Խմբային քննարկում
2022 թվականի Ս&Ի ամենամյա ուսուցման հեռարձակում նախագահ Բալլարդի հետ
Ուրբաթ, 21 hունվար, 2022 թ․
Քույր Բեքի Սքոթ. Ողջունում ենք ձեզ սեմինարիաների և ինստիտուտների մեր հրապարակային ժողովին։ Ինչպես տեսնում եք, այսօր մենք բոլորս պահում ենք սոցիալական հեռավորությունը, ուստի մենք կհանենք մեր դիմակները: Հրաշալի է տեսնել բոլորին այսօր, և մենք շնորհակալ ենք ձեր բոլորի մասնակցության համար։ Ցանկանում եմ նշել, որ տեխնոլոգիաների միջոցով մենք այսօր հանդիպում ենք ամբողջ աշխարհի Ս & Ի մասնակիցների հետ: Ողջունում ենք բոլորիդ և շնորհակալություն հայտնում այսօրվա ձեր մասնակցության համար։ Ադամ, կարո՞ղ եք մի փոքր ավելի մանրամասն ներկայացնել մեր այսօրվա քննարկումը:
Եղբայր Ադամ Սմիթ. Սիրով։ Նախ թույլ տվեք ասել, որ շատ ուրախ ենք այսօր ձեզ հետ լինելու համար: Մենք սիրում ենք և շնորհակալ ենք Սեմինարիայի և Ինստիտուտի բոլոր ուսուցիչներին, համակարգողներին, կառավարչի օգնականներին, միսիոներներին և կառավարիչներին ամբողջ աշխարհում: Դուք շատ բարի գործեր եք անում և շատ մարդկանց եք օրհնում: Շնորհակալություն: Մենք գիտենք, որ բոլորդ նվիրված եք սեմինարների և ինստիտուտների նպատակներին: Դուք ցանկանում եք օգնել յուրաքանչյուր երիտասարդի՝ հասկանալ և ապավինել իրենց Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, ավելի լավ ճանաչել ու սիրել նրանց և ավելի շատ հետևել նրանց: Դուք սիրում եք նպատակը, քանի որ սիրում եք ձեր ուսանողներին և հատկապես սիրում եք ձեր Փրկիչին: Շատ ու շատ տարիներ, Ս & Ի հաջողությամբ օգնել է յուրաքանչյուր ուսանողի ավելի լավ ճանաչել Հիսուս Քրիստոսին: Այսօր գիտակցում ենք Հիսուս Քրիստոսի շուրջը ավելի շատ երիտասարդների և չափահաս երիտասարդների հավաքելու հրատապ անհրաժեշտությունը, և ցանկանում ենք դա անել՝ ստեղծելով դարձի գալու, համապատասխանության և պատկանելության ուսումնական փորձառություններ: Այդ փորձառությունները տեղի կունենան, երբ կենտրոնանանք մեր ուսանողների կարիքների վրա, ինչպես ուսումնական փորձառության ժամանակ մենք կենտրոնանում ենք Հիսուս Քրիստոսի, Նրա վերականգնված ավետարանի և Նրա քավիչ առաքելության վրա: Դա անելով մենք կհրավիրենք Սուրբ Հոգուն կատարել իր եզակի դերը՝ օգնելով այս երիտասարդներին դարձի գալ դեպի Տերը, մնալ Նրա ուխտի ուղու վրա, տարբերել ճիշտը սխալից և ապահով կերպով հավաքվել իրենց Փրկիչ Հիսուս Քրիստոսի շուրջ ու վերադառնալ իրենց Երկնային Հոր մոտ:
Այդ նյութերի նպատակն է սահմանել, թե ինչ է նշանակում օգնել ուսանողներին զգալ դարձը, համապատասխանությունը և պատկանելությունը: Սկզբունքների վրա հիմնված ձևով նկարագրելու համար ուսուցիչը կարող է ներառել որոշ հմտություններ և գործողություններ, որպեսզի օգնի ուսանողներին: Մենք նաև ստեղծել ենք ուսուցման ռեսուրսներ, որտեղ ընդգրկված են նախատիպեր և հրավերներ՝ կիրառելու և ներառելու համար: Նաև ցանկանում ենք ավելի լավ չափել մեր դրական ազդեցությունը ուսանողների կյանքում, որպեսզի հասկանանք, թե որտեղ ենք մենք իսկապես հաջողում, որը թույլ կտա զարգացնել դա և կիմանանք, թե ինչպես ավելի լավ հոգանք ուսանողների կարիքները: Հույս ունենք, որ այս ժողովի ավարտին դուք կհասկանաք այս նյութերը և առաջ շարժվելու ոգևորություն ու պայծառ հույս կունենաք՝ կրկին կիրառելով դրանք մեր միակ նպատակի համար՝ օգնել յուրաքանչյուր ուսանողի ճանաչել Հիսուս Քրիստոսին: Ահա թե ինչու ենք այսօր հավաքվել։ Շնորհակալությո՛ւն, քույր Սքոթ։
Քույր Սքոթ․ Շնորհակալություն։ Մենք շնորհակալ ենք, որ այսօր բոլորդ հավաքվել եք այստեղ։ Եկեք առաջ գնանք և կարդանք մեր առաջին հարցը։ Քույր Ջեսիկա Բրենդոնը՝ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան շրջանից, այսօր մեզ հարց է հղել: Քույր Բրենդոն, կարող եք տալ ձեր հարցը։
Քույր Ջեսիկա Բրենդոն․ Շնորհակալություն։ Կարդալով ուսուցման այս փաստաթղթերը՝ հարց է ծագում. կա՞ որոշակի հերթականություն, թե ինչպես պետք է կենտրոնանանք այս հմտությունների և ուշադրության այս կետերի վրա: Արդյո՞ք դրանք հերթով պետք է ուսուցանենք։
Քույր Լորի Նյուբոլդ․ Ջեսիկա, շատ շնորհակալ եմ այդ հարցի համար: Կարծում եմ, կարճ պատասխանն է՝ ոչ։ Բայց մտածելով հերթականության մասին, կարծում եմ, որ միշտ առաջին բանը հավատք ունենալն է, որ Փրկիչ Հիսուս Քրիստոսը կօգնի ձեզ նյութի ընտրության հարցում։ Իսկ մեր տրամադրած գնահատման գործիքները կօգնեն ձեզ բացահայտել ձեր ուսանողների ունեցած փորձառությունները։
Քույր Բրենդոն․ Լավ է։ Շնորհակալություն:
Եղբայր Չադ Վիլկինսոն․ Մի բան ունեմ ավելացնելու։ Շնորհակալություն քույր Բրենդոն։ Մի բարդացրեք այն և չափից շատ մի վերլուծեք այն: Սրանք գործիքներ և հմտություններ են, որոնք կօգնեն ձեզ: Ձեր հարցի վերաբերյալ մի միտք է պտտվում իմ գլխում․ Ալմայի 48-րդ գլխում մենք ունենք սուրբ գրության մի հատված, որին ծանոթ եք բոլորդ: 17-րդ հատվածում Մորմոնն ինչ-որ բան է մեջբերում: Նա ասում է․ «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե բոլոր մարդիկ եղած լինեին, և մնային, և երբևէ լինեին Մորոնիի նման, ահա, նույնիսկ դժոխքի զորությունները հավիտյան կսասանվեին. այո, դևը երբեք զորություն չէր ունենա մարդկանց զավակների սրտերի վրա»:
Ի՞նչը ստիպեց Մորմոնին մեջբերել այդ խոսքերը։ Բազում սկզբունքների շարքում մենք կարող ենք խոսել այն սկզբունքի մասին, որ նա ժամանակ հատկացրեց թույլ քաղաքները ուժեղ քաղաքներ դարձնելու համար: Այսպիսով, նա կենտրոնացավ թույլ տեղերի վրա և դրանք դարձրեց ուժեղ կողմեր: Դուք կհասնեք դրան ձեր ինքնագնահատման, ղեկավարների կամ ձեր գործընկերների միջոցով, ում խնդրել եք, որ օգնեն ձեզ, ինչպես նաև ձեր ուսանողների հարցումների միջոցով․ դուք կարող եք սկսել, մտածելով թույլ կողմերի մասին, և շարժվեք այդ կետից։
Քույր Բրենդոն․ Ուզում եմ ավելացնել քույր Նյուբոլդի խոսքերին։ Գուցե այս փոփոխությունը սարսափելի թվա, որ պետք է գնահատման գործիքներ տալ մի խումբ երիտասարդների և մտածել, թե արձագանքն ինչպիսին կլինի: Տարիներ շարունակ ինձ օգնել է այն միտքը, որ բոլոր երիտասարդները Երկնային Հոր թանկագին զավակներն են։ Փոխարենը, վախենալով և բնական մարդու նման մտածելով, թե ինչպես են մեզ ընկալելու, մենք պետք է կենտրոնանանք նրա վրա, որ մեր Երկնային Հայրը շատ է սիրում նրանց, և մեր կոչումը կամ մեր աշխատանքն է, որ օգնենք նրանց ճանաչել իրենց Փրկչին, կարծում եմ, բավականին կօգնենք։ Նաև ուզում եմ ասել, որ շատ եմ գնահատում մեր ուսանողների հետ անձնական հարաբերությունների ստեղծումը, որպեսզի օգնենք նրանց հասնել այդ նպատակին:
Եղբայր Սմիթ. Շնորհակալություն Ջեսիկա։ Մենք փորձել ենք պարզեցնել և միավորվել այս նյութերը, և հիմնվել տարիների ընթացքում սովորածի վրա։ Կարծում եմ, այս նյութերում դուք կտեսնեք Ավետարանի ուսուցման և ուսումնասիրության հիմունքների տարրեր։ Դուք կտեսնեք խորը ուսումնասիրության տարրեր։ Դուք կտեսնեք մեր ղեկավարների ազդեցությունը՝ Փրկիչի վրա կենտրոնանալու, լսելու, դիտարկելու, զանազանելու և մեր ուսանողների սրտերում կրակ վառելու հարցում: Մենք իսկապես փորձել ենք պարզեցնել այն։ Թեպետ այս նյութերը տարբեր փաստաթղթերի մեջ են բաժանված, սակայն հուսով ենք դուք կտեսնեք դրանք որպես մեկ։ Մեր աշխատանքի նպատակն է՝ օգնել ուսանողներին ավելի լավ ճանաչել Փրկիչին։ Դա չենք կարող անել առանց Սուրբ Հոգու օգնության։
Սուրբ Հոգին կարող ենք հրավիրել, եթե սիրենք մեր ուսանողներին, կենտրոնանանք Հիսուս Քրիստոսի վրա և ապավինենք Աստծո խոսքի ուժին: Մենք գիտենք, որ Երկնային Հայրը ցանկանում է և ուրախ է օգնել մեզ, երբ մենք փորձում ենք օգնել Նրան, օգնել ուսանողներին: Մենք գիտենք, որ երբ անցնենք ինքնագնահատումը, աղոթքով փնտրենք Երկնային Հորը, երբ ասենք մեր ուսանողներին, թե ինչ է նրանց անհրաժեշտ անել, երբ մենք խնդրենք ղեկավարներին կամ գործընկերներն մեզ ավելի շատ տեղեկություններ տալ, ապա հայտնություն կստանանք, թե ինչպես օգնել երիտասարդներին ճանաչել Հիսուս Քրիստոսին:
Քույր Սքոթ․ Սոլթ Լեյք Սիթիից քույր Սարա Բրեդլին մեզ հետ կկիսվի իր փորձառություններով։
Քույր Սարա Բրեդլի․ Այո՛, սիրով։ Այս նյութերն անձամբ կիրառելուց հետո ես իսկապես տպավորված էի, թե որքան պարզ են դրանք գրված և որքան լավ են մտածված: Գործընթացն իսկապես պարզ էր։ Ես սկսեցի գնահատման գործիքներից։ Օգտվել եմ ինքնագնահատման և ուսանողների գնահատման գործիքներից, իսկ իմ ղեկավարներն օգնել են: Մենք գնահատեցինք իմ ներկայիս կարգավիճակը։ Իսկ հետո, ես իմ ղեկավարի հետ որոշեցի, թե ըստ այդ գնահատման արդյունքների, ինչի վրա պետք է կենտրոնանամ։ Եվ հետո առաջ շարժվեցի։ Ես բացեցի Ավետարանի ուսուցման և ուսումնառության նոր ձեռնարկը։ Բացեցի Ուսուցիչների զարգացման հմտությունների նյութը: Այդտեղ ես գտա, թե ինչի վրա պետք է կենտրոնանամ։ Ես կարդացի և ուսումնասիրեցի դրանք, այնուհետև վերադարձա իմ դասարան և փորձեցի կիրառել բազմաթիվ ձևերով։ Եվ հուսով եմ, որ իմ ուսանողները կարողացան ավելի լավ զգալ այդ դարձը, համապատասխանությունը և պատկանելությունը: Որից հետո նորից օգտագործեցի գնահատման գործիքը՝ գնահատելու իմ առաջընթացը և տեսնելու, թե արդյո՞ք որևէ բան փոխվել է: Պարզապես նորից օգտագործում եք այդ գնահատման գործիքը, որպեսզի որոշեք հաջորդ քայլերը։ Որից հետո նորից բացում եք այդ նյութերը, որոնց օգնությամբ կատարելագործվում և աճում եք։
Եղբայր Գարի Լոուել․ Ի՞նչ կառաջարկեիք մեկին, ով տատանվում է և չի ցանկանում կիրառել այս գործիքները, քանի որ մեր թույլ կողմերը բացահայտելն ու դրանց անդրադառնալը մեզ համար դժվար է: Եվ այդ պատճառով, կլինե՞ն արդյոք մասնագիտական կամ ղեկավարման պարտականություններ այս հարցումները հաճախակի անցկացնելու վերաբերյալ։
Քույր Նյուբոլդ. Կարո՞ղ եմ ինչ-որ բան ասել այդ մասին։ Կփորձեմ լինել նրբանկատ, բայց իմ փորձը ցույց է տալիս, որ երբեմն վախենում ենք սխալներ գործելուց, երբ ինչ-որ մեկը ստուգում է մեր դասը։ Այստեղ երբեմն խոսում է բնական մարդը, ով վախենում է, որ իրեն կքննադատեն։ Քանի որ սրտով և հոգով նվիրվում ենք այս երիտասարդ կանանց ու տղամարդկանց, ում մենք շատ ենք սիրում։ Այսպիսով դժվար է ներս մտնել ու ասել․ «Լորի, դու պետք է կատարելագործես քո սիրտը»։
Դա այն չէ, ինչին մենք ուզում ենք հասնել գնահատմամբ։ Մենք իրականում ասում ենք․ «Եկեք, շարունակենք աշխատել Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի մշակույթ ստեղծելու վրա, որ մենք կարողանանք փոխվել և աճել»: Այդպես ես կպատասխանեի այդ մարդուն։ Այս գործիքները աճելու համար են։ Մենք աճում ենք ապաշխարության միջոցով։ Ապաշխարությունը փոփոխություն է։ Դա միայն հնարավոր է Փրկիչի շնորհիվ։ Կարծում եմ, որ մի օր մենք ականատես կլինենք նրան, որ ուսուցիչը կասի ինչ-որ մեկին․ «Կարո՞ղ ես գալ և ստուգել իմ դասը։ Այս ուսանողները լավագույնին են արժանի, իսկ ես գիտեմ, որ մի քանիսին չեմ կարողանում օգնել։ Դուք կարո՞ղ եք ինձ օգնել»:
Երեց Բերտ Ուիմփի. Մի բան էլ նշեմ։ Այստեղ ներկա մեր հրաշալի ցցերի ուսուցիչների համար, ովքեր ուսուցանում են մեր հիանալի երիտասարդներից շատերին, այդ գնահատման գործիքները ռեսուրսներ են։ Մեր լրիվ դրույքով ուսուցիչների համար դրանք պարտադիր են։ Մենք պետք է սովորենք, թե ինչպես օգտագործենք դրանք և պետք է հաստատենք այդ մշակույթը։ Մեր ցցերում կանչված ուսուցիչների համար սրանք նյութեր են, որոնք կարող եք օգտագործել ըստ ձեր կարիքների ու ցանկությունների: Մի բան, որ կօգնի ձեզ։
Եղբայր Վիլկինսոն․ Գարի, դա շատ լավ հարց է, և մենք շնորհակալ ենք ձեր ծառայության համար։ Շնորհակալություն: Դուք բոլորին մտահոգող հարց եք տվել։ Չափմանը վերաբերող սուրբ գրություններում կան բազմաթիվ ոգեշնչված հարցեր, բայց երեք հարց իսկապես օրհնել են ինձ: Այստեղ կտեսնեք, որ չափման տարրը առկա է։ Հարուստ իշխանավորն ասաց․ «Էլ ի՞նչ բանով եմ պակաս»։ 1 Այդ հարցին հաջորդում է Փրկիչի՝ հայտնությամբ տրված պատասխանը։ Այժմ, նա Փրկիչին հետևելու կամ չհետևելու ընտրություն ուներ։ Պողոսը կամ Սողոսը Դամասկոս տանող ճանապարհին ասաց․ «Տէր, ի՞նչ ես կամենում որ անեմ» 2 Կրկին այստեղ չափման տարր է առկա։ Երրորդ հարցը Ջոզեֆ Սմիթն է տվել, նախքան Մորոնիի առաջին այցելությունը, երբ նա իր մեղքերից ներում էր փնտրում: Հարցը նույնպես Տիրոջ առջև իր արժանավորության մասին էր։ 3 Այս տեսակի ինքնաճանաչողական հարցերի ժամանակ, որտեղ մենք չափում ենք մեր դիրքը, ինչ-որ մեկը չի գնահատում մեզ, փոխարենը՝ Երկնային Հորից և Փրկչից խնդրում ենք, որ Նրանք գնահատեն մեր դիրքը Իրենց առաջ։ Երբ անկեղծ ենք, հայտնությունը հորդում է, և արդյունքում մենք ավելի լավն ենք դառնում, ինչպիսին չէինք կարող դառնալ միայնակ։
Եղբայր Ջեք Մենեզ․ Շնորհակալ եմ կատարելագործման մշակույթ ձևավորելու և Փրկչին ապավինելու գաղափարի մեկնաբանությունների համար և մտահոգությունների համար, որ մենք երբեմն ծանրաբեռնված ենք որպես ուսուցիչներ: Ներկայումս իմ կոչման մեջ ես նաև օգնում եմ ուրիշներին կատարելագործվել։ Ես շնորհակալ եմ Փրկիչի զորության համար, որն օգնում է ուսուցիչներին, մեր շրջապատի մարդկանց և մեր գործընկերներին։ Վերջապես դա օգնում է մեր ուսանողներին։ Երբ մեր ուսուցիչները ապավինեն Հիսուս Քրիստոսին, նրանք ավելի շատ կվկայեն Նրա շնորհի մասին:
Նույնն էր հարուստ իշխանավորի դեպքում։ Ինձ դուր է գալիս Փրկիչի պատասխանը․ «Ահա մի քանի բան, որ դուք պետք է անես, և դու արդեն անում ես այդ բաները, Իսկ հետո տալիս է ևս մեկ բան, որի վրա նա կարող է աշխատել։ Որպես կառավարիչներ երբեմն մենք կարող ենք ասել․ «Ապրես, կարծում եմ, որ դու գոհացնում ես Տիրոջը, Տերը գոհ է քո կատարած բոլոր բարի գործերից, իսկ կարո՞ղ ենք հանուն Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած մեր հավատքի ևս մեկ բան անել»: Երբեմն դա կօգնի և զարգացնելով կատարելագործման այդ նոր մշակույթը, կխուսափենք անհամապատասխանության զգացումից կամ այնպիսի մտքերից, որ մենք երբեք բավական լավը չենք լինի։ Դրա փոխարեն մենք Հիսուս Քրիստոսի շնորհը կմիաձուլենք այդ ջանքերի մեջ այնպես, որ շատ ավելի արդյունավետ բան կստեղծի: Եվ դա կհորդի մեր դասերի ժամանակ, և մենք ավելի մեծ վկայություն կբերենք Հիսուս Քրիստոսի զորության մասին՝ զորացնելու մեզ այն գործերում, որոնք դժվար կլիներ ինքնուրույն անել:
Քույր Սքոթ․ Քույր Սորենսոն կտա՞ք ձեր հարցը։
Քույր Ջեմի Սորենսոն․ Իհարկե։ Մենք ունենք նպատակներ, ունենք՝ համապատասխանության, պատկանելության և դարձի գալու երեք ուսումնական արդյունքներ, 5 եղանակներ, որոնք կօգնեն ինձ որպես ուսուցիչ հասնել այդ արդյունքներին, և 25 վարժություն, որոնք կօգնեն ինձ կատարել ուսուցչի իմ դերը: Բացի այդ, ես պետք է լինեմ Քրիստոսակենտրոն, հիմնվեմ սուրբ գրությունների վրա և կենտրոնանամ սովորողների վրա: Նաև պետք է երեք տարբեր գնահատումների օգնությամբ դնեմ մասնագիտական աճի նպատակ: Մի քիչ ճնշող է թվում։ Դա շատ է։ Ի վերջո, ինչի՞ վրա պետք է կենտրոնանանք։
Եղբայր Ուիմփի․ Նպատակն է՝ օգնել երիտասարդներին և չափահաս երիտասարդներին հասկանալ Հիսուս Քրիստոսի Քավությունն ու ուսմունքները և ապավինել դրանց, արժանի լինել տաճարային օրհնություններին և պատրաստվել հավերժական կյանքին։ Դա ենք ցանկանում անել։ Այդ նպատակին հասնելու համար մենք պետք է օգնենք։ Ինչպե՞ս կարող ենք օգնել: Պատկերացնում եմ, թե ինչպես են մեր կամավոր կանչված ցցերի ուսուցիչները նայում այս նյութերին և ասում. «Սա արդեն շատ է»։ Ուսուցիչը կասի․ «Դա է նպատակը։ Ինչպե՞ս կարող եմ դա անել»: Ուրախ եմ, որ հարցրիք։ Դրա լավագույն եղանակն է՝ օգնել, որ ձեր ուսանողներն ունենան դարձի գալու, համապատասխանության և պատկանելության փորձառություններ։ «Շատ լավ, բայց ինչպե՞ս ստեղծեմ այդպիսի փորձառություն»։ Ուրախ եմ, որ հարցրիք։ Ես ուզում եմ, որ դուք սիրեք ձեր ուսանողներին, ուսուցանեք Հոգով, կենտրոնանաք Հիսուս Քրիստոսի վրա, ուսուցանեք վարդապետությունը և ջանասիրաբար սովորելու կոչ անեք։ «Լավ, բայց ինչպե՞ս կարող եմ դա անել»: Ուրախ եմ, որ հարցրիք։ Այս վարժությունները, այս հմտությունները կօգնեն։ Բայց այս ամենը կրկին մատնանշում է նպատակը։
Երբ ուսուցիչը դասը պատրաստելիս մտածում է իր ուսանողների մասին, ես հուսով եմ, որ նա չի մտածում այն մասին, որ այս ամենը ծանրաբեռնում է իրեն, այլ մտածում է․ «Ինչպե՞ս կարող եմ օգնել այս ուսանողներին, որոնց սիրում եմ։ Ինչպե՞ս կարող եմ օգնել, որ նրանք հասկանան և ապավինեն Հիսուս Քրիստոսի քավությանը և ուսմունքներին և արժանի լինեն տաճարի օրհնություններին ու պատրաստվեն հավերժական կյանքին»։ Մենք խոսում ենք այն ուխտի արահետի մասին, որով Նախագահ Նելսոնը խնդրել է մեզ քայլել, որպեսզի մասնակցենք Իսրայելի հավաքմանը։ Այն ճնշող կթվա, եթե դուք մտածեք․ «Չեմ կարծում, որ կկարողանամ անել այդ ամենը»։ Պարզապես կենտրոնացեք նպատակի վրա։
Եղբայր Ջեյսոն Վիլլարդ․ Ջեմի, ես կցանկանայի ևս մեկ հատված մեջբերել Մորմոնի Գրքի լավագույն ուսուցիչներից մեկի կողմից։ Դա ասել է Նեփին։ 1 Նեփի 6․4 հատվածում Նեփին ասում է. «Քանզի իմ ողջ նպատակն է, որ ես կարողանամ համոզել [իմ ուսանողներին]՝ գալ դեպի Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը, և փրկվել»: Նեփին ամեն ինչ արեց, որ փրկի իր եղբայրներին և քույրերին, որ օգնի նրանց ապավինել Քրիստոսին, որպեսզի նրանք ստանան հավերժական կյանք։
Ջեմի, շնորհակալություն ճիշտ հարց տալու համար։ Իրականում դու մոռացար նշել 7 հիմունքները, վերջում անցկացվող 16 ուսուցումը և Վարդապետության սերտման վարժությունները։ Այնպես որ մյուս անգամ այս հարցը տալիս թվարկեք ձեր բոլոր պարտականությունները։ Սա շատ է ձեզ համար, բայց անկեղծ ասած ամեն ինչ վերադառնում է մի կետի։ Ինձ դուր է գալիս, երբ Փրկիչը խոսում է Մարիամի և Մարթայի հետ, և թվում է, թե Ջեմին Մարիամն է այստեղ, երբ Հիսուսը պարզապես ասում է. «Մեկ բան է պետք և Մարիամն ընտրել է բարի բաժինը»: 4 Ջեմի, մենք շնորհակալ ենք, որ դու և ամբողջ աշխարհի ուսուցիչներն ընտրել են այդ բարի բաժինը, որ նստել եք Փրկիչի ոտքերի մոտ և Նրան դարձրել ձեր կյանքի կիզակետը։ Օրհնված լինեք ձեր ջանքերում։
Եղբայր Սմիթ. Ջեմի, ես ուզում եմ Ձեզ պատասխան հարց հղել։ Եղբայր Ուիմփին և եղբայր Վիլլարդը գեղեցիկ կերպով ուսուցանեցին, որ պետք է կենտրոնանանք անհրաժեշտ բանի՝ Սեմինարիաների և Ինստիտուտների նպատակի վրա։ Ջեմի, դուք որպես ուսուցիչ, ինչպե՞ս կիմանաք, որ ձեր ուսանողները հասել են այդ նպատակին։
Քույր Սորենսոն․ Լավ։ Չգիտեմ՝ արդյո՞ք սա ճիշտ պատասխանն է, սակայն մեր քննարկածից հետևություն կանեմ։ Ես դա կիմանամ, եթե նրանց կյանքում տեսնեմ համապատասխանության, պատկանելության և դարձի գալու փորձառությունները, այնպե՞ս չէ։ Այս երեքը մեզ ուղղորդում են դեպի նպատակը։ Ես դա կիմանամ նրանց զրույցներից։ Ես դա կտեսնեմ Սեմինարիայից դուրս։ Կտեսնեմ Սեմինարիայում, երբ նշումներ անեն ու գրի առնեն իրենց փորձառությունները։ Այդ երեքի շնորհիվ ես կիմանամ։ Դրանք մեզ իսկապես ուղղորդում են դեպի նպատակը։
Եղբայր Սմիթ. Շնորհակալություն։ Ջեմի, օգտակար կլինի՞, որ ձեր ուսանողներին հարցնեք, թե արդյո՞ք ՍևԻ իրենց փորձառությունները առաջացնում են համապատասխանության, պատկանելության և դարձի գալու զգացումներ։
Քույր Սորենսոն․ Այո, անշուշտ։ Գնահատման գործիքները ցույց են տալիս դա, և կարծում եմ այդ հարցը նրանց համար կլիներ դրա ոչ պաշտոնական ստուգումը․ Ինչպե՞ս է ընթանում: Որքանո՞վ է դա հնարավոր: Կարծում եմ, որ դա լավ չափորոշիչ կլիներ նպատակի գնահատման համար։
Եղբայր Սմիթ. Շնորհակալություն Հիմա պատկերացրեք, որ դուք այդ հարցը տվել եք ձեր ուսանողներին և նրանք պարզել են, որ ենթադրենք, պատկանելության ոլորտում կան բացեր, որոնք ՍևԻ ավելի լավը կդարձնեին։ Որ նրանք ասեն․ Քույր Սորենսենը հրաշալի է, մենք սիրում ենք նրա դասը, նա Նրանց պատասխանի մեջ այս փոքր նրբությունը հնարավորություն է տալիս ձեզ ստեղծել ավելի խորը պատկանելության զգացում։ Լինելով նրանց ուսուցիչը, ինչպե՞ս կկարողանաք ստեղծել ավելի խորը պատկանելության զգացում։
Քույր Սորենսոն․ Իմ կարծիքով, որպես ուսուցիչ՝ ինձ համար իրապես օգտակար է խոսել այդ մասին, դիմել իմ վերադասին և ասել․ Ահա՛, ես կարծիքներ ունեմ հավաքած այս մասին։ Կօգնե՞ք ինձ այդ հարցում»։ Նույնիսկ կխոսեմ գործընկերներիս հետ և կասեմ․ «Օգնեք ինձ այս հարցում։ Ի՞նչը կարող է դա լինել: Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ անել»: Կարծում եմ, դա օգտակար կլինի։
Եղբայր Սմիթ. Հրաշալի է։ Այս հարցը տալիս եմ, քանի որ ոչ միայն գնահատման, այլ նաև Ավետարանի ուսուցում և ուսումնասիրության և ուսուցման նյութերի հիմքում ընկած է այս գաղափարը, այն է՝ որ ուսուցիչը կարողանա ասել․ «Ես ուզում եմ, որ իմ ուսանողները կարողանան նպատակին հասնել իրենց կյանքում։ Նկատել եմ, որ նրանք ասում են, որ դրա կարիքն ունեն։ Ինչպե՞ս զարգացնեմ այդ գիծը»։ Եվ ձեր ղեկավարի հետ խորհրդակցելուց , ձեր ուսանողների հետ զրուցելուց հետո կհասկանաք, թե որտեղ կարող եք բարելավում անել։ Ձեռնարկում ներկայացված է դրա մեկնաբանությունը, իսկ ուսուցման ռեսուրսներում ներկայացված է դրա մոդելը։ Այժմ դուք կարող եք կիրառել ձեր ունեցած հմտությունը և կիրառել այն նույն նպատակին հասնելու համար, որի մասին եղբայր Ուիմփին ու եղբայր Վիլալրդը խոսեցին, այն է օգնել նրանց գալ դեպի Փրկիչը։
Քույր Վենդի Փարկեր․ Կարծում եմ, որ ամեն ինչ վերադառնում է նույն նպատակին։ Մեր նպատակը սկսվում է Հիսուս Քրիստոսով։ Հիսուս Քրիստոսն այն ճանապարհն է, որը մեզ կտանի տաճար և, ի վերջո, մեզ կտանի մեր Երկնային Հոր մոտ: Այս ամենը և նոր ծրագիրը մեզ կենտրոնացնում են Քրիստոսի վրա։ Բոլոր հմտությունները կենտրոնացնում են Քրիստոսի վրա։ Անձամբ ինձ համար դա շատ զորավոր է։ Համակարգելով մյուս ուսուցիչներին և օգնելով նրանց զարգացնել այդ նույն բաները, կարծում եմ այս գործիքը դրական ընթացք կտա մեր ծրագրին և ուսանողներին, որի համար ես շատ շնորհակալ եմ։ Պարզապես ուզում էի իմ շնորհակալությունը հայտնել։
Եղբայր Ուիմփի․ Ես ճանաչում եմ Արևմտյան Աֆրիկայի տարածաշրջանից Շեդրակին։ Շեդրակն օգնել է մի ուսանողի նմանատիպ փորձառություն ունենալ դասարանում։ Շեդրակ, կկիսվե՞ք ձեր փորձառությամբ բոլորիս հետ։
Եղբայր Շեդրակ Բենտում. Այո եղբայր Բերտ։ Իմ դասարանում կար մի ամաչկոտ ուսանող, ով բարձրաձայն չէր կարդում կամ պատասխանում հարցերին։ Դա շարունակվեց այնքան, մինչև ես կիրառեցի որոշ սկզբունքներ «Իմանալ յուրաքանչյուր սովորողի անունը, հանգամանքները և սովորելու կարիքները» բաժնից, հատուկ կենտրոնանալով «Նկատեք ուսանողների հետաքրքրությունները և հարցրեք այդ մասին» հմտությունը՝ «Ուսուցչի զարգացման հմտությունները» բաժնից։ Ես նկատեցի, որ ուսանողը գալիս է ինստիտուտ, որպեսզի պարապի դպրոցական ստուգարքները և քննությունները։ Ուստի ես հետաքրքրվեցի այդ դասընթացով և զրուցեցի նրա հետ իր դպրոցական աշխատանքների մասին: Հետո իմացա, որ նա իմ դասարանում շատ լավ ընկերուհի ուներ: Այսպիսով, խմբային վարժությունների ժամանակ ես նրան ու իր ընկերուհուն ընդգրկում էի նույն խմբում։ Նա սկսեց աստիճանաբար կարդալ դասարանում, պատասխանել հարցերին և կիսվել փորձառություններով: Մի անգամ նա ասաց, որ նախկինում եղել է ամաչկոտ, սակայն այժմ ավելի ինքնավստահ է զգում։ Այժմ նա խմբի անունից ներկայացնում է հանձնարարությունները և միշտ առաջիններից մեկն է գալիս դասարան։ Ուսումնական փորձառությունն ավելի լավն է դարձել նրա համար։
Քույր Սքոթ․ Այս ամենից հետո սահուն կերպով անցում կատարենք եղբայր Դուգլաս Ֆրանկոյի հարցին։ Նա Հարավային Ամերիկայի հյուսիս-արևմտյան տարածաշրջանից է, և մենք կխնդրենք եղբայր Ֆրանկոյին տալ իր հարցը:
Եղբայր Դուգլաս Ֆրանկո. Շնորհակալություն։ Բարև բոլորին։ Իմ հարցը ուսուցչի դերի և ուսումնական փորձառության մասին է։ Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ դասարանային ուսուցումն օգնում է ուսանողին ունենալ դարձի, համապատասխանության և պատկանելության փորձառություններ: Օրինակ՝ Քրիստոսակենտրոն դասը, որը մենք ուսուցանում ենք, կարող է օգնել նրանց դարձի գալ, և Հոգով ուսուցանելը նույնպես կարող է օգնել, որ նրանք դարձի գան: Ինչպե՞ս կարող ենք օգնել մեր ուսուցիչներին համոզված լինել ասվածի մեջ, կամ օգնել նրանց, երբ ցանկանում են բարելավել այս սկզբունքներից մի քանիսը:
Եղբայր Վիլլարդ․ Եղբայր Ֆրանկո, կասե՞ք, թե որտեղ եք ուսուցանում։ Որտե՞ղ եք բնակվում:
Եղբայր Ֆրանկո. Շնորհակալություն։ Ես ինստիտուտի ուսուցիչ եմ Բոլիվիայի Կոչաբամբայում:
Եղբայր Վիլլարդ․ Շատ լավ եղբայր Ֆրանկո։ Ուրախ եմ, որ դուք միացել եք մեզ։ Եղբայր Ֆրանկո, ես ենթադրում եմ, որ դուք դարձի գալու որոշակի հաջողություններ եք ունեցել ձեր դասարանում: Կհիշե՞ք, թե երբ է Սուրբ Հոգին ձեզ հուշել, որ դարձի գալու այդ փորձառություններն իսկապես տեղի են ունեցել ձեր դասարանում։
Եղբայր Ֆրանկո. Այո։ Կարծում եմ, որ դասարանում կամ դասից հետո ուսանողները նշում են այդ մասին։ Երբեմն WhatsApp-ով նրանք գրում են․ «Եղբայր Ֆրանկո, շնորհակալություն ուսուցման համար։ Ես ոգեշնչվեցի այսպես վարվել»: Չնայած դասի ժամանակ օրագրում չգրելու իմ ցուցումներին, ոմանք ինչ-որ բան են գրում իրենց օրագրում։ Նրանք, այնուամենայնիվ, գրում են։ Նրանց վերաբերմունքից պարզ է դառնում, որ նրանք զգում են Հոգին։ Այսքանը կասեմ այդ մասին։
Եղբայր Վիլլարդ․ Շատ լավ։ Տարիներ առաջ երեց Բեդնարն ուսուցանեց երեք բառի մասին՝ զանազանել, դիտարկել և լսել մեր դասերի ժամանակ։ 5 Դա այն է, ինչով կիսվեցիք նոր։ Դուք զանազանեցիք կամ դիտարկեցիք այն, ինչ լսեցիք դասի ժամանակ կամ դասից հետո։ Եվ այդ դիտարկումների պատճառով Սուրբ Հոգին ուսուցանեց ձեզ նշանակալից մի բան, որը տեղի ունեցավ այսօր։ Եղբայր Ֆրանկո, ի՞նչ կարող եք անել դրանից հետո։ Ի՞նչ կարող եք անել, կներեք չգիտեմ բառը։ Ի՞նչ կարող եք անել, որ դա ավելի հաճախ տեղի ունենա ձեր դասի ժամանակ։
Եղբայր Ֆրանկո․ Մտածել եմ դրա մասին։ Մտածել եմ այդ գնահատման գործիքների մասին։ Կարծում եմ, որ դրանք կօգնեն, որ գործընկերը, ղեկավարը կամ որևէ մեկը ներկա լինի և ստուգի դասը․․․ որը կօգնի պարզել, թե որտեղ ենք թերանում։ Բայց կարող եմ ասել, որ մենք արդեն օգտագործում ենք ուսանողներին տրված գնահատման գործիքը, և այն օգնում է։ Հրաշալի է ականատես լինել, թե ինչ են նրանք զգում, խոսում ուսուցիչների դերի մասին։ Դա հրաշալի՜ է։ Արդյունքները նայելիս մենք ասում ենք․ «Դե, ես այստեղ թերանում եմ»։ Կամ ահա, այս բանը ես լավ եմ անում։ Կարծում եմ, որ դրանք կօգնեն, բայց իմ կարծիքով կարևոր է, որ մեր ներուժը առավելագույնս օգտագործենք և Հոգով առաջնորդվենք։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ է նրանց պետքէ, և թե արդյոք այն ամենն, ինչ անում ենք, օգնում է նրանց լրացնել պակասը։
Եղբայր Վիլլարդ․ Շնորհակալություն եղբայր Ֆրանկո։ Երբ դուք կիսվեցիք ավելի լավը լինելու ձեր վկայությամբ, Սուրբ Հոգին ինձ վկայեց, թե որքան շատ է Երկնային Հայրը սիրում ձեզ և ձեզ նման ուսուցիչներին ամբողջ աշխարհում։ Երբ ձգտենք սիրել Աստծուն և Նրա զավակներին, Նա ցույց կտա, թե որտեղ ենք թերանում և Նա մեզ կասի, թե արդյո՞ք դարձի գալու, համապատասխանության և պատկանելության այդ փորձառությունները տեղի են ունենում, որ օգնեն մեր երիտասարդներին ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին։ Եղբայր Ֆրանկո, շնորհակալություն, որ օրհնում եք երիտասարդներին։ Շնորհակալություն ձեր փորձով կիսվելու համար։
Եղբայր Ֆրանկո. Շնորհակալություն։
Քույր Նյուբոլդ․ Եղբայր Վիլլարդ, ինձ դուր եկավ ձեր ասածը։ Ինձ դուր եկան նաև շփումը ձեր հետ եղբայր Ֆրանկո։ Ես նույնպես իմ շնորհակալությունն ու սերն եմ հայտնում ձեզ և բոլոր ուսուցիչներին։ Մտածում էի դարձի գալու, համապատասխանության և պատկանելության մասին։ Կարծում եմ, որ դա իսկապես կարևոր է Շատերն են ցանկանում ուսուցում ստանալ հենց այս թեմաներով, և հիշենք, որ դարձը դեպի Փրկիչ Հիսուս Քրիստոսը և մեր Երկնային Հայրը և համապատասխանությունն ու պատկանելությունը ուսուցման արդյունք են։ Սակայն, եթե ուսանողները չեն տեսնում դա, ապա ավելի դժվար է նրանց համար ունենալ նման փորձառություններ։ Եվ Սուրբ Հոգին է իրագործում այդ ամենը։
Քույր Սքոթ․ Ջեմի Սքոթը կիսվեց մի գեղեցիկ պատմությամբ: Քույր Սքոթ, կարո՞ղ եք ձեր խոսքերով կիսվել մեզ հետ:
Քույր Ջեմի Սքոթ. Սիրով։ Ցանկանալով լինել Քրիստոսանման ուսուցիչ, ես չեմ կիրառում որևէ հատուկ ոճ կամ մեթոդ և հավատք եմ կառուցում Հիսուս Քրիստոսի հանդեպ ու ավելի նմանվում Նրան: Մի անգամ դաս անցկացնելիս ես հարցրի իմ ուսանողներին, թե ինչպիսի՞ դասը նրանց կօգներ մոտենալ Փրկիչին։ Եվ իմ բոլոր չորս դասարանները նշեցին երաժշտության դերը։ Այսպիսով, մենք որոշեցինք մի օր հատկացնել երաժշտության միջոցով Փրկիչի մասին սովորելուն։ Ուսանողները կիսվում էին հիմնով, որևէ երգով կամ այն ամենով, ինչն օգնում էր նրանց ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին: Ոմանք երաժշտական գործիքներ էին նվագում։ Ոմանք ստիպեցին ինձ երգել բարձրախոսով։ Ոմանք անընդհատ երգում էին։ Տարբեր հիմներ և երգեր էին հնչում։ Եվ երաժշտությամբ կիսվելուց առաջ կամ հետո նրանք վկայում էին մեր Տիրոջ և Փրկիչի մասին: Եվ այդ օրը բոլորը զգում էին Հոգին։ Ոմանք կիսվում էին հենց այդ պահին ունեցած փորձառությունների վկայություններով։ Իսկ ոմանք հիշում էին անցյալում իրենց ունեցած փորձառությունները։ Եվ Հոգին կրկին վկայում էր այդ ճշմարտությունը նրանց։
Եվ սեմինարիա հաճախող մի երիտասարդ տղամարդ կար, ով հաճախ այնտեղ չէր լինում։ Նա ձեռք բարձրացրեց և ասաց․ «Ես ավելի քան չորս տարի չեմ զգացել Հոգին։ Եվ երբ Բենը նվագեց «Գիտեմ, ապրում է Փրկիչն իմ» օրհներգը, «Ես զգացի Հոգին, և դա լավ էր»: Ես երախտապարտ եմ, որ Տերը գիտի, թե Իր ընտրյալներն ինչի կարիք ունեն։ Շնորհակալ եմ, որ կարողացա լսել և հարցնել նրանց կարիքների մասին, որ այս երիտասարդ տղամարդը զգար Փրկիչի սերը և իմանար, թե ով է ինքը։
Քույր Սքոթ․ Շնորհակալություն ձեր խոսքերի համար: Եղբայր Ջեյմս ձեր հերթն է։
Եղբայր Ջեյմս. Շնորհակալություն։ Ուզում եմ ավելացնել ասվածին։ Հրաշալի փորձառություններ եմ ունեցել։ Անցած անգամ փորձել եմ կիրառել չափման գործիքները, դիտարկման նյութերը։ Կիրառել եմ դրանք իմ դասարանում, որոնք ոգեշնչել են ինձ․ ինչպես սովորեցինք այսօր, այս չափումներն օգնում են մեզ ավելի շատ հայտնություն ստանալ այն ոլորտներում, որոնք մենք կարող ենք բարելավել:
Կցանկանայի կարդալ հարցաշարերից մեկի պատասխանը, որն իմ ուսանողը տվել է համապատասխանության վերաբերյալ։ Հարցաշարից հետո ես խմբավորում էի պատասխանները։ Եվ հանկարծ կարդացի իմ ուսանողներից մեկի պատասխանը։ Այդ ուսանողը գրել էր․ «Դասը շատ համապատասխան էր ինձ, քանի որ ուսուցիչն օգնեց ինձ ավետարանի թեմայի սկզբունքները կիրառել իմ անձնական կյանքի համար»: Դրանից հետո հաջորդ մարդն ասում էր, թե ես ինչպես կարող եմ օգնել նրան կատարելագործվել։ Նա ասել է. «Ես կցանկանայի, որ իմ ուսուցիչը ընդգրկեր ինձ դասարանի քննարկումներում և նաև ինձ հարցեր հղեր»:
Սրանք բաներ են, որոնք սովորական պայմաններում չէի կարող բացահայտել, բայց խմբավորելով իմ ուսանողների և ղեկավարների արձագանքներն ու իմ ինքնագնահատումը, օգնեցին ինձ հասկանալ, թե որ ոլորտներում բարելավման կարիք ունեմ։ Կարող եմ ասել, որ այս 25 հմտությունները և վարժություները հրաշալի են և հեշտ կիրառելի են դասը ներկայացնելիս։ Շնորհակալություն:
Եղբայր Վիլկինս. Ես ուզում էի կիսվել մի փորձով, որն ինձ սովորեցրեց համախմբել և՛ նպատակի վրա կենտրոնանալը, և՛ հմտությունների վրա կենտրոնանալը: Մի օր դասարանում մենք զրուցում էինք ապաշխարության մասին Քրիստոսակենտրոն թեմայից։ Եվ վարքագծից բացի այն նաև ցույց էր տալիս այն սկզբունքը, որ կարող էինք դիմել Քրիստոսին և խնդրել մեր թույլ կողմերը դարձնել ուժեղ կողմեր։ Նաև մտածում էի ուսուցման նյութերի որոշ հմտությունների մասին։ Երբ ես դիտում էի, թե ուսանողներն ինչպես էին քննարկում դասը՝ ստուգելու համար այդ հմտությունը, ես ուշադրություն դարձրի։ Նայեցի մի աղջկա աչքերին, ում ձգտեցի ստուգող մի հարց տալ։ Եվ ես տեսա, թե նա ինչպես սրբեց արցունքը։ Ես ներշնչվեցի նրան ուղղել իմ ստուգիչ հարցը․ «Նիկի, կկիսվե՞ս, թե հոգին ինչ ուսուցանեց քեզ»։ Այս երիտասարդ աղջիկը բացեց իր սիրտը և արտասվեց ու ասաց, որ ինքը ստացավ հինգ տարի սպասված աղոթքի իր պատասխանը, և որ նա փորձում էր ապաշխարել, բայց երբեք չէր խնդրել, որ Տերը փոխի իր սիրտը։
Եվ դասի ընթացքում կենտրոնանալով նպատակի վրա, մենք Քրիստոսակենտրոն լավ դաս ունեցանք։ Այդ ամենը նրա շնորհիվ, որ ես ուշադրություն դարձրի աչքերին նայելու հմտության վրա և տվեցի ստուգիչ հարցը։ Դա լավ և, հուսով եմ, կյանքը փոխող փորձառություն էր։ Դա ինձ ստիպեց կարևորել, որ նպատակն առաջին տեղում է, իսկ հմտությունների վրա կենտրոնացումը թույլ է տալիս առաջ շարժվել դեպի այդ նպատակը։
Քույր Սքոթ․ Շնորհակալություն եղբայր Վիլկինս։ Երբ նայում ենք որևէ մեկի աչքերին, մենք հրավիրում ենք նրան հաղորդակցվել մեզ հետ և անձնական փորձառություն ունենալ մեզ հետ: Լավ օրինակ էր։ Եղբայր Մարկ Էսպիդիտա։
Եղբայր Մարկ Էսպիդիտա․ Երկու ամիս առաջ ուղարկված այս նյութերը Canvas ծրագրով սկսեցի օգտագործել համակարգողների իմ նոր նախատիպային ուսուցման ժամանակ։ Ես համեմատում էի նախորդ ուսուցումների իմ տեղադրած գրառումներին ուսուցիչների արձագանքը՝ օգտագործելով Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն հին ձեռնարկը։ Մեր քննարկման էջին այդքան էլ շատ մեկնաբանություններ չկային։ Իսկ այս նոր ձեռնարկի թեմաները օգտագործելուց հետո ես նկատեցի, որ ուսուցիչներն ավելի շատ են մասնակցում և ազատ կիսվում իրենց փորձով։
Ուզում եմ կիսվել իմ ուսուցիչներից մեկի մեկնաբանությամբ։ Այս ուսուցումը անցկացրել եմ մի քանի շաբաթ առաջ։ Ուսուցման թեման մեր ուսանողների համար անուն առ անուն աղոթելու մասին էր։ Եվ ես իսկապես հիանալի և զարմանալի մեկնաբանություններ լսեցի: Ես կկարդամ այդ ուսուցչի մեկնաբանությունը: Նա ասում է. «Սա հիանալի հիշեցում էր մեզ։ Երբեմն մենք այնքան ոգևորված ենք ուսուցանում ուսանողներին՝ ցանկանալով, որ նրանք մեր պատրաստության շնորհիվ զգան հոգին։ Սակայն, կարևորն այն է, որ դասի ուղերձը համապատասխանի նրանց կարիքներին։ Նրանց պետք է այնպիսի ուղերձ, որը համապատասխան է իրենց։ Ահա, թե ինչու է դաս պատրաստելիս կարևոր, որ մենք աղոթենք նրանց համար անուն առ անուն։ Դրանով մենք թույլ կտանք, որ Հոգին մեզ առաջնորդի խոսելիս և ուսուցանելիս»։ Ես իրոք չէի պատկերացնում, որ դա այդքան մեծ ազդեցություն կունենա նրանց վրա։ Եվ ես կարծում եմ, որ այս նյութերը շատ օգտակար են ուսուցիչների համար։ Այսքանը։
Քույր Սքոթ․ Եղբայր Քեվին Բրաուն, կարո՞ղ եք կիսվել մեզ հետ։
Եղբայր Քեվին Բրաուն․ Ես երախտապարտ եմ հայտնության այս գործընթացի համար, որը ներկա էր այս ամբողջ ուսուցման ժամանակ և այս բոլոր գործիքներում, որոնք մեզ տրվել են: Իմ գրառումներում գրել եմ, որ եթե ինչ-որ բան սովորեմ Սուրբ Հոգու միջոցով, որքա՞ն արագ և կանխամտածաված եմ ես գործում և փոխում կամ կիրառում դա: Ինչ-որ մեկն ավելի շուտ ասել էր, որ Սուրբ Հոգին է համապատասխանություն հաստատում ուսանողների համար։ Բայց ինձ համար բացահայտում էր, որ Սուրբ Հոգին է համապատասխանություն հաստատում ուսուցիչների համար։ Այն, ինչ սովորել եմ, ես պետք է արագ գործեմ և կիրառեմ։ Ես հաստատ գիտեմ, որ եթե այդպես վարվենք, դասարանում հրաշքներ տեղի կունենան։ Եվ ուսուցիչները դրա վկան կլինեն։
Քույր Սքոթ․ Շնորհակալություն, որ կիսվեցիք մեզ հետ։ Եվս մեկ բարձրացրած ձեռք ունենք։ Եղբայր Կաստրո, կկիսվե՞ք մեզ հետ։
Եղբայր Կաստրո. Այո, քույր Սքոթ, շնորհակալություն։ Ես հիշեցի երեց Դեյվիդ Ա. Բեդնարի խոսքերը։ Նա ասել է․ «Մենք պետք է իմանանք, որ Հիսուս Քրիստոսը եկավ երկիր մեզ համար մահանալու նպատակով, և դա Քրիստոսի վարդապետության հիմքն է։ Բայց մենք պետք է նաև գնահատենք, որ Տերը, Իր Քավության և Սուրբ Հոգու զորության միջոցով, ցանկանում է ապրել մեր մեջ՝ ոչ միայն մեզ առաջնորդելու, այլև զորացնելու համար»: 6 Այսօր ես դա զգացի, Տերն իսկապես ցանկանում է օգնել մեզ այս մեծ աշխատանքում։ Եվ մենք կարող ենք օգնել, որ մեր ուսուցիչներն ու երիտասարդները նույնպես դա զգան։
Քույր Սքոթ․ Շնորհակալություն եղբայր Կաստրո։ Շնորհակալ եմ այսօրվա բոլոր մասնակիցների համար։ Մենք լսեցինք հրաշալի վկայություններ, թե ինչպես կիրառել մեր քննարկած կետերը։ Կցանկանայի ավելացնել իմ վկայությունը։ Ես գիտեմ, որ սա Տիրոջ աշխատանքն է: Եվ ես գիտեմ, որ Նա ցանկանում է, որ մենք անձնական աճ ունենանք և կարողանանք կապ հաստատել մեր երիտասարդների հետ։ Ես գիտեմ, որ Նա կօգնի ձեզ, երբ դուք ձեր ուրույն ձևով կիրառեք բոլոր այս գործիքները, որոնց մասին մենք խոսել ենք։ Քրիստոսը Սուրբ Հոգու միջոցով ձեզ կասի, թե ինչի վրա պետք է աշխատել: Եվ դուք պետք է աշխատեք նրա վրա, ինչի մասին խոսեցինք մեր այսօրվա բոլոր պատմություններում։ Եվ ձեր շնորհիվ նրանք կկարողանան գալ դեպի Քրիստոսը։ Այս ամենը ես ասում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։