Հռովմայեցիս 8.18-39
«Աստուծոյ սէրիցը՝ որ մեր Տէր Յիսուս Քրիստոսումն է»
Հիասթափեցնող, անարդար կամ դժվարին իրավիճակներում երբևէ գայթակղվե՞լ եք այսպիսի մտքով՝ արդյոք Աստված հոգ է տանում իմ մասին: Բազմաթիվ փորձություններով անցած հռոմեացի Սրբերին ուղղված իր նամակում Պողոսը սփոփում է բոլորն նրանց, ովքեր տառապել են: Այս դասը կօգնի ձեզ հույս և սփոփանք գտնել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սիրո մեջ՝ փորձությունների և անորոշության ժամանակ:
Ի՞նչ կնշանակեիք դուք
Մտածեք, թե բժիշկն ինչ կառաջարկեր հետևյալ հանգամանքներում.
-
Ստամոքսի խանգարում
-
Ոտքի մատի կոտրվածք
-
Միգրենի պատճառած գլխացավ
-
Մրսածություն
Պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ի՞նչ հատուկ խորհուրդ կարող եք տալ այս հիվանդություններից յուրաքանչյուրի համար:
-
Ի՞նչ ընդհանուր խորհուրդ կարող եք տալ այս բոլոր հիվանդույթունների համար:
Իհարկե, ոչ բոլոր փորձություններն են ֆիզիկական իրենց բնույթով: Բազմաթիվ մարդիկ տառապում են մտավոր, հուզական և հոգևոր մարտահրավերերից: Մեր Փրկիչը գիտի, թե ինչպես օգնել և ուժեղացնել մեզանից յուրաքանչյուրին՝ անկախ մեր խնդիրներից: Չնայած յուրաքանչյուր անձի փորձությունները եզակի են, Աստված մեզ ուսուցանել է հավերժական ճշմարտություններ, որոնք կարող են օգնել և սփոփել մեզ ցանկացած դժվար իրավիճակում:Ձեր օրագրում նշեք այն փորձությունները, որոնք դուք կամ ձեր սիրելի մարդիկ կցանկանային հաղթահարել որևէ մեկի օգնությամբ:
-
Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի կամ փրկության ծրագրի մասին ձեր իմացածից ի՞նչը կարող է ձեզ օգնել հաղթահարել այդ փորձությունները: Այդ գիտելիքն ինչպե՞ս է օգնել ձեզ:
Չնայած ձեր վկայությունը չի նվազեցնի ձեր և ձեր սիրելի մարդկանց փորձությունների իրականությունը, ցավն ու դժվարությունը, այն կարող է ձեզ տալ հույս, սփոփանք և հավերժական հեռանկար՝ այդ փորձությունների ժամանակ:
Ընդամենը մի քանի տարի անց, երբ Պողոսը գրեց այս նամակը, Հռոմում Սրբերը ենթարկվեցին սոսկալի հալածանքների: Կարդացեք Հռովմայեցիս 8.18, 24–25, 28, 31–39-ը և նշեք յուրաքանչյուր արտահայտությունը, որը, ձեր կարծիքով, կարող է օգնել կամ սփոփել որևէ մեկին՝ անկախ նրա ձախորդություններից:
1. Կատարեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Գրեք այս հատվածներից այն արտահայտությունը, որը տպավորել է ձեզ: Ինչո՞ւ ընտրեցիք այդ արտահայտությունը:
-
Գրեք, թե այս արտահայտության մեջ ուսուցանվող ճշմարտություններն ինչպես կարող են օգնել ձեզ և ձեր սիրելի մարդկանց իրենց ձախորդություններում:
-
Մտածեք ձեր ընտրած արտահայտությունը անգիր սովորելու մասին: Կարող եք նաև ամենօրյա հուշում ստեղծել ձեր էլեկտրոնային սարքում կամ գրել այս արտահայտությունը թղթի վրա և տեղադրել այնտեղ, որտեղ կտեսնեք այն ամեն օր:
Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը
Այս հատվածներում նշված արտահայտություններից մեկը ուսուցանում է հետևյալ ճշմարտությունը. «[ոչինչ չի կարող] մեզ բաժանել Աստծո սիրուց» ( Հռովմայեցիս 8.39):
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում են, որ դուք իմանաք, որ Նրանք ձեզ սիրում են: Նրանք ցուցադրում են այդ սերը գործերի և խոսքերի միջոցով:
-
Ըստ Հռովմայեցիս 8.32-ի՝ Երկնային Հայրն ինչ է արել՝ Իր սերը ձեր հանդեպ ցուցադրելու համար:
Կարդացեք Հովհաննես 3.16-ի վարդապետության սերտման հատվածը և ուշադրություն դարձրեք, թե Փրկիչն ինչ է ուսուցանել այն մասին, թե Երկնային Հայրն ինչու է աշխարհ ուղարկել Իր Որդուն: Կարող եք խաչաձև հղում կատարել Հռովմայեցիս 8.32 հատվածի հետ:
Մեր մեղքերը քավելու Փրկիչի պատրաստակամությունն ապացուցում է Նրա սերը մեր հանդեպ (տես Հռովմայեցիս 8.34-35 , Վարդապետություն և Ուխտեր 34.1-3):
-
Ե՞րբ եք զգացել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը ձեր կյանքում: Նրանց սերն ինչպե՞ս է ձեզ օգնել հաղթահարել ձեր ձախողությունները:
Ձեր օրագրում գրեք, թե ինչ եք այսօր սովորել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որը կցանկանայիք հիշել: Կարող եք նաև մի երկտող գրել և տալ ընտանիքի անդամին կամ ընկերոջը, ում կարող է օգտակար լինել ձեր այսօրվա սովորածը կամ զգացածը:
Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Ի՞նչ է նշանակում, որ երկրի վրա մեր չարչարանքները «արժանի չեն բաղդատուելու այն գալու փառքին հետ, որ մեզանում պիտի յայտնուի» ( Հռովմայեցիս 8.18)
Սփոփող միության գերագույն նախագահության նախկին անդամ Քույր Լինդա Շ. Ռիվսն ուսուցանել է.
Ես չգիտեմ, թե ինչու ենք մենք ունենում այդքան շատ փորձություններ, բայց իմ անձնական զգացումն այն է, որ հատուցումն այնքան մեծ է, այնքան հավերժական և մշտնջենական, այնքան ուրախալի և վեր մեր հասկացողությունից, որ հատուցման այդ օրը մենք գուցե կամենանք ասել մեր ողորմած, սիրառատ Հորը. «Միթե դա այն ամենն էր, ինչ պահանջվում էր»: Ես հավատում եմ, որ եթե մենք կարողանանք ամեն օր հիշել և ճանաչել սիրո այն խորությունը, որ Երկնային Հայրը և մեր Փրկիչն ունեն մեր հանդեպ, մենք հոժարակամ կանենք ամեն բան՝ Նրանց ներկայություն կրկին վերադառնալու համար՝ հավերժ շրջապատված լինելով Նրանց սիրով: Մի՞թե նշանակություն կունենա … թե ինչեր տարանք մենք այստեղ, եթե վերջում, այդ փորձությունները հենց այն բաներն են, որոնք կորակավորեն մեզ հավերժական կյանքի և վեհացման համար՝ մեր Հոր և Փրկիչի հետ՝ Աստծո թագավորությունում:
(Լինդա Ս. Ռիվս, «Արժանի՝ մեզ խոստացված օրհնություններին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015,11)
Ինչպե՞ս կարող են մեր դժվարին փորձությունները «միասին գործել [մեր] օգտի համար» ( Հռովմայեցիս 8․28)
Յոթանասունից երեց Ջեյմս Բ. Մարտինոն ասել է․
Մեր Երկնային Հայրը, ով սիրում է մեզ ամբողջովին ու կատարելապես, թույլ է տալիս, որ մենք փորձություններ ունենանք, որոնք մեզ հնարավորություն կտան զարգացնել այնպիսի գծեր ու հատկություններ, որոնք մենք պետք է ունենանք՝ Քրիստոսին ավելի շատ նմանվելու համար: Մեր փորձությունները գալիս են բազում ձևերով, սակայն յուրաքանչյուրը մեզ հնարավորություն կտա դառնալ Փրկչին ավելի նման, եթե մենք սովորենք ճանաչել այն օգուտը, որը գալիս է յուրաքանչյուր փորձառությունից: Հասկանալով այս վարդապետությունը, մենք կարող ենք ավելի մեծ վստահություն ձեռք բերել մեր Հոր սիրո հանդեպ: Այս կյանքում, հնարավոր է, մենք երբեք չիմանանք, թե ինչու ենք ենթարկվում այս կամ այն փորձությանը, սակայն մենք կարող ենք վստահ զգալ, որ կարող ենք աճել այդ փորձառությունից:
(Ջեյմս Բ. Մարտինո, «Բոլոր բաները միասին են գործում մեր բարիքի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 101):
Ինչ է նշանակում, որ ոչինչ չի կարող «մեզ բաժանել Աստծո սիրուց» ( Հռովմացիս 8․39)
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը (1927–2018) ասել է.
Երկնային Հայրը սիրում է ձեզ՝ յուրաքանչյուրիդ: Այդ սերը երբեք չի փոխվում: Այն կախված չէ ձեր արտաքինից, ձեր ունեցվածքից կամ ձեր բանկային հաշվին ունեցած դրամի քանակից: Այն չի փոխվում ձեր տաղանդներից և կարողություններից: Այն պարզապես կա: Այն չի փոխվում է, երբ դուք տխուր եք կամ երջանիկ, հուսահատված կամ հույսով լեցուն: Աստծո սերը ձեզ հետ է, անկախ նրանից դուք ձեզ արժանի եք զգում դրան, թե՝ ոչ: Այն ուղղակի միշտ ձեզ հետ է:
(Թոմաս Ս. Մոնսոն, «Մենք երբեք միայնակ չենք քայլում», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2013, 123-24)
Քանի որ Աստված այնքան սիրառատ է, արդյո՞ք Նա կփրկի բոլորին՝ անկախ նրանց ընտրություններից
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը ուսուցանել է հետևյալը Աստծո սիրո վերաբերյալ.
Սուրբ գրության մեջ [Աստծո] սերն ավելի շուտ նկարագրվում է որպես` «մեծ ու հրաշալի սեր», «կատարյալ սեր», «քավիչ սեր» և «հավիտենական սեր»: Սրանք ավելի լավ եզրույթներ են, քանի որ անվերապահ բառը կարող է սխալ տպավորություն ստեղծել աստվածային սիրո մասին, ինչպես օրինակ` Աստված հանդուրժում ու ներում է մեր կատարած ամեն քայլ, քանի որ Նրա սերը անվերապահ է, կամ Աստված ոչինչ չի պահանջում մեզանից, քանի որ Նրա սերը անվերապահ է, կամ բոլորը փրկվում են երկնային արքայությունում, որովհետև Նրա սերը անվերապահ է: Աստծո սերն անսահման է, և այն կհարատևի ընդմիշտ, սակայն ինչ է դա նշանակում յուրաքանչյուրիս համար, կախված է նրանից, թե մենք ինչպես ենք արձագանքում Նրա սիրուն:
(Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Իմ սիրո մեջ հաստատուն մնացեք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 48)