Սեմինարիա
Մատթեոս 27․50-66, Ղուկաս 23.55-56, Հովհաննես 19.39-40


Մատթեոս 27․50-66, Ղուկաս 23.55-56, Հովհաննես 19.39-40

Պատվեք Փրկչին և սեր ցուցաբերեք Նրա հանդեպ

խաչված Քրիստոսի մարմինը փաթաթված սպիտակ թաղման կտորի մեջ

Երբ Հիսուսը մահացավ, «երկիրը շարժուեց. Եւ քարերը պատառուեցան» (Մատթեոս 27.51), սակայն մի ավելի կարևոր բան տեղի ունեցավ տաճարում. «վարագոյրն երկու ճղուեցաւ վերեւիցը մինչեւ ցածը»: Փրկչի մահից հետո Նրա աշակերտները ամեն ինչ արեցին, որպեսզի ձեռք բերեն Նրա մարմինը և հոգատարությամբ պատրաստեն այն հուղարկավորության համար: Այս դասի նպատակն է օգնել ձեզ հասկանալ և խորհել, թե Հիսուս Քրիստոսն ինչ է արել ձեզ համար, և դուք ինչ կարող եք անել՝ Նրան պատվելու և Նրան ձեր երախտագիտությունը հայտնելու համար:

Պատվեք նրանց, ովքեր մահացել են

Տարբեր մշակույթներին պատկանող մարդիկ տարբեր ձևերով են հիշում և պատվում իրենց մահացածներին: Մտածեք մահացած սիրելի մարդու մասին կամ խորհեք այն մասին, թե ինչ է նշանակում մոտիկ մարդուն կորցնելը:

  • Ի՞նչ եք միշտ հիշում (կամ ինչ կցանկանայիք հիշել) այդ մարդու մասին:

  • Ի՞նչ եք անում՝ մահացած մարդկանց պատվելու և նրանց հանդեպ ձեր սերը ցուցադրելու համար:

Այս դասի հատվածները նկարագրում են Փրկչի մահը խաչի վրա և անմիջապես նախորդող իրադարձությունները: Մի քանի րոպե տրամադրեք և խորհեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Ի՞նչ կզգայիք, եթե տեսնեիք Հիսուսի մահը:

  • Ի՞նչ եք զգում հիմա, երբ մտածում եք Նրա մահվան մասին:

  • Ինչպե՞ս կցանկանայիք հիշել և պատվել Նրան:

Այսօրվա դասի ընթացքում փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, որպեսզի կարողանաք հասկանալ, թե ինչպես կարող եք հիշել և պատվել Փրկչին և ցուցադրել ձեր սերը Նրա հանդեպ:

Տաճարի վարագույրի խորհրդանշականությունը

Հիսուս մահվան պահին տեղի ունեցավ երկրաշարժ, ինչպես նաև այլ ֆիզիկական դրսևորումներ, այդ թվում՝ վնասվեց տաճարը: Կարդացեք Մատթեոս 27.50–51 և նշեք Մատթեոսի կողմից տաճարի մասին ներկայացված մանրամասնությունները:

Տաճարի հատակագծային տեսքի պարզ գծագիր վարագույրով

Հին տաճարը ուներ երկու սենյակ, որոնք իրարից բաժանված էին վարագույրով: Տարին մեկ անգամ՝ Քավության օրը, քահանայապետը Սուրբ վայրից վարագույրի միջով անցնում էր Սրբերի Սրբոցը: Այդ սենյակը խորհրդանշում էր Աստծո ներկայությունը: Այդ սենյակում քահանայապետը ցանում էր մեղքի պատարագի արյունը, որպեսզի քավի Իսրայելի մեղքերը (տես Ղևտացոց 16):

  • Սրբերի Սրբոցում վարագույրի պատռվելն ի՞նչ կարող էր խորհրդանշել:

Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնքին՝ Տասներկու Առաքյալների Քվորումից (1915–85), բացատրել է այդ իրադարձության խորհրդանշական կարևորությունը:

Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

Սրբության Սրբոցն այժմ բաց է բոլորին, և բոլորը Գառի քավող արյան միջոցով կարող են այժմ մտնել բոլոր վայրերից բարձրագույնը և սրբագույնը, այն արքայությունը, որտեղ գտնվում է հավերժական կյանքը: [Բոլոր մարդիկ] իրավասություն ստացան անցնել վարագույրի միջով Տիրոջ ներկայություն և ժառանգել լիարժեք վեհացումը:

(Բրյուս Ռ. ՄակՔոնքի, Նոր Կտակարանի վարդապետական մեկնաբանությունը 3 հատոր [1965–73], 1:830)

Ճշմարտություն, որը կարող ենք սովորել Մատթեոս 27․51 հատվածում տեղի ունեցածից. Հիսուս Քրիստոսը մեզ համար հնարավոր դարձրեց, որ վերադառնանք Երկնային Հոր ներկայություն և նմանվենք Նրան: Պողոսը առաքյալը նաև ուսուցանել է, որ վարագույրի պատռվելը ցուցադրեց այդ ճշմարտությունը (տես Եբրայեցիս 10.19–20

Մտածեք, թե Փրկիչն ինչ գին է վճարել վարագույրը բացելու և ձեր վերադարձը Իր Հոր արքայություն հնարավոր դարձնելու համար:

օրագրի պատկերակ 1. Ձեր օրագրում գրանցեք հետևյալը.

Գրեք, թե Փրկիչն ինչպես է ձեզ օգնել աճել, դառնալ ավելի լավը, ավելի նմանվել ձեր Երկնային Հորը և հնարավորություն ունենալ ի վերջո վերադառնալ Նրա ներկայություն:

Հիսուսի աշակերտները պատվում եմ Նրան

Երբ Հիսուսը մահացավ, Նրա աշակերտները որոշեցին հիշել և պատվել Նրան: Կարդացեք այն մասին, թե աշակերտներից մի քանիսն ինչպես ցուցադրեցին իրենց սերը Հիսուսի հանդեպ:

  • Մատթեոս 27.57–60․ Հովսեփ Արիմաթիացին, մի հարուստ աշակերտ և Սանհեդրինի անդամ, հրեական բարձրագույն կառավարման խորհուրդ

  • Հովհաննես 19.39–40․ Նիկոդեմոսը, որը փարիսեցի էր և Սանհեդրինի անդամ

  • Ղուկաս 23.55–56․ Մարիամ Մագթաղենացին և այլ կանայք

Հետևյալ տեղեկությունները կարող են ձեզ օգնել ավելի լավ հասկանալ այս աշակերտների գործողությունները:

Պարտեզի գերեզման, Երուսաղեմ, Իսրայել

Արիմաթիացի Հովսեփը, որը Քրիստոսի բացահայտ հետևորդներից չէր, կարեկցանք և քաջություն ցուցադրեց՝ խնդրելով, որ Հիսուսի մարմինը տան աշակերտներին: Գերեզմանը, որը Հովսեփը տրամադրեց Փրկչի մարմնի համար, փորված էր ժայռի մեջ, ինչը հավանաբար մեծ ծախսեր էր պահանջել:

Զմուռս

Զմուռսը անուշահոտ խեժ է, որն օգտագործվում է դիակը հուղարկավորությանը պատրաստելու համար: Նիկոդեմոսի կողմից բերված զմուռսի և հալուէի քանակը համարժեք էր թագավորների հուղարկավորության համար օգտագործվող զմուռսի և հալուէի քանակին:

Քրիստոսի մարմինը դրված է գերեզմանում

Կանայք պատրաստեցին անուշահոտություններ և յուղեր՝ Հիսուսի դիակը հուղարկավորությանը նախապատրաստելու համար, քանի որ հուղարկավորությունը հապճեպ էր արվել:

  • Այս մարդկանց գործողությունները ի՞նչ են ցուցադրում Փրկչի հանդեպ նրանց զգացմունքների մասին:

Ցուցադրեք ձեր սերը Փրկչի հանդեպ

Չնայած Փրկիչը ֆիզիկապես մեզ հետ չէ, մենք կարող են տարբեր եղանակներով ցուցադրել մեր սերը Նրա հանդեպ:

օրագրի պատկերակ 2. Կատարեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Գրեք կամ նկարեք մեկ կամ մի քանի քայլեր, որոնք, ձեր կարծիքով, դուք պետք է կատարեք՝ Փրկչին պատվելու և Նրա հանդեպ ձեր սերը ցուցաբերելու համար: Դա կարող է զոհաբերություն պահանջել, ինչպես դա տեղի ունեցավ Արիմաթիացի Հովսեփի, Նիկոդեմոսի, Մարիամ Մագթաղենացու և այլ կանանց դեպքում:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Փրկիչն ի՞նչ է արել ինձ համար

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսը ամփոփել է Փրկչի կատարած գործերը մեզանից յուրաքանչյուրի համար.

Նախագահ Դալլին Հ․ Օուքս

Մեր Երկնային Հոր ծրագրի համաձայն՝ Նա «ստեղծեց երկինքն ու երկիրը» (Վարդապետություն և Ուխտեր 14․9), որպեսզի մեզանից յուրաքանչյուրն ունենա մահկանացու փորձառություն, որն անհրաժեշտ է մեր աստվածային ճակատագիրը փնտրելու համար։ Որպես Հոր ծրագրի մաս, Հիսուս Քրիստոսի հարությամբ հաղթահարվեց մահը` ապահովելով յուրաքանչյուրիս անմահությունը։ Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունը մեզանից յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս ապաշխարել մեր մեղքերի համար և մաքուր վերադառնալ մեր երկնային տուն։ Նրա պատվիրաններն ու ուխտերը մեզ ցույց են տալիս ճանապարհը, իսկ Նրա քահանայությունը իշխանություն է տալիս՝ կատարելու արարողությունները, որոնք էական են այդ ճակատագրին հասնելու համար։ Եվ մեր Փրկիչը պատրաստակամորեն տարավ բոլոր մահկանացու ցավերն ու թուլությունները, որպեսզի իմանա, թե ինչպես սատարի և զորացնի մեզ մեր տառապանքներում։

(Դալլին Հ. Օուքս, «Մեր Փրկիչն ի՞նչ է արել մեզ համար», Լիահոնա, մայիս 2021, 77)

Ինչպե՞ս կարող եմ ցուցադրել իմ սերը Փրկչի հանդեպ

Երիտասարդ Կանանց գերագույն նախագահությունից քույր Բեքի Քրեյվենը հայտարարել է.

Ռեբեկա Լ․ Քրեյվեն

Եթե մենք սիրում ենք նրան, համաձայն մեր իսկ հայտարարությունների, արդյոք չե՞նք կարող ցուցադրել այդ սերը՝ մի փոքր ավելի զգոն լինելով Նրա պատվիրաններով ապրելիս։

Ավետարանով ապրելիս զգոն լինել չի նշանակում անել դա ձևականորեն կամ լինել բծախնդիր։ Դա նշանակում է ունենալ պատշաճ մտքեր և վարքագիծ՝ որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ։ Մինչ մենք կխորհենք ավետարանով ապրելիս զգոնություն կամ անլուրջ վերաբերմունք ունենալու վերաբերյալ, ահա մի քանի մտքեր, որոնց շուրջ կարելի է խորհել․

Արդյո՞ք մենք զգոնությամբ ենք վերաբերվում մեր Հանգստության օրվա երկրպագությանը և ամեն շաբաթ հաղորդությունից ճաշակելու նախապատրաստությանը։

Կարո՞ղ ենք ավելի զգոն լինել մեր աղոթքներում և սուրբ գրությունների ուսումնասիրության մեջ կամ ավելի ջերմեռանդորեն ներգրավված Եկ հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար ձեռնարկում։

Արդյո՞ք մենք զգոնությամբ ենք վերաբերվում տաճարային երկրպագությանը և զգոնությամբ ու գիտակցաբար ապրում ուխտերով, որոնք կապել ենք մկրտվելիս և տաճարում։ Արդյո՞ք մենք զգոնություն ենք ցուցաբերում՝ կապված մեր արտաքին տեսքի հետ և համեստ հագուստներ ենք կրում, հատկապես սուրբ վայրերում և հանգամանքներում։ Արդյո՞ք մենք զգոն ենք, թե ինչպես ենք կրում տաճարային սուրբ հագուստները։ Թե՞ աշխարհի նորաձևությունը թելադրում է ավելի անլուրջ վերաբերմունք։

Արդյո՞ք մենք զգոնությամբ ենք վերաբերվում ուրիշներին սպասավորելուն և Եկեղեցու մեր կոչումներին, թե՞ անտարբեր կամ անլուրջ ենք վերաբերվում ծառայելու մեր կոչին։

Արդյոք մենք զգոնությու՞ն, թե՞ անլուրջ վերաբերմունք ենք ցուցադրում ընթերցանության նյութ, հեռուստաալիք կամ շարժական սարքերում նյութեր ընտրելիս։ Արդյո՞ք մենք զգոն ենք մեր խոսքում։ Թե՞ մենք անլուրջ ենք ընդունում կոպիտ ու գռեհիկ խոսքը։

Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը պարունակում է չափանիշներ, և եթե զգոնությամբ հետևենք, դրանք կբերեն մեծ օրհնություններ և կօգնեն մեզ մնալ ուխտի արահետի վրա։

(Բեքի Քրեյվեն, «Զգոնությունն ի հակադրություն անլուրջ վերաբերմունքի», Լիահոնա, մայիս 2019, 10)