Սեմինարիա
Հռովմայեցիս 8․1-17


Հռովմայեցիս 8․1-17

«Քրիստոսի ժառանգակիցներ» 

A Hispanic man gives the Savior, Jesus Christ, a hug. Christ is wearing a white robe.

Այն ժամանակ, երբ Եկեղեցու հռոմեաբնակ անդամները միասնական չէին և տարբեր մոտեցումներ էին ցուցաբերում մի քանի կարևոր հարցերի շուրջ, Պողոսը գրեց նրանց այն մասին, որ նրանք կարող են հետևել Սուրբ հոգուն և Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով հաղթահարել իրենց մեղսավոր էությունը: Պողոսը խոստացավ, որ եթե նրանք դա անեն, ապա Հիսուս Քրիստոսի հետ կժառանգեն այն ամենն, ինչ ունի Երկնային Հայրը:  Այս դասն ուսումնասիրելիս փորձեք մեծացնել Սուրբ Հոգուն հետևելու և Երկնային Հոր ողջ ունեցածը ստանալու ձեր ցանկությունը: 

Ի՞նչ եք ցանակնում ժառանգել

  • Եթե կարողանայիք ընտրել որևէ մեկին, ումից կուզեիք ժառանգել որևէ բան, ո՞ւմ կընտրեիք: Ինչո՞ւ:

  • Ի՞նչ կկամենայիք ժառանգել այդ մարդուց:

Պողոս Առաքյալը Հռոմի Սրբերին գրել է, որ Երկնային Հայրը ժառանգություն ունի Իր զավակներից յուրաքանչյուրի համար:Կարդացեք Հռովմայեցիս 8.16-17, 32-ը և նշեք, թե Երկնային Հայրն ինչ է առաջարկում ձեզ: Օգտակար կլինի իմանալ, որ ժառանգը «ֆիզիկական կամ հոգևոր պարգևներ ժառանգելու իրավունք ունեցող մարդն է» (Սուրբ գրքերի ուղեցույց, « Ժառանգ », scriptures.ChurchofJesusChrist.org):

  • Ի՞նչ բառեր կամ արտահայտություններ ընդգծեցիք:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «ժառանգակիցներ» լինել Հիսուս Քրիստոսի հետ:

Այս հատվածներում ուսուցանվող ճշմարտություններից մեկն այն է, որ Երկնային Հայրը ցանկանում է օրհնել ձեզ այն ամենով, ինչ Ինքն ունի (տես նաև Վարդապետություն և Ուխտեր 76.55 , 84.38):

Երկնային Հոր ժառանգության մասին խոսելիս այն ժամանակ Առաջին Նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը սովորեցրել է.

Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Եմ չեմ կարող նույնիսկ պատկերացնել այն ամենն, ինչ այս խոստումը ենթադրում է: Բայց ես գիտեմ, որ այն մեծ է, աստվածային է, հավերժական է և արժանի է մեր բոլոր ջանքերին:

(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Չորս կոչում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 60)

Մի պահ մտածեք, թե ինչ կարող է նշանակել՝ ժառանգել այն ամենն, ինչ Երկնային Հայրը ունի, և ինչ հարցեր կարող եք ունենալ այս ճշմարտության վերաբերյալ: Մտածեք, թե ինչ հատկանիշներ և այլ օրհնություններ կցանկանայիք ժառանգել Երկնային Հորից: Ձեր այսօրվա ուսումնասիրության ժամանակ փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են ձեզ օգնել ավելի լավ հասկանալ այն ժառանգությունը, որով Երկնային Հայրը ցանկանում է օրհնել ձեզ, և դուք ինչ կարող եք անել դրան արժանանալու համար:

Ավելի շատ սովորեք Երկնային Հոր ժառանգության մասին

Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ստեղծեք հետևյալ աղյուսակը:

Օրհնություններ, որոնք Երկնային Հայրը կամենում է, որ մենք ժառանգենք

Մենք ինչ կարող ենք անել՝ այդ ժառանգությանն արժանանալու համար

Մեր տնտեսության համար Տերը ավելի շատ բան է հայտնել այն ժառանգության մասին, որը Երկնային Հայրը ցանկանում է մեզ տալ: Մարգարե Ջոզեֆ Սմիթին տված հայտնության մեջ, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 76 -ում, Տերը նկարագրել է այն մարդկանց, ովքեր մի օր կժառանգեն սելեստիալ արքայությունը:

Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 76․50-70-ը , ինչպես նաև Պողոսի՝ Հռովմայեցիս 8.1, 5-9, 13-14-ը, այդ թվում Հռովմայեցիս 8.8-9 -ի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունում ներկայացված ուսմունքները: Այս դասն ուսումնասիրելիս ավելացրեք ձեր աղյուսակում կարդացած խոստումները և այն, ինչ, ըստ հատվածների, դուք պետք է անեք՝ այդ խոստումներին արժանանալու համար: Հիշեք, որ չնայած այս հատվածներից մի քանիսը օգտագործում են «որդիներ» և «տղամարդիկ» բառերը, Աստծո խոստումները հավասարապես կիրառելի են Երկնային Հոր բոլոր զավակների համար (տես Վարդապետություն և Ուխտեր 25․1): Օգտակար կլինի իմանալ, որ «մարմնավոր» բառը Հռովմայեցիս 8 գլխում նկատի ունի որևէ մեկին, ով կենտրոնացած է աշխարհիկ կամ ժամանակավոր բաների վրա: Այն կարող է նաև վերաբերել մարմնի ախորժակներին (տես Սուրբ գրքերի ուղեցույց, « Մարմնավոր », scriptures.ChurchofJesusChrist.org):

  • Ուսումնասիրված ո՞ր հատվածներն էին առավել իմաստալից ձեզ համար: Ինչո՞ւ:

  • Այդ հատվածներն ի՞նչ են ձեզ օգնել ավելի լավ հասկանալ այն ժառանգության մասին, որը Աստված ցանկանում է ձեզ տալ: Դուք ի՞նչ կարող եք անել՝ այդ ժառանգությանն արժանանալու համար:

Ձեր օրագրում ստեղծված աղյուսակում կրկնեք այն, ինչ գրել եք, այդ թվում այն օրհնությունները, որոնք Երկնային Հայրը ցանկանում է, որ դուք ժառանգեք:

  • Ի՞նչ են ձեզ օգնում հասկանալ այս խոստացված օրհնությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։

  • Փրկիչն ի՞նչ դեր է խաղում ձեր կողմից այս ժառանգությունը ստանալու գործում (տես Վարդապետություն և Ուխտեր 76․69):

Ինչպե՞ս է կարող է այն ազդել ձեր կյանքի վրա

Մի պահ մտածեք, թե այս ժառանգության ընկալումն ինչպես կարող է ազդել ձեր կյանքի և ընտրությունների վրա:

Այժմ մտածեք, թե այսօր ուսումնասիրված ճշմարտություններն ինչպես կարող են ազդել հետևյալ սցենարներում ներկայացված պատանիների վրա.

  1. Էստելը բազում դժվարությունների է հանդիպել իր կյանքում և հուսահատված է: Նա մտածում է՝ արդյոք արժե շարունակել եկեղեցի գնալ և պատվիրանները պահել:

  2. Քելվինը սիրում է այն զարմանալի տեխնոլոգիաները, որոնք առաջարկում է աշխարհը: Իր ժամանակի մեծ մասը նա անցկացնում է տեսախաղեր խաղալով, սոցիալական ցանցեր մտնելով կամ տեսանյութեր դիտելով:

  3. Լիզը հաճախ տառապում է ցածր ինքնագնահատականից և չգիտի` արդյոք ինչ-որ մեկը մտածում է իր մասին, թե ոչ:

Writing on a piece of paper with a pen or pencil. 1. Ձեր օրագրում կատարեք հետևյալը.

Ընտրեք նախորդ սցենարներից մեկը (կամ մեկ այլ սցենար ստեղծեք): Կարճ հաղորդագրություն գրեք սցենարում ընտրված մարդուն՝ կիսվելով այս դասի ժամանակ ուսումնասիրված ճշմարտություններով և սուրբ գրություններով, որոնք կարող են օգնել այդ մարդուն իր իրավիճակում: Հետևյալ հարցերը կարող են օգտակար լինել հաղորդագրությունը գրելիս.

  • Ի՞նչ է ձեզ համար նշանակում այն, որ մենք կարող ենք ստանալ այն ամենն, ինչ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ունեն:

  • Այս ժառանգության ընկալումն ինչպե՞ս կարող է օգնել սցենարում ընտրված մարդուն:

  • Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ի՞նչ են արել, որպեսզի մենք կարողանանք ստանալ այդ օրհնությունները:

  • Ի՞նչ պարզ քայլեր կարող է կատարել այդ մարդը, որոնք կօգնեն նրան իր իրավիճակում::

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Մեր ժառանգության մասին հիշելն ինչպե՞ս կարող է օգնել մեզ

Նախագահ Էլեյն Ս. Դալթոնը՝ Երիտասարդ կանանց նախկին գերագույն նախագահը, կիսվել է թագավորի մասին մի պատմությամբ, որը լուսաբանում է այս դասը.

14:28

Remember Who You Are!

There is no more beautiful sight than a young woman who glows with the light of the Spirit, who is confident and courageous because she is virtuous.

Final official portrait of Sister Elaine S. Dalton, Young Women general presidency, 2008. Released as second counselor and sustained as first counselor at the April 2007 general conference. Sustained as president at the April 2008 general conference. Released as president at the April 2013 general conference.

[Թագավորը] անսասան գիտելիք ուներ իր ինքնության մասին: Պատանի հասակում նրան առևանգել էին չար մարդիկ, որոնք գահազրկել էին նրա հորը՝ թագավորին: Այդ մարդիկ գիտեին, որ եթե իրենք կարողանային նրան բարոյապես կործանել, նա չէր լինի գահի ժառանգորդը: Վեց ամիս շարունակ նրան ենթարկեցին ամեն տեսակի նենգ փորձությունների, որոնք կյանքը կարող էր առաջարկել, սակայն նա երբեք տեղի չտվեց այդ ճնշմանը: Դա զարմացրեց նրա առևանգողներին և հնարավոր ամեն ինչ անելուց հետո նրանք հարցրին, թե ինչու նա այդպիսի մեծ բարոյական ուժ ուներ: Նրա պատասխանը պարզ էր. «Ես չեմ կարող անել այն, ինչ դուք խնդրում եք, քանի որ ես ծնվել եմ թագավոր լինելու համար» [տես Վոգն Ջ. Ֆիդերստոուն, «Թագավորի որդին», New Era, նոյեմբեր 1975, 35]:

Թագավորի որդու նման ձեզանից յուրաքանչյուրը ժառանգել է արքայական ծագում: Ձեզանից յուրաքանչյուրը աստվածային ժառանգություն ունի:

(Էլեյն Ս. Դալթոն, «Հիշեք, թե ով եք դուք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 121):

Ի՞նչ ջանքեր են պահանջվում Սուրբ Հոգուն անընդհատ հետևելու և Երկնային Հոր ողջ ունեցածը ստանալու համար

Յոթանասունի անդամ ծառայելիս Երեց Բրյուս Ս. Հեյֆենը բացատրել է․

Final official portrait of Elder Bruce C. Hafen of the First Quorum of the Seventy, 2007. Called as president of the St. George Utah Temple beginning in November 2010. GIven emeritus status at the October 2010 general conference.

Եթե մենք ցանկանում են ստանալ «այն ամենն, ինչ Հայրն ունի» [ Վարդապետություն և Ուխտեր 84․38 ], Աստված խնդրում է այն ամենն, ինչ մենք ունենք: Այս սքանչելի գանձին արժանանալու համար մենք պետք է տանք այնպես, ինչպես Քրիստոսն էր տալիս՝ մինչև վերջին կաթիլը. «Որքա՜ն դառը, դու չգիտես, որքա՜ն սուր, դու չգիտես, այո՛, որքա՜ն ծանր՝ տանելու, դու չգիտես» [ Վարդապետություն և Ուխտեր 19:15 ]: Պողոսն ասել է. «Եթէ նորա չարչարանքներին կցորդ ենք», ապա մենք «Քրիստոսի ժառանգակիցներն ենք» [ Հռովմայեցիս 8.17 , շեշտադրումն ավելացված է] Նրա ողջ սրտով, մեր ողջ սրտով:

(Բրյուս Ս. Հեյֆենն , «Քավություն. Ամենը մեզ համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2004, 98)

Պողոսն ինչո՞ւ էր ուսուցանում, որ մենք պետք է դառնանք Աստծո որդիներ, եթե մենք բոլորս Նրա զավակներն ենք

Չնայած յուրաքանչյուր մարդ բառացիորեն երկնային ծնողների հոգևոր զավակն է, Պողոսի՝ «որդեգրութեան հոգու» և «Աստուծոյ որդիք [և դուստրեր դառնալու]» մասին ուսմունքները (տես Հռովմայեցիս 8.14-15) օգնում են մեզ հասկանալ, որ մենք կարող են հոգևորապես վերածնվել կամ որդեգրվել որպես Քրիստոսի որդիներ և դուստրեր՝ ավետարանական ուխտում (տես Սուրբ գրքերի ուղեցույց, « Ուխտ », scriptures.ChurchofJesusChrist.org):

Բենիամին թագավորի ժողովուրդը ապրել է այս տեսակի հոգևոր վերածնունդը՝ Բենիամինի ներկայությամբ. «Եվ այժմ, ուխտի շնորհիվ, որ դուք արել եք, դուք կկոչվեք Քրիստոսի զավակներ՝ նրա որդիներն ու նրա դուստրերը, քանզի ահա, այս օրը նա հոգով ծնեց ձեզ. քանզի դուք ասում եք, որ ձեր սրտերը փոխվել են նրա անվան հանդեպ հավատքի միջոցով. հետևաբար, դուք ծնվել եք նրանից և դարձել եք նրա որդիներն ու նրա դուստրերը» ( Մոսիա 5.7): «Եվ այսպես, նրանք դառնում են նոր արարածներ. և մինչև նրանք չանեն այս, նրանք ոչ մի կերպ չեն կարող ժառանգել Աստծո արքայությունը» (տես Մոսիա 27.25-26)