Երիտասարդներ
Նոր տղան
Ինձ համար դժվար էր նոր ծխում ընդունված զգալը: Իմ ընտանիքը վերջերս էր տեղափոխվել երկրի մի ծայրից մյուսը: Ծուխը, որտեղ մենք տեղափոխվել էինք, ուներ երիտասարդների մեծ խումբ, բայց սա առաջին անգամն էր, որ ես պետք է լինեի «նոր տղան»: Անենավատն այն էր, որ ես պետք է գնայի նոր դպրոց, և մի միտք անմիջապես ծագեց իմ մեջ. «Ու՞մ հետ եմ ես նստելու ճաշի ժամանակ»: Միգուցե ես կտեսնեմ եկեղեցուց ինչ-որ մեկին, բայց ես չէի ուզում բեռ դառնալ ինչ-որ մեկի համար ճաշի սեղանի շուրջ, հատկապես, որ ես չգիտեի նույնիսկ, թե արդյոք նրանք ուզում էին, որ ես այնտեղ լինեի:
Առաջին օրը դպրոցում ինձ համար շատ երկար թվաց: Վերջապես հնչեց ընդմիջման զանգը: Մինչ ես դանդաղ մտնում էի ճաշասրահ, ես աղոթեցի Երկնային Հորը օգնել ինձ գտնել ինչ-որ մեկին, ում ես ճանաչում էի: Ես արագ հայացք ձգեցի շուրջս՝ տեսնելու, թե կճանաչեի որևէ մեկին: Ոչ մեկը: Ուստի ես մոտեցա ճաշասրահի հեռու մի անկյունում գտնվող սեղանի և ճաշեցի:
Ավելի ուշ այդ օրը մաթեմատիկայի դասին ես նկատեցի մի ծանոթ դեմք: Այդ առավոտ ես տեսել էի Դեյվիդին սեմինարիայի ժամանակ: Նա խնդրեց ինձ տեսնելու իմ օրակարգը և պարզեց, որ երկուսս էլ ունեինք ճաշի նույն ժամը: «Հեյ, որտե՞ղ էիր դու այսօր ճաշին»- ասաց նա:
«Ես ուտում էի սենյակի հեռու մի անկյունում»,-պատասխանեցի ես:
«Լավ, վաղը ճաշին արի ու նստիր ինձ հետ»,- ասաց նա:
Ես շնորհակալ եմ սիրող Երկնային Հոր համար, ով գիտի յուրաքանչյուրիս կարիքը և ով պատասխանում է մեր բոլոր աղոթքներին: Ես նաև շնորհակալ եմ նրա համար, ով կամեցավ բարեկամության ձեռք մեկնել: Հասարակ մի բան, ինչպիսին հրավիրելն է, կարող է շատ բան փոխել: