Սեմինարիա
Մատթեոս 5.13-16


Մատթեոս 5.13-16

«Դուք եք աշխարհի լույսը»

վառվող մոմ

Ո՞վ է ձեզ համար արդար կյանքի լավ օրինակ եղել: Ինչպե՞ս է նրա օրինակը ձեզ ավելի շատ մոտեցրել Աստծուն: Նախ՝ Հիսուս Քրիստոսն ուսուցանեց Երանիների պատվիրանները, որոնք օգնում են մեզ հասկանալ Աստծո Էությունն ու բնավորությունը, ապա ուսուցանեց, որ մեր արդար օրինակները կարող են օրհնել ուրիշներին: Այս դասը նախատեսված է օգնել ձեզ կիրառել այս ճշմարտությունը և գնահատել ձեր գործողություններն ու մոտեցումները՝ Հիսուս Քրիստոսի լույսն ավելի լավ արտահայտելու համար:

Երկրի աղը

Փրկիչը հաճախ օգտագործել է համեմատություններ և փոխաբերություններ՝ պարզ գաղափարները խորիմաստ կերպով ուսուցանելու համար: Երբ ուսումնասիրեք այս դասը, մտածեք, թե Հիսուսի հիշատակած առարկաներն ինչպես կարող են օգնել ձեզ հասկանալ, թե Նա ինչ էր ուսուցանում:

Կարդացեք Մատթեոս 5.13-ը՝ փնտրելով, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը նկարագրել Իր աշակերտներին:

  • Ինչպե՞ս է աղը ազդում սննդի համի վրա:

  • Բացի նրանից, որ աղն օգտագործվում է սննդի համը բարելավելու համար, ուրիշ ինչի՞ համար կարելի է օգտագործել այն:

Աղը վաղուց օգտագործվել է պահպանելու, համ տալու և մաքրելու համար: Իսրայելացիների համար աղը ունեցել է նաև կրոնական նշանակություն:․․․ Երբ աղը կորցնում է իր համը, այն դառնում է անարդյունավետ կամ «այլ եւս ոչնչի պէտք չէ» (Մատթեոս 5.13): Սա պատահում է, երբ այն խառնվում է այլ նյութերի հետ կամ աղտոտվում է դրանցով:

(Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան [2019], 31)

օրագրի պատկերակ1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ձեր կարծիքով, ի՞նչ էր ուսուցանում Փրկիչը՝ համեմատելով Իր աշակերտներին աղի հետ:

  • Որո՞նք են այն հատուկ բաները, որոնք կարող են հոգևորապես աղտոտել մեզ:

Մի պահ խորհեք, թե դուք՝ որպես երկրի աղ, ինչպես եք օգնում բացահայտել լավագույն հատկանիշները ձեզ շրջապատող մարդկանց մեջ: Նաև մտածեք, թե ինչ գայթակղությունների եք բախվում և ինչպես կարող եք ձեզ մաքուր պահել: Եթե ձեր կյանքում անմաքուր արարքներ եք թույլ տվել, դրանք կարող են վերացվել ապաշխարության պարգևի միջոցով, որը հասանելի է Հիսուս Քրիստոսի միջոցով:

Աշխարհի Լույսը

Կարդացեք Մատթեոս 5.14-16-ը՝ փնտրելով, թե ինչ է ակնկալում Հիսուս Քրիստոսը մեզանից՝ որպես Իր աշակերտներ:

Վարդապետության սերտման հատվածի պատկերակ Մատթեոսի 5․14-16 հատվածները սուրբ գրությունների սերտման հատվածներ են։ Վարդապետության սերտման հատվածները կարող եք նշել աչքի ընկնող ձևով, որպեսզի հեշտ գտնեք դրանք:

  • Ճշմարտության ո՞ր սկզբունքը կարող եք բացահայտել Մատթեոս 5.14–16 հատվածներում:

Մատթեոս 5.14-16-ից կարող եք բացահայտել նմանատիպ մի սկզբունք. Մեր արդար օրինակը կարող է քաջալերել ուրիշներին փառաբանել Երկնային Հորը:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում փառաբանել Երկնային Հորը:

Երբ հարություն առած Փրկիչը Նեփիացիների հետ էր, Նա նրանց ավելին ուսուցանեց այն լույսի մասին, որն Իր աշակերտները պետք է բարձր պահեն: Խաչաձև հղումներով կապեք Մատթեոս 5.14-16-ը և 3 Նեփի18․24-25-ը (տես Մատթեոս 5.16, ծանոթագրություն ա):

Կարդացեք 3 Նեփի 18.24-25-ը՝ փնտրելով լույսը, որը պետք է բարձր պահեն հավատարիմ աշակերտները:

Հիսուս Քրիստոսը աշխարհի ճշմարիտ Լույսն է, և երբ մենք հետևում ենք Նրան և ավելի շատ ենք նմանվում Նրան, մենք արտացոլում ենք այն լույսը, որ Նա է տալիս մեզ (տես Հովհաննես 1.4, 9, 8.12, Վարդապետություն և Ուխտեր 50․24, 93.2

Խորհրդանիշներ, որոնք օգտագործել է Փրկիչը

Հետևյալ հարցերը կարող են օգնել ձեզ ավելի խորը մտածել այն խորհրդանիշների մասին, որոնք Փրկիչն օգտագործել է Մատթեոս 5.14–16-ում:

օրագրի պատկերակ2․ Ընտրեք հետևյալ փոխաբերություններից մեկը Մատթեոս 5.14–16 հատվածներից և պատասխանեք համապատասխան հարցերին սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

Քաղաք բլրի վրա

քաղաք բլրի վրա
  • Ինչպե՞ս կարող է դժվար լինել թաքցնել Հիսուս Քրիստոսին հետևելը, ինչպես բլրի վրա գտնվող քաղաքը:

  • Հնում քաղաքները կառուցվում էին բլուրների գագաթներին՝ հավանական հարձակումներից պաշտպանված լինելու համար: Ինչպե՞ս կարող է ավետարանով ապրելը խիզախորեն պաշտպանել վատ ազդեցություններից:

  • Այս փոխաբերությունն ի՞նչ է ուսուցանում ձեզ այն մասին, թե ինչպես է Փրկիչն ակնկալում, որ դուք՝ որպես Իր աշակերտներ, ապրեք:

Մոմ.

վառվող մոմ
  • Ինչպե՞ս կարող եք մոմի նման լինել մութ սենյակում և բոլորի համար փայլեցնել Փրկիչի լույսը:

  • Ինչո՞ւ են որոշ մարդիկ զամբյուղի տակ թաքցնում այն լույսը, որն Աստված տալիս է իրենց:

  • Այս փոխաբերությունն ի՞նչ է ուսուցանում ձեզ այն մասին, թե ինչպես է Փրկիչն ակնկալում, որ դուք՝ որպես Իր աշակերտներ, ապրեք:

Կարդացեք նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի (այն ժամանակ՝ Առաջին Նախագահությունից) հետևյալ հայտարարությունը՝ փնտրելով, թե ի՞նչ կարող եք սովորել Հիսուս Քրիստոսի լույսի մասին:

Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Ամեն անգամ, երբ դուք դարձնում եք ձեր սրտերն առ Աստված խոնարհ աղոթքի միջոցով, դուք զգում եք Նրա լույսը։ Ամեն անգամ, երբ սուրբ գրություններում փնտրում եք Նրա խոսքը և կամքը, լույսն ավելի է պայծառանում։ Ամեն անգամ, երբ նկատում եք կարիքի մեջ գտնվողին և զոհաբերում եք ձեր իսկ հարմարավետությունը՝ սիրով օգնության հասնելու համար, լույսը տարածվում և բոցավառվում է։ Ամեն անգամ, երբ դուք դիմակայում եք գայթակղությանը և ընտրում լինել մաքուր, ամեն անգամ, երբ ներում եք փնտրում կամ շնորհում, ամեն անգամ, երբ խիզախորեն վկայում եք ճշմարտության մասին, լույսը ցրում է խավարը և գրավում ուրիշներին, ովքեր նույնպես փնտրում են լույս և ճշմարտություն։

(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Երկնային լույսի կրողները», Լիահոնա, նոյ․ 2017, 80)

  • Ձեր կարծիքով, այս հայտարարությունն ինչպե՞ս է առնչվում Մատթեոս 5.14–16 հատվածներին:

Հիշեք, որ Հիսուսը սովորեցրեց մեզ լինել «երկրի աղը» և «աշխարհի լոյսը» անմիջապես այն բանից հետո, երբ Նա ուսուցանեց Երանիների պատվիրանները՝ Քրիստոսանման հատկությունները, որոնք օգնում են մեզ ավելի շատ նմանվել Նրան (տես Մատթեոս 5.3–12):

օրագրի պատկերակ3. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն մեկին.

  • Քրիստոսանման լինելով մեր գործողություններում և մոտեցումներում՝ ինչպե՞ս ենք քաջալերում ուրիշներին ավելի շատ մոտենալ Երկնային Հորը:

  • Ի՞նչ կարող եք անել՝ ուրիշներին Փրկչի արդար օրինակ լինելու համար:

  • Եթե նախորդ դասին դուք ընտրել եք Երանիների պատվիրաններից մեկը՝ ձեր կյանքում կիրառելու համար, այդ հատկությունն ինչպե՞ս կօգնի ձեզ լինել երկրի աղը կամ աշխարհի լույսը:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ինչպե՞ս են իմ գործողությունները ազդում իմ համի վրա՝ որպես «երկրի աղը»

Առաջին Նախագահությունից նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստն (1920–2007) ուսուցանել է.

Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստ

Մեզ հոգեպես առողջ պահող հոգևոր սնունդը կարող է կորցնել իր ուժն ու հզորությունը, եթե մենք մեզ անհրաժեշտ աստվածային առաջնորդությանն արժանի կյանք չվարենք: ․․․ Մենք պետք է մաքուր պահենք մեր միտքն ու մարմինը կախվածության և աղտոտման բոլոր ձևերից: Մենք երբեք չէինք նախընտրի ուտել փչացած կամ աղտոտված սնունդ։ Այդ նույն ընտրության եղանակով՝ մենք պետք է ուշադիր լինենք, որպեսզի չընթերցենք կամ չդիտենք որևէ անորակ և անճաշակ բան: Հոգևոր աղտոտման մեծ մասը մեր կյանք է գալիս համացանցի, համակարգչային խաղերի, հեռուստաշոուների և կինոնկարների միջոցով, որոնք ուղիղ ակնարկում են կամ պատկերում են մարդկության ամենաստորին և ցածրորակ հատկությունները: Քանի որ մենք ապրում ենք նման միջավայրում, մենք պետք է ավելացնենք մեր հոգևոր ուժը:

(Ջեյմս Ի. Ֆաուստ, «Հոգևոր սնունդ», Լիահոնա, նոյեմբեր 2006, 55)

Ինչպե՞ս կարող եմ ավելացնել իմ լույսը

Նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է.

Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Ամեն անգամ փորձելով ապրել Փրկչի նման՝ կամրապնդեք ձեր վկայությունը: Դուք ժամանակին կհասկանաք, որ Նա է Աշխարհի Լույսը: Դուք կզգաք ձեր կյանքում աճող լույսը: Դա առանց ջանքերի չի լինի: Սակայն այն կգա, երբ ձեր վկայությունն աճի, և դուք ցանկանաք փայփայել այն: «Այն, ինչ Աստծուց է՝ լույս է. և նա, ով ստանում է լույսը և շարունակում է Աստծո հետ, ստանում է ավելի շատ լույս. և այդ լույսն ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ կատարյալ օր է դառնում» [Վարդապետություն և Ուխտեր 50․24]: Դուք լույս կլինեք աշխարհի համար՝ ուրիշների հետ կիսվելով ձեր վկայությամբ: Դուք ուրիշների համար կարտացոլեք Քրիստոսի Լույսը ձեր կյանքում: Տերն ուղիներ կգտնի, որպեսզի այդ լույսը դիպչի նրանց, ում սիրում եք:

(Հենրի Բ. Այրինգ, «Կենդանի վկայություն», Լիահոնա, մայիս 2011, 128)

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է.

Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոն

Մեզանից յուրաքանչյուրը երկիր է եկել Քրիստոսի լույսը ստացած: Երբ մենք հետևենք Փրկչի օրինակին և ապրենք այնպես, ինչպես Նա ապրեց և ինչպես Նա սովորեցրեց, այդ լույսը կբռնկվի մեր մեջ և կլուսավորի ճանապարհը ուրիշների համար:

(Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն. «Օրինակ և լույս եղեք աշխարհի համար», Լիահոնա նոյեմբեր 2015, 86)