Մատթեոս 13, Ղուկաս 8, 13
Ակնարկ
Այս շաբաթ դուք հնարավորություն կունենաք ուսումնասիրել Փրկիչի առակներից մի քանիսը, այդ թվում՝ սերմնացանի առակը և ցորենի ու որոմների առակը: Փրկիչի առակների ուսումնասիրությունը կարող է ձեզ օգնել սովորել սուրբ գրություններում ներկայացված ճշմարտությունները և ավելի շատ սիրել Հիսուս Քրիստոսին:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:
Մատթեոս 13
Դասի նպատակը. Այս դասը ուսանողներին հնարավորություններ կտա ուսումնասիրել առակներ, բացահայտել դրանց հոգևոր նշանակությունը և փնտրել, թե իրենք ինչպես կարող են գործել ըստ սովորածի:
-
Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք գնահատել Տիրոջ առակները հասկանալու իրենց կարողությունը: Ուսանողները կարող են կարդալ Մատթեոս 13.44-48-ը և գնահատել այդ կարճ առակներից հոգևոր դասեր քաղելու իրենց ունակությունը:
-
Պատկեր . Պատրաստվեք ցուցադրել թաքնված պատկերներով մի նկար:
Մատթեոս 13․3-8, 18-23
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին պատրաստել իրենց սրտերը՝ Աստծո խոսքը ընդունելու և աճեցնելու համար:
-
Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք խորհել Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում ներկայացված հարցի շուրջ. «Ինչու է այդպես, որ երբեմն մեր սրտերն ընդունում են ճշմարտությունը, մինչ որոշ դեպքերում մենք գայթակղություն ենք զգում դիմադրել ճշմարտությանը»: (Մարտի 20-26: (Մատթեոս 13, Ղուկաս 8, 13. «Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ» «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023):
-
Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ուսանողներին հնարավորություն տալ իրենց նկարներով կիսվել համադասարանցիների հետ: Սա կարելի է կատարել քննարկման սենյակներում:
Մատթեոս 13.24–30, 36–43
Դասի նպատակը. Այս դասը կխրախուսի Իսրայելի հավաքմանը մասնակցելու ուսանողների ցանկությունը:
-
Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք պատրաստված գալ՝ հետևյալ հարցերը քննարկելու համար. Ձեր ընտանիքից ո՞վ է առաջինը միացել Եկեղեցուն: Ի՞նչ գիտեք նրանց պատմության մասին: Ուսանողները կարող են այս հարցերը քննարկել ընտանիքի անդամի հետ:
-
Տեսանյութ. «Թող Աստված տնօրինի» (18:51, դիտեք 4:07-5:48-ը)
-
Առցանց ուսուցման առաջարկ. Դասի սկզբում ներկայացված հարցերի համար կարող եք ուսանողներին առաջարկել օգտվել զրուցարանի գործառույթից՝ իրենց պատասխաններով կիսվելու համար: Ուսանողներին ժամանակ տվեք կարդալ իրենց հասակակիցների պատասխանները: Որոշ ուսանողներ կարող են նշել, թե որ պատասխանի վերաբերյալ կցանկանային ավելի շատ բան լսել:
Վարդապետության սերտման կրկնություն 4Դասի նպատակը. Այս դասն ուսանողներին հնարավորություն կտա փորձել կիրառել վարդապետության սերտման հատվածները սցենարներում, որոնք կարող են նման լինել կյանքում տեսած պատմություններին:
Նշում. Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում:
-
Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե ինչպես են իրենց կյանքում կիրառել այս տարի սովորած վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածների ճշմարտությունները:
-
Նյութեր. Գրեք այս դասի ժամանակ օգտագործված վարդապետության սերտման հատվածների հղումները թերթիկների վրա (մեկական հղում ամեն թերթիկի վրա): Կախեք թերթիկները ամբողջ սենյակում:
Գնահատեք ձեր գիտելիքները 3
Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին գնահատել իրենց նպատակները, իրենց սովորածը, ինչպես նաև՝ ինչ աճ են ունեցել Նոր Կտակարանի այս տարվա ուսումնասիրության ընթացքում:
-
Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք ուսումնասիրել Մատթեոս 11.16-19-ը և պատրաստվել ցուցադրել սուրբ գրությունների ուսումնասիրման հմտությունը, որը նրանք կարող են օգտագործել՝ այս հատվածները ավելի լավ հասկանալու համար: Օգտակար կլինի թվարկել մի քանի այլ հմտություններ, օրինակ՝ հղում կամ խաչաձև հղում, հուշումներ, խորհրդանիշների և փոխաբերությունների օգտագործում, որոնք օգնում են ուսանողներին վերհիշել նախկինում ձեռք բերած հմտությունները:
-
Պատկեր. Պատրաստվեք ցուցադրել դասին ներկայացված սխեման:
-
Տեսանյութ. «Ապաշխարություն. ուրախալի ընտրություն» (4:37)
-
Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ուսանողներին առաջարկել կիսվել իրենց էկրաններով և ցուցադրել մի օրինակ՝ թե ինչպես են նրանք օգտագործել սուրբ գրությունների ուսումնասիրման իրենց հմտությունը իրենց թվային սուրբ գրություններում: