Սեմինարիա
Հովհաննես 2


Հովհաննես 2

Հիսուսը ջուրը գինի է դարձնում

Jesus talking to Mary at a wedding feast.

Հիսուսը ջուրը գինի դարձրեց հարսանեկան խնջույքի ժամանակ և դա երկրային ծառայության ընթացքում Նրա կատարած առաջին հրաշքն էր: Այս դասը կօգնի ձեզ ավելացնել ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ, երբ դուք կուսումնասիրեք այս հրաշքը և ճշմարտություններ կբացահայտեք Փրկիչի զորության և բնավորության մասին:

Ո՞ւմ եք դուք վստահում

  • Արդյոք հնարավո՞ր է որևէ մեկին այնքան վստահել, որ անեք այն, ինչ նա ձեզ խնդրում է:

  • Ի՞նչ պետք է իմանաք այդ մարդու մասին, որպեսզի պատրաստ լինեք անել դա:

Մի պահ մտածեք՝ արդյոք դուք բավական լավ գիտեք Փրկիչին, որպեսզի վստահեք Նրան և անեք այն, ինչ Նա ձեզ խնդրում է: Հովհաննես 2 գլուխն ուսումնասիրելիս փնտրեք Նրա զորության և բնավորության վկայություններ, որոնք կարող են ավելացնել ձեր վստահությունը Նրա հանդեպ և ձեր պատրաստակամությունը՝ հնազանդորեն անել այն, ինչ Նա ձեզ խնդրում է:

Հիսուսի ծառայության առաջին գրանցված հրաշքը

Փրկիչի երկրային ծառայության ընթացքում կատարված առաջին հրաշքը նկարագրված է Հովհաննես 2 գլխում: Այդ պատմությունն ուսումնասիրելուց առաջ օգտակար կլինի իմանալ, որ գինու որակը տարիքի հետ բարձրանում է, և հարսանեկան խնջույքի հյուրընկալողների համար ամոթալի կլիներ գինու պակասություն ունենալ:

Այս պատմությունը կարդալուց առաջ կարող եք դիտել «Հիսուսը ջուրը գինի է դարձնում» տեսանյութը (2:26), որը կարող եք գտնել ChurchofJesusChrist.org կայքում:

2:26

Jesus Turns Water into Wine

Դանդաղ կարդացեք Հովհաննես 2.1-11 հատվածները և ընդգծեք ձեզ համար կարևոր մասերը: Ուսումնասիրելիս կարող եք մտածել, թե ինչ կպատասխանեիք հետևյալ հարցերին. ձեր կարծիքով, Մարիամն ի՞նչ գիտեր իր Որդու մասին: Ձեր կարծիքով, ծառաներն ի՞նչ իմացան Հիսուսի մասին:

Հետևյալ հարցերի համար պատասխանեք ա և կամ բ կամ գ:

ա. Ի՞նչ ճշմարտություններ իմացաք Փրկիչի զորության և Նրա բնավորության մասին:բ. Կարո՞ղ եք պատկերացնել հանգամանքներ, երբ այդ ճշմարտությունների իմացությունը կարող էր ներկայումս օգնել որևէ մեկին:գ. Հիսուս Քրիստոսի մասին այս ճշմարտությունների իմացությունն ինչպե՞ս է օրհնել ձեր կյանքը:

«Ինչ որ ասէ ձեզ, արէք»

Ինչպես Նոր Կտակարանի բազմաթիվ այլ մասերում, Հովհաննես 2.4 հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը ևս օգնում է մեզ ձեռք բերել լրացուցիչ գաղափարներ Փրկիչի մասին: Այն ասում է. «Ի՞նչ կպատվիրես, որ ես անեմ քեզ համար, կին. ես կանեմ այն. քանզի իմ ժամանակը դեռ չի հասել» ( Հովհաննես 2.4 , ծանոթագրություն ա):

  • Այս հատվածն ի՞նչ է ուսուցանում ձեզ Փրկիչի՝ Իր մոր հետ ունեցած հարաբերությունների մասին:

Կարող եք նշել, թե Մարիամն ինչ ասաց ծառաներին ըստ 5-րդ հատվածի :

  • Մարիամի հրահանգները ծառաներին ի՞նչ է մեզ ուսուցանում Հիսուսի հանդեպ նրա հավատքի մասին:

Յոթանասունի Նախագահությունից երեց Լ. Վիթնի Քլեյթոնը բացատրեց, թե Մարիամն ինչ գիտեր Հիսուսի մասին, որը ամրապնդեց նրա հավատքը Նրա հանդեպ:Կարող եք դիտել «Ինչ որ ասէ ձեզ, արէք» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում՝ 1:40-2:29-ը, կամ կարդալ հետևյալ հայտարարությունը:

12:46

Ինչ որ ասէ ձեզ, արէք

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Արդյո՞ք աստվածաշնչյան ժամանակներում գինի խմելը հակառակ էր պատվիրաններին

Աստվածաշնչում շատ է նշվում հարբեցողության և ոգելից խմիչքներից եկող չարիքի մասին (օրինակ, տես Առակաց 23.20–21 ; Եսայիա 5.11–12 ; Եփեսացիս 5.18): Այս հատվածները հատկապես չեն արգելում ալկոհոլի օգտագործումը, սակայն դրանք դատապարտում են ալկոհոլի չարաշահումն ու հարբեցողությունը: Մեր օրերում Տերը հայտնել է Իմաստության խոսքը, որն արգելում է ոգելից խմիչքների օգտագործումը (տես Վարդապետություն և Ուխտեր 89.4-7): Մենք չպետք է դատենք ավելի վաղ դարաշրջանների մարդկանց՝ ըստ մեր օրերում տված Տիրոջ պատվիրանների:

(Նոր Կտակարան. Ուսանողի ձեռնարկ [2018], ChurchofJesusChrist.org)

Հիսուս Քրիստոսն ինչո՞ւ է Իր մորը «Կին» կոչում

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեյմս Ի. Թալմիջը (1862–1933) բացատրել է.

Portrait of James E. Talmage.

«Որդու կողմից իր մորը «Կին» բառով դիմելաձևը մեր ականջների համար կարող է կոպիտ հնչել, եթե ոչ՝ անհարգալից, սակայն դրա օգտագործումը իրականում հակառակ իմաստ էր կրում: … Երբ Քրիստոսը Իր մահկանացու կյանքի վերջին սոսկալի պահին խաչը բարձրացված հոգևարքի մեջ մահանում էր, նայեց վար՝ ողբացող Մարիամին՝ Իր մորը, և նրան Իր սիրելի առաքյալ Հովհաննեսի խնամքին հանձնեց, ասելով. «Ով կին, ահա քո որդին»: [ Հովհաննես 19.26 ]: Կարո՞ղ ենք արդյոք մտածել, որ այդ ծայրահեղ լարված պահին, երբ մեր Տերը մտահոգվեց Իր մոր համար, ումից շուտով մահը պիտի բաժաներ Իրեն, Իր մոր հանդեպ հարգանքից, քնքշությունից և սիրուց բացի այլ զգացմունքներ կարող էր տածել:

(Ջեյմս Է. Թալմիջ, Հիսուսը Քրիստոսն է [1916], 144-45)

Հովհաննես 2․6:

Ի՞նչ է տակառը

Տակառը հավասար է մոտավորապես ինը ամերիկյան գալոնի (կամ 34 լիտրի), այնպես որ վեց կարասների մեջ կարող էր տեղավորվել 100-160 գալոն (կամ մոտ 380-600 լիտր):

Հովհաննես 2․5:

Ինչո՞ւ է կարևոր անել «ինչ որ [Աստված] ասէ ձեզ»

Յոթանասունից երեց Լ. Վիթնի Քլեյթոնն ուսուցանել է․

Official Portrait of Elder L. Whitney Clayton. Photographed March 2017.

Երբ մենք որոշում ենք անել «ինչ որ [Աստված] ասէ» մեզ, մենք անկեղծորեն պարտավորվում ենք համապատասխանեցնել մեր առօրյա վարքագիծը Աստծո կամքի հետ: Հավատքի այնպիսի պարզ դրսևորումները, ինչպիսիք են՝ սուրբ գրությունների ուսումնասիրումը, կանոնավոր ծոմապահությունը և վճռական աղոթքը, խորացնում են մահկանացության պահանջները կատարելու մեր հոգևոր կարողության ջրհորը: Ժամանակի ընթացքում հավատքի հասարակ սովորությունները կարող են հրաշալի արդյունքների բերել: Դրանք ձևափոխում են մեր հավատքը սերմնաբույսից դեպի մեր կյանքը լավացնելու դինամիկ զորությունը: …

… Երբ մենք վստահում և հետևում ենք Նրան, մեր կյանքը ձևափոխվում է, ինչպես ջուրը դառնում է գինի: Մենք դառնում ենք ավելի լավը, քան այլ կերպ կլինեինք: Վստահեք Տիրոջը և «ինչ որ ասէ ձեզ, արէք»:

(Լ. Վիթնի Քլեյթոն «Ինչ որ ասէ ձեզ, արէք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 97-99)