Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 10


Վարդապետության սերտման կրկնություն 10

Կիրառեք վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածները

չափահաս երիտասարդներ. նկար

Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ սովորել, թե իրական կյանքի իրավիճակներում ինչպես կիրառել վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներում ուսուցանված վարդապետությունը: Այս դասը ձեզ հնարավորություններ կտա կիրառել այս տարի սովորած հատվածներից մի քանիսը:

Վարդապետություն իրական կյանքի համար

Կրկնեք հետևյալ աղյուսակում ցուցադրված վարդապետության սերտման չորս հատվածները: Հետևյալ սցենարները կարդալիս որոշեք, թե որ հատվածը կարող է օգնել յուրաքանչյուր սցենարում:

Սուրբ գրության հղումը

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրության հղումը

Մատթեոս 22.36–39

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Սիրիր քո Տէր Աստուծուն։ … Սիրիր քո ընկերին»։

Սուրբ գրության հղումը

Ղուկաս 22.19-20

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Հիսուս Քրիստոսը պատվիրեց` ճաշակեք հաղորդությունը «իմ յիշատակի համար»:

Սուրբ գրության հղումը

Ղուկաս 24.36–39

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ոգին մարմին ու ոսկորներ չունի. ինչպես տեսնում եք, ես ունեմ»:

Սուրբ գրության հղումը

Հովհաննես 17.3

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած և Հիսուս Քրիստոսին»։

  1. Կարլոսը ունի մի ընկեր, ով մեկ այլ քրիստոնեական հավատք է դավանում և համոզված է, որ Հիսուս Քրիստոսը հոգի է և չունի ֆիզիկական մարմին:

  2. Լիզն իրեն համարում է ամեն ինչ հանդուրժող մարդ՝ նա ընդունում է ցանկացած վարքագիծ, եթե այն անկեղծ է: Այդ պատճառով նրա մոտ որոշ հարցեր են առաջացել Երկնային Հոր՝ ամուսնության և ընտանիքի վարդապետության վերաբերյալ: Այս հարցերի պատճառով Լիզը վերջերս դադարել է հաճախել եկեղեցի և ապրել այլ պատվիրաններով:

  3. Մարիան մտահոգված է, թե ինչպես կարող է հաղորդությունը դարձնել ավելի իմաստալի փորձառություն:

  4. Ֆրանկը դադարել է ուշադիր լինել սեմինարիայի դասերի և կիրակնօրյա դպրոցի ժողովների ժամանակ, որովհետև նա զգում է, որ արդեն բավարար գիտելիքներ ունի Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:

Ընտրեք սցենարներից մեկը և մտածեք, թե վարդապետության սերտման որ հատվածին է այն համապատասխանում:

օրագրի պատկերակ 1. Նշեք ձեր ընտրած սցենարը և վարդապետության սերտման համապատասխան հատվածը, որը լավագույնս վերաբերում է իրավիճակին: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ձեր ընտրած հատվածը որքանո՞վ է կիրառելի այս սցենարի համար:

  • Սցենարում ներկայացված մարդը այս հատվածի օգնությամբ ի՞նչ կարող է հասկանալ Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի վերաբերյալ և մեզ հետ կապված Նրանց ցանկությունների մասին:

  • Ի՞նչ գործողություններ կառաջարկեիք, որ տվյալ անձը կատարեր՝ ընտրված ճշմարտությունները կիրառելու համար: Ինչո՞ւ:

Կիրառեք վարդապետության սերտման հատվածները անձնական հանգամանքներում

օրագրի պատկերակ 2. Կատարեք հետևյալ վարժությունը.

Ձեր օրագրում նկարեք մի պատանի և գրեք նրա տարիքը, սեռը և ընտանեկան իրավիճակը: Այդ մարդը կարող է լինել իրական կամ մտացածին: Ներառեք մի քանի խնդիրներ կամ դժվարություններ, որոնք այդ մարդը կարող է ունենալ այս պահին:

Կրկնեք ստորև ներկայացված վարդապետության սերտման հատվածները (ինչպես նաև ձեր կողմից ընտրված հատվածները) և որոշեք, թե որոնք կարող են օգտակար լինել տվյալ սցենարում:

Սուրբ գրության հղումը

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրության հղումը

Ղուկաս 2.10–12

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցավ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս Տէրը»:

Սուրբ գրության հղումը

Հովհաննես 3.5

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եթե մէկը ջրից եւ Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայությունը մտնել»:

Սուրբ գրության հղումը

Հովհաննես 3․16

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ»:

Սուրբ գրության հղումը

Մատթեոս 5.14–16

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Այսպէս լուսաւորէ ձեր լույսը մարդկանց առաջին»:

Սուրբ գրության հղումը

Մատթեոս 11.28–30

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ. եւ ես հանգիստ կտամ ձեզ»:

Սուրբ գրության հղումը

Մատթեոս 16.15–19

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Հիսուսն ասաց. «Ես կտամ քեզ երկնքի արքայութեան բանալիները»:

Սուրբ գրության հղումը

Հովհաննես 7.17

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար»։

Սուրբ գրության հղումը

Մատթեոս 22.36–39

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Սիրիր քո Տէր Աստուծուն։ … Սիրիր քո ընկերին»։

Սուրբ գրության հղումը

Ղուկաս 22.19-20

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Հիսուս Քրիստոսը պատվիրեց` ճաշակեք հաղորդությունը «իմ յիշատակի համար»:

Սուրբ գրության հղումը

Հովհաննես 17.3

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած և Հիսուս Քրիստոսին»։

Սուրբ գրության հղումը

Ղուկաս 24.36–39

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ոգին մարմին ու ոսկորներ չունի. ինչպես տեսնում եք, ես ունեմ»:

Կարճ գրառում ուղղեք սցենարում ներկայացված պատանուն: Ներառեք հետևյալը.

  • Վարդապետության սերտման հատված, որը, ըստ ձեզ, կարող է օգնել նրան հասկանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ցանկություններն իր համար և ինչու:

  • Անձնական փորձառություն, սուրբգրային պատմություն կամ որևէ օրինակ Փրկչի կյանքից, որը կապված է հատվածում ուսուցանվածի հետ, և կարող է քաջալերել այդ մարդուն:

  • Գործողություններ, որոնք նա կարող է կատարել՝ ճշմարտությունները կիրառելու համար: (Օրինակ՝ Ղուկաս 22.19-20 հատվածների համար կարող եք խորհուրդ տալ հրավիրել Սուրբ Հոգու ազդեցությունը և մի քանի բան հիշել Փրկչի մասին հաղորդության ժամանակ կամ Հովհաննես 7.17 հատվածի համար կարող եք առաջարկել կարդալ ելույթներ, որոնք նրան կօգնեն ավելի լավ հասկանալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին):

  • Ձեր սեփական վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին և հատվածից ընտրված ճշմարտությունները:

Եթե ձեր նշումը հասցեագրված է իրական մարդուն, կարող եք տալ այն այդ մարդուն կամ քննարկել նրա հետ: