Ծխի խորհուրդների աշխատանքը
Վերջին Օրերի Սրբերը օգտագործում են ծխի և ճյուղի խորհուրդները կարիքավորների կյանքը օրհնելու համար:
2011թ. մայիսի 22-ին ճչացող ազդանշանային ձայնի տակ, վիթխարի պտտահողմը հարված հասցրեց Ջոփլինի սրտում, Միսուրի, ԱՄՆ, կործանելով տներ և կյանքեր: Ջոփլինի Առաջին Ծուխը մեծապես վնասվել էր պտտահողմից, բայց Եպիսկոպոս Քրիս Հոֆմանը և ծխի խորհուրդը անմիջապես սկսեցին հաշվել ծխի անդամներին:
«Մենք ունեինք արձագանքման պատրաստի ծրագիր, քանի որ նախօրոք խոսել էինք այդ պատրաստությունների մասին ծխի խորհրդի ժամանակ», - ասել է նա: «Մենք նաև մեր հույսը դրեցինք Հոգու վրա, որ իմանայինք՝ ինչ անել: Հոսանքի լարերը պոկված էին: Բջջային հեռախոսները չէին աշխատում: Մենք աղոթում և սպասում էինք պատասխանների, և դրանք գալիս էին. Դրանք միշտ գալիս էին: Որպես եպիսկոպոս ինձ գոհունակություն էր պատճառում, երբ լսում էի, ինչպես անդամներն ասում էին. «Ես սա եմ արել», և ոչ թե՝ «Ի՞նչ ես ուզում, որ ես անեմ»:
Ջոփլինի պատրաստվածությունը ցույց է տալիս միասնական ծխի խորհրդի զորությունը: «Ծխի խորհրդի ժողովը Եկեղեցու ամենակարևոր ժողովներից մեկն է, - գրել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդը, - որովհետև քահանայության քվորումի և օժանդակ կազմակերպությունների ղեկավարները կարող են քվեարկել և ծրագրել եպիսկոպոսության հետ միասին: … Եկեղեցու բոլոր խորհուրդներից և հանձնախմբերից, ես կարծում եմ ծխի խորհուրդը կարող է ամենամեծ ազդեցությունն ունենալ մեր Հոր զավակներին օգնելիս»: 1
Միավորված սիրով և հավատքով
Պուերտո Ֆրանցիսկո դե Օրելլանայում՝ Էկվադորի ջունգլիների հեռավոր գյուղում, անդամներն ունեն սիրո և հավատքի ամուր կապեր: Ամենամսյա ճյուղի խորհուրդը արտացոլում է նրանց մտահոգությունը: Նրանք առաջինը կենտրոնանում են անհատների և ընտանիքների վրա, այնուհետև օգնության ծրագրերի վրա: Ոգեշնչումը հետևում է:
Շատ անդամներ աշխատանք գտնելու հետ կապված օգնության կարիք ունեն: Ճյուղի խորհուրդը գտնում է, որ անդամների դժվարությունները հաճախ կարող են լուծվել հենց տեղում: Երբ խորհուրդը քննարկում էր միայնակ մոր կարիքները, որը առողջական խնդիրներով փոքրիկ աղջիկ ուներ, Սփոփող Միության նախագահն ասաց, որ գիտեր մի աշխատանքի մասին, որը մայրը կարող էր անել և միևնույն ժամանակ մոտ լինել իր աղջկան:
Ճյուղի խորհուրդը նաև դիմում է Եկեղեցու միջոցներին, ինչպես օրինակ ՎՕՍ Զբաղվածության ծառայությունների կարիերայի հետ կապված տեղեկությանը: Նրանք2 Նրանք կազմակերպեցին մի դասընթաց, որն ուսուցանվեց ճյուղի անդամներից մեկի կողմից և օգնեց մեկ այլ անդամի գտնել ավելի լավ աշխատանք:
Ռամիռո Ռեյես ճյուղի նախագահության առաջին խորհրդականը, ասել է ճյուղի խորհրդի վերաբերյալ. «Մենք գործիքներ ենք Տիրոջ ձեռքում: Նա կհասնի Իր նպատակներին մեր գործերի միջոցով»:
Տաճար տանող ճանապարհը
Լիվերփուլում՝Նյու Յորք, ԱՄՆ, Երեխաների խմբի նախագահ Մելիսսա Ֆիսկը, հաճախելով ծխի խորհրդի ժողովին, ստացել էր խորաթափանցություն դրա զորության վերաբերյալ: Երբ նա ձեռքը տարել էր պայուսակը նոթատետրը հանելու համար, նա գտավ մի նկար, որտեղ Երեխաների խմբի 28 սաներ կանգնած էին Պալմիրա Նյու Յորք Տաճարի աստիճաններին էին: Բոլորը ծածկված էին իշամեղվի խայթոցներով: Մի պահ նկարը շեղեց նրա ուշադրությունը ժողովից և նա մի պահ վերադարձավ այն օրը, երբ ծխի Երեխաներ խումբը բառը այցելել էր Պալմիրա վայելելու տաճարային հողերի սուրբ զգացողությունը: Դժբախտաբար, երբ երեխաները պարզեցին իրենց ծածկոցները, նրանք պատահաբար քանդեցին իշամեղվի բույնը:
Յուրաքանչյուրի համար հոգ տանելուց հետո ղեկավարները հրավիրեցին երեխաներին դիպչել տաճարին: Երեխաները մերժեցին, որովհետև նրանք վախենում էին, որ այնտեղ կարող են լինել ավելի շատ իշամեղուներ: Ուստի, ծնողներն ու ուսուցիչները շարք կանգնեցին և ճանապարհ ստեղծեցին տաճարին մոտենալու համար: Սա քաջություն հաղորդեց երեխաներին:
Երբ Մելիսսան վերադարձրեց իր ուշադրությունը դեպի ծխի խորհրդի ժողովը, նա մտածեց. «Եթե միայն ամեն մեկը, տաճարի ճանապարհով առաջ գնալիս, կարողանար շրջապատված լինել այսպիսի սիրող ընկերներով և ղեկավարներով»:
Նրա մտքերը ընդհատվեցին, երբ նա լսեց Սփոփող Միության նախագահի դիտողությունը կարիքի մեջ գտնվող մի քրոջ մասին. «Նա Եկեղեցում չէր անցած կիրակի: Ես կստուգեմ, որ նրա այցելող ուսուցիչները տեղեկացնեն նրան սպասվող տաճարային ուղևորության մասին»:
«Այժմ դժվար պահ է նրանց համար», - ավելացրեց երեցների քվորումի նախագահը: «Ես կճշտեմ նրանց տնային ուսուցիչներից և կտեսնեմ, թե կա որևէ բան, որ մենք կարող ենք անել:»:
«Երիտասարդ կանայք կարող են օգնել, երեխաներին նայելով», - ասաց Երիտասարդ Կանանց նախագահը:
Երբ Մելիսսան նայեց ծխի խորհրդի անդամների դեմքերին, նա տեսավ անկեղծ հոգատարություն և մտահոգություն: Ժպիտ հայտնվեց նրա դեմքին. «Տերը պատրաստել է ճանապարհներ, որպեսզի Իր զավակները պաշտպանված և սիրված լինեն, - մտածեց նա, - Ծխի Խորհուրդը»:
Ճիշտ ինչպես Ջոփլինում, Պուերտո Ֆրանցիսկո դե Օրելաննայում և Լիվերփուլում, Եկեղեցու ղեկավարները աշխարհով մեկ շարունակում են բացահայտել ծխի և ճյուղի խորհուրդների օրհնությունները: Այդ ճանապարհին նրանց կնվաճեն այդ խորհուրդների արտասովոր զորությունը, որն օգնում է Տիրոջը օրհնել Իր զավակներին և իրականացնել Իր աշխատանքը: