2017
Անհատականացրեք Ավետարանի ձեր ուսումնասիրությունը
April 2017


Անհատականացրեք Ավետարանի ձեր ուսումնասիրությունը

Օգտագործեք այս խորհուրդները ավետարանն ուսումնասիրելու և ձեր հոգևոր հարցերին պատասխաններ գտնելու համար:

Նկար
young woman studying

Ինչպես եք դուք ուսումնասիրություն կատարում, երբ որևէ հոգևոր հարցի պատասխաններ եք որոնում կամ նույնիսկ, ուղղակի փորձում եք ավելի լավ հասկանալ սուրբ գրությունները: Նկատի ունեմ անհատապես ձեզ: Յուրաքանչյուրն ունի ուսումնական տարբեր սովորություններ սովորելու համար, բայց երբեմն մենք մոռանում ենք, որ կարող ենք անհատականացնել ավետարանի մեր ուսումնասիրությունը ևս: Հաջորդ անգամ, երբ դուք հոգևոր կամ վարդապետական հարց ունենաք, փորձեք այս խորհուրդներից մի քանիսը՝ պարզելու, թե որը կարող է լավագույնս ծառայել ձեզ:

1. Ստեղծեք

Նկար
young man using tablet

Կազմեք ցուցակ, աղյուսակ կամ քարտեզ: (Օրինակը տեսեք ստորև:)

Ստեղծեք հետազոտական կայք: Գրի առեք խոսքեր և գաղափարներ, իսկ հետո միացրեք դրանք գծերով և շրջանակներով, ցույց տալով, թե ինչպես են դրանք կապված միմյանց հետ:

2. Գրեք

Ուսումնական օրագրում արձանագրեք մտքերը և տպավորությունները, որոնք դուք ստանում եք սուրբ գրությունների ուսումնասիրության ընթացքում և հաճախակի վերանայեք այդ մտքերը:

Գրի առեք ձեր մտքերն ու տպավորությունները ձեր աղոթքներից հետո, եթե նույնիսկ տպավորություններն ուղղակիորեն կապված չեն այն թեմայի հետ, որը դուք ուսումնասիրում եք: Տեսեք, թե ինչ է Հոգին ուսուցանում ձեզ ժամանակի ընթացքում:

Գրի առեք ձեր հարցերը տետրում, ձեր հեռախոսի վրա, կամ ձեր մահճակալին կից նոթատետրում, որոնք կհիշեցնեն և կօգնեն ձեզ շարունակել մտածել այն ամենի մասին, որոնք դուք սովորում եք ամեն օր:

3. Լսեք և քննարկեք

Նկար
mother and daughter studying scriptures

Խոսեք ծնողի կամ վստահելի ղեկավարի հետ: Միասին մշակեք այն: Դա գուցե ժամանակ պահանջի, բայց դուք երկուսով էլ կաճեք այդ ընթացքում:

Ուսուցանեք մեկ ուրիշին: Հերթով կիսվեք նրանով, ինչը դուք իսկապես գիտեք: Քննարկեք այն, ինչ սովորել եք միմյանցից:

Բարձրաձայն լսեք սուրբ գրության հատվածներ կամ այլ ՎՕՍ պատմություններ և աղբյուրներ:

4. Հետազոտություն

Հետազոտեք օժանդակ նյութերը սուրբ գրություններում և առցանց (տես ՎՕՍ օգտակար աղբյուրների ցուցակը ստորև):

LDS.org-ում որոնեք տեսահոլովակներ և երգեր այն թեմայի վերաբերյալ, որը դուք ուսումնասիրում եք:

Համատեքստի ուսումնասիրություն Հետազոտեք թեմային կամ սուրբ գրության հատվածներին առնչվող պատմությունը կամ գլուխները, որոնք դուք ուսումնասիրում եք:

5. Կատարեք

Նկար
young man studying scriptures

Բեմադրեք պատմություններ սուրբ գրություններից կամ այլ աղբյուրներից: Եթե ձեզ դնեք այդ մարդու փոխարեն, ինչպես դա կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ այն, ինչ ուսումնասիրում եք: Նմանատիպ իրավիճակներն ինչպե՞ս կդիտվեինն ձեր կյանքում։

Կազմեք սուրբ գրությունների մի շղթա, որը կապում է այն պատասխանները, որոնք գտնում եք սուրբ գրություններում: (Օրինակը տեսեք ստորև:)

Տպել