2020
Քրիստոսի բժշկող զորությունը
Ապրիլ 2020


Քրիստոսի բժշկող զորությունը

Ես անչափ երախտապարտ եմ Աստծուն, որ մի անգամ, շա՜տ վաղուց, նախաերկրային կյանքում մեծ խորհրդի ժամանակ Նա ընտրեց Հիսուս Քրիստոսին։ Մեզ ի՞նչ կսպասվեր, եթե Աստծո Որդու փոխարեն Լյուցիֆերը գար աշխարհ։ Մենք երջանիկ չէինք լինի։ Եվ ինչո՞ւ։ Քանզի ամեն օր մենք փոքրիկ մեղքեր ենք գործում, քանի որ մեզանից ոչ ոք կատարյալ չէ։ Մեր բոլոր մեղքերը շարունակ կուտակվելու էին։... Սատանան չէր կարողանալու փրկել մեզ դրանցից, քանի որ նա ցանկանում էր յուրաքանչյուրին բերել Աստծո մոտ՝ առանց որևէ մեկին ազատ ընտրություն թողնելու։

Բայց դա պատահական չէր այն ժամանակ, նախաերկրային կյանքում, երբ Աստված որոշեց երկիր չուղարկել ՈՉ ՄԵԿԻ՝ Հիսուսից բացի։ Այն, ինչ Նա տարավ հանուն մեզ, ուրիշ ոչ ոք չի տարել։ Շնորհիվ այն փաստի, որ Նա մահացավ մեր մեղքերի համար, մենք ամեն օր կարող ենք ապաշխարել՝ ասելով մեր աղոթքները։ Սա մեծ արտոնություն է և Աստծուց տրված պարգև մեզ բոլորիս։ Մենք պետք է միշտ հիշենք դա, որ աշխարհում այս փորձնական ժամանակահատվածում անկախ մեր բազում սխալներից, մենք ունենք Հիսուս Քրիստոսին և Նրա հրաշալի բժշկող զորությունը։

Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսն ապրում է, որ Երկնային Հայրը մեզ այնքան շատ է սիրում, որ տվեց Իր Միածին Որդուն ողջ մարդկության համար, որ երբևէ ապրել են Երկրի վրա։ Ես ուրախ եմ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եմ և երջանիկ եմ, որ կարող եմ զգալ Նրա սերն իմ կյանքում և իմ ընտանիքի անդամների կյանքում։

Տպել