Մատթեոս 5․1-12
Երանիների պատվիրաններ
Լեռան Քարոզը սկսելուց առաջ Փրկիչն ուսուցանեց, թե մարդիկ ինչպես կարող են երջանիկ և օրհնված լինել: Նախագահ Հարոլդ Բ. Լին (1899–1973) ասել է, որ այս ուսմունքները «մարմնավորում են կատարյալ կյանքի սահմանադրությունը» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Հարոլդ Բ. Լի [2000], 200): Այս դասը ձեզ կօգնի բացահայտել Քրիստոսանման հատկանիշները և ծրագրել, թե դուք ինչպես եք դրանք զարգացնելու՝ երջանկության և կատարելության ձգտելիս:
Ավելի երջանիկ դառնալ
-
Ո՞րն էր ձեր կյանքի ամենաերջանիկ պահը:
-
Արդյո՞ք այդ երջանկությունը շարունակվեց: Ձեր կարծիքով, ինչո՞ւ այն շարունակվեց կամ չշարունակվեց:
Փրկիչն իր ծառայությունը սկսեց Գալիլեա ծովի մոտ գտնվող մի քարոզով։ Այդ քարոզը հաճախ կոչում են «Լեռան Քարոզ» և այն գրված է Մատթեոսի 5–7 գլուխներում։ Երբ Տերն այցելեց Նեփիացիներին, Նա նմանատիպ մի քարոզ ասաց (տես 3 Նեփի 12–14):
Մատթեոսը 5.1-12 հատվածները հայտնի են որպես Երանության պատվիրաններ՝ լատիներեն «օրհնված» կամ «երջանիկ» բառից ( Մատթեոս 5.3 , ծանոթագրություն ա): Այս հատվածներում Հիսուսը բացահայտեց Իր և Իր Հոր այն հատկանիշները, որոնք կարող են իրական երջանկություն պարգևել այս և գալիք կյանքում: Այս հատկանիշները զարգացնելով՝ դուք կարող եք ավելի շատ նմանվել Երկնային Հորը ու Հիսուս Քրիստոսին:
Կարդացեք Մատթեոս 5.1-12 հատվածները` փնտրելով և նշելով Փրկիչի կողմից ուսուցանված հատկանիշները և յուրաքանչյուր հատկանիշի համար խոստացած օրհնությունը:
Կամ կարող եք դիտել «Լեռան քարոզը. Երանիների պատվիրանները» տեսանյութը 0:00-1:15-ը՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ հատկանիշների մասին էր Փրկիչն ուսուցանում: Այս տեսաֆիլմը մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում:
Այս հատվածներում մենք կարող ենք բացահայտել հետևյալ սկզբունքը. եթե զարգացնենք Քրիստոսանման հատկանիշներ, ապա կգտնենք ավելի մեծ երջանկություն:
-
Ձեր կարծիքով, Փրկիչի ապրելակերպն ինչպե՞ս է նպաստում Նրա երջանկությանը:
Սովորեք հետևյալ հատկանիշներից մեկի կամ մի քանիսի մասին. Մտածեք, թե զարգացնելով այդ հատկանիշը և ստանալով խոստացված օրհնությունները, ինչպե՞ս կարող եք ավելի երջանիկ լինել:
Երանիների պատվիրաններ | |
Հղում |
Հատկանիշ |
Հոգով աղքատ Լինել խոնարհ կամ «երախտագիտությամբ ընդունել ձեր կախվածությունը Տիրոջից, հասկանալ, որ դուք անընդհատ Նրա օգնության կարիքն ունեք: Հեզություն նշանակում է գիտակցում, որ մեր տաղանդներն ու ունակությունները պարգևներ են Աստծուց» (Ավետարանական թեմաներ, «Հեզություն», topics.ChurchofJesusChrist.org): | |
Սգալ Որևէ բանի համար վիշտ ապրել: Անձը կարող է սգալ սեփական կամ ուրիշների մահկանացու կյանքի փորձությունների համար: Անձը կարող է սգալ նաև մեղքի վշտի պատճառով։ | |
Հեզ «Աստվածավախ, արդար, խոնարհ, ընկալունակ և տանջանքների հանդեպ համբերատար» լինել [Սուրբ գրքերի ուղեցույց, «Հեզ, Հեզություն», scriptures.ChurchofJesusChrist.org]: Նրանք, ովքեր ունեն այդ հատկանիշները, պատրաստակամ են հետևելու Հիսուս Քրիտսոսին, և նրանց բնավորությունը հանգիստ է, հլու, հանդուրժող և ենթարկվող (Ուլիսես Սոարես, «Եղեք հեզ ու սրտով խոնարհ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2013, 9): | |
Արդարության քաղց ու ծարավ Աստծո կամքն իմանալու և ըստ դրա գործելու մեծ ցանկություն ունենալ: | |
Ողորմած «Կարեկցող, հարգալից, ներողամիտ, բարեսիրտ և համբերատար լինել, նույնիսկ եթե մենք տեղյակ ենք ուրիշների թերությունների մասին» (Ավետարանական թեմաներ, «Ողորմություն», topics.ChurchofJesusChrist.org): | |
Սրտով մաքուր Սրտով մաքուրները նրանք են, «ովքեր սիրում են Տիրոջը, ովքեր ձգտում են հետևել Նրան և պահել Նրա պատվիրանները, ովքեր ձգտում են ապրել առաքինի կյանքով և հավատարմորեն դիմանալ մինչև վերջ։ Սրտով մաքուրները նրանք են, ովքեր վերահսկում են իրենց մտքերը և իրենց զերծ են պահում անբարոյական երևակայություններից և արարքներից» (Շելդոն Ֆ. Չայլդ, «Հիսուսի Խոսքերը. Մաքրաբարոյությունը»» Ensign կամ Լիահոնա, հունվարի 2003, 44): | |
Խաղաղարար «Մարդկանց ընդհանուր հիմք գտնելու հարցում օգնելու պարգևն է, մինչ ուրիշները միայն տարաձայնություններ են տեսնում» (Հենրի Բ․ Այրինգ, «Սովորել քահանայությունում» Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 63): | |
Արդարության համար հալածվող Հնազանդվել և պաշտպանել Հիսուս Քրիստոսին և Նրա ուսմունքները, նույնիսկ, եթե դրա համար մեզ ծաղրեն կամ վատ վարվեն մեզ հետ։ |
1:
-
Փրկիչն ինչպե՞ս է ցույց տվել այս հատկանիշներից մեկը կամ մի քանիսը սուրբ գրություններում կամ ձեր կյանքում:
-
Ձեր կարծիքով, զարգացնելով ձեր կողմից ընտրված հատկանիշը կամ հատկանիշները, ինչպե՞ս կարող եք ավելի երջանիկ լինել: Ինչո՞ւ:
Ձեր մեջ բացահայտեք Քրիստոսանման հատկանիշներ
Կատարեք հետևյալ ուսումնասիրությունը: Դրա նպատակն է օգնել ձեզ ճանաչել ձեր կողմից դրսևորված հատկանիշները, ինչպես նաև այն հատկանիշները, որոնք դուք կարող եք զարգացնել:
Հետևյալ Քրիստոսանման հատկանիշներից յուրաքանչյուրի դիմաց դրեք 1-5-ը մի թիվ (ուր 1-ը նշանակում է «ոչ շատ զարգացած» իսկ 5-ը «չափազանց զարգացած»):
__ Ես գիտակցում եմ իմ հոգևոր կարիքները:__ Ես վիշտ եմ ապրում սգացող մարդկանց համար, և աստվածային վիշտ եմ ապրում, երբ մեղք եմ գործում:__ Ես հեզ եմ:__ Ես արդարության քաղց ու ծարավ եմ զգում։__ Ես ողորմած եմ:__ Ես սրտով մաքուր եմ:__ Ես խաղաղարար եմ:__ Ես հավատարիմ եմ, երբ հալածվում եմ իմ համոզմունքների համար:
Բացահայտեք այն հատկանիշները, որոնք դուք հաջողությամբ զարգացնում եք և շնորհակալություն հայտնեք Աստծուն՝ Նրան և Հիսուս Քրիստոսին ավելի շատ նմանվելու գործում ձեր առաջընթացի համար: Մտածեք, թե որ հատկանիշները կցանկանայիք ավելի շատ զարգացնել և խնդրեք Աստծուն օգնել ձեզ զարգացնել դրանք:
Եթե դժվարանում եք բացահայտել, թե ձեր որ հատկանիշն է ավելի զարգացած, իսկ որը՝ ոչ, օգտակար կլինի խոսել ծնողների կամ այլ վստահելի մարդկանց հետ: Խնդրեք նրանց ներկայացնել, թե ինչ Քրիստոսանման հատկանիշներ են նրանք տեսնում ձեր մեջ, և որոնք դուք դեռ պետք է զարգացնեք:
Փրկիչի դերը Քրիստոսանման հատկանիշների զարգացման գործում
Քրիստոսանման հատկանիշների զարգացման գործում մենք պետք է օգտվենք Փրկիչի օգնությունից: Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, բացատրել է.
Քրիստոսանման հատկանիշները պարգևներ են Աստծուց: Դրանք հնարավոր չէ զարգացնել առանց Նրա օգնության: Օգնությունը, որի կարիքը մենք բոլորս ունենք, շնորհվել է մեզ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ հավատք ունենալ նշանակում է ամբողջովին ապավինել Նրան, վստահել Նրա անսահման զորությանը, իմաստությանն ու սիրուն: Քրիստոսանման հատկանիշները գալիս են մեր կյանք, երբ արդար կերպով ենք գործի ենք դնում մեր ազատ կամքը: Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը մղում է գործողության: Երբ մենք հավատում ենք Քրիստոսին, մենք վստահում ենք Տիրոջն այնքան, որ հետևենք Նրա պատվիրաններին, նույնիսկ, եթե մենք ամբողջովին չենք հասկանում դրանց պատճառները: Ձգտելով ավելի նմանվել Փրկիչին մենք պետք է պարբերաբար վերագնահատենք մեր կյանքը և ճշմարիտ ապաշխարության ճանապարհով ապավինենք Հիսուս Քրիստոսի արժեքներին ու Նրա Քավության օրհնություններին:
(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Քրիստոսանման հատկանիշներ՝ քամի մեր թևերի տակ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2005, 102-3)
-
Ի՞նչ նկատեցիք այս հայտարարության մեջ, որը կարող է օգնել ձեզ զարգացնել Քրիստոսանման հատկանիշներ
Ծրագիր կազմեք
2: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրերում կատարեք հետևյալ հանձնարարությունը.
Ծրագիր մշակեք՝ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ավելի շատ նմանվելու համար: Ներառեք հատուկ գործողություններ, որոնք ամենօրյա կատարումը, ձեր կարծիքով, կարող է օգտակար լինել: Հիշեք, որ պետք է փնտրեք Փրկիչի օգնությունը: Կարող եք խնդրել ընտանիքին կամ ընկերներին աջակցել ձեզ այդ գործում: Երիտասարդների ուղեցույցում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրի առեք ձեր գործողությունների ծրագիրը:
Ընտրովի. Ցանկանու՞մ եք ավելին իմանալ
Լեռան քարոզում Փրկիչն ի՞նչ է ուսուցանում մեզ Իր բնույթի մասին
Նախագահ Հարոլդ Բ. Լին (1899–1973) ուսուցանել է.
Քրիստոսը աշխարհ եկավ ոչ միայն քավություն գործելու մարդկության մեղքերի համար, այլև օրինակ սահմանելու աշխարհի առջև Աստծո օրենքի կատարելության և Հորը հնազանդվելու չափանիշի վերաբերյալ: Լեռան քարոզում Վարդապետը մեզ համար որոշակիորեն բացահայտել է Իր սեփական բնույթը, որը կատարյալ էր … և դրանով մեզ ծրագիր է տվել մեր սեփական կյանքի համար:
(Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Հարոլդ Բ. Լի [2000], 199-200):
Ի՞նչ է նշանակում, որ նրանք ովքեր արդարության ծարավ են զգում, կլցվեն
Երբ Փրկիչը կարդաց Լեռան քարոզը Ամերիկա մայրցամաքներում, Նա ասաց, որ նրանք, ովքեր արդարության քաղց ու ծարավ են զգում «կլցվեն Սուրբ Հոգով» ( 3 Նեփի 12.6):
Որո՞նք են այլ Քրիստոսանման հատկանիշները
Կարող եք դիտել «Քրիստոսանման հատկանիշներ» (2:53) տեսանյութը, որն առկա է ChurchofJesusChrist.org կայքում: Այս տեսանյութը ներկայացնում է մի քանի այլ հատկանիշներ, որոնք Փրկիչն ունեցել ու դրսևորել է Իր կյանքի ընթացքում: