Հովհաննես 7–10
Ակնարկ
Տաղավարահարաց տոնի ժամանակ Երուսաղեմ այցելելիս Հիսուսն ուսուցանեց մարդկանց, որ եթե նրանք ցանկանում են իմանալ՝ արդյոք Իր վարդապետությունն Աստծուց է, թե ոչ, ապա պետք է ապրեն դրանով: Նա օգնեց շնության մեջ բռնված կնոջը: Հիսուսը վկայեց, որ Ինքն Աշխարհի Լույսն է և բժշկեց ի ծնե կույր մի մարդու: Հիսուսն ուսուցանեց, որ Ինքը Բարի Հովիվն է:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:
Հովհաննես 7
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե նրանք ինչ կարող են անել՝ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ուսմունքների ճշմարտությունն իմանալու համար:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե ով կամ ինչն է նպաստել Հիսուս Քրիստոսի և Նրա ուսմունքների մասին իրենց հասկացողության և համոզմունքների ձևավորմանը: Խնդրեք նրանց գրել իրենց մտքերը թղթի վրա և այն դասարան բերել:
-
Բովանդակություն՝ ցուցադրման համար. Նախագահ Բոննի Լ. Օսկարսոնի հայտարարությունը
-
Նյութեր ուսանողների համար. «Երիտասարդներին զորացնելու համար» (գրքույկ, 2011), թվային կամ տպագիր ձևով:
-
Առցանց ուսուցման առաջարկ. Աղյուսակում նշված սուրբ գրությունները կարող են նախօրոք բաժանվել ուսանողների միջև՝ խմբային քննարկումների սենյակներում: Ուսանողներից յուրաքանչյուրը կարող է կիսվել Հիսուս Քրիստոսի մասին կարդացած կարծիքով:
Վարդապետության սերտում. Հովհաննես 7.17
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին մտապահել վարդապետության սերտման այս հղումն ու հիմնական արտահայտությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք հիշել Փրկիչի տարբեր պատվիրաններ, ուսմունքներ կամ վարդապետություններ, որոնց մասին պատանիները պետք է ձգտեն վկայել:
-
Առցանց ուսուցման առաջարկ. Վարդապետության սերտման բջջային հավելվածում կարող եք ցուցադրել Հովհաննես 7.17 հատվածի բովանդակությունը: (Այս բովանդակությունը տեսնելու համար, սեղմեք Մտապահել կոճակը, ապա գտեք Հովհաննես 7.17 հատվածը:) Ուսանողները կարող են օգտագործել հավելվածը՝ սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները միասին մտապահելու համար:
Հովհաննես 8
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ Հիսուս Քրիստոսի բնավորությունը և զգալ Նրա ողորմության զորությունը:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք հիշել մի դեպք, երբ նրանք ողորմություն են ցուցաբերել որևէ մեկի հանդեպ, կամ երբ իրենք ողորմության կարիք կամ հույս ունեին:
-
Տեսանյութ. «Գնա, եւ այսուհետեւ մեղք մի գործիր» (3:21)
-
Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք օգտագործել խմբային քննարկումների սենյակները, որպեսզի ուսանողներին հնարավորություն տաք տեսանյութի դիտումից հետո կիսվել իրենց տպավորություններով: Կարող եք հրավիրել մեկին, ում ծննդյան օրն ամենամոտն է՝ վարելու քննարկումը: Նա կարող է տալ այս դասում տեսանյութի տակ նշված հարցերը:
Հովհաննես 9
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, որ հավատարիմ մնալով Փրկիչի վերաբերյալ իրենց գիտելիքին, նույնիսկ դժվարության պահին կարող են ամրապնդել իրենց վկայությունը Նրա մասին:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք հիշել որևէ դեպք, երբ հակառակ ընդդիմությանը, նրանք հավատարիմ են մնացել Հիսուս Քրիստոսի մասին իրենց գիտելիքին ու համոզմունքներին:
-
Տեսանյութ. «Հիսուսը բժշկում է ի ծնե կույր մարդուն» (7:47, դիտեք 0:00-4:01-ը)
-
Առցանց ուսուցման առաջարկ. Դասարանով դիտեք Jesus Heals a Man Born Blind։ Դիտելու ընթացքում խնդրեք ուսանողներին օգտվել զրուցարանի գործառույթից՝ բժշկված կույր մարդու կյանքի սկզբունքի մասին վկայությունով կիսվելու համար:
Հովհաննես 10
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին ավելի շատ վստահել Հիսուս Քրիստոսին՝ որպես իրենց Հովիվի, և մեծացնել Նրա ձայնը լսելու և Նրան հետևելու ցանկությունը:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք կարդալ « Բարի Հովիվը » հոդվածը սուրբ գրքերի ուղեցույցում: Խնդրեք նրանց պատրաստվել պատասխանել, թե ինչու է «Բարի Հովիվ» տիտղոսը լավ նկարագրում Հիսուս Քրիստոսին:
-
Բովանդակություն՝ ցուցադրման համար. Բարի Հովիվի նկարը
-
Տեսանյութ. «Բարի Հովիվը» (3:33)
-
Տեսանյութ. «Ինչպես եմ ես #ԼսումՆրան. երեց Դեյվիդ Ա. Բեդնար» (1:15)
-
Տեսանյութ. «Ինչպես եմ ես #ԼսումՆրան. քույր Ջոյ Դ. Ջոնես» (2:45)
-
Առցանց ուսուցման առաջարկ. Օգտագործեք վիրտուալ գրատախտակի գործառույթը, որպեսզի թվարկեք, թե ուսանողներն ինչ են սովորում Քրիստոսի՝ Բարի Հովիվի մասին, որը կարող են լրացնել դասի ընթացքում: