Սեմինարիա
Հովհաննես 18.33-40, Ղուկաս 23.8-11


Հովհաննես 18.33-40, Ղուկաս 23.8-11

Հիսուսին հարցաքննում ու խարազանում են

Ecce Homo, Անտոնիո Սիզերի

Երբ Հիսուսը ձերբակալվեց և հարցաքննվեց հրեա առաջնորդների կողմից, Նա հարցաքննության համար ուղարկվեց Պիղատոսի մոտ, որը հռոմեական իրավասություն ուներ: Փրկիչը հեզությամբ հնազանդվեց հռոմեացիներին, խարազանվեց և դատապարտվեց մահվան: Այս դասի նպատակն է օգնել ձեզ ավելի շատ բան սովորել Փրկչի՝ բոլորիս հանդեպ սիրո և Նրա կատարյալ բնավորության մասին, և հասկանալ, թե ինչպես կարելի է ավելի լավ հետևել Նրա օրինակին:

Վատ վերաբերմունքի արժանանալ

  • Որո՞նք են այն սովորական իրավիճակները, որոնցում պատանիները ծաղրի, կեղծ մեղադրանքների կամ վատ վերաբերմունքի են արժանանում:

  • Սովորական պատանին ինչպե՞ս կարող է արձագանքել այսպիսի վերաբերմունքին:

Տերը կարող է մեզ հետ լինել և օգնել մեզ աճել դժվար փորձառությունների շնորհիվ: Նա կարող է օգնել մեզ՝ Քրիստոսանման եղանակներով արձագանքել դժվարություններին և ընդդիմությանը: Հիշեք, թե ձեզ երբ են ծաղրել, անարդարացիորեն մեղադրել կամ վատ վերաբերվել, դուք ինչպես եք դրան արձագանքել և ինչու:

Իր կյանքի վերջում Հիսուս Քրիստոսին ծաղրել են, անարդարացիորեն մեղադրել են և վատ են վերաբերվել: Փրկչի կյանքի այս վերջին իրադարձությունները ուսումնասիրելիս ուշադիր եղեք բնավորության այն գծերին, որոնք օգնել են Նրան հավատարմությամբ դիմանալ և կատարել Իր առաքելությունը: Նաև աղոթքով մտածեք այն մասին, թե դուք ինչպես կարող եք հետևել Նրա օրինակին:

Հիսուսին անարդարացիորեն դատում են և դատապարտում մահվան

Գեթսեմանիի պարտեզում տառապելուց հետո Հիսուս Քրիստոսը ձերբակալվեց: Հրեա առաջնորդները Նրա դեմ կեղծ մեղադրանքներ ներկայացրին և Նրան մահվան դատապարտեցին: Սակայն, քանի որ Իսրայելը Հռոմի կառավարման տակ էր, միայն հռոմեացիները կարող էին լիազորել մահապատիժը: Այդ պատճառով հրեաները Հիսուսին ուղարկեցին Հրեաստանի հռոմեացի ղեկավարի՝ Պիղատոսի մոտ՝ մեղադրելով Նրան Հռոմի կառավարության դեմ ապստամբելու և Իրեն «հրեաների թագավոր» հռչակելու մեջ (տես Մարկոս 15:2): Պիղատոսը Հիսուսին ուղարկեց Հերովդեսի մոտ, որն այդ պահին Երուսաղեմում էր՝ Զատիկի տոնակատարության առիթով: Նա հույս ուներ, որ Հերովդեսը կհարցաքննի Հիսուսին Գալիլեայում, բայց Հերովդեսը Հիսուսին հետ ուղարկեց Պիղատոսի մոտ:

Կարդացեք Հիսուսի անարդար դատապարտման մասին հետևյալ հատվածներին մեկը կամ մի քանիսը: Կարդալիս ուշադիր եղեք, թե Հիսուսն ինչպես արձագանքեց այդ իրավիճակներից յուրաքանչյուրին: Հիշեք, որ Նա ի զորու էր Ինքն Իրեն ազատել այդ հանգամանքներից (տես Մատթեոս 26.52–54):

  1. Հիսուսը հարցաքննվում է Սանհեդինի կողմից: Կարդացեք Մատթեոս 26.57–68 կամ դիտեք «Հիսուսը հարցաքննվում է Կայիափայի կողմից. Պետրոսը ուրանում է Նրան» տեսանյութը 0:00-1:39: Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

    4:25

    Jesus Is Tried by Caiaphas, Peter Denies Knowing Him

    Jesus is tried before Caiaphas and the chief priests. Peter denies knowing Him and weeps bitterly.

  2. Պիղատոսը հարցաքննում է Հիսուսին: Կարդացեք Հովհաննես 18.33–40 կամ դիտեք «Հիսուսը դատվում է Պիղատոսի առաջ» տեսանյութը (3:19) ChurchofJesusChrist.org կայքում՝ Պիղատոսի առջև տեղի ունեցած դատավարության մեկ նկարագրության համար:

    3:19

    Jesus Is Condemned before Pilate

    Jesus is arraigned and questioned before Pilate, who finds no fault in Him. Yielding to the multitude, Pilate allows Barabbas to be released and Jesus to be crucified. Matthew 27:1–2, 11–25

  3. Հիսուսը ներկայանում է Հերովդեսին: Տես Ղուկաս 23․8-11:

  4. Հիսուսը խարազանվում է հռոմեացի զինվորների կողմից և երկրորդ անգամ հարցաքննվում Պիղատոսի կողմից: Կարդացեք Հովհաննես 19.1–16 կամ դիտեք «Հիսուսին խարազանում և խաչում են» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում 0:00-2:03: Կարող է օգտակար լինել իմանալ, որ մտրակի վրա հաճախ կային այնպիսի առարկաներ, ինչպես օրինակ սուր քարեր, մետաղի բեկորներ կամ ոսկորի կտորներ: Խարազանման ժամանակ մարդկանցից շատերը չէին դիմանում, քանի որ այն առաջացնում էր ծանր ֆիզիկական վնասվածքներ։

    4:49

    Jesus Is Scourged and Crucified

    A band of soldiers strips Jesus of His clothes, scourges Him, and mocks Him. He then carries His cross to Golgotha and is crucified by Roman soldiers. Matthew 27:26–50

օրագրի պատկերակ 1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին.

  • Փրկիչն ինչպե՞ս է արձագանքել այսպիսի իրավիճակներում։

  • Ձեր կարծիքով, Փրկիչն ինչո՞ւ կարձագանքեր այս ձևով:

Հիսուս Քրիստոսի բնավորությունը

Կարդացեք 1 Նեփի 19.9 և հետևյալ հայտարարություները՝ ուշադրություն դարձնելով Փրկչի բնավորության մասին գաղափարներին:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոբերտ Դ. Հեյլսը (1932–2017) կիսվել է հետևյալով․

Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

Քրիստոսանման պատասխանը չենք կարող բանաձևի նման գրել կամ ձևակերպել: Փրկիչն ամեն իրավիճակում տարբեր կերպ է պատասխանել: Երբ Նրան կանգնեցրել էին ամբարիշտ Հերովդես թագավորի առաջ, Նա լուռ էր: Երբ Նա կանգնեց Պիղատոսի առջև, Նա բերեց պարզ ու հզոր վկայություն Իր աստվածայնության և նպատակի մասին:

Ոմանք սխալմամբ կարծում են, թե այնպիսի պատասխանները, ինչպիսիք են` լռությունը, հեզությունը, ներումը և խոնարհ վկայություն բերելը, պասիվ են կամ թույլ։ Սակայն հավատ, ուժ և, ամենակարևորը, Քրիստոնեական քաջություն է պահանջվում, որ «սիրենք մեր թշնամիներին, օրհնենք մեզ անիծողներին, բարի անենք մեզ ատողներին, և աղոթք անենք մեզ չարչարողների և հալածողների համար» (Մատթեոս 5.44)։ ․․․

(Ռոբերտ Դ. Հեյլս, «Քրիստոնեական քաջություն` աշակերտ լինելու գինը», Լիահոնա, նոյ. 2008թ․, 72)

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Քննարկեք նաև, թե ինչպես Պիղատոսի առաջ Վարդապետը մեղադրվեց և դատապարտվեց խաչելության [տես Մատթեոս 27.2, 11–26]: ․․․ Փրկիչի հեզությունն ապացուցվում է Իր կարգապահ արձագանքով, ուժեղ զսպվածությամբ, և Իր անսահման զորությունն անձնական շահի համար գործադրելու չկամությամբ։

(Դեյվիդ Ա. Բեդնար, «Հեզ և սրտով խոնարհ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 33)

օրագրի պատկերակ 2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին.

  • Ի՞նչ եք սովորել Փրկչի մասին այս դժվար հանգամանքներում Նրա արձագանքից:

  • Փրկչի այս գործողություններն ինչպե՞ս են ցուցադրում Նրա «սիրառատ բարությունը ․․․ մարդկանց զավակների հանդեպ»: (1 Նեփի 19․9)

  • Քրիստոսի այս հատկանիշների մասին գիտելիքն ինչպե՞ս կօգնի ձեզ ավելի շատ սիրել և վստահել Նրան:

Կարևոր է, որ բազմաթիվ առիթներով Փրկիչը մարդկանց քաջաբար պատասխանատվության էր ենթարկում իրենց արարքների համար (տես Մարկոս 11.15–17, Հովհաննես 2.13–16, Վարդապետություն և Ուխտեր 133.48–51): Մենք՝ որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ, ցանկանում ենք սիրով, քաջությամբ և հեզությամբ արձագանքել ծաղրին, կեղծ մեղադրանքներին և վատ վերաբերմունքին: Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է թույլ տանք ուրիշներին բռնանալ մեզ վրա կամ վնասել մեզ: «Տերը դատապարտում է ցանկացած տեսակի բռնություն, այդ թվում արհամարհանքը և ֆիզիկական, սեռական կամ բանավոր բռնությունը» (Առաջին Նախագահության նամակը, «Ինչպես կանխել և արձագանգել բռնությանը», մարտ 26, 2018): Եթե մեզ բռնացել են, կարևոր է, որ մենք անմիջապես օգնություն խնդրենք վստահելի չափահասներից:

օրագրի պատկերակ 3. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կատարեք հետևյալ վարժություններից մեկը.

  1. Հիշեք, թե երբ են ձեզ ծաղրել, անարդարացիորեն մեղադրել կամ վատ վերաբերվել: Սուրբ Հոգու միջոցով փնտրեք Երկնային Հոր օգնությունը՝ հասկանալու համար, թե ինչպես Քրիստոսի նման անձագանքել նմանատիպ իրավիճակներին: Գրի առեք, թե ինչ հարցում եք առաջադիմել և ինչը կցանկանայիք կատարելագործել:

  2. Գրեք երկու օրինակներ, երբ Քրիստոսի բնավորությունը հիշելը օգնեց կամ կարող էր օգնել ձեզ: Ձեր կյանքն ինչպե՞ս կփոխվի, եթե դուք փորձեք շարունակաբար զարգացնել Քրիստոսանման հատկանիշները:

  3. Ընտրեք մեկ Քրիստոսանման հատկանիշ, որը կցանկանայիք զարգացնել: Հիշեք, թե երբ կարող էիք փորձել զարգացնել այն:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Հովհաննես 18.36 Ի՞նչ արքայության մասին էր խոսում Հիսուսը

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է․

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Երբ Դանիելը մեկնաբանեց Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի երազը, իմաց տալով արքային, թե «ինչ պիտի լինի գալիք օրերում» [Դանիել 2․28], նա հայտարարեց, որ «երկնքի Աստուածը մեկ թագավորութիւն է վեր կացնելու, որ յաւիտենս չի աւերուիլ, և նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ. Նա պիտի փշրէ և վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները. իսկ նա ինքը կմնա հաւիտեանս» [Դանիել 2․44]։ Եկեղեցին այդ մարգարեացած վերջին օրերի թագավորությունն է, բայց ոչ թե մարդու կողմից ստեղծված, այլ հիմնված երկնային Աստծո կողմից և գլորվելով առաջ՝ որպես քար, որն առանց ձեռքի կտրվել է սարից, որպեսզի լցնի երկիրը [Դանիել 2․45, տես նաև հատված 35

Դրա ճակատագիրն է՝ հաստատել Սիոնը Հիսուս Քրիստոսի վերադարձի և հազարամյա թագավորության համար: Նախքան այդ օրը այն չի լինելու թագավորություն քաղաքական իմաստով, ինչպես Փրկիչն ասել է. «Իմ թագաւորութիւնն այս աշխարհքիցը չէ» [Հովհաննես 18.36, շեշտադրումն ավելացված է]: Ավելի շուտ դա Նրա իշխանության վստահելի անձն է երկրի վրա, Նրա սուրբ ուխտերի խնամակալը, Նրա տաճարների պահապանը, Նրա ճշմարտությունների պաշտպանն ու քարոզիչը, ցրված Իսրայելի հավաքատեղին և «պաշտպանություն և ապաստան … փոթորկից ու ցասումից, երբ այն անխառն կթափվի ողջ երկրի վրա» [Վարդապետություն և Ուխտեր 115․6

(Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ինչո՞ւ Եկեղեցին», Լիահոնա, նոյեմբեր 2015, 111)