Մատթեոս 15․1-9
«Արդյո՞ք ինչու էք Աստուծոյ պատուիրանքը զանց անում ձեր աւանդութեան համար»:
Երբ դպիրները և փարիսեցիները հարցրին Հիսուսի աշակերտներին, թե նրանք ինչու չէին հետևում իրենց ավանդույթներին, Փրկիչը պատասխանեց՝ կշտամբելով նրանց, ովքեր օգտագործում են ավանդույթը որպես Աստծո պատվիրանները խախտելու պատրվակ: Այս դասը կարող է օգնել ձեզ որոշել, թե ձեր ավանդույթներից որոնք են օգնում ձեզ ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստոսին, իսկ որ ավանդույթներն են բաժանում ձեզ Նրանից:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ավանդույթներ
Ընթերցեք հետևյալ սցենարները:
-
Երիտասարդ կնոջ ընտանիքը կրթությանը շատ լուրջ վերաբերվելու ավանդույթ ունի: Նրանից գերազանց արդյունքներ են սպասում վարժությունների և ստուգարքների ժամանակ:
-
Սերնդից սերունդ երիտասարդ տղամարդու ընտանիքը փոխանցել է ամեն առավոտ և իրիկուն աղոթելու առաջնահերթությունը:
-
Շուտով կկայանա մի երեկույթ, որտեղ բազմաթիվ աղջիկներ պատրաստվում են անհամեստ զգեստներ կրել: Երիտասարդ կինը պետք է որոշի, թե ինչպես է հագնվի այդ առիթի համար:
-
Երկար տարիներ ծխի երիտասարդներից շատերը անկեղծ չէին Կիրակնօրյա դպրոցի դասերին հաճախելիս: Նրանք դասից ուշանում էին, ուշադիր չէին և հեռախոսով հաղորդագրություններ էին ուղարկում կամ խաղեր խաղում դասի ժամանակ:
-
Մի դպրոցում ավելի բարձր կուրսերի ուսանողների համար ավանդույթ է դարձել ծաղրել նորեկներին:
Պատասխանեք նախորդ սցենարներին վերաբերող հետևյալ հարցերին:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ են մեր ավանդույթները կարևոր:
-
Ինչպե՞ս կարող են ավանդույթներն ազդել Հիսուս Քրիստոսին ավելի շատ նմանվելու մեր ունակության վրա:
-
Ինչո՞ւ ինչ-որ մեկի համար կարող է դժվար լինել գնահատել իր ավանդույթները կամ փոխել անպատշաճ ավանդույթները:
Այս դասն ուսումնասիրելիս դուք կսովորեք Հիսուս Քրիստոսի՝ ավանդույթների մասին ուսմունքներից մի քանիսը: Ավանդույթները «համոզմունքներ և գործելակերպեր են, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ» (Guide to the Scriptures, “ Traditions ,” ChurchofJesusChrist.org): Ձեր օրագրում թվարկեք ձեր կյանքից մի քանի ավանդույթներ:
Փրկիչի ուսմունքները ավանդույթների մասին
Որպեսզի ուսանողները հասկանան, թե Փրկիչն ինչ էր ուսուցանում, օգտակար կլինի իմանալ Մատթեոս 15 գլխի համատեքստը կամ նախապատմությունը:
Համատեքստային հուշում Մատթեոս 15 գլխի համար. Փրկիչի ժամանակներում հրեա առաջնորդներն ուսուցանում էին Մովսեսի գրված օրենքը, ինչպես նաև բանավոր օրենքը, որը Աստծու կողմից տրված չէր, բայց մարդկանց շրջանում ավանդույթ էր դարձել: Դա ներառում էր այնպիսի ավանդույթներ, ինչպիսիք են՝ հաշվել քայլերը հանգստության օրը և մանրամասն լվանալ ձեռքերը ուտելուց առաջ, ինչը խորհրդանշում էր մարդու հոգևոր մաքրությունը: Ավանդական օրենքի որոշ մասեր օգտագործվում էին անձնական նպատակների համար: Օրինակ՝ հորն ու մորը պատվելը Մովսեսի օրենքից պատվիրան է (տես Ելից 20.12), սակայն որոշ անձիք օգտագործում էին բանավոր օրենքը՝ այդ պատվիրանը խախտելու համար՝ պնդելով, որ Աստծուն են նվիրաբերել իրենց ունեցվածքը՝ որպես «պարգև» ( Մատթեոս 15.5) և այդ պատճառով հնարավորություն չունեն հոգալ իրենց տարեց ծնողների մասին: Այդ փոփոխությունները նախատեսված չէին օրենքի կամ պատվիրանների կողմից և հաճելի չէին Աստծուն:
Կարդացեք Մատթեոս 15.1-9-ը՝ պարզելով, թե ինչ է ուսուցանել Փրկիչը ավանդույթների վերաբերյալ:
-
Ձեր կարծիքով, Փրկիչն ի՞նչ է ուսուցանում այս հատվածներում: Բացահայտեք գտած ճշմարտություններից մեկը կամ երկուսը:
Որոշ ճշմարտություններ կարող են բացահայտել, որ անպատշաճ ավանդույթները կարող են մարդկանց ստիպել մերժել կամ անտեսել Աստծո խոսքը, և եթե մենք ցանկանում ենք մոտենալ Աստծուն, պետք է Նրա պատվիրանները յուրաքանչյուր ավանդույթից բարձր դասենք:
-
Համատեքստի ընկալումն ինչպե՞ս օգնեց ձեզ ավելի լավ հասկանալ Փրկիչի ուսմունքները:
-
Ձեր կարծիքով, Փրկիչն ինչո՞ւ այդպիսի մեծ ցանկություն ցուցաբերեց՝ այդ ավանդույթներն ուղղելու կամ դրանցից ձերբազատվելու համար:
Աշխարհիկ ավանդույթների և Աստծո չափանիշների միջև ընտրության դժվարությունը միշտ գոյություն է ունեցել Նրա ժողովրդի համար ( Ղևտացոց 18.30 , Գործք առաքելոց 16.19-24 , Մոսիա 1.5 , Վարդապետություն և Ուխտեր 93․39): Խորհեք որևէ ավանդույթի մասին, որը դուք քննարկել եք դասի սկզբում կամ որևէ այլ ավանդույթի մասին: Հետևյալ հարցին պատասխանելիս մտածեք, թե այս ավանդույթն ինչպես է ազդում Փրկիչին ավելի մոտենալու ձեր ունակության վրա:
-
Ինչպե՞ս կարող ենք իմանալ՝ արդյոք տվյալ ավանդույթը հեռացնում թե մոտեցնում է մեր սրտերը Աստծուն (տես Մատթեոս 15.8)
Հիշեք ձեր օրագրում գրանցված ավանդույթները: Կարող եք ավելացնել ավանդույթները, որոնց մասին դուք մտածեցիք այսօրվա դասի ընթացքում: Կարող եք նաև ներառել ձեր տարածաշրջանում ընդունված ավանդույթները: Պատրաստվեք գնահատել այդ ավանդույթները՝ կարդալով Երեխաների միության նախկին գերագույն նախագահ Շերիլ Ս. Լանթի հետևյալ հայտարարությունը: Նրա ուղերձը կարող եք նաև դիտել ChurchofJesusChrist.org կայքում: Ապա խորհեք հետևյալ հարցերի շուրջ:
Ինչպիսի՞ ավանդույթներ ունենք: Դրանցից մի քանիսը գալիս են մեր հայրերից, և հիմա մենք դրանք փոխանցում ենք մեր զավակներին: Արդյո՞ք դրանք այնպիսին են, ինչպիսին մենք ցանկանում ենք, որ լինեն: Արդյո՞ք դրանք հիմնված են արդարակեցության և հավատքի վրա: Դրանք էությամբ նյութակա՞ն են, թե՞ հավերժական: Արդյո՞ք մենք գիտակցաբար ենք ստեղծում արդար ավանդույթներ, թե՞ կյանքն է ուղղակի ստեղծում դրանք մեզ համար: Արդյո՞ք մեր ավանդույթները ստեղծվել են ի պատասխան աշխարհի բարձր ձայնին, թե՞ Սուրբ Հոգու ցածր ձայնի ազդեցության տակ: Արդյո՞ք մեր ընտանեկան ավանդույթները կօգնեն մեր երեխաներին հետևել կենդանի մարգարեներին, թե՞ կխոչընդոտեն դրան:
(Շերիլ Ս. Լանթ, «Արդար ավանդույթներ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 13)
-
Ո՞ր ավանդույթներն են ձեզ օգնում ավելի շատ նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին և կենտրոնանալ ամենակարևորի վրա:
-
Որ ավանդույթներն են ձեզ հեռացնում Հիսուս Քրիստոսից և թույլ չեն տալիս անել այն, ինչն ամենակարևորն է: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեք՝ այդ ավանդույթները ձեր կյանքից հեռացնելու համար:
-
Փրկիչի օրինակն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ճանաչել և կենտրոնանալ ամենակարևոր ավանդույթների վրա:
Բացատրական և պատմական տեղեկություն
Աշխարհիկ ավանդույթներից որո՞նք պետք է հեռացնեմ իմ կյանքից
Իր «Ապաշխարանք և փոփոխություն» ուղերձում (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2003, 39) Առաջին Նախագահության նախագահ Դալլին Հ. Օուքսը բազում օրինակներ է բերել, թե ինչպես «վարքի որոշ տարրեր կարող են հակասել ավետարանական պատվիրաններին, ուխտերին և մշակույթին»: Մեր վարքը կարող է տարբերվել աշխարհի ավանդույթներից, երբ դա վերաբերում է մաքրաբարոյությանը և պոռնոգրաֆիային, եկեղեցու հաճախելիությանը, ազնվությանը և սոցիալական կարգավիճակին: Նախագահ Օուքսի ամբողջ ուղերձը կամ որոշ մասեր կարող եք դիտել կամ կարդալ ChurchofJesusChrist.org կայքում:
Իր «Քրիստոսի մշակույթը» ուղերձում (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 48-50) Յոթանասունի անդամ՝ Երեց Վիլիամ Կ. Ջեքսոնը համեմատել է աշխարհիկ մշակույթները Քրիստոսի մշակույթի հետ: Կարող եք դիտել կամ կարդալ ամբողջ ուղերձը կամ որոշ մասեր ChurchofJesusChrist.org կայքում:
Արդյո՞ք հնարավոր է պահպանել մշակութային ավանդույթները և միաժամանակ հետևել Փկիչին
Հետևյալ տեսանյութը մի օրինակ է բերում, թե ինչպես կարելի է պահպանել մշակութային ավանդույթները և միևնույն ժամանակ հետևել Փրկիչին: