Գործք Առաքելոց 1–5
Ակնարկ
Իր Հարությունից հետո 40 օրվա ընթացքում Հիսուս Քրիստոսը ծառայեց Իր աշակերտներին: Նա ասաց Իր առաքյալներին, որ երբ Ինքը գնա, Հայրը կուղարկի «Մխիթարիչին, ով Սուրբ Հոգին է» (Հովհաննես 14.26): Մի մարդ, ով չէր կարողացել քայլել իր ողջ կյանքում, հանդիպեց Պետրոսին և Հովհաննեսին և, օգտագործելով Հիսուս Քրիստոսի իշխանությունը, Պետրոսը բժշկեց այդ մարդուն: Պետրոսին և Հովհաննեսին ձերբակալեցին և բանտարկեցին Հիսուս Քրիստոսի անունով բժշկելու համար, և հրեշտակը ազատեց նրանց:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:
Գործք Առաքելոց 1
Դասի նպատակը. Այս դասը կարող է օգնել ուսանողներին զգալ Հիսուս Քրիստոսի կարևորությունը՝ առաքյալների և մարգարեների միջոցով Իր Եկեղեցին առաջնորդելու գործում:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք պատրաստվել դասին և կիսվել օրինակներով, որոնք ցուցադրում են, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է առաջնորդում Իր Եկեղեցին վերջին օրերում:
-
Թերթիկ. Թերթիկ այն մասին, թե Հիսուսն ինչպես է առաջնորդել Իր Եկեղեցին առաքյալների միջոցով:
-
Տեսանյութ.«Սա մեր ժամանակն է» (11:14, դիտեք 3:34-5:12-ը), «Ամեն բան բովանդակեք Քրիստոսումը» (15:46, դիտեք 10:09-13:57-ը)
-
Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք օգտագործել առցանց անանուն հարցումը՝ դասի սկզբում ինքնագնահատում անցկացնելու և դասի ընթացքում ուսանողների պատասխաններն ուղղորդելու համար: Ստորև ներկայացված պատկերը կարող է օգտագործվել հարցման պատասխանների տարբերակները տրամադրելու համար:
Գործք Առաքելոց 2
Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե Սուրբ Հոգին ինչպես կարող է օրհնել նրանց և օգնել իմանալ, թե նրանք ինչպես կարող են այդ օրհնություններն իրենց կյանք հրավիրել:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք իրենց սիրելի մարդու հետ քննարկել, թե իրենք ինչպես են նկատել, որ Սուրբ Հոգին իրենց հետ է կյանքում: Կարող եք նաև առաջարկել ուսանողներին հարցեր նախապատրաստել Սուրբ Հոգու մասին:
Գործք Առաքելոց 3
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ամրապնդել ուսանողների հավատքն առ այն, որ Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը կարող են օգնել իրենց հաղթահարել իրենց կյանքում գոյություն ունեցող մարտահրավերները:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք հիշել, թե ինչ մարտահրավերի կամ տառապանքի են նրանք հանդիպել, որոնց լուծմանը կարող են աջակցել Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսի սփոփանքն ու ուժը: Առաջարկեք նրանց ուսումնասիրել Գործք Առաքելոց 3.1-8-ը՝ մտքում պահելով այդ մարտահրավերը կամ տառապանքը, և փնտրել ճշմարտություններ, որոնք կարող են օգնել նրանց:
-
Տեսանյութեր. «Պետրոսը և Հովհաննեսը բժշկում էն ի ծնե հաշմանդամ մարդուն» (3:20), «Վիրավորները կբժշկվեն» (5:45)
-
Առցանց ուսուցման առաջարկ. Ցուցադրեք «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնում գտնված պատկերները և խնդրեք կամավորներին օգտագործել դրանք՝ Գործք Առաքելոց 3.1-8 հատվածներում նկարագրված իրադարձությունները ամփոփելու համար:
Գործք Առաքելոց 4–5
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներկն ավելի մեծ ցանկություն ունենալ ամենից առաջ հնազանդվել Աստծուն:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք պատրաստվել դասին և կիսվել իրավիճակներով, երբ ուրիշների ճնշմանը ենթարկվելու պատճառով կարող է դժվար լինել հնազանդվել Աստծուն:
-
Տեսանյութեր. «Պետրոսին և Հովհաննեսին դատում են» (2:50), «Պետրոսը և Հովհաննես շարունակում են քարոզել ավետարանը» (5:37, դիտեք 0:00-3:51-ը), «Դու կազատվես» (9:54, դիտեք 6:43-8:51-ը)
-
Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ուսանողներին առաջարկել դասից առաջ դիտել «Պետրոսին և Հովհաննեսին դատում են» և «Պետրոսը և Հովհաննեսը շարունակում են քարոզել ավետարանը» տեսանյութերը, որպեսզի նրանք ծանոթանան պատմության հետ:
Վարդապետության սերտման կրկնություն 12
Դասի նպատակը. Այս դասը ուսանողներին հնարավորություն կտա գտնել և նշել Նոր Կտակարանում գտնվող վարդապետության սերտման սուրբ գրությունների հղումների վերջին 13 հատվածները:
Նշում. Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելու համար, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում:
-
Աղյուսակ. Վարդապետության սերտման հատվածների և դրանց հիմնական արտահայտությունների աղյուսակ ցուցադրման համար
-
Առցանց ուսուցման առաջարկ. Ուսանողներին բաժանեք քննարկման սենյակների: Նրանց ժամանակ տվեք՝ վարդապետության սերտման հատվածներն իրենց սուրբ գրություններում նշելու համար (եթե որոշեն անել այդ), հարցեր ուղղեն՝ միմյանց ավելի լավ ճանաչելու համար և ուսուցանվող սուրբ գրությունները քննարկելու համար: Որոշ ժամանակ անց խառնեք քննարկման սենյակները, որպեսզի ուսանողները կարողանան աշխատել տարբեր մարդկանց հետ: