նաև նրանց, ովքեր տարբերվում են, գնահատված չեն կան անտեսված են:

Writing on a piece of paper with a pen or pencil. 1: Ավարտեք հետևյալ վարժությունը և ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին:

Ճանաչեք ձեր անհատական արժանավորությունը

Ձեր օրագրի էջում նկարեք ոչխարը ձեռքի մեջ պահող հովիվի կամ որդուն գրկող հոր մի հասարակ պատկեր: Օգտագործեք նկարի շուրջ եղած տարածությունը՝ հետևյալը գրանցելու համար.

  • Բառերը կամ արտահայտությունները (այդ թվում Ղուկաս 15 գլխից), որոնք ձեզ հիշեցնում են այն մասին, թե որքան սիրված եք դուք և բոլորը Երկնային Հոր կողմից, նույնիսկ, երբ դուք և ուրիշները ապաշխարության կարիք ունեն:

  • Թե դուք ինչպես կարող եք կարեկցանքով վերաբերվել նրանց, ովքեր ապաշխարության կարիք ունեն, այդ թվում ինքներդ ձեզ:

  • Երբ մտածում եք, թե ինչպես վերաբերվել ինքներդ ձեզ և ուրիշներին, ինչպե՞ս եք ցանկանում կիրառել այն, ինչ այսօր սովորեցիք:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ղուկաս 15․7 : Տերն ի՞նչ նկատի ուներ՝ ասելով «իննսուն եւ ինն արդարների համար, որոնց ապաշխարութիւն պէտք չէ»:

Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ կորած ոչխարի առակի մեկնաբանություններից մեկի դեպքում պետք է համեմատել իննսունինը ոչխարներին փարիսեցիների և սադուկեցիների հետ, ովքեր մտածում էին, որ իրենք կարիք չունեն Հիսուս Քրիստոսի մոտ գալու և ապաշխարելու (տես Պատմություն, 1838-1856 [Եկեղեցու ձեռագիր պատմությունը], հատոր Դ-1, 1459, josephsmithpapers.org):

Ինչո՞ւ է կարևոր փնտրել, գտնել և աճեցնել նրանց, ովքեր կորած են

Տասներկու Առաքյալների Քվորումի գործող Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը ուսուցանել է.

Official portrait of President M. Russell Ballard of the Quorum of the Twelve Apostles, 2004.

Յուրաքանչյուր հոգի շատ թանկ է մեր Երկնային Հոր համար: Մենք երբեք չպետք է մոռանանք, որ Քավության միջոցով Տեր Հիսուս Քրիստոսը մեծ գին վճարեց մեզանից յուրաքանչյուրի փրկագնման համար: Նրա տանջանքները չպետք է ապարդյուն անցնեն միայն նրա համար, որ մենք ի վիճակի չենք աճեցնել և ուսուցանել նրանց, ովքեր ձգտում են Եկեղեցու ակտիվ մաս դառնալ:

(Մ․ Ռասսել Բալլարդ, «Արդյո՞ք մենք հասցնում ենք», Ensign, նոյեմբեր 1998, 8):

Ղուկաս 15.12-13 Որդին ի՞նչ նկատի ուներ, երբ ասաց. «Տուր ինձ ինչ որ բաժին կ’հասնէ ինձ ստացուածքիցդ»

Ըստ Փրկիչի ժամանակների սովորությունների, որդին ստանում էր իր հոր ժառանգությունը միայն նրա մահից հետո: Որդու ցանկությունը՝ ստանալ իր ժառանգությունը իր հոր մահից առաջ (տես Ղուկաս 15.12-13,) պետք է որ մեծ վիրավորանք լիներ: Այդպիսի խնդրանքը նշանակում էր, որ որդին մերժում է իր հորը, իր տունը, իր դաստիարակությունը և նույնիսկ՝ իր ամբողջ համայնքը:

(Նոր Կտակարան. Ուսանողի ձեռնարկ [2018], ChurchofJesusChrist.org)

Ի՞նչ այլ աղբյուրներ կարող են ինձ օգնել հասկանալ և կիրառել անառակ որդու առակը

3:48

Unto All the World: The Prodigal Son Returning

Elder Dallin H. Oaks of the Quorum of the Twelve Apostles affirms his testimony of Heavenly Father's plan, as Paul Mandler shares his Prodigal son story of losing, then regaining his faith and testimony in the gospel of Jesus Christ.

6:8

The Other Prodigal Son

Elder Jeffrey R. Holland shares the story of the older brother of the prodigal son and reminds us that "no one of us is less treasured or cherished of God than another. He loves each of us—insecurities, anxieties, self-image, and all."