Երեխաներ
Հիսուս Քրիստոս, Մեր Կատարյալ Ընկերը
Նախագահ Այրինգն ասել է, որ Հիսուսը մեր կատարյալ ընկերն է: Ահա մի քանի ճանապարհներ, որ ցույց են տալիս Հիսուսի կատարյալ ընկերությունը մեր հանդեպ:
Նա ցանկանում է ամենալավը մեզ համար:
Նա երջանիկ է, երբ մենք երջանիկ ենք:
Նա վշտանում է, երբ մենք տխուր ենք կամ վիրավորված:
Նա տառապեց մեր մեղքերի համար, որպեսզի մենք կարողանանք վերադառնալ Երկնային Հոր մոտ:
Լինել ընկեր Քրիստոսի համար
Նախագահ Այրինգն ասել է, որ մենք կարող ենք դառնալ Հիսուսի ընկերը՝ լինելով ընկեր ուրիշներին՝ հանուն Նրա: Նկարեք նկարներ այս չորս ճանապարհների վերաբերյալ, որոնցով դուք կարող եք լինել ընկեր:
Դուք կարող եք օգնել մեկին, ով տխուր է:
Դուք կարող եք ընկեր լինել մեկին, ով միայնակ է:
Դուք կարող եք հրավիրել որևէ մեկին գալ եկեղեցի:
Դուք կարող եք միշտ հիշել Հիսուսին: