2016
Պաշտպանել կրոնական ազատությունը
November 2016


Պաշտպանել կրոնական ազատությունը

Վերջին Օրերի Սրբերը պետք է «կառուցողականորեն [ներգրավված լինեն] կրոնական ազատության կարևոր պայքարում»,- ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը 2016թ.-ի սեպտեմբերին ԱՄՆ-ի Տեխաս նահանգում տեղի ունեցած կրոնական ազատություն թեմայով համաժողովի ժամանակ: «Բառացիորեն յուրաքանչյուր անձ` սկսած մանկապարտեզի տարիքում գտնվող երեխաներից մինչև մասնագիտական կոչումներ ունեցող անձինք, մայրերն ու հայրերը, ընկերներն ու մերձավորները կարող են և պետք է հասկանան, թե ինչ է իրենից ներկայացնում կրոնական ազատությունն ու ինչու է այն կարևոր»:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը հունիսին ԱՄՆ-ի Յուտա նահանգում տեղի ունեցած հայրենասիրական սպասավորման ժամանակ նույնպես խոսեց ի պաշտպանություն կրոնական ազատության: «Վերջերս, — ասաց նա, — շատերը վիճաբանում են այն մասին, որ կրոնական ազատությունը միայն երկրպագելու, այլ ոչ թե առօրյայում մեր հավատքը ազատորեն գործադրելու իրավունքն է»: Նա հորդորեց հավատքի տեր մարդկանց պաշտպանել կրոնական ազատությունը տեղեկացված լինելու, բարձրաձայնելու և մշակութային, քաղաքացիական և քաղաքական կազմակերպություններին ու իրադարձություններին մասնակից լինելու միջոցով:

Եկեղեցու ղեկավարները պարբերաբար նշել են կրոնական ազատության մասին իրենց ելույթների միջոցով և Ավստրալիայում, Բրազիլիայում, Մեքսիկոյում, Միացյալ Թագավորությունում և ԱՄՆ-ի զանազան վայրերում համաժողովների մասնակցելու միջոցով: Գտեք նրանց ելույթներն ու ավելին իմացեք կրոնական ազատության մասին և թե ինչ կարող եք անել այն պաշտպանելու համար` այցելելով religiousfreedom.lds.org կայքը: Դրա բովանդակության որոշակի մասը հատուկ է Միացյալ Նահանգներին, սակայն սկզբունքները կարող են հարմարեցվել այլ երկրներին:

Տպել