Եկեղեցու պատմություն
Հայաստան. ակնարկ


Նկար
Հայաստանի քարտեզը

Եկեղեցու պատմությունը

Հայաստան

Ակնարկ

19-րդ դարավերջին հայ Վերջին Օրերի Սրբերի համայնքները Օսմանյան կայսրության որոշ մասերում, ինչպիսիք են՝ Այնթապը, Հալեպը և Զառան, աշխատեցին կառուցել Սիոնը՝ զգալի հալածանքների պայմաններում: 20-րդ դարասկզբի աճող խառնաշփոթը պատճառ դարձավ, որ Վերջին Օրերի Սրբերի հայկական համայնքները փոքրանան արտագաղթի, այլ կրոնական համայնքներում վերաձուլման և բռնության պատճառով: Վտարանդիները Միացյալ Նահանգներում արևմտահայերեն թարգմանեցին Մորմոնի Գիրքը, որը հրատարակվեց 1937 թվականին:

Սկսած 1989թ.-ից, երբ Հայաստանը դուրս էր գալիս Խորհրդային Միությանը տասնամյակների անդամակցությունից, եկեղեցու պաշտոնյաները ներկայացուցիչներ ուղարկեցին՝ խորհրդակցելու կառավարության հետ բետոնի գործարան կառուցելու վերաբերյալ: 1991թ.-ին շինարարական փորձ ունեցող մարդասիրական զույգեր ժամանեցին Երևան՝ աշխատելու գործարանում: Տեղի որոշ հայեր, որոնք աշխատում էին զույգերի հետ, ի վերջո ձևավորեցին Երևան ճյուղի կորիզը: 2000 թվականին լույս տեսավ Մորմոնի Գրքի արևելահայերեն թարգմանությունը։ 2010 թվականին հայ անդամները գլխավորեցին երկրի բոլոր համայնքները։

21-րդ դարում, կառուցելով և վերակառուցելով զոհաբերության և հավատքի այս ժառանգությունները, Վերջին Օրերի Սրբերը Քրիստոսանման սիրո օրինակներ են թողել իրենց համայնքներում՝ ականջ դնելով Փրկչի՝ «բարձրացրեք խաղաղության դրոշը» կոչին (Վարդապետություն և Ուխտեր 105.39):

Տպել