Հովհաննես 11․1-46, Մաս 2
Հիսուսը կենդանացնում է մահացած Ղազարոսին
Նախորդ դասին դուք բացահայտեցիք որոշ սկզբունքներ մահացած Ղազարոսի կենդանացման պատմությունից: Այս դասը ձեզ հնարավորություն կտա ուսուցանել մի սկզբունք, որը կօգնի ձեզ և ուրիշներին ստանալ Փրկիչի օգնությունը կյանքի փորձությունների ժամանակ:
Ուսուցման ազդեցությունը
Հիշեք մի դեպք, երբ ձեզ որևէ բան են ուսուցանել Հիսուս Քրիստոսի կամ Նրա ավետարանի մասին, և այն խորը ազդեցություն է թողել ձեզ վրա:
-
Ինչպե՞ս է այն ուսուցանվել:
-
Ինչո՞ւ էր այնքան ազդեցիկ:
Հիսուս Քրիստոսը Վարդապետ Ուսուցիչն է։ Քանզի Նա ուսուցանում էր մեծ զորությամբ և Հոգով, Նրա ուսմունքները խորը ազդեցություն էին թողնում Նրան հնազանդությամբ լսողների վրա (տես Հովհաննես 3.2 , Հովհաննես 6.35, 68-69):
-
Կարո՞ղ եք օրինակ բերել մի քանի մարդկանց, ում վրա Փրկիչի ուսմունքները մեծ ազդեցություն են թողել:
Մտածեք Փրկիչի օրինակի մասին և ձեր անձնական փորձառությունների մասին՝ Հովհաննես 11.1-46 հատվածներում նկարագրված մահացած Ղազարոսի կենդանացման մասին պատմության հիման վրա կարճ դաս պատրաստելիս և ուսուցանելիս: Փրկիչի ուսմունքի տարրերից մեկն այն է, որ Նա միշտ ուսուցանել է ճշմարիտ վարդապետություն և սկզբունքներ: Այս դասի ժամանակ դուք հնարավորություն կունենաք հետևել Փրկիչի օրինակին՝ ճշմարիտ սկզբունք ուսուցանելիս: Զարգացնելով Փրկիչի նման ուսուցանելու ձեր կարողությունը՝ դուք ավելի շատ եք նմանվում Նրան:
Ղազարոս
Որքան հնարավոր է, հիշեք մահացած Ղազարոսի կենդանացման մասին պատմություն մանրամասները: Անհրաժեշտության դեպքում կարդացեք հետևյալ ամփոփումը:
Մարիամը և Մարթան Ղազարոսի հիվանդության մասին լուր ուղարկեցին Հիսուսին։ Հիսուսը միտումնավոր հետաձգեց իր ճամփորդությունը և տեղ հասավ Ղազարոսի մեռնելուց չորս օր անց։ Լցված սիրով և գթությամբ՝ Հիսուսը կենդանացրեց մահացած Ղազարոսին։ Աստվածային զորության այս ազդեցիկ պատկերն ընդգծում է, որ Հիսուսն ընտրված Մեսիան էր և զորություն ուներ մահվան վրա։ Այս հրաշքը տեսնելուց հետո քահանայապետերը և փարիսեցիները ծրագրում են սպանել Հիսուսին և Ղազարոսին։
Ձեր դասը
Պատրաստեք մի դաս, որը հիմնված կլինի Հովհաննես 11 գլխում ուսուցանվող որևէ սկզբունքի վրա: Հետևյալ տարբերակներից ընտրեք այն սկզբունքը, որը ձեզ բոլորից շատ է հետաքրքրում կամ որն, ըստ ձեզ, առավել օգտակար է պատանիների համար:
Դասի տարբերակ 1. Փրկիչը կարող է մեր կյանքում հրաշքներ գործել, եթե փորձությունների ժամանակ մենք գործենք Նրա հանդեպ հավատքով ( Հովհաննես 11.20–27 , 38–45):
Դասի տարբերակ 2. Աստծո հրաշքները մեր կյանքում տեղի են ունենում Նրա կամքի և ժամանակի համաձայն (տես Հովհաննես 11.1–7 , 11–17, 39–45):
Դասի տարբերակ 3. Մենք կարող ենք հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին՝ կարեկցանք դրսևորելով ուրիշների հանդեպ ( Հովհաննես 11.32–36 , 43–44):
Դասի տարբերակ 4. Մենք կարող ենք տեսնել Սստծո սիրո և զորության դրսևորումը, երբ Նա մեզ ուժ է տալիս և սփոփում է փարձությունների ժամանակ ( Հովհաննես 11.1-7 , 11-15 , 38-46):
Դասի տարբերակ 5. Հիսուս Քրիստոսը զորություն ունի կյանքի և մահվան վրա ( Հովհաննես 11.20-27 , 39-46):
Դասի տարբերակ 6. Այս պատմությունից ընտրեք ձեր սեփական սկզբունքը ( Հովհաննես 11.1-46):
1. Ձեր օրագրում կատարեք հետևյալը.
Պատասխանեք հետևյալ հուշումներին, որպեսզի օգնեք ինքներդ ձեզ նախագծել ձեր դասը: Կարող եք դասը պատրաստել 15-20 րոպեում և այն ուսուցանել 5-10 րոպեում:
-
Ինչպե՞ս կարող եք ներկայացնել ձեր կողմից ընտրված սկզբունքն այնպես, որ այն օգնի ձեր ուսանողներին հասկանալ, թե ինչու է այն կարևոր:
-
Ո՞ր հատվածներն եք կարդալու ձեր ուսանողների հետ՝ այդ սկզբունքը ավելի լավ ցուցադրելու համար: (Եթե գիտեք սուրբ գրության մեկ այլ պատմություն, հատված կամ Եկեղեցու ղեկավարի հայտարարություն, որը կարող է օգնել ձեր ուսանողներին հասկանալ սկզբունքը, կարող եք այն նույնպես գրել այստեղ:)
-
Այս պատմությունն ի՞նչ է ուսուցանում ձեզ Փրկիչի մասին: Կարող եք խնդրել ձեր ուսանողներին կիսվել, թե ինչ են սովորում Հիսուս Քրիստոսի մասին այս սկզբունքից:
-
Ի՞նչ կարող եք պատմել այն մասին, թե այս սկզբունքն ինչպես է օգնել ձեզ: Ի՞նչ օրհնություններ եք ստացել այդ սկզբունքով ապրելու շնորհիվ: Կարող եք ուսանողներին առաջարկել նույնպես կիսվել փորձառություններով:
-
Գրեք ձեր մտքերը ուսուցանվող սկզբունքի մասին և կարճ բացատրություն այն մասին, թե այն ինչպես է ամրապնդում Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությունը: Կիսվեք ձեր վկայությամբ, եթե զգում եք, որ պետք է դա անեք:
2. Ուսուցանեք ձեր դասը ընտանիքի անդամին կամ ընկերոջը: Երբ ավարտեք, պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ի՞նչ սովորեցիք այդ փորձառությունից:
-
Պատրաստելով և ուսուցանելով այս դասերը, ինչպե՞ս կարող եք օգնել ձեզ և ուրիշներին ավելի շատ մոտենալ և նմանվել Փրկիչին:
Լրացուցիչ աղբյուրներ
Հետևյալ տեսանյութերը և ելույթները կարող են օգնել ձեզ պատրաստել և ուսուցանել ձեր դասը: Կարող եք այս նյութերն օգտագործել հետևյալ կերպ.
-
ուսուցանվող սկզբունքներն ավելի լավ հասկանալու համար
-
ուսուցման ընթացքում ձեր խոսքերով ներկայացված ճշմարտությունները, պատմությունները կամ գաղափարները բացահայտելու համար
-
ուսուցման ընթացքում անհրաժեշտ հայտարարությունները կամ տեսանյութերը գտնելու համար
Բոլոր թվարկված տեսանյութերը կարող եք գտնել ChurchofJesusChrist.org կայքում:
Դասի տարբերակ 1. Փրկիչը կարող է հրաշքներ գործել մեր կյանքում, եթե մենք հավատանք Նրան փորձությունների ժամանակ
Նեյլ Լ. Անդերսեն, «Հավատքը պատահականության արդյունք չէ, այլ՝ ընտրության» (գերագույն համաժողով, հոկտեմբեր 2015) (դիտեք 1:40-4:32-ը):
«Բացահայտելով անհավատալին. քաղցկեղն ու փորձություններն ինչ կարող են ուսուցանել մեզ» (5:33):
Դասի տարբերակ 2. Աստծո հրաշքները մեր կյանքում գալիս են Նրա կամքով և այն ժամանակ, երբ Նա է ցանկանում
Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Տիրոջը սպասելիս», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 115–-17:
Ջեֆրի Ռ. Հոլլանդ «Սպասվող բարիքները» (4:55):
Դասի տարբերակ 3. Մենք կարող ենք հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին՝ կարեկցանք դրսևորելով ուրիշների հանդեպ
Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Դուք իմ ձեռքերն եք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 68-75:
«Սգացեք նրանց հետ, ովքեր սգում են» (դիտեք 8:54-11:36-ը):
Դասի տարբերակ 4. Մենք կարող ենք տեսնել Սստծո սիրո և զորության դրսևորումը,
երբ Նա մեզ ուժ է տալիս և սփոփում է փորձությունների ժամանակ
Ջոն Ս. Փինգրի Կրտսեր, «Ես աշխատանք ունեմ քեզ համար» (գերագույն համաժողով, հոկտեմբեր 2017) (դիտեք 5:49-6:48-ը):
«Օգտագործեք ձեր փորձությունները ուրիշներին օգնելու համար. Հույսը գործում է» (դիտեք 4:05-10:54-ը):
Դասի տարբերակ 5. Հիսուս Քրիստոսը զորություն ունի կյանքի և մահվան վրա
Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Հիսուս Քրիստոսի Հարությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 111-14:
Փոլ Վ. Ջոնսոն, «Եւ մահն այլեւս չի լինիլ» (գերագույն համաժողով, ապրիլ 2016) (դիտեք 0:17-4:56-ը):