2016
Համաժողովի պատմությունների ցուցիչ
November 2016


Համաժողովի պատմությունների ցուցիչ

Ստորև տրվում է գերագույն համաժողովի ելույթներից ընտրված փորձառությունների մի ցանկ, որը կարելի է օգտագործել անձնական ուսումնասիրության, ընտանեկան երեկոների և ուսուցանման այլ առիթների ժամանակ: Համարը ցույց է տալիս ելույթի առաջին էջը:

Խոսնակ

Պատմություն

Նիլ Լ. Անդերսեն

(35) Մարդիկ դարձի են գալիս, երբ Եկեղեցու անդամները օգնում են նրանց որպես Աստծո վկաներ։

Մ. Ռասսել Բալլարդ

(90) Սուրբ Երկրում իր ընտանիքին Հովհաննես 17 կարդալիս, Մ․ Ռասսել Բալլարդը աղոթում է, որ մեկ լինի նրանց, Հոր և Որդու հետ։

Վ. Մարկ Բասեթ

(52) Երբ փոքր տղաներ էին, Վ․ Մարկ Բասեթը և նրա եղբայրը փորձում էին բացել ոսկե թիթեղների մանրապատկերի մետաղներով ամրացված կնքված մասը։

Ջին Բ․ Բինգհեմ

(6) Քամու դեմ նավարկելուց հետո Ջին Բ․ Բինգհեմը և երիտասարդ կանանց խումբը կարողանում են նավարկելու ձև ստեղծել, երբ քանի փոխում է ուղղությունը։ Աղջիկը, որը վարում է իր հեծանիվը դեպի ոսկեգույն պատուհաններով տունը, տեսնում է, որ իրենց տան պատուհանները նույնպես ոսկեգույն են։ Մարդիկ չեն ցանկանում ընդունել հաջողակ երիտասարդ տղամարդու աճը։

Դ. Թոդ Քրիստոֆերսոն

(48) Հելեն Քելլերը մեծ ուրախություն է զգում, երբ ուսուցիչն օգնում է իրեն հասկանալ բառերի իմաստը։

Քարլ Բ. Քուք

(110) Խորհելով հանձնարարության մասին, որն իր նախա-նախապապը ստացել էր Մարգարե Ջոզեֆ Սմիթից, Քարլ Բ․ Քուքը հաստատում է ստանում, որ Եկեղեցու իր նոր հանձնարարությունը Աստծուց է։ Նոր անդամը մեծացնում է իր հավատքը և հաղթահարում Երեխաների խմբում ուսուցանելու հետ կապված իր վախերը։

Քվենթին Լ. Քուք

(40) Քվենթին Լ․ Քուքը հասկանում է, թե ինչու է իր հայրը հոսանքի սյունը համարում օրհնություն, այլ ոչ թե տեսարանը փակող խանգարող հանգամանք։

Ջ. Դեվն Քորնիշ

(32) Հիվանդանոցի տարեց հիվանդներից մեկը փոխում է Ջ․ Դեվն Քորնիշի կյանքը, ասելով, որ նա հիանալի բժիշկ կդառնա։

Լեգռան Ռ. Քըրթիզ Կրտս.

(68) Փարլի Փ․ Փրատը և այլ չոր տղամարդ վկայություն են ստանում Մորմոնի Գրքի մասին։ Լեգռան Ռ. Քըրտիզ Կրտսերը այդ մասին վկայություն է ստանում դեռահաս տարիքում։

Դին Մ. Դեյվիս

(93) Դին Մ․ Դեյվիսը Սուրբ Հոգու շնորհիվ իմանում է, որ ծխի անդամները, որտեղ նա այցելում է, եկել են հաղորդության ժողովին անկեղծ երկրպագելու նպատակով։

Հենրի Բ. Այրինգ

(75) Երիտասարդ Հենրի Բ․ Այրինգի հայրը և քահանայության ղեկավարները օգնեցին նրան ավելի լավ պատկերացում ունենալ և ավելի վստահ լինել։

(99) Պատանի Հենրի Բ․ Այրինգը չէր կարողանում տեսնել Իր արքայությունը կառուցելու Տիրոջ ժամանակացույցը։

Ռոբերտ Դ. Հեյլս

(22) Մինչ Էլի Վիզելը վերականգնվում էր սրտի բաց վիրահատությունից, նրա ծոռնիկը հարցնում է, թե արդյոք նրա ցավը կմեղմվի, եթե իր ծոռնիկն իրեն ավելի շատ սիրի։ Կիրակի օրերին սիրող ամուսինը օգնում է իր հիվանդ կնոջը հագնվել և պատրաստվել եկեղեցու համար։

Ջեֆրի Ռ. Հոլլանդ

(61) Տնային ուսուցիչները կորցնում են հնարավորությունը օգնելու մի քրոջ, որի նկուղը ջուր է լցվել։ Տնային ուսուցիչը ծառայում է հորը, որի որդին մահացել է վթարի հետևանքով։

Պիտեր Ֆ․ Մըրս

(85) Հինգամյա Պիտեր Ֆ․ Մըրսը զգում է Սուրբ Հոգու հանգստացնող ազդեցությունը, երբ հայրը օրհնում է հաղորդութունը։

Թոմաս Ս. Մոնսոն

(78) Եկեղեցու անդամը, որը պահում է Իմաստությունը Խոսքը, աղոթում է և նավի վրա պարանով մագլցելու ուժ ստանում։

(80) Երիտասարդ տղամարդը 1964 Համաշխարհային տոնավաճառին հասկանում է փրկության ծրագրի ճշմարտությունը Մարդու երջանկության որոնումները Եկեղեցու ֆիլմը նայելուց հետո։

Կ․ Բրեթ Նաթրես

(119) Ք. Բրեթ Նաթրեսը սովորում է իր մորից, որ չնայած իր թերություններին որպես երեխա, Երկնային Հայրը սիրում է իրեն։

Ռասսել Մ. Նելսոն

(81) Նրանից հետո, երբ մի խումբ աքսորված Սրբեր «ուրախ գիշեր» անցկացրեցին սառնամանիքին, Էլիզա Ռ․ Սնոուն նկատում է, որ «Սրբերը կարող են ուրախ լինել բոլոր իրավիճակներում»։ Եկեղեցու անդամները հաղթահարում են փորձությունները, գայթակղությունները և բնական մարդուն, կենտրոնանալով ավետարանից եկող ուրախության վրա։

Բոննի Լ. Օսկարսոն

(12) Մեքսիկայում քույրը բարելավում է կիրակնօրյա դասերին իր հաճախելիությունը։ Մայրը պատվաստում է իր երեխաներին տանից դուրս բացասական ազդեցությունների դեմ։

Ռոնալդ Ա. Ռասբենդ

(113) Ռոնալդ Ա․ Ռասբենդը խորհրդակցում է իր ընկերոջ հետ, ով հավատքի ճգնաժամ է ապրում։ Ռոնալդ Ա․ Ռասբենդի նախնիների հավատքը ամուր է մնում չնայած դժվարությունների և ցավալի զգացումների: Ռոնալդ Ա․ Ռասբենդը դանդաղ է արձագանքում պատասխան ստացված աղոթքին, մինչև չի ստանում հոգևոր հուշում։

Լինդա Շ. Ռիվս

(88) Բոյդ Ք․ Փաքերը վկայում է, որ ապաշխարության և Փրկչի Քավության շնորհիվ իր մեղքերը մաքրվել են։ Անկեղծ ապաշխարության միջոցով անդամը, միսիոները և նորադարձը ուրախություն և խաղաղություն են գտնում։

Դեյլ Գ. Ռենլանդ

(121) Երիտասարդ Դեյլ Գ․ Ռենլանդը ուրախություն է ապրում, երբ խոստովանում է իր ճյուղի նախագահին, որ պայթուցիկ է գցել եկեղեցում։

Էվան Ա․ Շմուց

(116) Եկեղեցու մի անդամ, որի ընտանիքը զոհվում է հրդեհի ժամանակ, շարունակում է պահել իր ուխտերը և հավատալ, որ կմիանա նրանց։

Քերոլ Մ. Սթեֆենս

(9) Երկբևեռ խանգարումով տառապող երիտասարդ կինը ուժ է հավաքում, որպեսզի վկայի Փրկչի և Նրա Քավության մասին։

Գարի Ի. Սթիվենսոն

(44) Տասներկուամյա Մերի Էլիզաբեթ Ռոլինսը կարդում է Մորմոնի Գիրքը և վկայություն ստանում գրքի մասին։ Վկայելով Մորմոնի Գրքի մասին, միսիոներ Գարի Ի․ Սթիվենսոնը ստանում է վկայության գրքի ճշմարիր լինելու մասին։

Խուան Ա. Ուսեդա

(30) Երկնային Հայրը պատասխանում է Խուան Ա․ Ուսեդայի հուսահատ աղոթքին, փրկելով նրան, երբ նա իր միսիայի ժամանակ շեղվում է լեռնային ճանապարհից։

Դիտեր Ֆ. Ուխդորֆ

(15) Պատանի աղջիկը խրախուսում է իր տատիկին ավելի ուշադիր լսել։ Մայրը աղոթում է, որ իր մոլորված դուստրը վերադառնա դեպի Տերը։ Երկու միսիոներ հաջողության են հասնում, թակելով չորս հարկանի շենքի բոլոր բնակարանների դռները։

(19) Ժամանակի, համբերատարության, հույսի, հավատքի, կնոջ կողմից խրախուսման և դիետիկ սոդայի լիտրերի արդյունքում Դիտեր Ֆ․ Ուխդորֆը սովորում է օգտվել անձնական համակարգչից։

(71) Եկեղեցու նախկին անդամը վերադառնում է հավատքի՝ ի շնորհիվ ընկերների, Սուրբ Հոգու և Բարի Հովիվի։

Կազուհիկո Յամաշիտա

(55) Որպես միսիայի նախագահ Կազուհիկո Յամաշիտան օրհնվում է, հանդիպելով մի միսիոների, ով «պատվասեր է Քրիստոսի համար»։

Տպել