Երեխաներ և երիտասարդներ
Ավետարանի իմ չափանիշները


«Ավետարանի իմ չափանիշները», Անձնական զարգացում․ Երեխաների ուղեցույց (2019)

«Ավետարանի իմ չափանիշները», Անձնական զարգացում․ Երեխաների ուղեցույց

Ավետարանի իմ չափանիշները

Ավետարանի չափանիշներն օգնում են ձեզ գործել Հիսուսի նման։ Դրանք կարող են գաղափարներ տալ նոր գործեր ծրագրելու և իրականացնելու համար։

  • Ես կհետևեմ ինձ համար Երկնային Հոր ծրագրին։

  • Ես կհիշեմ մկրտության իմ ուխտը և կլսեմ Սուրբ Հոգուն։

  • Ես կընտրեմ ճիշտը։ Ես գիտեմ, որ կարող եմ ապաշխարել, երբ սխալ գործեմ։

  • Ես ազնիվ կլինեմ Երկնային Հոր, մյուսների և ինքս ինձ հետ։

  • Ես ակնածանքով կօգտագործեմ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի անունները։

  • Ես չեմ հայհոյի և կոպիտ խոսքեր չեմ օգտագործի։

  • Հանգստության օրը ես կանեմ այնպիսի բաներ, որոնք ինձ կօգնեն ավելի մոտ զգալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։

  • Ես կպատվեմ ծնողներիս և կանեմ իմ բաժինը՝ ընտանիքս ամրացնելու համար։

  • Ես իմ միտքը և մարմինը սուրբ ու մաքուր կպահեմ, և չեմ ճաշակի այնպիսի բաներ, որոնք վնասում են ինձ:

  • Ես կհագնվեմ համեստ՝ ցույց տալով իմ հարգանքը Երկնային Հոր և ինքս իմ հանդեպ։

  • Ես կկարդամ, կդիտեմ և կլսեմ միայն այն բաները, որոնք հաճելի են Երկնային Հորը։

  • Ես կլսեմ միայն այնպիսի երաժշտություն, որը հաճելի է Երկնային Հորը։

  • Ես կփնտրեմ լավ ընկերներ և բարի կլինեմ մյուսների հանդեպ։

  • Ես այժմ կապրեմ այնպես, որ արժանի լինեմ գնալու տաճար, և կանեմ իմ բաժինը՝ հավերժական ընտանիք ունենալու համար։

Տպել