Սեմինարիա
Հռովմայեցիս 12-15 


Հռովմայեցիս 12-15 

Միասնություն Հիսուս Քրիստոսի միջոցով

Young men and young women walk through Crystal Gardens at Navy Pier in Chicago. There are palm trees and other plants in the background.

Դուք երբևէ ունեցե՞լ եք խնդիրներ Եկեղեցու այլ անդամների հետ միասնական զգալու հարցում: Պողոսի ժամանակներում Հռոմում ապրող Սրբերը ունեին տարբեր պատմություններ և ներկայացնում էին տարբեր մշակույթներ: Երբեմն նրանց միջև տարաձայնություններ և լարվածություն էր լինում: Պողոսը հորդորեց նրանց «իրար վերայ միեւնոյն խորհուրդը ունենալ» (Հռովմայեցիս 12.16): Այս դասը կօգնի ձեզ ավելի միավորվել Փրկիչի Եկեղեցու անդամների հետ: 

Մենք բոլորս կարող ենք միավորվել

Միկան և նրա ընտանիքը մկրտվել են երեք տարի առաջ: Միկայի ընտանիքին որոշակի ժամանակ էր հարկավոր Եկեղեցու անդամի կյանքին ընտելանալու համար, սակայն նրանց հզոր հասարակական աջակցություն և ընդունում ստացան իրենց ճյուղի անդամների կողմից: Վերջերս Միկայի հայրը նոր աշխատանքի անցավ, և նրա ընտանիքը տեղափոխվեց այլ տարածք: Իր նոր ծխում Միկան մի քանի շաբաթ եկեղեցի հաճախեց և երիտասարդական միջոցառումների մասնակցեց, սակայն նա չի զգում, որ իրեն ընդունում են այնտեղ: Երիտասարդները սիրալիր են թվում, բայց նրանցից շատերը Եկեղեցու հին անդամներ են և Միկան վախենում է, որ նրանք կարող են դատել իրեն իր անկատարությունների և անփորձության պատճառով:

  • Ի՞նչ խորհուրդ կտայիք Միկային այս իրավիճակում:

  • Ի՞նչ խորհուրդ կտայիք Միկայի նոր ծխի երիտասարդ անդամներին:

Պողոսը գրել էր Հռոմեացիներին ուղված իր նամակը այն ժամանակ, երբ Եկեղեցու տարբեր կրոններ և մշակույթներ ներկայացնող անդամները սկսեցին միասին երկրպագել: Երբեմն այդ Սրբերը տարաձայնություններ էին ունենում կամ անարդար կերպով դատում Եկեղեցու այլ անդամներին, ում ընտրությունը տարբերվում էր իրենցից: Պողոսի՝ Հռովմայեցիս 12-15 գլուխներում ներկայացված ուսմունքների դասերից մեկն այն է, որ չնայած մենք բոլորս տարբեր ենք, Եկեղեցու անդամները պետք է ձգտեն միասնական լինել Հիսուս Քրիստոսի ուսմունքների միջոցով:

  • Ի՞նչը կարող է խանգարել Եկեղեցու այլ անդամների հետ միասնական զգալու հարցում:

  • Ձեր կարծիքով, Տիրոջ համար ինչո՞ւ է կարևոր, որ Իր Եկեղեցու անդամները միասնական լինեն:

Մտածեք, թե որքան կապված եք ձեզ զգում ձեր ծխի կամ ճյուղի մարդկանց, ձեր սեմինարիայի դասընկերների կամ Եկեղեցու այլ անդամների հետ: Այս դասի ընթացքում մտածեք, թե դուք ինչպես կարող եք ավելի միավորվել Փրկիչի Եկեղեցու ուրիշ անդամների հետ:

Պողոսի ուսմունքները միասնության մասին

Ուսումնասիրեք Պողոսի՝ միասնության մասին ուսմունքները հետևյալ հատվածներից առնվազն երկուսում: Ուսումնասիրելիս փնտրեք ուսմունքներ, որոնք կարող են ձեզ օգնել ավելի լավ հասկանալ և աջակցել Եկեղեցու այլ անդամներին: Օգտակար կլինի նաև ստեղծել Պողոսի ուսմունքներից մեկի կամ մի քանիսի տեսողական ներկայացումը:

Հռովմայեցիս 12.10-15

Հռովմայեցիս 12.16-21

Հռովմայեցիս 14․10-13, 19

Հռովմեացիս 15․1-7

  • Ի՞նչ եք սովորել ուսումնասիրված հատվածներից, որը կարող է ձեզ օգնել ավելի միավորվել ուրիշների հետ:

  • Ուրիշների հետ միավորվելու ջանքերն ինչպե՞ս կարող են մեզ օգնել ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստոսին:

  • Ձեր կամ ուրիշների կյանքից ո՞ր փորձառություններն են ձեզ ցույց տվել Եկեղեցու այլ անդամների հետ միավորված լինելու կարևորությունը:

Կարող եք դիտել «Ընկեր բոլորի համար» տեսանյութը (4:01) ChurchofJesusChrist.org կայքում: Այս տեսանյութում Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ուլիսես Սոարեսը նկարագրել է մի քանի փորձառություններ, որոնք իր ընտանիքի անդամներն ունեցել են, երբ նոր էին միացել Եկեղեցուն: Այդ տեսանյութը դիտելիս մտածեք, թե դուք ինչպես կարող եք աջակցել Եկեղեցու այլ անդամների և ընկերանալ նրանց հետ:

4:0

A Friend to All

Elder Ulisses Soares talks of the need for kindness and acceptance.

  • Ի՞նչն է ամենաշատը տպավորվել ձեր մեջ Երեց Սոարեսի խոսքերից։ Ինչո՞ւ:

Կիրառեք ձեր սովորածը

Writing on a piece of paper with a pen or pencil. 1. Կատարեք հետևյալ վարժությունը.

Մտածեք, թե ինչ եք սովորել և զգացել միասնության մասին այօրվա ուսումնասիրության արդյունքում: Մի պահ ծրագրեք, թե դուք ինչպես եք կիրառելու այս ուսմունքները ձեր կյանքում: Գրեք, թե ինչպես եք դուք ձգտում միասնության հասնել հետևյալ միջավայրերից մեկում կամ մի քանիսում.

  • Կանանց դասարանի կամ քահանաների քվորումի անդամների հետ

  • Ձեր սեմինարիայի դասարանի անդամների հետ

  • Ձեր ծխի կամ ճյուղի այլ անդամների հետ

Օգտակար կլինի գրել, թե ինչն է ձեզ խանգարում այս նպատակին հասնելու գործում: Ինչպե՞ս կարող եք հաղթահարել այդ խոչընդոտները: Տերն ինչպե՞ս կարող է օգնել:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ի՞նչ կարող ենք սովորել այն մարտահրավերներից, որոնց Եկեղեցին հանդիպել է Հռոմում՝ Պողոսի ժամանակներում

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ Քուքը բացատրել է.

Official portrait of Elder Quentin L. Cook. Called to the Quorum of the Twelve Apostles on 6 October 2007.

Մեր եկեղեցու մշակույթը ծագում է Հիսուս Քրիստոսի ավետարանից: Հռոմեացիներին ուղղված Պողոս առաքյալի նամակը շատ խորիմաստ է: …

… Պողոսը հրեաներին և հեթանոսներին հորդորում է պահել պատվիրանները, սիրել միմյանց և, հաստատում է, որ արդարությունը տանում է դեպի փրկություն:

Հիսուս Քրիստոսի ավետարանի մշակույթը հեթանոսական կամ հուդայական մշակույթ չէ: Այն չի որոշվում մաշկի գույնով կամ բնակության վայրով: Չնայած մենք ուրախանում ենք տարբեր մշակույթներով, մենք պետք է շրջանցենք այդ մշակույթների այն տիրույթները, որոնք հակասում են Հիսուս Քրիստոսի ավետարանին:

(Քվենտին Լ. Քուք, «Միավորել սրտերը արդարությամբ ու միությամբ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 20-21)

Ի՞նչ կարող է տեղի ունենալ, եթե մենք փորձենք լինել Փրկիչի Եկեղեցու միասնական անդամներ

Յոթանասունից երեց Խորխե Տ. Բեցեռան ուսուցանել է․

Elder Jorge T. Becerra, First Quorum of the Seventy official portrait.

Յուրաքանչյուր ծխում և ճյուղում մեր բոլորի կարիքը զգացվում է՝ թե՛ նրանց, ովքեր ուժեղ են և թե՛ նրանց, ովքեր գուցե մաքառում են: Բոլորն անհրաժեշտ և կենսական նշանակություն ունեն ամբողջ «Քրիստոսի մարմնի» կատարելագործման համար: Հաճախ մտածում եմ, թե ով է բացակա մեր տարբեր ժողովներից, որոնք մեզ կզորացնեն և ամբողջական կդարձնեն:

(Խորխե Տ. Բեցեռան, «Խեղճ փոքրիկները», Լիահոնա, մայիս 2021, 40)

Սփոփող միության գերագույն նախագահությունից Քույր Շերոն Յուբենկը կիսվել է հետևյալ պատմությունով.

10:6

By Union of Feeling We Obtain Power with God

Sister Eubank teaches us how we can achieve greater unity with each other and thus obtain greater power from God.

Official Portrait of Sister Sharon Eubank. Photographed in 2017.

1842 թվականին Սրբերը ջանասիրաբար աշխատում էին կառուցել Նավուի Տաճարը։ Մարտ ամսին Սփոփող միությունը հիմնելուց հետո Մարգարե Ջոզեֆը հաճախ գալիս էր նրանց ժողովներին, որպեսզի պատրաստեր նրանց սրբազան, միավորող ուխտերի համար, որոնք նրանք շուտով կապելու էին տաճարում։

Հունիսի 9-ին Մարգարեն «ասաց, որ քարոզելու էր ողորմածության մասին»[։] Պատկերացրեք, որ Հիսուս Քրիստոսը [և] հրեշտակները մեզ չսիրեին չնչին բաների համար, ի՞նչ կլիներ մեզ հետ։ Մենք պետք է ողորմած լինենք և չնկատենք փոքր բաները։ Նախագահ Սմիթը շարունակել է․ «Ինձ վշտացնում է, որ չկա լիարժեք ընկերություն․ եթե անդամներից մեկը տառապում է, դա բոլորը զգում են․ զգացմունքների միասնականությամբ մենք զորություն ենք ձեռք բերում Աստծո հետ» [«Արձանագրություններ և ճառեր, հունիսի 9, 1842 թ.», 61, Ջոզեֆ Սմիթի փաստաթղթերը]:

Այդ փոքր նախադասությունը կայծակի պես հարվածեց ինձ։ Զգացմունքների միասնականությամբ մենք զորություն ենք ձեռք բերում Աստծուց։ Այս աշխարհն այնպիսին չէ, ինչպիսին ես եմ ուզում, որ այն լինի։ Կան շատ բաներ, որոնց վրա ես ուզում եմ ազդել և ավելի լավը դարձնել։ Եվ, անկեղծ ասած, շատ մեծ հակադրության եմ հանդիպում այն բաներում, որոնց հույսը ես ունեմ, և երբեմն ինձ անզոր եմ զգում։ Վերջերս ես ինքս ինձ որոնողական հարցեր եմ տալիս․ Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ հասկանալ ինձ շրջապատող մարդկանց։ Ինչպե՞ս կարող եմ ստեղծել այդ «զգացմունքների միասնականությունը», երբ մարդիկ այդքան տարբեր են։ Ի՞նչ զորություն կարող եմ ստանալ Աստծուց, եթե մի փոքր ավելի միասնական դառնամ ուրիշների հետ։

(Շերոն Յուբենկ, «Զգացմունքների միասնականությամբ մենք զորություն ենք ձեռք բերում Աստծո հետ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբերի 2020, 55)

Միասնության կարևորության մասին տեսանյութեր

  • «Սիրել բոլորին» (3:22) on ChurchofJesusChrist.org կայքում: Յոթանասունի Նախագահությունից երեց Պատրիկ Քիրոնը խոսում է Եկեղեցում ներառման և ընկերության մասին:

3:22

To Love Them All

Elder Patrick Kearon speaks on inclusion and friendship in the Church

  • «Մինչև որ հասնենք հավատքի միութեանը» (2:21) ChurchofJesusChrist.org: Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահությունից եղբայր Ահմադ Ս. Քորբիթը խոսում է Եկեղեցում աճող բազմազանության մասին:

2:3

Till We All Come in the Unity of the Faith

The Gospel and the Church bring God's children together in unity.