Սեմինարիա
Գործք Առաքելոց 3


Գործք Առաքելոց 3

Կաղ մարդու բժշկումը

Peter reaches out his hand to a crippled man and commands him to rise and walk.

Մի մարդու, ով չէր կարողանում քայլել, ամեն օր տանում էին Երուսաղեմի տաճար, որպեսզի ողորմություն խնդրեր: Նա հանդիպեց Պետրոսին և Հովհաննեսին, որոնք նրան տվեցին շատ ավելի մեծ մի պարգև, քան նրա խնդրած գումարը: Օգտագործելով քահանայության իշխանությունը և Հիսուս Քրիստոսի անունով Պետրոսը բուժեց այդ մարդուն: Այդ փորձառությունը Պետրոսին և մնացած առաքյալներին բազմաթիվ հնարավորություններ տվեց՝ վկայելու Հիսուս Քրիստոսի մասին: Այս դասի նպատակն է օգնել ամրապնդել ձեր հավատքը առ այն, որ Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը կարող են ձեզ օգնել հաղթահարել ձեր կյանքում գոյություն ունեցող մարտահրավերները:

Համապատասխանեցրեք դասերը ուսանողների կարիքներին Հոգով ուսուցանելը ներառում է ջանասիրաբար, խորհելով նախապատրաստվել դասին՝ օգտագործելով ներկայացված ուսումնական ծրագիրը: Այնուամենայնիվ, Հոգով ուսուցանելը պահանջում է նաև աղոթք, խորհրդածություն և դասերի հարմարեցում, համոզվելու համար, որ Հոգին կարող է ապահովել ուսանողների անհատական կարիքները և օգնել ուսանողներին կիրառել սկզբունքներն իրենց անհատական իրավիճակներում։ Մինչ դուք կնախապատրաստվեք ուսուցանել, փնտրեք Սուրբ Հոգու ոգեշնչումը, թե ինչպես հարմարեցնել դասը ուսանողների կարիքներին։

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք հիշել որևէ անձնական մարտահրավեր կամ տառապանք, որը հաղթահարելու համար նրանք կցանկանային ստանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սփոփանքն ու ուժը: Առաջարկեք նրանց ուսումնասիրել Գործք Առաքելոց 3.1-8 հատվածները՝ մտքում պահելով այդ մարտահրավերը կամ տառապանքը և փնտրել ճշմարտություններ, որոնք կարող են օգնել նրանց:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ստացեք Աստծո բժշկող զորությունը

Կան բազմաթիվ եղանակներ Գործք Առաքելոց 3 -ի բովանդակությունն ուսուցանելու համար: Հետևյալ ուսումնական վարժությունները այս գլուխն ուսուցանելու միջոցներից են: Այլ ուսումնական վարժությունների համար տես այս դասի վերջում գտնվող «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժինը:

Գրատախտակին գրեք մարտահրավերներ և տառապանքներ բառերը: Կարող եք նաև գրել ուսանողների պատասխանները հետևյալ հարցին:

  • Ինչպիսի՞ ֆիզիկական, հոգևոր և հուզական մարտահրավերներ կամ տառապանքներ կարող են մարդիկ ունենալ կյանքում:

Համոզվեք, որ ուսանողներն իրենց շուրջը ունեն համապատասխան ֆիզիկական տարածություն, որպեսզի ոչ ոք չտեսնի, թե նրանք ինչ են գրում իրենց օրագրում՝ հետևյալ վարժությունը կատարելիս: Եթե դա հնարավոր չէ, ուսանողներին առաջարկեք ուղղակի հիշել որևէ մարտահրավեր կամ տառապանք և այնուհետև գրել հետևյալ երեք հարցերի իրենց պատասխանները:

Հիշեք որևէ անձնական մարտահրավեր կամ տառապանք, որը հաղթահարելու համար ձեզ անհրաժեշտ է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սփոփանքն ու ուժը: Գրեք այն ձեր օրագրում՝ հետևյալ հարցերի ձեր պատասխանների հետ մեկտեղ:

  • Ի՞նչ գործողությունների եք դիմել, որպեսզի օգնություն ստանաք՝ այս մարտահրավերը կամ տառապանքը հաղթահարելու համար:

  • Արդեն ի՞նչ գիտեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որը ձեզ վստահություն է ներշնչում, որ Նրանք ձեզ կօգնեն:

  • Ի՞նչ հարցեր կամ մտահոգություններ ունեք այդ մարտահրավերը կամ տառապանքը հաղթահարելու հետ կապված:

Պետրոսն ու Հովհաննեսը բժշկեցին կաղ մարդուն

Այս դասի ընթացքում դուք հնարավորություն կունենաք սովորել որոշ ավետարանական ճշմարտություններ Գործք Առաքելոց 3 հատվածից, որը պատմում է, թե Պետրոսն ու Հովհաննեսը ինչպես բժշկեցին մի կաղ մարդու: Այս դասն ուսումնասիրելիս ուշադիր եղեք ստացած հոգևոր հուշումների հանդեպ: Փորձեք ամրապնդել ձեր հավատքը, որպեսզի Հիսուս Քրիստոսը կարողանա օգնել ձեզ հաղթահարել մահկանացու կյանքի մարտահրավերները:

Կարդացեք Գործք Առաքելոց 3.1-3-ը՝ փնտրելով 40 տարին անց այդ մարդու մասին որևէ մանրամասնություն ( Գործք Առաքելոց 4.22): Օգտակար կլինի իմանալ, որ հատվածներ 2-3 -ում նշված «ողորմությունը» այն էր, ինչ մարդիկ տալիս էին աղքատներին:

  • Ի՞նչ բառեր կօգտագործեիք՝ այդ մարդուն և նրա վիճակը նկարագրելու համար: Ինչո՞ւ։

  • Սովորաբար ի՞նչ ձևով են մարդիկ արձագանքում նման վիճակում գտնվող մարդուն:

Կարդացեք Գործք Առաքելոց 3.4-8-ը՝ փնտրելով մեր մարտահրավերները կամ տառապանքները հաղթահարելու մասին ճշմարտությունները: Կարող եք նաև դիտել «Պետրոսը և Հովհաննեսը բժշկում են ի ծնե հաշմանդամ մարդուն» տեսանյութը (3:21) ChurchofJesusChrist.org կայքում:

3:21

Peter and John Heal a Man Crippled Since Birth

  • Այդ պատմության մեջ ի՞նչն է առավել տպավորիչ ձեզ համար։

  • Ի՞նչ եք հասկացել կամ զգացել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին այս փորձառության շնորհիվ:

Հրավիրեք ուսանողներին կիսվել մի շարք ճշմարտություններով, որոնք իրենք հայտնաբերել են այս պատմության մեջ: Խնդրեք նրանց կիսվել, թե ինչպես նկատեցին այդ սուրբգրային ճշմարտությունը, և ինչու են այն կարևոր համարում:

Պետրոսն ուսուցանեցհրաշքը տեսած մարդկանց, որ այն գործվել է հավատքի շնորհիվ՝ Հիսուս Քրիստոսի անունով (տես Գործք Առաքելոց 3.16): Այս պատմությունից սովորած ճշմարտություններից մեկն այն է, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի շնորհիվ մենք կարող ենք բժշկվել:

  • Այս հատվածներից ինչո՞վ կարող եք կիսվել, որը կարող է օգնել որևէ մեկին, ով ներկայումս զգում է ֆիզիկական, հոգևոր կամ հուզական մարտահրավերներից կամ տառապանքներից մեկը, որը դուք բացահայտեցիք դասի սկզբում:

  • Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ստանանք Երկնային Հոր և Փրկիչի զորությունը՝ այդ մարտահրավերները հաղթահարելու համար:

Դիտեք «Վիրավորները կբժշկվեն» տեսանյութը (5:45) ChurchofJesusChrist.org կայքում: Լսեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենի վկայությունը և գրանցեք այն բառերը կամ արտահայտությունները, որոնք կարևորեցիքկամ այն տպավորությունները, որոնք ունեցաք տեսանյութը դիտելիս:

5:45

The Wounded Shall Be Healed

  • Ի՞նչն է տպավորել ձեզ երեց Անդերսենի ուսմունքներից:

Հետևյալ հարցի համար կարող եք կիսվել անձնական փորձառությամբ: Օգնենք պատասխանող ուսանողներին հասկանալ, որ նրանք չպետք է դասարանի հետ կիսվեն խիստ անձնական տեղեկություններով:

  • Ի՞նչ փորձառություններ եք ունեցել կամ ի՞նչ փորձառությունների մասին եք տեղյակ, որտեղ Փրկիչը ուժ կամ բժշկում էր տրամադրել:

  • Ի՞նչ եք սովորել կամ զգացել Հիսուս Քրիստոսի մասին, որ կուզեիք հիշել:

  • Այսօրվա ձեր զգացածից գործելու ինչպիսի՞ ցանկություն առաջացավ ձեր մեջ։

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ինչո՞ւ երբեմն չենք ստանում Փրկիչի բժշկությունը մեր ցանկացած ժամանակին և կերպով

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Ես ընդունում եմ, որ երբեմն մեր ամենաեռանդուն աղոթքները կարող են անպատասխան մնալ: Մենք զարմանում ենք, թե ինչու: Ինձ ծանոթ է այս զգացողությունը: Ինձ ծանոթ են այս պահի հետ կապված վախերն ու արցունքները: Սակայն ես նաև գիտեմ, որ մեր աղոթքները երբեք չեն անտեսվում: Մեր հավատքը երբեք չգնահատված չի մնում: Ես գիտեմ, որ գերիմաստուն Երկնային Հոր հեռանկարը շատ ավելի լայն է, քան մերը: Մենք տեղյակ ենք միայն մեր մահկանացու խնդիրների և ցավերի մասին, իսկ Նա տեղյակ է մեր հավերժ առաջընթացի և ներուժի մասին: Եթե մենք աղոթում ենք՝ Նրա կամքը իմանալու և այդ կամքին համբերությամբ և քաջությամբ հնազանդվելու համար, երկնային բժշկումը կարող է տեղի ունենալ Նրա ձևով և ժամանակին:

(Ռասսել Մ․ Նելսոն, «Հիսուս Քրիստոսը՝ Բժշկող Տերը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2005, 86)

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Արդարակեցությունն ու հավատքն, անշուշտ, գործիքներ են՝ բժշկելու հիվանդներին, խուլերին, և կաղերին, եթե այդ բժշկումն իրագործում է Աստծո նպատակները և համապատասխան է Նրա կամքին: Այսպիսով, նույնիսկ ամուր հավատքի դեպքում սարերից շատերը չեն տեղաշարժվի: Եվ ոչ բոլոր հիվանդներն ու հաշմանդամները կբժշկվեն: Եթե բոլոր հակադրությունները կրճատվեին, եթե բոլոր տկարությունները հեռացվեին, ապա Հոր ծրագրի հիմնական նպատակները ձախողված կլինեին:

(Դեյվիդ Ա. Բեդնար, «Ընդունեք Տիրոջ կամքը և ժամանակը», Ensign կամ Լիահոնա, օգոստոս 2016, 34)

Ինչպե՞ս կարող եմ գնահատել Փրկիչի բժշկող զորությունը, երբ հոգևոր տառապանքներ եմ կրում

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Տառապանքները կարող են ինչպես հոգևոր, այնպես էլ ֆիզիկական պատճառներ ունենալ: Ալմա Կրտսերը հիշում էր, որ իր մեղքը այնքան ցավոտ էր, որ ցանկանում էր «բնաջինջ լինել թե՛ հոգով, թե՛ մարմնով, որ [չբերվի]՝ կանգնելու [իր] Աստծո ներկայության մեջ՝ դատվելու ըստ [իր] գործերի» [ Ալմա 36.15 ]: Այսպիսի դեպքերում մենք ինչպե՞ս կարող ենք բժշկվել Նրա կողմից:

Մենք կարող ենք լիարժեք ապաշխարել: Մենք կարող ենք լիարժեք դարձի գալ: Այդ դեպքում «Արդարակեցության Որդին» կարող է մեզ լիարժեք օրհնել Իր բժշկող ձեռքով:

Հավատքը, ապաշխարությունը, մկրտությունը, վկայությունը և հարատև դարձը տանում են դեպի Տիրոջ բժշկող զորությունը:

(Russell M. Nelson, “Jesus Christ—the Master Healer,” Ensign or Liahona, Nov. 2005, 86)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Ամփոփենք Գործք Առաքելոց 3.1-8 հատվածների ուսմունքները

Գործք Առաքելոց 3.1-8-ը կարդալուց հետո ցուցադրեք հետևյալ պատկերները և ուսանողներին խնդրեք իրենց խոսքերով պատմել այդ պատկերներում նկարագրված պատմությունը: Սա կարող է ուսանողներին օգնել մտապահել պատմությունը:

(1)

Men carry a cripple since birth and set him on the steps.

(2)

Peter and John healing a man sitting on steps.

(3)

Peter reaches out his hand to a crippled man and commands him to rise and walk.

(4)

A man crippled since birth is healed by Peter and John, and he thanks them with an embrace.

Այս հրաշքի ազդեցությունը ուրիշների վրա

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ այդ օրը տաճարում տեղի ունեցած բուժումը ահռելի ազդեցություն թողեց բազմաթիվ մարդկանց վրա: Ուսումնասիրեք հետևյալ հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե այդ հրաշքն ինչպես ազդեց ստորև ներկայացված մարդկանց վրա:

Կարող եք ուսանողներին երեք խմբի բաժանել և յուրաքանչյուր խմբի հանձնարարել հետևյալ հատվածներից մեկը (մի խումբը կարող է ուսումնասիրել առաջին երկու հատվածները):

Գործք Առաքելոց 3.8 . Բժշկված մարդը Գործք Առաքելոց 3.9-13, 19 , 4.4 . Տաճարում գտնվող մարդիկ Գործք Առաքելոց 4.13-18 . Հրեա ղեկավարները

Երբ ուսանողներն ավարտեն ուսումնասիրությունը, նրանց հետ քննարկեք իրենց սովորածը: Կարող եք տալ հետևյալ հարցերը.

Ըստ ձեզ, այս հրաշքն ինչպես ազդեց տարբեր մարդկանց վրա:

Ինչո՞ւ եք կարծում, որ որոշ մարդկանց վրա այն յուրահատուկ ազդեցություն թողեց:

Եթե դուք լինեիք տաճարում հավաքվածների մեջ, ձեր կարծիքով, այդ հրաշքին ականատես լինելուց հետո ինչպե՞ս կփոխվեր ձեր կարծիքը Պետրոսի և Հովհաննեսի մասին։

Գործք Առաքելոց 3.19-21 Բոլոր բաների վերականգնումը

Բացատրեք, որ երբ Պետրոսն ու Հովհաննեսը բժշկեցին կաղ մարդուն, այդ հրաշքի մասին լուրը շատ արագ տարածվեց: Բազմաթիվ մարդիկ հավաքվեցին՝ լսելու Պետրոսին և Հովհաննեսին. նրանց թվում էին մարդիկ, ովքեր նախկինում մերժել էին Հիսուս Քրիստոսին:

Ուսանողներից մեկին հանձնարարեք կարդալ Գործք Առաքելոց 3.19-21 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել` տեսնելով, թե Պետրոս առաքյալն ինչ հրահանգեց անել այնտեղ հավաքված մարդկանց:

Բացատրեք, որ համաձայն Գործք 3.21 հատվածի, Պետրոսը մարգարեացավ, որ Հիսուս Քրիստոսը կմնա երկնքում մինչև «այն ամեն բաների հաստատվելու ժամանակները»: «Ամեն բաների հաստատուելու ժամանակները» արտահայտությունը վերաբերում է նաև վերջին օրերում ավետարանի վերականգնմանը:

Կարող եք քննարկել նմանատիպ հարցեր.

  • Համաձայն հատված 21 -ի, բացի Պետրոսից ովքե՞ր մարգարեացան վերջին օրերում ավետարանի վերականգնման մասին:

  • Ի՞նչ կարևոր իրադարձություններ են արդեն տեղի ունեցել, որոնք կապված են այս մարգարեության իրականացման հետ:

Կիսվեք ձեր վկայությամբ, որ Տիրոջ մարգարեները երկրի տարբեր մասերում մարգարեացել են մեր օրերի մասին և անհամբեր սպասել են ավետարանի վերականգմանը և Տիրոջ Երկրորդ Գալուստին: