Ինչպե՞ս կարող եմ սովորել իմ մտքում և իմ սրտով:
Պարզեք, թե դուք ինչ կարող եք անել, երբ հարցեր ունենաք:
Ի՞նչ պետք է անեք, եթե հարց ունենաք վարդապետականի, պատմականի կամ անձնականի մասին: Ինչպե՞ս եք պատասխան գտնում: Տերը խոստանում է. «Ես կասեմ քեզ քո մտքում և քո սրտում, Սուրբ Հոգով» (ՎևՈւ 8.2): Ինչպե՞ս եք դուք օգտագործում ձեր միտքը և սիրտը ոգեշնչումը ճանաչելու համար: Ահա մի քանի գաղափարներ:
Միտք
Ուսումնասիրեք, աղոթեք, լսեք
Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը Տասներկու Առաքյալների Քվորումից, ասել է, որ երբ մենք կայացնում ենք «կյանքի համար գլխավոր որոշումներ …, Երկնային Հայրն ակնկալում է, որ մենք օգտագործենք մեր ազատ կամքը, մեր մտքում քննենք իրավիճակը ըստ ավետարանի սկզբունքների և աղոթքով Նրա առաջ բերենք մեր որոշումը» («Սուրբ Հոգին», Լիահոնա, մայիս 2016, 105):
Սա նույնն է ցանկացած հարցի վերաբերյալ: Երբ ուսումնասիրում եք, անկեղծորեն աղոթում պատասխանների համար, դուք այդ ընթացքում գտնում եք: Սուրբ Հոգին ձեզ հուշումներ կտա գաղափարների, մտքում պահված խոսքերի կամ այլ անձնական հիշեցումների միջոցով, որպեսզի առաջնորդի ձեզ դեպի հետագա պատասխանները, որոնց կարիքը դուք ունեք:
Օգտագործեք միջոցները
Հետազոտեք սուրբ գրությունները, ներառյալ Սուրբ Գրքերի Ուղեցույցը և այլ ուսումնական ձեռնարկներ: Դուք կարող եք հետազոտել նաև այլ ՎՕՍ միջոցները, ինչպես օրինակ՝ գերագույն համաժողովի ելույթներ, ավետարանական թեմաներ՝ Gospel Topics on LDS.org-ում, Եկեղեցու ամսագրեր, Ջոզեֆ Սմիթի Թղթերը նախագիծը և այլն: (Տես էջ 54. Եկեղեցու օգտակար միջոցների ցանկը:)
Խոսեք այդ մասին
Մի վախեցեք օգնություն խնդրել: Երեց Ռոնալդ Ա. Ռազբանդը Տասներկու Առաքյալների Քվորումից քաջալերել է. «Ես պատրաստվում եմ ձեզ մի մարտահրավեր նետել: … Դուք պետք է մտածեք ինչ-որ մեկի մասին [ով կարող է օգնել ձեզ պատասխաններ գտնել]՝վստահելի ընկեր, ծնող կամ ծնողներ, պապիկ տատիկներ, ուսուցիչ, եպիսկոպոսություն, [կամ] խորհրդատու … և դուք պետք է այդ հարցերին պատասխաններ գտնեք» (Face to Face broadcast, Jan. 20, 2016): Փորձեք: Զրուցեք որևէ մեկի հետ ձեր հարցերի մասին, ում դուք վստահում եք և միասին գտեք պատասխանները:
Սիրտ
Ուսումնասիրեք, աղոթեք, լսեք
Սրանք կարևոր քայլեր են՝ ինչպես ձեր մտքում, այնպես էլ ձեր սրտում խորհրդածելու համար: Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն ասել է. «Եթե դուք ցանկանում եք հասկանալ հոգևոր ճշմարտությունը, դուք պետք է օգտագործեք ճիշտ միջոցներ: Դուք չեք կարող հասկացողություն ձեռք բերել հոգևոր ճշմարտության մասին այնպիսի միջոցներով, որոնք անկարող են բացահայտել այն» («Ստանալ վկայություն լույսի և ճշմարտության մասին», Լիահոնա, նոյ. 2014, 22): Սուրբ Հոգին այն միջոցն է, որի օգնությամբ մենք սովորում ենք հոգևոր բաներ: Այսպիսով, երբ դուք աղոթում եք և լսում Հոգուն, ժամանակի ընթացքում դուք կկարողանաք պատասխաններ գտնել:
Եղեք համբերատար
Նախագահ Ուխդորֆը բացատրել է նաև. «Որքան շատ ենք մենք մեր սրտերն ու մտքերը դեպի Աստված դարձնում, այնքան ավելի շատ երկնային լույս է իջնում մեր հոգիների վրա: … Աստիճանաբար, այն բաները, որոնք նախկինում աղոտ, խավար և հեռավոր էին թվում, դառնում են պարզ, լուսավոր և ծանոթ մեզ համար» («Ստանալ վկայություն լույսի և ճշմարտության մասին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 22)։ Պատասխաններ որոնելը կարող է լինել երկար գործընթաց: Բայց, եթե դուք կամենում եք լսել պատասխանները, նույնիսկ, եթե դա ժամանակ է պահանջում, դուք կգտնեք դրանք:
Կիրառեք հուշումները ճանաչելու միջոցը
Որքան ավելի լավ ճանաչեք հուշումները և պատրաստակամորեն գործեք, երբ Հոգին շշնջա ձեր սրտին, ավելի հեշտ է դառնում ճանաչել հետագա հուշումները: Դուք գուցե «զգաք, որ դա ճիշտ է» կամ կզգաք «մտքի ընդարմացում», եթե դա ճիշտ չէ (տես ՎևՈւ 9.8–9): Դուք հավանաբար կզգաք նաև թեթև հիշեցում, խաղաղության զգացում կամ մեկ այլ զգացում, որը հատուկ է ձեզ: Տերը գիտի ձեզ, և Նա գիտի, թե դուք ինչպես կհասկանաք Հոգուն: Նա ձեզ սիրով առաջնորդություն կտա, որը հատուկ ձեզ համար է: Այսպիսով, շարունակեք լսել և շարունակեք կիրառել: