Մատթեոս 8, Ղուկաս 7.11-17
Հիսուս Քրիստոսի հրաշագործ զորությունը
Հիսուս Քրիստոսը Իր զորությունը ցուցադրում էր նաև մարդկանց հրաշքով բժշկելով, ինչպես օրինակ` մեռելներից հարություն տալով այրու որդուն: Այս դասի նպատակն է ամրապնդել ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի՝ մեր ժամանակներում և մեր կյանքում հրաշքներ գործելու զորության հանդեպ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հրաշքներ
Հրաշքն «Աստծո զորությամբ կատարված արտասովոր իրադարձություն է: … Հրաշքները տեսնելու համար հավատք է հարկավոր» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Հրաշքներ», scriptures.ChurchofJesusChrist.org):
-
Որոնք են սուրբ գրություններում գրանցված ձեր ամենասիրած հրաշքները: Ինչո՞ւ:
-
Այդ հրաշքներից ի՞նչ եք սովորում Հիսուս Քրիստոսի մասին:
Իր կյանքի ընթացքում Փրկիչը բազում հրաշքներ գործեց: Այս դասում և շաբաթվա ընթացքում դրանցից մի քանիսն ուսումնասիրելիս խորհեք, թե ինչպես կպատասխանեիք հետևյալ հարցերին.
-
Ի՞նչ եք հասկանում հրաշքներից:
-
Ի՞նչ հարցեր ունեք հրաշքների մասին:
-
Ինչպիսի՞ հրաշք(ներ) կկամենայիք, որ Աստված գործեր ձեր կյանքում:
Կարող եք ձեր պատասխանները գրել ձեր օրագրում: Փնտրեք պատասխաններ ձեր հարցերին՝ այս շաբաթ Հիսուս Քրիստոսի հրաշքներն ուսումնասիրելիս:
Ի՞նչ են ուսուցանում մեզ հրաշքները Հիսուս Քրիստոսի մասին:
Հիսուս Քրիստոսին ավելի լավ ճանաչելու համար մի պահ մոռացեք Նրա կատարած գործերի մասին և աղոթքով խորհեք, թե Նրա գործողություններն ինչ են բացահայտում Նրա բնավորության մասին: Կարդալիս հարցեր տվեք, օրինակ՝ «Ի՞նչ եմ ես սովորում Փրկիչի շարժառիթների, առաջնահերթությունների և հատկանիշների մասին՝ Իր արածներից կամ ասածներից»:
Կարդացեք Ղուկաս 7.11-17 հատվածները՝ փնտրելով այն մանրամասները, որոնք ուսուցանում են ձեզ Հիսուս Քրիստոսի մասին: Օրինակ, ուշադրություն դարձրեք, թե հատված 13-ից ինչ եք հասկանում այն մասին՝ թե Նա ինչու գործեց այդ հրաշքը: Այս պատմությունն ուսումնասիրելիս գուցե ցանկանաք դիտել “Widow of Nain” (2:22) տեսանյութը՝ ChurchofJesusChrist.org-ում։
-
Ի՞նչ սովորեցիք Փրկիչի շարժառիթների, առաջնահերթությունների և հատկանիշների մասին, թե այս հրաշքը գործելիս Նա ինչ էր արեց կամ ասաց:
-
Ինչպե՞ս կարող է ձեր սովորածն այժմ օգնել ձեզ կյանքում:
Հիսուսը շատ հրաշքներ է գործել
Ուսումնասիրելու համար ընտրեք հետևյալ հրաշքներից մեկը կամ մի քանիսը: Ուշադրություն դարձրեք, թե այս պատմություններից ինչ եք սովորում Փրկիչի մասին:
Մատթեոս 8․1-4, Մարկոս 1․40-42, Հիսուսը բժշկում է բորոտին։Բորոտին հեռացնում էին հասարակությունից, որովհետև բորը ցավոտ, վարակիչ և, երբեմն, մահացու հիվանդություն էր: Մարդիկ խուսափում էին նրան մոտենալուց կամ դիպչելուց:
Մատթեոս 8․5-8, 13 Հիսուսը բուժում է հարյուրապետի ծառայինՀին հռոմեական բանակում հարյուրապետը մոտ 100 զինվորներից բաղկացած ստորաբաժանման հրամանատարն էր: Հիսուսի ժամանակներում հրեաներն ատում էին հռոմեացի զինվորներին, որովհետև նրանք այլ կրոն էին դավանում և ներկայացնում էին այն ազգին, որը նվաճել էր իրենց:
Մարկոս 5․1-13, 18-20 Հիսուսը պիղծ ոգիներին վռնդում է գերեզմաններում ապրող մարդուց:Մի մարդ էր ապրում գերեզմաններում՝ շարունակ աղաղակելով և վնասելով ինքն իրեն: Շրջակայքի մարդիկ չէին կարողանում շղթաներով կապել նրան, ուստի խուսափում էին նրանից՝ մեկուսացված թողնելով գերեզմանների մեջ:
-
Ի՞նչ սովորեցիք Փրկիչի շարժառիթների, առաջնահերթությունների և հատկանիշների մասին՝ այս հրաշքը գործելիս Իր արածներից կամ ասածներից:
-
Ինչպե՞ս կարող է ձեր սովորածն այժմ օգնել ձեզ կյանքում:
-
Ի՞նչ եք անում, երբ Փրկիչի օգնության կարիքն եք զգում:
Հրաշքները մեր օրերում
Երբևէ մտածե՞լ եք, որ Փրկիչն այսօր էլ է հրաշքներ գործում: Չնայած շատերը չեն հանդիպել սուրբ գրություններում նկարագրված որոշ ապշեցուցիչ հրաշքներին, ինչպիսիք են՝ Կարմիր Ծովի բաժանումը կամ մահացածների հարությունը, կարևոր է հիշել, որ այսօր նույնպես, դեռևս հրաշքներ են տեղի ունենում: Փրկիչը հայտարարել է. «Ես հրաշքների Աստված եմ. և ես ցույց կտամ աշխարհին, որ ես նույնն եմ՝ երեկ, այսօր և հավիտյան» (2 Նեփի 27.23):
Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է.
Շատ հրաշքներ են տեղի ունենում ամեն օր մեր Եկեղեցու աշխատանքում և մեր անդամների կյանքում: Ձեզանից շատերն ականատես են եղել, հավանաբար, ավելի շատ հրաշքների, քան իրենք գիտակցում են:
(Dallin H. Oaks, “Miracles,” Ensign, June 2001, 6)
-
Ի՞նչ մտքեր կամ հարցեր ունեք նախագահ Օուքսի այս հայտարարության վերաբերյալ:
-
Որո՞նք են Վերականգման շրջանակներում և Իր Եկեղեցու աշխատանքի միջոցով գործած Փրկիչի հրաշքները:
-
Դուք կամ ձեր սիրելի մարդիկ ի՞նչ հրաշքներ եք տեսել ձեր կյանքում:
-
Այս անձնական հրաշքներն ի՞նչ են բացահայտում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։
Բացատրական և պատմական տեղեկություններ
Ո՞րն է ամենամեծ հրաշքը։
Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է.
Որոշ հրաշքներ ազդում են բազում մարդկանց վրա: Ամենամեծ հրաշքը Հիսուս Քրիստոսի Քավությունն է՝ Նրա հաղթանակը ֆիզիկական և հոգևոր մահվան նկատմամբ՝ ողջ մարդկության համար: Ոչ մի հրաշք ավելի ազդեցիկ կամ ավելի փառահեղ չէ:
(Dallin H. Oaks, “Miracles,” Ensign, June 2001, 9)։
Արդյո՞ք սուրբ գրություններում գրվածների նման ուշագրավ հրաշքներ տեղի են ունենում այսօր:
Ժամանակակից ուշագրավ հրաշքի մի օրինակով կիսվել է նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008)։
Ինձ հարցրին՝ արդյոք կարող եմ այցելել հիվանդանոցում պառկած մի կնոջ, ում բժիշկներն ասել էին, որ նա կկուրանա մեկ շաբաթվա ընթացքում: Նա խնդրել էր, որ մենք օրհնություն տայինք իրեն, և մենք այն տվեցինք, և նա ասաց, որ հրաշքով բուժվել է: … Ես նրան ասացի. «Ես չեմ փրկել ձեր տեսողությունը: Անշուշտ Տերն է փրկել ձեր տեսողությունը: Շնորհակալ ու երախտապարտ եղեք Նրան»:
(Teachings of Gordon B. Hinckley [1997], 343)
Ինչո՞ւ մարդիկ չեն ստանում յուրաքանչյուր հրաշք, որ փնտրում են հավատքով՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ:
Առաջին Նախագահության նախագահ Դալլին Հ. Օուքսը ասել է.
Հրաշքները չեն տրամադրվում ըստ պահանջի: … Տիրոջ կամքը միշտ գերագույնն է: Տիրոջ քահանայությունը չի կարող օգտագործվել հրաշք գործելու համար, եթե այն հակառակ է Տիրոջ կամքին: Մենք նաև պետք է հիշենք, որ եթե նույնիսկ հրաշքը պետք է տեղի ունենա, այն տեղի չի ունենա այն ժամանակ, երբ մենք ենք ուզում: Հայտնություններն ուսուցանում են, որ հրաշալի փորձառությունները տեղի են ունենում «իրենց ժամանակին, և իրենց ձևով» ( Վ&Ու 88․68)։
(Dallin H. Oaks, “Miracles,” Ensign, June 2001, 9)
Մարկոս 5․11-13-ի պատմության դևերն ինչո՞ւ ցանկացան մտնել խոզերի մեջ։
Մարգարե Ջոզեֆ Սմիթը (1805–1844) բացատրել է.
«Մենք եկել ենք այս աշխարհ, որպեսզի մարմին ստանանք և այն անարատ ներկայացնենք Աստծուն սելեստիալ արքայությունում: Երջանկության մեծ սկզբունքը մարմին ունենալն է: Դևը մարմին չունի և դրանում է նրա պատիժը: Նրան հաճելի է, երբ կարողանում է տիրապետել մարդու տաճարին, և երբ Փրկիչը նրան դուրս հանեց, նա խնդրեց, որ միանա խոզերի երամակին, ցույց տալով, որ նախընտրում է խոզի մարմին ունենալ, քան մարմին չունենալ: Բոլոր արարածները, ովքեր մարմին ունեն, ավելի շատ զորություն ունեն, քան նրանք, ովքեր չունեն մարմին:…
Արդյո՞ք կլինեն ավելի շատ հրաշքներ նախքան Փրկչի վերադարձը
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը վկայել է․
Մեր Փրկիչը և Քավիչը՝ Հիսուս Քրիստոսը, Իր հզորագույն գործերից մի քանիսը կկատարի ներկայիս և Իր գալուստի միջև ընկած ժամանակահատվածում: Մենք կտեսնենք հրաշագործ նշաններ, որ Հայր Աստված և Նրա Որդի Հիսուս Քրիստոսը նախագահում են այս Եկեղեցու վրա վեհությամբ և փառքով:
(Ռասսել Մ․ Նելսոն, «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 96)