2012
Ես մահանում եմ
Ապրիլ 2012


Ես մահանում եմ

Ռամոնա Ռոս, Թեննեսի, ԱՄՆ

Որպես հետ-վիրաբուժական ապաքինման բաժանմունքի քույր մի օր ես զանգ ստացա Բիլ անունով մի հիվանդի վերաբերյալ, ով հենց նոր էր վիրահատության ենթարկվել: Նա պետք է գնար ծանր հիվանդների խնամքի բաժանմունք, սակայն իմ խնամքին էր հանձնվել, քանի որ այդ բաժանմունքում տեղ չկար:

Շուտով հիվանդը ժամանեց իր ընտանիքի հետ միասին: Ես հանգստացա, երբ տեսա, որ նա արթուն, կողմնորոշվում էր և ակնհայտ շոկի մեջ չէր:

Նրա վերաբերյալ կարևոր նշումներ անելուց և նրան ու իր ընտանիքին նրա սենյակի հետ ծանոթացնելուց հետո ես դուրս եկա միջանցք, որ նշում կատարեի նրա թերթիկի վրա: Հենց նոր էր իմ գրիչը դիպչել թղթին, ես լսեցի մի ձայն, որն ասաց. «Հետ գնա նրա սենյակ»: Ես դադարեցրեցի գրելը և հետ նայեցի: Ոչ ոք չկար այնտեղ: Ես մտածեցի, որ ինձ թվացել էր դա, երբ շուտով լսեցի այն երկրորդ անգամ՝ միայն թե ավելի բարձր:

Ես հետ վազեցի Բիլի սենյակ ու տեսա, որ նրա պարանոցը կրկնակի չափով մեծացել էր և նա դժվարանում էր շնչել: Մտածելով, որ նրա զարկերակը բացվել էր, ես կիրառեցի ուղղակի սեղմում նրա պարանոցի վրա իմ աջ ձեռքով, մինչ օգտագործում էի իմ ձախ ձեռքը նրա բժշկին կանչելու համար: Վիրաբույժն ասաց, որ խումբ կուղարկի որքան հնարավոր է արագ Բիլին տեղափոխելու համար: «Եվ չշարժես քո ձեռքը», - ասաց նա:

Մինչ ես շարունակում էի սեղմել, Բիլի անկողնու կողքին նկատեցի Եկեղեցու ծանոթ գրքերից: «Դուք Եկեղեցու անդա՞մ եք», - հարցրեցի ես:

Նա փորձեց գլխով նշան անել և հետո ասաց ինձ, որ ինքը Անտլանտա Ջորջիա տաճարի ծիսային աշխատող էր: Նա այնուհետև արտասվեց ու ասաց. «Ես մահանում եմ»:

Ես ասացի նրան, որ նա չի մահանում՝ անդրդվելիորեն հայտարարելով. «Ես ամուսնանում են Ատլանտա տաճարում հաջորդ ամիս և դուք պետք է լինեք այնտեղ»: Այնուհետև վիրաբուժական խումբը ժամանեց և սրընթաց տարավ Բիլին:

Հաջորդ ամսվա ընթացքում իմ հարսանեկան ծրագրերով տարված լինելով, ես գրեթե բոլորովին մոռացել էի Բիլի մասին, որը, ինչպես պարզվեց, դեղի նկատմամբ ռեակցիա էր ունեցել: Բայց երբ հարսանիքիս օրը տաճարի աշխատողն ինձ ուղեկցեց կնքման սենյակ, ես տեսա մի ծանոթ դեմք՝ Բիլի կնոջը՝ Ջորջիային: Երբ ես ասացի նրան, որ ես ամուսնանում էի, նա գնաց Բիլին գտնելու: Ծեսը սկսվելուց առաջ դուռը բացվեց և նա ներս մտավ: Մի քանի շաբաթվա գլխացավից, սրտխառնուքից և ուժասպառությունից հետո Բիլը բավականաչափ լավ էր զգացել այդ օրը տաճար գալու համար՝ առանց գիտակցելու, որ դա իմ հարսանիքի օրն էր:

Երկու տարի անց իմ ամուսինն ու ես կանչվեցինք որպես ծեսերի աշխատողներ Նաշվիլ Թենեսի տաճար: Երբ մենք հասանք տաճար ձեռնադրվելու համար, մի ջենտելմեն դուռը բացեց ինձ համար և ասաց. «Բարի գալուստ Նաշվիլլ տաճար»: Դա Եղբայր Բիլն էր:

Մենք միասին ծառայեցինք երեք տարի: Բիլն ասել էր բոլորին, որ ես փրկել էի նրա կյանքը, սակայն ես գիտեի, որ Տերն էր փրկել նրան: Այդ ընթացքում Նա սովորեցրեց ինձ Հոգու հուշումներին ուշադրություն դարձնելու կարևորությունը: