2010
Ամրացնել ընտանիքները և տները
Հուլիս 2010


Այցելող ուսուցիչների ուղերձ, Հուլիս 2010

Ամրացնել ընտանիքները և տները

Ուսումնասիրեք այս նյութը և, ինչպես հարմար է, քննարկեք այն քույրերի հետ, ում այցելում եք: Օգտագործեք հարցերը, որոնք կօգնեն ձեզ ամրացնել ձեր քույրերին և դարձնել Սփոփող Միությունը ձեր իսկ կյանքի ակտիվ մասը:

Սուրբ գրություններից. Ծննդոց ԺԸ.19; Մոսիա 4.15; ՎևՈւ 93.40; Մովսես 6.55–58

Ամրանալ ամեն հնարավորության դեպքում

«Մեզնից յուրաքանչյուրը ընտանեկան տարբեր իրավիճակում է գտնվում: Որոշ ընտանիքներում կան մայր և հայր և երեխաներ: Որոշ զույքեր տանը այլևս երեխաներ չունեն: Եկեղեցու շատ անդամներ ամուրի են, ոմանք՝ միայնակ ծնողներ: Կան նաև միայնակ ապրող այրիներ:

Անկախ նրանից, թե ինչպիսին է մեր ընտանիքը, մենք բոլորս կարող ենք աշխատել ամրացնել մեր ընտանիքները կամ օգնել մյուսներին դա անել:

[Մի անգամ] ես մնացի իմ քրոջ աղջկա ու նրա ընտանիքի տանը: Այդ երեկո, մինչև երեխաները կգնային քնելու, մենք անցկացրեցինք կարճ ընտանեկան երեկո և սուրբ գրությունների ուսումնասիրություն: Նրանց հայրը պատմեց Լեքիի ընտանիքի մասին, թե ինչպես էր նա սովորեցնում իր երեխաներին այն մասին, որ նրանք պետք է ամուր բռնեին երկաթյա ձողից, որը Աստծո խոսքն է: Երկաթյա ձողից ամուր բռնելով նրանք ապահով կլինեին և կգնային դեպի ուրախություն և երջանկություն: Եթե նրանք բաց թողնեին երկաթյա ձողը, ապա կենթարկվեին կեղտոտ ջրերի գետում խեղդվելու վտանգին:

Երեխաներին այս ցուցադրելու համար նրանց մայրը դարձավ «երկաթյա ձողը», որից նրանք պետք է կառչեին, իսկ նրանց հայրը խաղաց սատանայի դերը, որը փորձում էր քաշել երեխաներին և հեռացնել ապահով ու երջանիկ վիճակից: Երեխաներին դուր եկավ պատմությունը և նրանք սովորեցին, թե որքան կարևոր է երկաթյա ձողից ամուր բռնելը: Սուրբ գրությունների պատմությունից հետո եկավ ընտանեկան աղոթքի ժամանակը: …

Սուրբ գրությունները, ընտանեկան երեկոն և ընտանեկան աղոթքը կամրացնեն ընտանիքները: Մենք պետք է օգտագործենք ամեն մի հնարավորություն, որպեսզի ամրացնենք ընտանիքները և օգնենք միմյանց մնալ ճիշտ ուղու վրա:1

Բարբարա Թոմփսոն, Սփոփող Միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդական:

Ի՞նչ կարող ենք մենք անել

  1. Ընտանիքները և տները ամրացնելու ի՞նչ գաղափարներ կկիսեք ձեր քույրերի հետ: Մինչ դուք խորհեք նրանց անհատական հանգամանքների շուրջ, Հոգին գաղափարներ կառաջացնի ձեր մտքում:

  2. Ի՞նչ նախապատվություններ կարող եք դուք փոխել այս ամիս՝ ավելի լավ ամրացնելու ձեր իսկ ընտանիքը ու տունը:

Մեր պատմությունից

Հենց սկզբից էլ Սփոփող Միությունը պատասխանատվություն է ունեցել ամրացնել ընտանիքներն ու տները: Մարգարե Ջոզեֆը Սփոփող Միության վաղ ժողովներից մեկի ժամանակ սովորեցրել է քույրերին. «Երբ դուք տուն գնաք, երբեք չզայրանաք կամ չկոպտեք ձեր ամուսնուն, բայց թող այսուհետև բարությունը, գթությունը և սերը զարդարեն ձեր գործերը»:2

1914թ. Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը Սփոփող Միության քույրերին ասել է. «Որտեղ էլ որ կա անտեղյակություն կամ թեկուզ հասկացողության պակաս ընտանիքի վերաբերյալ, … այնտեղ է լինում կամ մոտ է այս կազմակերպությունը, և իսկական օժտումներով ու ոգեշնչմամբ, որ պատկանում են կազմակերպությանը, նրանք պատրաստվում են և հոժար են, որ իրենց ուսուցում տան՝ այդ կարևոր պարտականությունների վերաբերյալ»:3

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. Barbara Thompson, “His Arm Is Sufficient,” Liahona, May 2009, 84.

  2. Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 369

  3. Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith (1998), 186.