Սուրբ գրություններ
Մորոնի 5


Գլուխ 5

Բացատրվում է հաղորդության գինու սպասավորման եղանակը: Մոտ 401–421թթ. Ք.ծ.հ.:

1 Գինու սպասավորման ձևը. Ահա, նրանք վերցնում էին գավաթը, և ասում.

2 Ո՜վ Աստված, Հա՛յր Հավերժական, խնդրում ենք քեզ, քո Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով, օրհնիր և սրբացրու այս գինին բոլոր նրանց հոգիների համար, ովքեր ըմպում են այն, որ նրանք կարողանան անել այդ, ի հիշատակ Որդուդ արյան, որ հեղվել է իրենց համար. որ նրանք կարողանան վկայել քեզ, ո՜վ Աստված, Հա՛յր Հավերժական, որ նրանք միշտ հիշում են նրան, որպեսզի նրանք նրա Հոգին իրենց հետ ունենան: Ամեն: