Մատթեոս 26․36-46, Ղուկաս 22.39-46, Մաս 2
Փրկչի տառապանքները Գեթսեմանիի պարտեզում ինչպե՞ս կարող են ազդել իմ կյանքի վրա:
Սա Գեթսեմանիում Փրկչի տառապանքների և դրանց վարդապետական նշանակության մասին երկու մասերից բաղկացած դասի երկրորդ մասն է: Որպես Իր Քավության մաս, Հիսուս Քրիստոսը Իր վրա վերցրեց մեր մեղքերը, ցավերը, հիվանդությունները և թուլությունները: Իր քավիչ զոհաբերության շնորհիվ Նա կարող է օգնել մեզ դիմակայել մահկանացու մարտահրավերներին: Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ ավելի մեծ կարիք զգալ այն ուժի և օգնության համար, որ Հիսուս Քրիստոսը կարող է առաջարկել ձեզ Իր Քավության միջոցով:
Հիսուս Քրիստոսն ինչո՞ւ պետք է այսքան տառապեր
Պատկերացրեք հետևյալ սցենարը:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ձեր ընկեր Չանդլերը հետաքրքրությամբ սովորում էր Եկեղեցու մասին: Նա շատ ժամանակ է անցկացրել ձեր տանը՝ ավետարանի մասին սովորելով և մի քանի անգամ ձեր ընտանիքի հետ մասնակցել է սուրբ գրությունների ուսումնասիրությանը: Մի երեկո, Գեթսեմանիում Փրկչի տառապանքների հետ կապված իրադարձություններն ուսումնասիրելուց հետո, Չանդլերը հարցնում է. «Հիսուս Քրիստոսն ինչո՞ւ պետք է այսքան տառապեր»:
-
Ինչպե՞ս կպատասխանեիք Չանդլերի հարցին:
Մտածեք Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ ձեր զգացմունքերի մասին: Երբ մտածում եք Նրա քավիչ զոհաբերության մասին, ի՞նչ հարցեր եք ունենում: Այն փաստը, որ Նա տառապել է ձեզ համար, ինչպե՞ս է ազդում ձեր զգացմունքների վրա: Նախորդ դասը («Մատթեոս 26.36-46, Ղուկաս 22.39-46, Մաս 1») ներկայացրեց Գեթսեմանիում Փրկչի տառապանքների բազմաթիվ մանրամասներ: Մի պահ նորից ուսումնասիրեք Մատթեոս 26.36-39 և Ղուկաս 22.41-44 հատվածները: Ուշադիր եղեք, թե ինչ հատուկ բառեր կամ արտահայտություններ կան այնտեղ (այդ թվում արդեն ընդգծվածները), որ կարևոր են ձեզ համար և նկարագրում են, թե Նա ինչերի միջով է անցել Գեթսեմանիում:
Օգտագործեք ժամանակակից հայտնությունը՝ Փրկչի տառապանքները ավելի լավ հասկանալու համար
Առանց ժամանակակից հայտնության օրհնության, որը Ջոզեֆ Սմիթը ստացել է Փրկչի և Նրա Քավության մասին, մենք շատ բաներ չէինք հասկանա Գեթսեմանիում և խաչի վրա Հիսուս Քրիստոսի կրած տառապանքների և այն մասին, թե Նա ինչու էր տառապում:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 19.16-19-ը՝ հայտնաբերելով, թե ինչ է ասել Հիսուս Քրիստոսն Իր տառապանքների մասին:
-
Այս հատվածների օգնությամբ ի՞նչ հասկացաք այն մասին, թե Փրկիչն ինչու էր այդքան տառապել:
-
Այս հատվածների օգնությամբ ի՞նչ եք հասկանում մեր հանդեպ Փրկիչի սիրո մասին:
Կարդացեք Ալմա 7.11-13-ը և ձեր օրագրում լրացրեք հետևյալ աղյուսակը: Օգտակար կլինի իմանալ, որ սատարել բառը հատված 12-ում նշանակում է «սփոփել կամ օգնել» (Դալլին Հ․ Օուքս, «Զորանալով Հիսուս Քրիստոսի Քավությամբ», Լիահոնա, նոյ. 2015, 61)։
Փրկիչն ի՞նչ տառապանքներ կրեց և ինչե՞ր վերցրեց Իր վրա: |
Հիսուս Քրիստոսն ի՞նչ կարող է անել մեզ համար Իր Քավության շնորհիվ: |
---|---|
Փրկիչն ի՞նչ տառապանքներ կրեց և ինչե՞ր վերցրեց Իր վրա: | Հիսուս Քրիստոսն ի՞նչ կարող է անել մեզ համար Իր Քավության շնորհիվ: |
Փրկիչն ի՞նչ տառապանքներ կրեց և ինչե՞ր վերցրեց Իր վրա: | Հիսուս Քրիստոսն ի՞նչ կարող է անել մեզ համար Իր Քավության շնորհիվ: |
Փրկիչն ի՞նչ տառապանքներ կրեց և ինչե՞ր վերցրեց Իր վրա: | Հիսուս Քրիստոսն ի՞նչ կարող է անել մեզ համար Իր Քավության շնորհիվ: |
-
Ի՞նչ սովորեցիք այս հատվածներից այն մասին, թե ինչ տառապանքներ է կրել Հիսուս Քրիստոսը և ինչու:
-
Տիրոջ տառապանքները Գեթսեմանիում ինչպե՞ս օրհնեցին մեզանից յուրաքանչյուրին:
Ալմա 7.11-13 հատվածներից սովորած ճշմարտություններից մեկն այն է, որ Հիսուս Քրիստոսը տառապել է, որպեսզի փրկի մեզ մեղքից և մահից և օգնի մեզ հաղթահարել մահկանացու կյանքի մարտահրավերները: Կարող եք ձեր սուրբ գրություններում գրել այդ ճշմարտությունը: Այս ճշմարտությունը և հետևյալ հարցերի ձեր պատասխանները կարող եք գրել նաև ձեր օրագրում:
-
Ձեր աղյուսակի երկրորդ սյունակում նշված օրհնություններից որո՞նք էն առավել կարևոր ձեզ համար: Ինչո՞ւ:
-
Երբ եք զգացել այն հույսը, խաղաղությունը, սփոփանքը կամ ուժը, որոնք կարող են գալ Հիսուս Քրիստոսի քավիչ տառապանքների շնորհիվ:
Որպեսզի ուսանողներին ցուցադրեք այն աստվածային օգնությունը, որը մենք կարող ենք ստանալ Փրկչի քավիչ զոհաբերության շնորհիվ, կարող եք դիտել «Քավությունը միանգամյա գործընթաց չէ» (3:00) կամ «Ալեքի պատմությունը» (6:26) տեսանյութերը: Այս տեսանյութերը կարելի է գտնել ChurchofjesusChrist.org։
Որպեսզի ավելի շատ բան իմանաք այն մասին, թե Փրկչի Քավությունն ինչպես կարող է օրհնել մեր կյանքը, ուսումնասիրեք Եկեղեցու ղեկավարների ուսմունքները «Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ» բաժնում՝ այս դասի վերջին մասում:
Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Փրկչի Քավությունն ինչպե՞ս կարող է ազդել մեր կյանքի վրա
Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսը.
Մեզանից շատերի համար մեր մեղքերի ներման հնարավորությունը Հիսուս Քրիստոսի Քավության հիմնական իմաստն է:․․․
Մեր Փրկիչը և Քավիչը տարավ աներևակայելի տառապանք, դառնալով զոհ բոլոր մահկանացուների մեղքերի համար, ովքեր կապաշխարեն։ Այդ քավող զոհաբերությունը մատուցեց մեծագույն բարիքը՝ անբիծ անարատ գառը, մեծագույն աստիճանի չարիքի համար՝ ողջ աշխարհի մեղքերի համար։ Դա մեզանից յուրաքանչյուրի առջև դուռ բացեց՝ մաքրվելու մեր անձնական մեղքերից, որպեսզի կարողանանք կրկին ընդունվել Աստծո՝ մեր Հավերժական Հոր ներկայության մեջ։ Այդ բաց դուռը հասանելի է Աստծո բոլոր զավակների համար։
(Դալլին Հ. Օուքս, «Մեր Փրկիչն ի՞նչ է արել մեզ համար», Լիահոնա, մայիս 2021, 76)
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյլ Գ. Ռենլանդ
Անարդար իրավիճակներում մեր խնդիրներից մեկն է՝ հավատալ, որ «այն ամենը, ինչ անարդար է կյանքում, կարող է ճիշտ դարձվել՝ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով» [Քարոզիր իմ ավետարանը. Միսիոներական ծառայության ուղեցույց (2018), 52]: Հիսուս Քրիստոսը հաղթեց աշխարհին և «վերականգնեց» արդարությունը: Նրա շնորհիվ մենք կարող ենք խաղաղություն գտնել այս աշխարհում և ուրախանալ: Եթե մենք թույլ տանք, Հիսուս Քրիստոսը կնվիրագործի անարդարությունը մեր օգտի համար: Նա ոչ միայն կմխիթարի մեզ և կվերականգնի կորցրածը. Նա կօգտագործի այդ անարդարությունը մեր օգտի համար:
(Դեյլ Գ. Ռենլանդ, «Վրդովեցուցիչ անարդարություն», Լիահոնա, մայիս 2021թ., 43)
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսը վկայել է․
Ես վկայում եմ ձեզ, որ երբ անկեղծորեն ապաշխարենք մեր մեղքերից, մենք թույլ կտանք, որ Քրիստոսի քավիչ զոհաբերությունը լիովին գործի մեր կյանքում։ … Մենք կազատվենք մեղքի ստրկությունից, ուրախություն կգտնենք մեր երկրային ճամփորդության մեջ և իրավասություն կստանանք հավերժական փրկության համար, որը պատրաստվել է աշխարհի հիմնադրումից ի վեր՝ բոլոր նրանց համար, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին և գալիս են Նրա մոտ:
(Ուլիսես Սոարես, «Հիսուս Քրիստոսը․ մեր հոգու խնամատարը», Լիահոնա, մայիս 2021, 83)
Յոթանասունից երեց Մայքլ Ջոն Ու. Թեհը.
Մեծացող ըմբռնումը, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը վերաբերում է մեզ անհատապես և անձնապես, կօգնի մեզ ճանաչել Նրան: Հաճախ մեզ համար ավելի հեշտ է մտածել և խոսել Քրիստոսի Քավության մասին ընդհանուր արտահայտություններով, քան ճանաչել դրա անձնական կարևորությունը մեր կյանքում: Հիսուս Քրիստոսի Քավությունն անսահման է, հավերժական և ամեն բան համապարփակող՝ իր լայնությամբ և խորությամբ, բայց ամբողջապես անձնական և անհատական՝ իր ազդեցություններով: Իր քավիչ զոհաբերության շնորհիվ Փրկիչը մեզ մեկ առ մեկ մաքրագործելու, բժշկելու և ամրապնդելու զորություն ունի:
(Մայքլ Ջոն Ու. Թեհ, «Մեր անձնական Փրկիչը», Լիահոնա, մայիս 2021, 99)
Քույր Ռեյնա Ի․ Ըբարթո՝ Սփոփող միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդական․
Հիսուս Քրիստոսի փրկագնող Քավության և փառահեղ Հարության շնորհիվ կոտրված սրտերը կարող են բուժվել, տառապանքը կարող է վերափոխվել խաղաղության, իսկ նեղությունը՝ հույսի։ Նա կարող է առնել մեզ Իր ողորմության գիրկը՝ մխիթարելով, զորացնելով և բժշկելով մեզանից ուրաքանչյուրին։
(Ռեյնա Ի. Ըբարթո, «Գերեզմանը հաղթանակ չունի», Լիահոնա, մայիս 2021, 86)