Սեմինարիա
Մատթեոս 26, Մարկոս 14, Հովհաննես 13


Մատթեոս 26, Մարկոս 14, Հովհաննես 13

Ակնարկ

Զատիկի ժամանակ Հիսուսն Իր աշակերտներին ուսուցանեց միմյանց ծառայելու և սիրելու մասին: Նա հայտարարեց, որ Իրեն մատնելու են: Նա սահմանեց հաղորդության արարողությունը, որպեսզի Իր աշակերտները հիշեն Իրեն: Այս շաբաթը ներառում է վարդապետության սերտման դասը, որը կօգնի ուսանողներին ավելի լավ սերտել հաղորդության վարդապետությունը, ինչպես նաև դաս, որը կօգնի նրանց գնահատել իրենց ուսումն ու առաջընթացը:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Հովհաննես 13

Դասի նպատակը. Այս դասը կքաջալերի ուսանողներին երջանկություն փնտրել՝ Հիսուսի օրինակով ուրիշներին ծառայելով և սիրելով:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք հնարավորություն գտնել ծառայել որևէ մեկին կամ նրա հանդեպ Քրիստոսանման սեր ցուցաբերել:

  • Առցանց ուուցման առաջարկ. Բացի նրանից, որ ուսանողներին կառաջարկեք ուրիշներին ավելի շատ սիրելու անհատական ծրագիր մշակել, կարող եք դասարանով ծրագիր մշակել, թե ինչպես մի բարի գործ կատարել որևէ մեկի համար:

Մատթեոս 26․1-25

Դասի նպատակը. Այս դասը կարող է օգնել ուսանողներին օգտագործել Փրկիչի խոսքերը՝ քննելու իրենց կյանքը և որոշելու, թե որ ոլորտներում դեռևս բարելավման կարիք ունեն:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք հիշել, թե նրանք երբ են իրենց կյանքում կիրառել սուրբ գրությունների, Եկեղեցու ղեկավարների կամ Սուրբ Հոգու խորհուրդներն ու ուսմունքները: Ինչո՞վ կտարբերվեր նրանց կյանքը, եթե չկիրառեին այդ խորհուրդը:

  • Video:Lord,IsIt I?” (18:17; watch from time code 0:34 to 2:30)

Մատթեոս 26․26-30, Ղուկաս 22.19-20

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ և զգալ, թե հաղորդությանը մասնակցելիս որքան կարևոր է հիշել Փրկիչին:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին տեղեկացրեք, որ այս դասի ընթացքում նրանց կառաջարկվի գնահատել հաղորդությանը մասնակցելու իրենց փորձառությունները: Ուսանողնեին առաջարկեք մտածել հաղորդությանը մասնակցելու իրենց վերջին փորձառությունների մասին և պատրաստ լինել կիսվելու, թե ինչ են արել, մտածել կամ զգացել, և դա ինչպես է օգնել իրենց հիշել Փրկիչին:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Մտածեք, թե որ աղբյուրների վրա կհրավիրեք ուսանողների ուշադրությունը հաղորդության վարդապետության ուսումնասիրության ընթացքում: Համակարգեք մի եղանակ, որի միջոցով ուսանողները զույգերով կամ փոքր խմբերով կկիսվեն հաղորդության մասին իրենց դասի համառոտ շարադրանքներով:

Վարդապետության սերտում. Ղուկաս 22.19-20

Դասի նպատակը. Այս դասը ուսանողներին հնարավորություն կտա ավելի լավ սերտել հաղորդության վարդապետությունը՝ անգիր անելով հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը, բացատրելով վարդապետությունը և կիրառելով հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե հաղորդությանը մասնակցելիս ինչն է նրանց օգնում հիշել Փրկիչին և պատրաստ լինել օգտագործել այս փորձառությունը կամ կիսվել դրանով դասի ժամանակ:

Գնահատեք ձեր գիտելիքները 5

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին գնահատել իրենց նպատակները, ինչպես նաև՝ ինչ աճ են ունեցել Նոր Կտակարանի այս տարվա ուսումնասիրության ընթացքում:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել վերջին մի քանի դասերի և այդ դասերի արդյունքում ունեցած փորձառությունների մասին:

  • Նկարներ. Նկարներ, որոնք կօգնեն ուսանողներին հիշել վերջին երեք շաբաթվա կարևոր իրադարձությունները և այդ ընթացքում սովորած ուսմուքները:

  • Առցանց ուուցման առաջարկ. Երբ ուսանողները կիսվեն Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի մասին իրենց բացատրություններով, կարող եք խնդրել այն ուսանողին, ով վերջերս է կիսվել, ընտրել, թե ով կլինի հաջորդը: Այնուհետև կարող եք այդ ուսանողին խնդրել ավելացնել որևէ մանրամասնություն, որը չի նշվել նախորդ ելույթի ժամանակ և ապա ընտրել հաջորդին: Այս ընթացքը կարող է կրկնվել այնքան, մինչև դասարանում ոչ ոք ավելացնելու բան չունենա: