Հայաստան. Եկեղեցու ժամանակագրություն
-
1921 • Այնթապ (Թուրքիա) և Հալեպ (Սիրիա)Առաջին համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած անկարգությունների ժամանակ Վերջին Օրերի Սրբերը Այնթապից (Թուրքիա) լքեցին իրենց տները և գնացին Հալեպ (Սիրիա)՝ տեղի Եկեղեցու անդամների, այդ թվում՝ Մովսես Հինդոյանի ղեկավարությամբ: Հայկական միսիայի նախագահ Ջոն Ուիլֆորդ Բութը աշխատեց տեղի ֆրանսիական զինվորականների հետ՝ ապահովելով անձնագրերը և ճամփորդելու թույլտվությունը:
-
1937 • Միացյալ ՆահանգներՄորմոնի Գիրքը լույս տեսավ արևմտահայերենով։
-
1988 • ՀայաստանԴեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժին զոհ գնացին 50 000 հայեր, իսկ բնակչության մեկ յոթերորդը մնաց անօթևան։ Եկեղեցու ղեկավարները Վաշինգտոնում Խորհրդային Միության դեսպանին նվիրեցին 100000 ԱՄՆ դոլարի չեկ՝ երկրաշարժից տուժածներին օգնելու համար և առաջարկեցին հետագա օգնություն:
-
Հուլիսի 29, 1989 • Երևան, ՀայաստանԵկեղեցու պաշտոնյաները ներկայացուցիչներ ուղարկեցին Հայաստան՝ խորհրդակցելու կենտրոնական կառավարության հետ և կազմակերպելու բազմամյա աշխատանք, որի ընթացքում շինարարության փորձ ունեցող հումանիտար միսիոներները և 450 տեղացի աշխատողները կսկսեին կառուցել բետոնի նոր գործարան:
-
Հունիսի 24, 1991 • ԵրևանՏասներկու Առաքյալների Քվորումից երեց Դալլին Հ. Օուքսը Վերջին Օրերի Սրբերի այլ ներկայացուցիչների հետ աղոթեցին՝ նվիրագործելով Հայաստանը վերականգնված ավետարանի քարոզչության համար: Կարճ ժամանակ անց հումանիտար միսիոներական զույգերը սկսեցին ժամանել Հայաստան՝ աշխատելու բետոնի գործարանում։
-
Դեկտեմբերի 2, 1991 • ԵրևանՀայ ընկերներն ու ունկնդիրները ներկա էին Եկեղեցու արարողությանը, որը կազմակերպվել էր ավագ միսիոներ զույգերի կողմից:
-
Մարտ 1992 • ԵրևանՀայկական միսիայի վերահաստատումից հետո առաջին նորադարձ հայերը մկրտվեցին։
-
Հունվարի 20, 1994 • ԵրևանԿազմավորվեց Երևան Հայաստան ճյուղը։
-
Մայիս 2000 • ԵրևանՄարգարիտ Մաթանյանը, Սուսաննա Սերգոյանը, Ներսես Ինգիլիզյանը և Արթուր Երիցյանը միասին ծառայել են որպես Մորմոնի Գրքի արևելահայերեն թարգմանության եկեղեցական վերանայման խումբ։
-
Հունվար 2001 • ՀայաստանԱռաջին տեղացի միսիոները՝ Արթուր Մինասյանը, սկսեց ծառայությունը Հայաստանում։
-
Փետրվարի 2, 2002 • ԵրևանՎերջին Օրերի Սրբերը հավաքվեցին Աջափնյակի ճյուղի ժողովատան նվիրագործման առիթով, որը Հայաստանում Վերջին Օրերի Սրբերի առաջին ժողովատունն է:
-
Ապրիլ 2002 • ՀայաստանՀայաստանում բացվեց ընտանեկան պատմության կենտրոն:
-
Հունիսի 30, 2002 • ՀայաստանԱնդամները մասնակցեցին Նավուի (Իլինոյս) տաճարի պատմական վերաօծմանը արբանյակային հեռարձակման միջոցով՝ դիտելով հայերեն հեռարձակվող երկու նիստ:
-
Մարտ 2003 • ԱՄՆ, Յուտա, Սոլթ Լեյք ՍիթիԻնը հայ Վերջին Օրերի Սրբեր մեկնեցին Սոլթ Լեյք Սիթի՝ հայերեն ձայնագրելու տաճարային արարողությունը:
-
Հունիս–հուլիս 2005 • Հանքավան, ՀայաստանՀանքավանում անցկացվեցին երիտասարդական ճամբարներ՝ հունիսին 62 երիտասարդ տղամարդկանց և մի քանի ղեկավարների մասնակցությամբ, իսկ հուլիսին՝ 85 երիտասարդ կանանց և մի քանի ղեկավարների մասնակցությամբ:
-
Օգոստոսի 23, 2006 • ԵրևանԵկեղեցու ղեկավարները, այդ թվում՝ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Մ. Ռասսել Բալլարդը, հանդիպում ունեցան Հայաստանի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ: Տեղի Վերջին Օրերի Սրբերը նույնպես հանդիպեցին երեց Բալլարդին Մարիոտ հյուրանոցում՝ անդամների և հյուրերի համար կազմակերպված հատուկ հանդիպման ժամանակ:
-
Օգոստոսի 28, 2006 • ՀայաստանՄորմոնի Գրքի, Վարդապետություն և Ուխտերի և Թանկագին Մարգարիտի տպագիր եռահատորը հայերեն լեզվով տարածվեց Հայաստանում:
-
Ապրիլի 3, 2010 • Յուտա Սոլթ Լեյք ՍիթիԱրայիկ Մինասյանը ձեռնադրվեց որպես տարածքային յոթանասունական:
-
Հունիս 2010 • ՀայաստանԱռաջին անգամ տեղի անդամները ծառայեցին որպես ճյուղի նախագահներ երկրի բոլոր համայնքների համար։
-
Մայիսի 1, 2016 • ԵրևանԿազմավորվեց Երևան Հայաստան շրջանը:
-
Մայիս 23, 2021 • ԵրևանԵրևան Հայաստան շրջանը ներառվեց Հայաստան/Վրաստան միսիայի կազմում: