2023
Երեց Ալեքսանդր Դուշկու
Նոյեմբեր 2023


«Երեց Ալեքսանդր Դուշկու», Լիահոնա, նոյեմբեր, 2023:

Երեց Ալեքսանդր Դուշկու

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական

Երեց Ալեքսանդր Դուշկուի ծնողները Եկեղեցուն միացան Բոստոնում (Մասաչուսեթս, ԱՄՆ) 1964 թվականին՝ Նյու Յորքի Համաշխարհային տոնավաճառը այցելելուց հետո: Նրա հայրը հոգևորապես հուզված էր այն ամենից, ինչ նա իմացավ ավետարանի մասին Եկեղեցու կողմից հովանավորվող տաղավարում, ապա հրավիրեց միսիոներներին ուսուցանելու իրեն և իր ապագա կնոջը:

Երեց Դուշկուի ծնողները նորադարձ էին Եկեղեցում, երբ նա ծնվեց, բայց նա ասել է, որ միշտ գիտեր, որ ծառայելու է միսիայում:

«Միայն այն ժամանակ, երբ ես սկսեցի իմ միսիան, իսկապես հասկացա միսիոներական աշխատանքի փառքը, և որքան հզոր կարող է այն լինել», - ասաց Երեց Դուշկուն, որը ծառայել է Պորտուգալիայի Լիսաբոնի միսիայում 1986-1988 թվականներին: «Դա ուղղակի ամբողջությամբ բացեց իմ աչքերը Աստծո արքայության և դրա իմաստի վրա»:

Երեց Դուշկուն հավատում է, որ Եկեղեցու անդամությունը մեծ ներուժ ունի աշխարհում փոփոխություն առաջացնելու համար:

«Չնայած այն փաստին, որ Եկեղեցու անդամները շատ չեն աշխարհում, սակայն նրանք կարևոր են և հզոր», - ասել է նա: «Մենք քայլում ենք Քրիստոսի հետ՝ ձեռք ձեռքի տված։ Իսկ հետո մենք քայլում ենք միմյանց հետ: Մենք ինքներս դառնում ենք Տիրոջ ձեռքերն ու ձայնը՝ ուրիշներին աջակցելու և զորացնելու համար»:

Ալեքսանդր Դուշկուն ծնվել է 1966 թվականի նոյեմբերի 17-ին Նիկոլաս և Դոննա Լի Դուշկուների ընտանիքում, Կալիֆորնիայի նահանգի Ֆեյրֆիլդ քաղաքում (ԱՄՆ): 1988 թվականին երեց Դուշկուն ամուսնացել է Ջենիֆեր Բերնհեմի հետ Սոլթ Լեյքի տաճարում: Նրանք ունեն ութ երեխա և ինը թոռ։

1990 թվականին երեց Դուշկուն տնտեսագիտության բակալավրի աստիճան է ստացել Բրիգամ Յանգ համալսարանում: 1993 թվականին նա իրավաբանական դոկտորի կոչում է ստացել ԲՅՀ-ի Ջ. Ռուբեն Քլարկի իրավաբանական դպրոցում: Նա աշխատել է ազգային հանրային շահերի իրավաբանական ընկերությունում, նաև աշխատել է ԱՄՆ-ի յոթերորդ շրջանի վերաքննիչ դատարանում՝ նախքան Սոլթ Լեյք Սիթիում գտնվող Kirton McConkie իրավաբանական ընկերությունում իր վերջին աշխատանքին անցնելը, որտեղ կենտրոնացել է ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխության և կրոնական ազատություն թեմայի վրա:

Երեց Դուշկուն ծառայում էր որպես ցցի նախագահ իր կանչի պահին: Նա նաև ծառայել է որպես եպիսկոպոս, բարձրագույն խորհրդական, եպիսկոպոսի խորհրդական և երեցների քվորումի նախագահ:

Տպել