Սեմինարիա
Բ Կորնթացիս 8-9


Բ Կորնթացիս 8-9

Հոգ տանել կարիքավորի համար

Two young men standing on a door step collecting fast offerings from an elderly woman.

Հիսուս Քրիստոսը հոգ է տանում Երկնային Հոր բոլոր զավակների համար և հրավիրում է մեզ միանալ Իրեն՝ աղքատներին և կարիքավորներին օգնելու գործում: Պողոսը առաջարկեց Կորնթացի Սրբերին հետևել Փրկչի օրինակին և զոհաբերել իրենց միջոցները՝ աղքատների ու կարիքավորների համար հոգ տանելու նպատակով: Այս դասը կօգնի ձեզ հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին՝ ձեր ունեցածով կիսվելով նրանց հետ, ովքեր դրա կարիքն ունեն:

Ստեղծեք խաղաղ ուսումնական միջավայր: Փորձեք հեռացնել շեղումները, որոնք կարող են ընդհատել ուսումնասիրությունը և սուրբ գրությունների մասին խորհրդածումը: Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ Բոյդ Ք. Փաքերն (1924–2015) ուսուցանել է, «ոգեշնչումն ավելի հեշտությամբ գալիս է խաղաղ միջավայրում», և «ակնածանքը հայտնություն է հրավիրում» («Ակնածանքը հայտնություն է հրավիրում», Ensign, նոյեմբեր 1991, 21–22):

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք նայել, թե ինչ է նշված տասանորդի և այլ նվիրատվությունների ձևաթղթում և պատրաստվել կիսվել, թե դրանք ինչ են նշանակում: Նրանք կարող են նաև տալ ցանկացած հարց այս ձևաթղթի վերաբերյալ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մեծ մարտահրավեր

Կարող եք ցուցադրել հետևյալ անավարտ հայտարարությունները և ուսանողներին առաջարկել կիսվել այն խնդիրներով, որոնք կարող են գրվել դատարկ տողերում: Գովեք ուսանողներին՝ տրված պատասխանների համար, նույնիսկ եթե դրանք չեն նշվել երեց Հոլլանդի այս հայտարարության մեջ:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը խոսել է մեծ մարտահրավերի մասին. Հիշեք մի քանի մարտահրավերներ, որոնք կարող են լրացնել հետևյալ մեջբերման դատարկ տեղերը:

Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Պատմության ընթացքում ____________ համարվել է մարդկության մեծագույն և առավել տարածված մարտահրավերներից մեկը: Այն հիմնականում արտահայտվում է ֆիզիկական ձևով, բայց դրա հոգևոր և հուզական վնասը կարող է անգամ ավելի կեղեքիչ լինել:

(Երեց Ջեֆրի Ռ. Հոլանդ «Մի՞թե մենք բոլորս մուրացկաններ չենք» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 40)

Երեց Հոլլանդը խոսում էր «աղքատության» մասին, որը մի վիճակ է, երբ մարդը չունի դրամ, ապրանք կամ ապրուստի միջոցներ: Աղքատությունը կարող է նաև վերաբերել ինչ-որ բանին, որը պակասում է մեր կյանքում, այդ թվում ֆիզիկական, հուզական, հասարակական կամ հոգևոր ոլորտներում:

  • Որո՞նք են այն խնդիրները, որոնց հանդիպում են այն մարդիկ, ովքեր ավելի քիչ բան ունեն, քան ուրիշները:

  • Այդ խնդիրներն ինչպե՞ս կարող են հոգևորապես կամ ֆիզիկապես ազդել որևէ մեկի վրա:

Այս դասն ուսումնասիրելիս ուշադիր եղեք այն մտքերի և զգացմունքների նկատմամբ, որոնք Երկնային Հայրը կարող է ուղարկել ձեզ Սուրբ Հոգու միջոցով այն բանի վերաբերյալ, թե Նա ինչպես կարող է ձեզ օգտագործել կարիքավորներին օգնելու համար:

Ըստ Բ Կորնթացիս 8.1-8 հատվածների՝ Պողոս Առաքյալը առաջարկեց կորնթացի Սրբերին հետևել Մակեդոնիայի Եկեղեցու անդամների օրինակին, ովքեր առատաձեռնորեն հոգացել էին կարիքավորների մասին: Այնուհետև նա գրի առավ բազմաթիվ կարևոր ուսմունքներ՝ Փրկիչի օրինակով կարիքավորների համար հոգալու մասին:

Հիսուս Քրիստոսի օրինակը

Պողոսը կիսվել է Փրկիչի օրինակով, որպեսզի քաջալերի մեզ հոգ տանել կարիքավորների համար՝ անկեղծ սիրուց դրդված:

Կարդացեք Բ Կորնթացիս 8.9-ը ՝ փնտրելով Հիսուս Քրիստոսի՝ մեզ համար հոգ տանելու անձնուրաց օրինակը:

  • Ձեր կարծիքով, Պողոսն ինչ նկատի ուներ, երբ գրեց, որ Հիսուսը աղքատ դարձավ, որպեսզի մենք հարուստ լինենք:

Պողոսի նամակից մենք կարող ենք սովորել հետևյալ ճշմարտությունը. երբ սկսենք գնահատել այն ամենը, ինչ Փրկիչը տվել է մեզ, մենք ավելի պատրաստակամ կլինենք ուրիշներին տալ:

Կարիքավորների համար հոգալու կարևորությունը ուսուցանվում է սուրբ գրությունների և Մորմոնի Գրքի բազում հատվածներում: Կարդացեք Պողոսի հետևյալ ուսմունքները և դրանց հետ առնչություն ունեցող Մորմոնի Գրքի հատվածները՝ փնտրելով, թե այդ հատվածներն ինչ են ուսուցանում ուրիշների համար հոգալու մասին: Կարող եք հղումներ ստեղծել հատվածների միջև:

Սա կարող է լավ հնարավորություն լինել՝ ուսանողներին հիշեցնելու հատվածների միջև հղումներ ստեղծելու հմտության մասին:

Կարող եք ուսանողներին առաջարկել ուսումնասիրել հետևյալ հատվածները փոքր խմբերով, որտեղ ուսանողներից յուրաքանչյուրը կուսումնասիրի առանձին հատված և կզեկուցի իր սովորածի մասին:

  • Ձեր կարծիքով, Տերն ի՞նչ կկամենար, որ մենք անեինք մեր օրերում՝ այս հատվածներից յուրաքանչյուրում ուսուցանված սկզբունքների համաձայն ապրելու համար:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդը բացատրել է, թե Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մեծահոգությունն ինչպես կարող է փոխել մեզ.

Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Մենք բոլորս ստացել ենք պարգևներ, որոնք չէինք կարող ինքնուրույն ձեռք բերել, պարգևներ՝ մեր Երկնային Հորից և Նրա Սիրելի Որդուց, ներառյալ փրկագնումը՝ Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության միջոցով: Մենք ստացել ենք կյանք այս աշխարհում, այնուհետև կստանանք ֆիզիկական կյանք, հավերժական փրկություն և վեհացում, եթե ընտրենք, և այդ ամենը՝ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի շնորհիվ:

Ամեն անգամ, երբ օգտագործում ենք, օգուտ ենք քաղում կամ նույնիսկ մտածում ենք այդ պարգևների մասին, մենք պետք է մտածենք այդ նվիրատուի զոհաբերության, մեծահոգության և կարեկցանքի մասին: Այդ նվիրատուների հանդեպ ակնածանք ունենալն ավելի մեծ բան է, քան զուտ երախտագիտությունը։ Նրանց տված պարգևների մասին մտածելը կարող է փոխակերպել մեզ։

(Դեյլ Գ. Ռենլանդ, «Մտածեք Աստծո բարության և մեծության մասին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2020, 42)

  • Խորհելով Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մեծահոգության մասին, ինչպե՞ս կարող ենք փոխվել:

Հոգ տարեք աղքատների համար

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը նկարագրել է, թե Փրկիչն ինչպես է օգտագործում Իր վերականգնված Եկեղեցին՝ մեր օրերում աշխարհի տարբեր անկյուններում գտնվող աղքատների համար հոգ տանելու նպատակով: Կարդացեք հետևյալ հայտարարությունը կամ դիտեք «Երկրորդ մեծ պատվիրանը» տեսանյութը (6:15-ից մինչև 8:51-ը) ChurchofJesusChrist.org կայքում:

2:3

Երկրորդ մեծ պատվիրանը

Նախագահ Նելսոնն օրինակներ է բերում, թե ինչպես են Եկեղեցին և դրա անդամները կատարում մեր մերձավորին սիրելու Տիրոջ երկրորդ մեծ պատվիրանը մարդասիրական ջանքերի շնորհիվ։

Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Այդ ժամանակից ի վեր Վերջին Օրերի Սրբերի Բարեգործական կազմակերպությունը տրամադրել է ավելի քան երկու միլիարդ դոլարի օգնություն՝ աջակցելով կարիքի մեջ գտնվողներին ողջ աշխարհում։ Այս աջակցությունն առաջարկվում է մարդկանց՝ անկախ եկեղեցու պատկանելությունից, ազգությունից, ռասայից, սեռական կողմնորոշումից, սեռից կամ քաղաքական համոզմունքներից։

Դա ամենը չէ։ Նեղության մեջ գտնվող Տիրոջ Եկեղեցու անդամներին օգնելու համար մենք սիրում և ապրում ենք համաձայն ծոմապահության հնագույն օրենքի [տես Եսայիա 58.3-12 ]: Մենք քաղցած ենք մնում, որպեսզի օգնենք ուրիշներին, ովքեր քաղցած են։ Ամեն ամիս մեկ օր մենք ոչինչ չենք ուտում և նվիրաբերում ենք այդ ուտելիքի գումարը (և ավելին), որպեսզի օգնենք կարիքի մեջ գտնվողներին։

(Ռասսել Մ. Նելսոն, «Երկրորդ մեծ պատվիրանը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2019, 97–98)

Կարող եք ցուցադրել այս դասի «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնի տեսանյութերը, որոնք ներկայացնում են այն նախագծերը, որոնք Հիսուս Քրիստոսը հնարավոր դարձրեց Իր Եկեղեցուն տրամադրված նվիրատվությունների շնորհիվ:

Կարող եք ուսանողներին ծանոթացնել latterdaysaintcharities.org կայքի հետ և նրանց ժամանակ տալ ուսումնասիրել այն դասարանում:

  • Ի՞նչն է ամենաշատը տպավորվել ձեր մեջ նախագահ Նելսոնի խոսքերից։

  • Ինչպե՞ս կբացատրեիք ծոմը և ծոմի նվիրատվությունները որևէ մեկին, ով ծանոթ չէ դրանց:

Կարող եք ցուցադրել Տասանորդի և այլ նվիրատվությունների ձևաթուղթը և նախօրոք պատրաստված ուսանողներին առաջարկել կիսվել, թե Փրկիչն ինչպես է օգնում աղքատներին դրամական նվիրատվությունների միջոցով:

Մինչ ուսանողները կիսվեն հետևյալ հարցերի պատասխաներով շեշտեք, որ աղքատների համար հոգ տանելը ոչ միշտ է նշանակում դրամ նվիրաբերել:

  • Դրամական նվիրատվություններից բացի, ի՞նչ այլ ձևերով կարող ենք օգնել Տիրոջը հոգ տանել կարիքավորների համար: Ո՞վ է ձեզ համար եղել այս սկզբունքի լավ օրինակ:

Աստված ի՞նչ կկամենար, որ դուք անեիք

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրել է, որ մենք պետք է խնդրենք Աստծո ուղղորդությունը՝ ուրիշներին օգնելու գործում:

Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Ես չգիտեմ, հատկապես ինչպես պետք է ձեզանից յուրաքանչյուրը կատարի իր պարտականությունը նրանց հանդեպ, ովքեր չեն կարողանում օգնել իրենք իրենց: Բայց ես գիտեմ, որ Աստված գիտի, և Նա կօգնի և կուղղորդի ձեզ աշակերտին հատուկ գթասիրտ գործերում, եթե դուք բարեխղճորեն ցանկանաք, աղոթեք և ուղիներ փնտրեք պահելու պատվիրանը, որը Նա բազմիցս տվել է մեզ:

(Ջեֆրի Ռ․ Հոլլանդ, «Մի՞թե մենք բոլորս մուրացկաններ չենք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 41)

Կարող եք կիսվել անձնական պատմությամբ այն մասին, թե Աստված ինչպես է օգտագործում Իր զավակներին՝ կարիքավորներին ծառայելու համար:

Ծրագրեք, թե ինչպես կգործեք այսօր ստացած ձեր մտքերի և զգացմունքների համաձայն՝ ձեզ շրջապատող մարդկանց օգնելու համար: Եթե դուք դեռ համոզված չեք, թե Երկնային Հայրն ում կցանկանար, որ դուք օգնեիք և ինչպես, աղոթեք ուղղորդում ստանալու համար և հնարավորություններ փնտրեք ծառայելու ձեզ շրջապատող մարդկանց, այդ թվում՝ ձեր ընտանիքի անդամներին: Աստված կպատասխանի ձեր աղոթքներին Իր ձևով և Իր ժամանակին:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Փրկիչի Եկեղեցուն տրված նվիրատվություններն ինչպե՞ս են օգտագործվում մեր օրերում աղքատությունը նվազեցնելու համար

Այցելեք latterdaysaintcharities.org կայքը՝ այս և այլ հարցերին պատասխաններ ստանալու համար:

Դիտեք «Մանկան առաջին շունչը» տեսանյութը (3:13) ChurchofJesusChrist.org կայքում:

3:13

A Child's First Breath

Neonatal resuscitation training is one of many humanitarian efforts that fall under the curtain of the Church welfare program.

Դիտեք «Տղաների տունը» տեսանյութը (3:20) ChurchofJesusChrist.org կայքում:

3:20

Boys' Home

LDS Charities partners with Food for the Poor to deliver food, clothing, and toys to children in the Dominican Republic.

Դիտեք «Հազար օր» տեսանյութը (4:32) ChurchofJesusChrist.org կայքում:

4:32

A Thousand Days

By digging wells and boreholes in drought-stricken countries of Africa, The Church of Jesus Christ of Latter-day Saints helps provide health and happiness to entire villages.

Ինչպե՞ս կարող եմ օգնել ինձ շրջապատող մարդկանց՝ գումար նվիրաբերելուց բացի

Քույր Բոննի Լ. Օսկարսոնը՝ Երիտասարդ կանանց նախկին գերագույն նախագահը, կիսվել է մի գաղափարով.

Official portrait of Bonnie Lee Green Oscarson, Young Women general president, 2013. Sustained at the April 2013 general conference.

Իմ երիտասա՛րդ ընկերներ, ես կարող եմ երաշխավորել, որ Եկեղեցու յուրաքանչյուր ժողովում, որին դուք մասնակցում եք, միշտ էլ կգտնվի մեկը, ով մենակ է, ով դժվարություններ ունի և ընկերոջ կարիք ունի, կամ մեկը, ով զգում է, որ չի պատկանում այդ միջավայրին: Յուրաքանչյուր ժողովին կամ միջոցառմանը դուք ներդրում ունեք կատարելու, և Տերը ցանկանում է, որ դուք նայեք ձեր շուրջը, ձեր հասակակիցներին, իսկ հետո ծառայեք՝ ինչպես Նա կծառայեր:

(Բոննի Լ. Օսկարսոն, «Կարիքները մեր առջև են», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 26)։

Մարգարե Ջոզեֆ Սմիթը (1805–44) բացատրել է.

Half-length frontal portrait of the Prophet Joseph Smith, Jr. Joseph’s head is turned to the side in a three-quarter view, right hand on hip and his left hand holds sheets of papers. He is depicted wearing a dark brown suit and a white shirt and tie.

[Եկեղեցու անդամը] պետք է կերակրի քաղցածին, հագցնի մերկին, օգնի այրուն, սրբի որբի արցունքները, սփոփի չարչարվածին, լինի այս թե այլ եկեղեցում, կամ ամենևին էլ ոչ եկեղեցում:

(Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007],426)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Եկեղեցու տեղական ղեկավարները

Կարող եք հրավիրել տեղի եպիսկոպոսին կամ Սփոփող միության նախագահին, որպեսզի նա կիսվի ուսանողների հետ, թե Փրկիչի՝ ծոմի նվիրատվությունների միջոցներն ինչպես են օգտագործվում կարիքավորներին օրհնելու համար:

Ցուցադրեք, թե ինչպես գումար նվիրաբերել

Կարող եք ցուցադրել Տասանորդի և այլ նվիրատվությունների ձևաթուղթը և ուսանողներին առաջարկել բացատրել, թե որտեղ գտնել թերթիկները, ինչպես լրացնել դրանք և ում տալ իրենց նվիրատվությունները: Կարող եք նաև ուսանողներին օգնել հասկանալ, թե ինչպես կարելի է առցանց նվիրաբերել donations.ChurchofJesusChrist.org կայքում:

Կարիքավորների համար հոգալը փրկության և վեհացման գործի մասն է

Անդրադարձեք Ընդհանուր ձեռնարկի բաժնին և քննարկեք, թե ինչու է կարիքավորների համար հոգալը փրկության և վեհացման գործի մաս կազմում: Կարող եք տալ նմանատիպ հարցեր. «Ձեր կարծիքով, մենք ինչո՞ւ պետք է հոգ տանենք կարիքավորների համար, եթե մենք փրկվելու ենք և վեհանալու ենք: Ձեր կարծիքով, հոգալով կարիքավորների համար, ինչպես ենք օգնում վերացնել նրանց հոգևոր զարգացման խոչընդոտները»: