Սեմինարիա
Մատթեոս 13.24–30, 36–43


Մատթեոս 13.24–30, 36–43

Ցորենի և որոմների առակը

Wheat and the terrace, Israel

Փրկիչն օգտագործեց ցորենի արտի և որոմների (թունավոր մոլախոտերի)առակը՝ ուսուցանելով, որ արդարները կհավաքվեն միասին, իսկ ամբարիշտները կայրվեն Նրա վերադարձից առաջ: Այս դասի նպատակն է մեծացնել Իսրայելի հավաքմանը մասնակցելու ձեր ցանկությունը:

Խրախուսեք կիրառումը Ավետարանի ուսուցման նպատակն է օգնել ուսանողներին կիրառել սուրբ գրություններում գտնված վարդապետությունը և սկզբունքները: Կիրառումը խրախուսող հարցերը և վարժությունները կարող են ուսանողներին օգնել տեսնել, թե ինչպես կարելի է կիրառել այդ սկզբունքները իրենց անձնական հանգամանքներում:

Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք պատրաստված գալ՝ հետևյալ հարցերը քննարկելու համար. Ձեր ընտանիքից ո՞վ է առաջինը միացել Եկեղեցուն: Ի՞նչ գիտեք նրա պատմության մասին: Ուսանողները կարող են այս հարցերը քննարկել ընտանիքի անդամի հետ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ցորենի և որոմների առակը

Ուսանողներին առաջարկեք քննարկել հետևյալ հարցերը: Կիսվեք անձնական փորձառությամբ:

  • Ձեր ընտանիքից ո՞վ է առաջինը միացել Եկեղեցուն:

  • Ո՞վ է նրան հրավիրել Եկեղեցի:

  • Ընտանիքի այդ անդամի անդամությունը Եկեղեցուն ինչպե՞ս է ազդել ձեր կյանքի վրա:

  • Աստծո հետ կապած ձեր ուխտերը ինչպե՞ս կարող են ազդել ուրիշների վրա:

Մատթեոս 13 գլխում Տերն օգտագործում է ցորենի և որոմների առակը, որպեսզի ուսուցանի մարդկանց Իր Եկեղեցում հավաքելու մասին: Ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգու հուշումներին, որպեսզի կարողանաք հասկանալ, թե ինչու է Տերը հավաքում Իր ժողովրդին և դուք ինչպես կարող եք մասնակցել:

Ուսանողները կարող են ուսումնասիրել այս առակը զույգերով կամ փոքր խմբերով: Ցուցադրեք չորս քայլերից կազմված ուսուցման գործընթացը և հետևյալ հարցերը:

Ուսումնասիրեք Մատթեոս 13.24-30 հատվածներում ներկայացված առակը: Օգտակար կլինի իմանալ, որ որոմը «թունավոր մոլախոտ է, որը տեսքով նման է ցորենի: Այն չի տարբերվում ցորենից, մինչև վերջնականապես չաճի» (Սուրբ գրքերի ուղեցույց, « Որոմներ », scriptures.ChurchofJesusChrist.org):

Որպեսզի կարողանաք հեշտ ուսումնասիրել այս առակը, օգտվեք այս չորս քայլերից կազմված օրինակից.

  1. Գտեք կարևոր մանրամասներ:

  2. Կատարեք հոգևոր համեմատություններ:

  3. Հայտնաբերեք արժեքավոր դասեր:

  4. Որոշեք անձնական կիրառումը:

  • Այս առակի ո՞ր մանրամասներն եք համարում կարևոր:

  • Ինչպիսի՞ հոգևոր համեմատություններ եք կատարել:

  • Ինչպիսի՞ արժեքավոր դասեր եք բացահայտել:

  • Ինչպե՞ս կարող եք կիրառել այս առակից սովորած դասերը ձեր կյանքում:

Կարդացեք Մատթեոս 13.36-43 հատվածները՝ փնտրելով, թե Տերն ինչ ուսուցանեց այս առակի մասին:

  • Փրկիչի բացատրությունը ի՞նչ է ավելացնում առակի վերաբերյալ ձեր հասկացողությանը:

Տերը կիսվել է, թե մեր տնտեսությունում ինչպես կարող է իրականանալ այս առակը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101.64-65-ը ՝ փնտրելով, թե Տերն ինչ խոստացավ անել Իր Երկրորդ Գալուստից առաջ: Օգտակար կլինի իմանալ, որ շտեմարանը ամբար է, որտեղ ցորեն են պահում:

  • Այս հատվածներից ի՞նչ ենք սովորում Տիրոջ մասին:

Ցորենի և որոմների առակից սովորած ճշմարտություններից մեկն այն է, որ վերջին օրերում Տերը կհավաքի Իր ժողովրդին՝ Իր Երկրորդ Գալուստին պատրաստվելու համար: Կարող եք գրանցել այս ճշմարտությունը Մատթեոս 13.30 հատվածի մոտ:

  • Տերն ինչպե՞ս է հավաքում Իր ժողովրդին վերջին օրերում:

  • Ի՞նչ դեր եք դուք խաղում այդ կարևոր գործում:

Իսրայելի հավաքումը

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի խորը հասկանալ Իսրայելի հավաքումը, կարող եք տպել նախագահ Նելսոնի հետևյալ հայտարարության հատվածները, ինչպես նաև հայտարարություններ «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնից:

Ցուցադրեք հայտարարությունները դասասենյակում և խնդրեք ուսանողներին քայլել սենյակով և ուսումնասիրել դրանք: Հայտարարություններն ուսումնասիրելուց հետո ուսանողները կարող են իրենց գաղափարներով կիսվել զուգընկերոջ հետ:

Նախագահ Նելսոնն ուսուցանել է վերջին օրերում Իսրայելի հավաքման Տիրոջ ջանքերի մասին: Դիտեք «Թող Աստված տնօրինի» տեսանյութը 4:07-5:48-ը կամ կարդացեք հետևյալ տեքստը: Կարող եք նաև ինքնուրույն գտնել սուրբ գրություններ և այլ հայտարարություններ՝ Իսրայել հավաքման ձեր ընկալումը խորացնելու համար:

1:46
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Տերը հավաքում է նրանց, ովքեր պատրաստ են թույլ տալ, որ Աստված տնօրինի իրենց կյանքը: Տերը հավաքում է նրանց, ովքեր կնախընտրեն թույլ տալ, որ Աստված իրենց կյանքում ամենակարևոր ազդեցությունն ունենա:

Դարեր շարունակ մարգարեները կանխագուշակել են այս հավաքումը, և այժմ այն տեղի է ունենում: Որպես Տիրոջ Երկրորդ Գալուստի հիմնական նախադրյալ, դա աշխարհի ամենակարևոր աշխատանքն է:

Հազարամյակին նախորդող այս հավաքը միլիոնավոր մարդկանց համար հավատքի ընդլայնման և հոգևոր խիզախության անհատական պատմություն է: Եվ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ կամ «վերջին օրերի ուխտի Իսրայել», մենք պարտավորվել ենք աջակցել Տիրոջը այս կարևոր աշխատանքում:

Երբ մենք խոսում ենք Իսրայելը վարագույրի երկու կողմերում հավաքելու մասին, իհարկե, նկատի ունենք միսիոներական, տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքները: Մենք նաև նկատի ունենք հավատ և վկայություն կառուցել նրանց սրտերում, ում հետ ապրում, աշխատում և ծառայում ենք։ Ամեն անգամ, երբ մենք ինչ-որ բան ենք անում, որն օգնում է ինչ-որ մեկին վարագույրի այս կամ այն կողմում՝ Աստծո հետ ուխտեր կապելու և դրանք պահելու համար, … մենք օգնում եք հավաքել Իսրայելը:

(Ռասսել Մ․ Նելսոն, «Թող Աստված տնօրինի», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 92-93)

  • Ի՞նչ եք հասկանում Իսրայելի հավաքման մասին:

  • Ի՞նչ հարցեր ունեք դրա վերաբերյալ:

  • Ցորենի և որոմների առակն ի՞նչ է օգնում ձեզ հասկանալ Իսրայելի հավաքման կարևորության մասին:

Ձեր դերը Իսրայելի հավաքման գործում

Դիտեք «Արքայության հավաքողները» տեսանյութը (1:50) կամ կարդացեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունը՝ փնտրելով, թե Իսրայելի հավաքումն ինչ առնչություն ունի ձեզ հետ.

1:46
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Իմ սիրելի յուրահատուկ երիտասարդնե՛ր, դուք ուղարկվել եք երկիր այս որոշակի ժամանակահատվածում, աշխարհի պատմության ամենավճռական պահին, որպեսզի օգնեք հավաքել Իսրայելը: Այս պահին, այս Երկրում ոչինչ չի կատարվում, որն ավելի կարևոր լինի, քան այդ։ Ոչինչ չկա, որ ավելի մեծ նշանակություն ունենա: Բացարձակապես ոչինչ:

Այս հավաքումը պետք է նշանակի ամեն ինչ ձեզ համար: Սա է այն առաքելությունը, որի համար դուք ուղարկվել եք երկիր:

Այսպիսով սա է իմ հարցը ձեզ. «Դուք կամենո՞ւմ եք անդամագրվել Տիրոջ երիտասարդական գումարտակին, որպեսզի օգնեք հավաքել Իսրայելը»:

(Ռասսել Մ․ Նելսոն և Վենդի Վ․ Նելսոն, «Իսրայելի հույսը», դեռահասների համաշխարհային հոգևոր հավաք, հունիսի 3, 2018, լրացում New Era և Ensign, 12, ամսագրերի համար, ChurchofJesusChrist.org):

Ուսանողների հետ քննարկեք իրենց գաղափարները Իսրայելի հավաքման մասին, նաև, թե նրանք ինչպես կարող են օգնել այդ գործին: Հետևյալը կարող է օգնել ուսանողներին խորհել իրենց այսօրվա սովորածի շուրջ:

Մեկ կամ մի քանի պարբերությամբ գրեք ձեր գաղափարներն ու տպավորությունները Իսրայելի հավաքման և ցորենի ու որոմների առակի վերաբերյալ: Հրավիրեք Սուրբ Հոգուն, որպեսզի ոգեշնչի ձեր մտքերն ու զգացմուքները գրելու ընթացքում: Հետևյալ հարցերը կարող են ձեզ օգնել որոշել, թե ինչ գրել, բայց դրանք միայն ուղեցույց են:

  • Ի՞նչ հարցեր ունեիք Իսրայելի հավաքման մասին, որոնց դուք հիմա կարող եք պատասխանել:

  • Իսրայելի հավաքումն ի՞նչ է ձեզ սովորեցնում Փրկիչի՝ ձեր նկատմամբ վստահության և բոլորի նկատմամբ սիրո մասին:

  • Ինչպե՞ս կարող եք օգնել ինքներդ ձեզ և ուրիշներին հավաքվել Տիրոջ ժողովրդի հետ:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Տերն ինչո՞ւ է ցանկանում հավաքել Իր ժողովրդին

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

«Տերը հավաքում է Իր ժողովրդին, երբ նրանք ընդունում են Նրան և պահում Նրա պատվիրանները: …

… Տերը հավաքում է Իր ժողովրդին՝ երկրպագելու, կառուցելու Եկեղեցին, պաշտպանություն և խորհուրդ ու հրահանգ ստանալու համար: …

Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարել է, որ բոլոր դարերում հավաքման աստվածային նպատակն է կառուցել տաճարներ, որպեսզի Տիրոջ զավակները կարողանան ստանալ բարձրագույն արարողությունները և դրանցով ձեռք բերեն հավերժական կյանք:

(Դեյվիդ Ա. Բերնար, «Հավաքման ոգին և նպատակը» [Բրիգամ Յանգի համալսարան–Այդահո հոգևոր հավաք, հոկտեմբերի 31, 2006], byui.edu)

Որո՞նք են այն շտեմարանները, որտեղ արդարները հավաքվելու են ապահովության համար

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Մորմոնի Գրքում լուսաբանվում է կարևոր կապը հավաքման սկզբունքի և տաճարների կառուցման միջև.

«Ահա, դաշտը հասուն էր, և օրհնվա՛ծ եք դուք, քանզի դուք մանգաղը գցեցիք և ձեր զորությամբ հնձեցիք, այո, ողջ օրվա ընթացքում դուք տքնեցիք. և ահա ձեր որաների թիվը: Եվ դրանք կհավաքվեն շտեմարանները, որպեսզի չվատնվեն» ( Ալմա 26.5):

Այս այլաբանության մեջ որաները ներկայացնում են Եկեղեցու նոր մկրտված անդամներին: Շտեմարանները սուրբ տաճարներն են:

(Դեյվիդ Ա. Բեդնար, «Պատվավոր անուն և դիրք ունենալ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 97)

Ի՞նչ դեր է խաղում Մորմոնի Գիրքը Իսրայելի հավաքման գործում

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Մորմոնի Գիրքը կենտրոնական դեր ունի այս աշխատանքում: Այն հայտարարում է հավաքման վարդապետությունը: Այն նպաստում է, որ մարդիկ սովորեն Հիսուս Քրիստոսի մասին, հավատան Նրա ավետարանին և միանան Նրա Եկեղեցուն: Իրականում, եթե չլիներ Մորմոնի Գիրքը, Իսրայելի խոստացված հավաքումը տեղի չէր ունենա:

(Ռասսել Մ. Նելսոն, «Ցրված Իսրայելի հավաքումը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2006, 80)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Տերը հավաքում է Իր ժողովրդին

Չնայած Տերը հրավիրում է մեզ Իր հետ մասնակցել Իր ժողովրդի հավաքմանը, ի վերջո Նա է կատարում այդ հավաքումը: Կարող եք ուսանողներին առաջարկել ուսումնասիրել հետևյալ սուրբ գրություններից մի քանիսը կամ բոլորը՝ փնտրելով, թե Տերն ինչ է ուսուցանել Իր ժողովրդի հավաքման գործում Իր դերի մասին. Երկրորդ Օրինաց 30.3 , Եսայիա 27.12 , 54.7 , Եզեկիել 34.12 , 1 Նեփի 22.25 , Հակոբ 5.71-72 , Վարդապետություն և Ուխտեր 29.1-2 , 33.6 :

Որպես այլընտրանք, ուսանողները կարող են ուսումնասիրել « Իսրայել » բառը Սուրբ գրքերի ուղեցույցում կամ « Իսրայել, Հավաքում » արտահայտությունը Թեմատիկ ուղեցույցում՝ փնտրելով սուրբ գրությունների հատվածներ, որոնք նկարագրում են Տիրոջ դերը Իր ժողովրդի հավաքման գործում:

Արդարներն ու չարերը միասին են աճում

Օգտակար կլինի, եթե ուսանողները քննարկեն, թե Փրկիչն ինչպես է օգտագործել ցորենի և որոմների (թունավոր մոլախոտ) առակը՝ ուսուցանելու, որ Տերը վերջին օրերում հավաքելու է արդարներին, իսկ հետո կործանելու է ամբարիշտներին Իր Երկրորդ Գալուստի ժամանակ: Երբ ուսանողներն ուսումնասիրեն Մատթեոս 13.24-30 հատվածները, նրանք նաև կարող են ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 86.1-7 հատվածները՝ փնտրելով, թե այս հայտնությունը ինչ լրացուցիչ մանրամասներ է տրամադրում: Ուսանողները կարող են քննարկել նմանատիպ հարցեր. Ի՞նչ են ներկայացնում առակում նշված խորհրդանիշները: Տիրոջ ողորմությունն ինչպե՞ս է արտահայտվում այս առակի մեջ: