2023
Քարոզիր իմ ավետարանը գրքի երկրորդ հրատարակությունն այժմ հասանելի է
Նոյեմբեր 2023


«Քարոզիր իմ ավետարանը գրքի երկրորդ հրատարակությունն այժմ հասանելի է», Լիահոնա, նոյ. 2023թ.

Քարոզիր իմ ավետարանը գրքի երկրորդ հրատարակությունն այժմ հասանելի է

Քարոզիր իմ ավետարանը. միսիոներական ծառայության ուղեցույց գրքի հրատարակումից մոտ երկու տասնամյակ անց Եկեղեցին հրատարակել է երկրորդ հրատարակությունը (որը կրում է Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույց ենթավերնագիրը):

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հունիսին միսիայի նոր ղեկավարների համար Եկեղեցու սեմինարում հայտարարեց երկրորդ հրատարակության մասին: «Այս նոր հրատարակությունը հրապարակվում է այն ժամանակ, երբ աշխարհն արագորեն փոխվում է», - ասաց նա: «[Այն] արտացոլում է զգայունությունը այդ փոփոխություններից շատերի հանդեպ: Այն պարունակում է երբևէ եղած լավագույն հրահանգներից մի քանիսը, որոնք օգնելու են մարդկանց ընդունել Իր մոտ գալու Տիրոջ հրավերը»:

Թարմացված հրատարակությունը ներառում է Եկեղեցու ղեկավարների ուսմունքները, որոնք տրվել են գրքի առաջին հրատարակության հրապարակումից (2004թ.) ի վեր: Այն համապատասխանում է թարմացված Ընդհանուր ձեռնարկին և մյուս նոր քաղաքականություններին: Այն նաև ներառում է երաշխիքներ և ուղեցույցներ, որոնք կիրառվում են ավետարանով կիսվելու տեխնոլոգիան օգտագործելիս:

Երիտասարդ կանանց գերագույն նախագահ Բոնի Հ. Քորդոնն ասել է. «Հրաշալին այն է, որ Տասներկուսից յուրաքանչյուրն ուշադրության կենտրոնում էր պահում այս գրքի հրատարակման գործընթացը: Առաջին Նախագահությունն այն ամբողջությամբ կարդացել է։ Եվ սա իսկապես այն գիրքն է, որի վրա Փրկիչը դրել է Իր կնիքը»:

Քարոզիր իմ Ավետարանը գրքի երկրորդ հրատարակությունը հասանելի է Ավետարանի գրադարան հավելվածում և առցանց՝ անգլերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն և իսպաներեն լեզուներով: Տպագիր հրատարակությունները հասանելի կլինեն 2023 թվականի վերջին։ Լրացուցիչ լեզուները հասանելի կլինեն 2024 թվականի հունվարի սկզբից։

Տպել