Հովհաննես 4․ Մաս 1
Կինը ջրհորի մոտ
Գալիլեա գնալու ճանապարհին Հիսուսը ջրհորի մոտ սամարացի մի կնոջ ուսուցանեց «կենդանի ջրի» մասին, որ ԻՆքն էր առաջարկում: Կինը հասկացավ, որ Հիսուսը Քրիստոսն էր: Այս դասը նախատեսված է օգնել ձեզ հասկանալ, որ զգում եք Փրկիչի կարիքը և զգալ Նրա սերը ձեր հանդեպ:
Սովորել Հիսուս Քրիստոսի մասին
Սուրբ գրություններն ուսումնասիրելիս գուցե նկատել եք, որ Փրկիչը հաճախ ուսուցանում էր հոգևոր ճշմարտություններ՝ օգտագործելով մարդկանց ծանոթ իրավիճակներ և առարկաներ: Ուսումնասիրեք հետևյալ նկարները և խորհեք այն հոգևոր ճշմարտությունների վերաբերյալ, որոնք մենք կարող ենք սովորել Փրկիչի մասին՝ ջուրը համեմատելով Նրա հետ:
-
Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է ջուրն առնչվել Հիսուս Քրիստոսի հետ և ուսուցանել ձեզ Նրա մասին:
Խորհեք հետևյալ հարցերի շուրջ և մտածեք, թե որքան եք զգում Հիսուս Քրիստոսի կարիքը:
-
Արդյո՞ք ձեր կյանքում զգում եք Հիսուս Քրիստոսի կարիքը նույնքան կամ ավելի շատ, որքան ջրի կարիքը: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։
Այս դասին դուք կուսումնասիրեք մի պատմություն, որի միջոցով Փրկիչը օգնեց կնոջը հասկանալ, որ Փրկիչի համար նրա հոգևոր կարիքն ավելի մեծ էր, քան ջրի, որը նա եկել էր վերցնելու: Ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք Հոգու հուշումներին, որոնք օգնում են ձեզ ճանաչել, թե որքան եք զգում Փրկիչի կարիքը և իմանալ Նրա ցանկությունը, որ դուք ստանաք օրհնություններ, որոնք միայն Նա կարող է առաջարկել:
Կինը ջրհորի մոտ
Հրեաստանից Գալիլեա ճամփորդելիս Հիսուսն անցավ Սամարիայով (տես Հովհաննես 4.3–4): Եթե դուք հնարավորություն ունեք ուսումնասիրելու Աստվածաշնչի Հակոբոս Թագավորի տարբերակի Վերջին Օրերի Սրբերի հրատարակությունը, ապա կարող եք գտնել այդ վայրերը քարտեզ 1-ի միջոցով, « Սուրբ Երկրի ֆիզիկական քարտեզ »՝ սուրբ գրություների Աստվածաշնչի քարտեզներ բաժնում:
Փրկիչի ժամանակներում Հրեաստանի և Գալիլեայի միջև ճամփորդող հրեաները հաճախ ավելի երկար ճանապարհ էին ընտրում, որպեսզի խուսափեն Սամարիայով անցնելուց՝ հրեաների և սամարացիների միջև գոյություն ունեցող ատելության պատճառով: Իր ճամփորդության ընթացքում Հիսուսը հավանաբար հոգնել էր և ծարավ էր, երբ ցերեկվա շոգին նստեց ջրհորի մոտ (տես Հովհաննես 4.6): Մինչ Նա այնտեղ էր, սամարացի մի կին նույնպես եկավ այնտեղ ջուր վերցնելու:
Ուսումնասիրեք, թե Հիսուսն ինչ ուսուցանեց սամարացի կնոջը Հովհաննես 4.5–14 -ում և նշեք, թե ինչ սովորեցիք Փրկիչի մասին: Կարող եք նաև դիտել «Հիսուսը ուսուցանում է սամարացի կնոջը» տեսանյութի 0:00-2:01 հատվածը, և զուգահեռ հետևել ձեր սուրբ գրություններին:
-
Ինչպե՞ս կնկարագրեիք կնոջ վերաբերմունքը Փրկիչի նկատմամբ այդ հատվածներում։ Ձեր կարծիքով, նա ինչո՞ւ այդպես վարվեց։
-
Ձեր կարծիքով, ի՞նչ էր ուսուցանում Հիսուսը, երբ ասաց, որ կարող է կենդանի ջուր տալ այդ կնոջը:
Կարդացեք Հովհաննես 4.15-26 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե Հիսուսը ինչպիսի սեր ու կարեկցանք դրսևորեց այս կնոջ հանդեպ, երբ նրանք փոխգործակցոմ էին: Մտածեք, թե որքանով են Փրկիչի ուսմունքները առնչվում ձեզ հետ: Կարող եք նաև դիտել «Հիսուսը ուսուցանում է սամարացի կնոջը» տեսանյութի 2:02-4:11 հատվածը, և զուգահեռ հետևել ձեր սուրբ գրություններին:
-
Ձեր կարծիքով, Փրկիչն ինչպե՞ս օգնեց այդ կնոջը գիտակցել կենդանի ջրի կարիքը, որ Ինքն էր առաջարկում:
-
Ի՞նչ կարող եք սովորել Փրկիչից, երբ նա ցանկացավ օգնել այդ կնոջը, չնայած նրա անկատարությանը:
-
Այս պատմությունն ինչպե՞ս է օգնում մեզ հասկանալ, թե Փրկիչն ինչպես է վերաբերվում մեզանից յուրաքանչյուրին՝ նույնիսկ մեր անկատարություններով հանդերձ:
Կարդացեք Հովհաննես 4:28–30-ը և ուշադրություն դարձրեք, թե սամարացի կինն ինչպես արձագանքեց, երբ Հիսուսն ասաց նրան, որ Ինքը Մեսիան է:Ձեր կարդացածը համեմատեք այն եղանակի հետ, որով կինն առաջին անգամ արձագանքեց Հիսուսին, երբ նրանք սկսեցին իրենց խոսակցությունը:
-
Ձեր կարծիքով, ի՞նչը նրան փոխեց Հիսուսի հետ խոսակցության ընթացքում:
-
Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը փոխել կամ ազդել ձեր մտածելակերպի վրա:
-
Ի՞նչ ընտրություններ կարող եք անել այսօր, որպեսզի դրանք օգնեն ձեզ ավելի շատ մոտենալ Հիսուս Քրիստոսին։
Յոթանասունի Նախագահությունից երեց Ռոբերտ Ս. Գայը կիսվել է որոշ ճշմարտություններով, որոնք մենք կարող ենք սովորել այս պատմությունից: Կարող եք դիտել նաև «Մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը» տեսանյութի 7:41-9:23 հատվածը: Այս տեսանյութը կարելի է գտնել ChurchofJesusChrist.org կայքում։
Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Հովհաննես 4.4
: Ինչո՞ւ է կարևոր, որ Հիսուսը ճամփորդեց Սամարիայի միջով
Ճամփորդելիս հրեաները սովորաբար շրջանցում էին Սամարիան, այլ ոչ թե անցնում դրա միջով՝ հրեաների և սամարացիների միջև գոյություն ունեցող թշնամության պատճառով: Մեծ թշնամանք կար հրեաների և սամարացիների միջև, «քանի որ սամարացիները ուրացել էին Իսրայելական կրոնը» (Սուրբ գրությունների ուղեցույց « Սամարացիներ », scriptures.ChurchofJesusChrist.org, տես նաև Աստվածաշնչի բառարան, « Սամարացիներ »): Սակայն Հովհաննեսը նշում է, որ Հիսուս Քրիստոսը «պետք է անցներ Սամարիայի միջով» ( Հովհաննես 4.4), հստակ ընդգծելով Փրկիչի մտադրությունը այն գործի վերաբերյալ, որը Նա պետք է աներ այնտեղ:
Հովհաննես 4.24
: Արդյո՞ք Աստված Հոգի է:
Ոմանք կարող են զարմանալ Հովհաննես 4.24 հատվածում Հիսուսի այն հայտարարության վրա, որ Աստված հոգի է: Այս հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը տալիս է կարևոր հստակեցում. «Աստուած Հոգի է, եւ նորան երկրպագողները պէտք է հոգով եւ ճշմարտութիւնով երկրպագեն ( Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 4.26, [ Հովհաննես 4.24 -ում, ծանոթագրություն ա]): Ժամանակակից հայտնությունը նաև ուսուցանում է, որ Աստված ունի ոսկորից ու մսից մարմին (տես Վարդապետություն և Ուխտեր 130.22–23 , տես նաև Ծննդոց 5.1–3 , Եբրայեցիս 1.1–3):
Կնոջ վրա ինչպե՞ս ազդեց Հիսուսի հետ խոսակցությունը ջրհորի մոտ
Նախագահ Բոննի Հ. Քորդոնը՝ Երիտասարդ կանանց գերագույն նախագահը, ուսուցանել է.
Քրիստոսը կարեկցում էր և տեղյակ էր ջրհորի մոտ եկած կնոջ ու նրա կարիքների մասին: Նա հանդիպեց այդ կնոջն այն վայրում, որտեղ կինը գտնվում էր այդ պահին և սկսեց խոսել ինչ-որ ծանոթ և ընդհանուր բանի մասին: Եթե նա չշարունակեր դրանից հետո, ապա դա մի հաճելի հանդիպում կլիներ։ Բայց դրանից հետո այդ կինը չէր գնա քաղաք և հայտարարի․ «Եկէք տեսէք … Արդեօք նա՞ է Քրիստոսը» [Հովհաննես 4․29]։ Աստիճանաբար, զրույցի ընթացքում նա բացահայտեց Հիսուս Քրիստոսին, և չնայած իր անցյալին, այդ կինը դարձավ լույսի օրինակ՝ լուսավորելով ճանապարհը, որ ուրիշները տեսնեն:
Բոննի Հ. Քորդոն, «Որ նրանք կարողանան տեսնել», Ensign կամ Լիահոնա, մայիս 2020, 79։