Ղուկաս 7.36–50
«Որովհետև նա շատ սիրեց»
Հիսուսը ճաշեց Սիմոն անունով մի փարիսեցու տանը: Մի կին, ում Սիմոնը «մեղավոր» էր համարում, մտավ և սկսեց «լաց լինել, արցունքներով թրջել [Փրկչի] ոտքերը և գլխի մազերով սրբել: Նա համբուրում էր նրա ոտքերն ու անուշահոտ յուղով օծում» (Ղուկաս 7․37-39). Սիմոնի մտքերին ի պատասխան՝ Փրկիչը կիսվեց ներման և սիրո մասին մի առակով: Այս դասի նպատակն է օգնել ձեզ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրել և ապաշխարել ձեր մեղքերի համար:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ի՞նչ ուղղությամբ ենք մենք ընթանում
-
Ի՞նչ եք նկատում այս գծապատկերում ներկայացված մարդկանց մասին:
-
Նրանց հեռավորությունը Փրկիչից և նրանց հայացքի ուղղությունը ի՞նչ են հուշում Նրա հետ իրենց հարաբերությունների մասին:
Մի պահ մտածեք, թե որտեղ կտեղադրեիք ձեզ այս գծապատկերում, և որ ուղղությամբ կնայեիք:Երեց Լարի Ռ. Լորենսը, այն ժամանակ Յոթանասունից, ասել է․
Երկնային Հայրը գիտի մեր աստվածային ներուժի մասին: Նա ամեն անգամ ուրախանում է, երբ մենք մի քայլ առաջ ենք շարժվում։ Նրա համար շատ ավելի կարևոր է մեր շարժման ուղղությունը, քան արագությունը։
(Լարի Ռ. Լորենս, «Էլ ի՞նչ բանով եմ պակաս», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2015, 35)
-
Ինչո՞ւ եք կարծում, որ մեր հոգևոր ուղղվածությունն ավելի կարևոր է, քան մեր արագությունը:
Տերը մեծ ուրախություն է զգում, երբ մենք փորձում ենք ապաշխարել (տես Ղուկաս 15.7, Վարդապետություն և Ուխտեր 18.13): Ապաշխարությունը նկարագրելու եղանակներից մեկը մեղքից հեռանալն է և Աստծուն մոտենալը (տես Սուրբ գրքերի ուղեցույցը, «Ապաշխարել, Ապաշխարություն», scriptures.ChurchofJesusChrist.org): Սովորելիս ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգու հուշումներին, որոնք կարող են ձեզ օգնել հեռանալ մեղքից և մոտենալ Փրկչին:
Հիսուսը ճաշում է Սիմոն անունով մի փարիսեցու տանը
Ղուկաս 7 գլուխը պարունակում է մի պատմություն, թե ինչպես Հիսուսը ճաշեց Սիմոն անունով մի փարիսեցու տանը: Երբ Հիսուսը Սիմոնի տանն էր, մի կին մոտեցավ նրանց, ով մեղավորի համբավ ուներ (տես Ղուկաս 7.37, 39):
Կարդացեք Ղուկաս 7.36-39 հատվածները՝ փնտրելով, թե ինչ պատահեց, երբ այդ կինը մոտեցավ Հիսուսին խնջույքի ժամանակ:
-
Ի՞նչ նկատեցիք, որը վերաբերում է Սիմոնին և այդ կնոջը:
Հիսուսը կարդաց Սիմոնի մտքերը և կիսվեց մի առակով: Կարդացեք Ղուկաս 7.40-43 հատվածները՝ փնտրելով, թե Փրկիչն ինչ ուսուցանեց Սիմոնին այդ առակի միջոցով: Օգտակար կլինի իմանալ, որ մի դահեկանն այն գումարն էր, որ աշխատողը սովորաբար վաստակում էր մեկ օրվա ընթացքում (տես հատված 41, ծանոթագրություն ա):
-
Այդ առակը Սիմոնին ի՞նչ օգնեց հասկանալ ներման իր սեփական կարիքի մասին:
Փրկիչի ժամանակներում ընդունված էր, որ տանտերը պատվում էր իր ականավոր հյուրերին՝ ծառայություն մատուցելով, ինչպես օրինակ` ողջունելիս նրանց համբուրելով, ոտքերը լվանալու համար ջուր մատուցելով և օծելով նրանց գլուխները յուղով (տես James E. Talmage, Jesus the Christ[1916], 261)։ Ինչպես գրված է Ղուկաս 7.44-46-ում, Փրկիչը նշեց, որ Սիմոնը այդպիսի վերաբերմունք չցուցաբերեց, մինչդեռ կինը ջանք չխնայեց՝ իր սերն ու երախտագիտությունը Նրան ցուցադրելու համար:
-
Ձեր կարծիքով, այդ կինն ի՞նչ հասկացավ Հիսուսի մասին, որ Սիմոնը չհասկացավ:
-
Ի՞նչն է ապացուցում, որ կինը ապաշխարեց կամ հեռացավ իր մեղքերից և մոտեցավ Փրկիչին:
Կարդացեք Ղուկաս 7.47-50-ը՝ փնտրելով, թե Տերն ինչու ներեց այդ կնոջ մեղքերը:
-
Ի՞նչ մտքեր կամ զգացմունքներ ունեցաք Փրկիչի մասին այս պատմությունն ուսումնասիրելիս:
-
Ի՞նչ ճշմարտություններ սովորեցիք այս հատվածից:
Երեց Դեյլ Գ․ Ռենլանդը՝ Տասներկու առաքյալների քվորումից, կիսվել է Ղուկաս 7 գլխի պատմությանն առնչվող ուսմունքներով: Դիտեք «Որպեսզի ես կարողանայի բոլոր մարդկանց ձգել դեպի ինձ» (13:39) տեսանյութը, ժամանակային կոդ՝ 4:22-5:03, կամ կարդացեք հետևյալ տեքստը:
Մտքով և սրտով որքան ավելի շատ ենք մոտենում Հիսուս Քրիստոսին, այնքան ավելի շատ ենք գնահատում Նրա անմեղ տառապանքները, այնքան ավելի շատ ենք երախտապարտ լինում շնորհի ու ներման համար և ավելի շատ ենք ցանկանում ապաշխարել ու դառնալ Նրա նման։ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին շատ մոտ գտնվելը կարևոր է, սակայն ուղղությունը, որով մենք շարժվում ենք, ավելի կարևոր է։ Աստված ավելի գոհ է զղջացող մեղավորներից, ովքեր փորձում են ավելի մոտենալ Նրան, քան՝ իրենց արդար համարող և մեղքեր փնտրող մարդկանց, ովքեր հին ժամանակների փարիսեցիների ու դպիրների նման չեն գիտակցում, թե որքան ուժգին պետք է ապաշխարեն։
(Դեյլ Գ. Ռենլանդ, «Որպեսզի ես կարողանայի բոլոր մարդկանց ձգել դեպի ինձ», Ensign կամ Liahona, մայիս 2016, 40)։
-
Այս հայտարարության ո՞ր բառերն ու արտահայտություններն են օգնում ձեզ ավելի լավ հասկանալ Ղուկաս 7 գլխից ձեր սովորածը:
-
Ինչ փորձառություններ են ձեզ օգնել ավելի մեծ սեր ու երախտագիտություն զգալ Փրկիչի և Նրա առաջարկած ողորմածության հանդեպ:
Ծրագիր կազմեք
Հիշեք, որ ապաշխարությունը իրադարձություն չէ, կամ պարզապես լուրջ մեղքերի համար չէ: Ապաշխարությունը գործընթաց է, և մենք ապաշխարում ենք ամեն անգամ, երբ փորձում ենք ավելի շատ մոտենալ Տիրոջը և հեռանալ չարից:
Նորից նայեք Փրկիչի նկարին ու մարդուկներով սխեմային և մտածեք Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերությունների և ձեր ընթացքի ուղղության մասին: Ծրագիր կազմեք, թե ինչպես կարող եք խորացնել ձեր սերը Փրկիչի հանդեպ՝ ամեն օր ապաշխարելով: Կատարեք հետևյալ վարժությունը առանձին թերթիկի վրա, այնպես որ կարողանաք այն պահել ձեզ մոտ: Կարող եք շարունակել այս փորձառությունը հաջորդ դասին:
-
Ի՞նչ պետք է դադարեք անել՝ Փրկչին ավելի շատ մոտենալու համար: Ինչպե՞ս կանեք դա:
-
Ի՞նչ պետք է սկսեք անել՝ Փրկչին ավելի շատ մոտենալու համար: Ինչպե՞ս կանեք դա:
Բացատրական և պատմական տեղեկություններ
Ո՞ւմ եմ նման այս պատմության հերոսներից՝ Սիմոնի՞ն, թե՞ կնոջը:
Այն ժամանակ Առաջին Նախագահության նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆն ասել է․
Այս երկու մարդկանցից ո՞ր մեկին ենք մենք ավելի շատ նման:
Արդյո՞ք նման ենք Սիմոնին: Արդյո՞ք վստահ և բավարարված ենք մեր բարի գործերով, ապավինո՞ւմ ենք մեր արդարությանը: Թե՞, թերևս, մի փոքր անհամբեր ենք նրանց հանդեպ, ովքեր չեն ապրում մեր չափանիշներով: Արդյո՞ք մենք ինքնագնաց անցնում ենք անցուդարձի միջով, հաճախում մեր ժողովներին, հորանջում ավետարանի վարդապետության դասերին և հաղորդության ժողովի ընթացքում, ուշադրությունը կենտրոնացնում մեր բջջային հեռախոսի վրա:
Թե՞ նման ենք այս կնոջը, ով կարծում էր, որ ամբողջությամբ և անհույս կորած է մեղքի պատճառով:
Արդյո՞ք շատ ենք սիրում:
Արդյո՞ք հասկանում ենք, որ պարտական ենք Երկնային Հորը և մեր ամբողջ հոգով խնդրում ենք Աստծո շնորհի համար:
Երբ մենք ծնկի ենք իջնում աղոթելու, արդյո՞ք դա անում ենք՝ հնչեցնելով մեր արդար գործերի լավագույն օրինակները, թե՞ դա անում ենք` խոստովանելով մեր սխալները, խնդրելով Աստծո ողորմությունը և հեղելով երախտագիտության արցունքները՝ փրկագնման զարմանահրաշ ծրագրի համար:
Փրկությունը հնարավոր չէ գնել հնազանդության տարադրամով. այն գնվել է Աստծո Որդու արյամբ [տես Գործք 20.28]:
(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Շնորհի պարգևը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 109)
Ինչո՞ւ է կարևոր ամեն օր ապաշխարել
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է․
Ոչինչ ավելի ազատագրական, ավելի ազնվացնող կամ ավելի կարևոր չէ մեր անհատական առաջընթացի համար, քան կանոնավոր, ամենօրյա կենտրոնացումն ապաշխարության վրա: Ապաշխարությունը մեկ իրադարձություն չէ, այն գործընթաց է։ Այն երջանկության և խաղաղ մտքի բանալին է։ Զուգորդվելով հավատքի հետ՝ ապաշխարությունը հնարավորություն է տալիս օգտվել Հիսուս Քրիստոսի Քավության զորությունից։
(Ռասսել Մ․ Նելսոն, «Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 67)