Ապրիլ
Հիսուս Քրիստոսը ինձ սովորեցնում է ընտրել ճիշտը
«Որովհետեւ ես ձեզ օրինակ տուի, որ ինչպէս ես ձեզի արի, դուք էլ անէք» (Հովհաննես ԺԳ.15):
Երգ. Հիսուս Քրիստոսի մասին ձեր ընտրությամբ մի երգ Մանկական Երգարանից
Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Ամեն շաբաթ պլանավորեք, թե ինչպես կարող եք (1) ներկայացնել վարդապետությունը, (2) օգնել երեխաներին այն հասկանալ, և (3) օգնել նրանց կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:
Շաբաթ 1. Հիսուս Քրիստոսը ինձ համար կատարյալ օրինակ է:
Օգնեք հասկանալ (կարդալ սուրբ գրությունները և նկարներ նկարել). Մի մեծ թղթի վրա գրեք «Հիսուս Քրիստոսը ինձ համար կատարյալ օրինակ է» արտահայտությունը: Թուղթը կտրեք չորս մասի: Հետևյալ նախադասություններից ամեն մեկը գրեք մասերից մեկի վրա.
-
Նա մեզ ցույց տվեց, թե ինչպես պետք է մկրտվենք (տես Մատթեոս Գ.13–17):
-
Նա սեր ցուցաբերեց ուրիշների հանդեպ (տես Մարկոս Ժ.13–16):
-
Նա ներեց նրանց, ովքեր ցավ պատճառեցին Իրեն (տես Ղուկաս ԻԳ.34):
-
Նա մեզ ցույց տվեց, թե ինչպես աղոթենք (տես Մատթեոս Զ.5–13):
Երգեք «Ես փորձում եմ լինել Հիսուսի նման» (CS, 78–79) երգը: Խնդրեք երեխաներին բացատրել, թե ինչ է սովորեցնում երգը: Ցույց տվեք Քրիստոսի նկարը, և ասեք երեխաներին, որ Նա շատ բաներ է մեզ սովորեցրել Իր կատարյալ օրինակի միջոցով: Երեխաներին բաժանեք չորս խմբի, և յուրաքանչյուր խմբի տվեք թղթի մասերից մեկը և մաքուր թղթեր: Խնդրեք նրանց միասին կարդալ սուրբ գրությունը և հետո նկարներ նկարել այն թեմայի շուրջ, թե ինչպես նրանք կարող են հետևել Քրիստոսի օրինակին: Հրավիրեք յուրաքանչյուր խմբին բացատրել իրենց սուրբ գրությունը, նկարները և իրենց մասը դնել գրատախտակի վրա: Երբ բոլոր մասերը միացվեն, միասին կրկնեք. «Հիսուս Քրիստոսը ինձ համար կատարյալ օրինակ է»:
Շաբաթ 2 և 3. Հիսուս Քրիստոսը սովորեցրել է ինձ ճիշտ ապրելու ուղին:
Ներկայացրեք վարդապետությունը (երգ երգել). Երգեք «Ընտրեք ճիշտ ուղին» (CS, 160–61) երգը, և երեխաների կեսին խնդրեք լսել, թե մենք ինչպես կարող ենք երջանիկ լինել, իսկ մյուս կեսին՝ լսել, թե ինչը մեզ կօգնի և ցույց կտա ուղին: Քննարկեք, թե ինչ սովորեցին երեխաները երգից:
Օգնեք հասկանալ (խաղալ գուշակող խաղ և կարդալ սուրբ գրությունները). Պատրաստեք բառաշերտեր հետևյալ բառերով և սուրբ գրությունների հղումներով. սոված (Մատթեոս Ե.6), լուսավորի (Մատթեոս Ե.16), սիրեցեք (Մատթեոս Ե.44), և աղոթք անել (Մատթեոս Զ.6): Ցուցադրեք Լեռան Քարոզը նկարը: Բացատրեք, որ Հիսուսը բարձրացավ լեռան վրա Իր աշակերտներին ուսուցանելու համար: Այն, ինչ Նա սովորեցրեց, այժմ կոչվում է Լեռան Քարոզ: Բառաշերտերից մեկը ցույց տվեք երեխաների կեսին, և խնդրեք նրանց բեմադրել բառը, որ մնացած երեխաները գուշակեն: Միասին կարդացեք համապատասխան սուրբ գրությունը, և երեխաներին օգնեք հասկանալ, թե ինչ է ուսուցանել Քրիստոսը և ինչպես մենք կարող ենք հետևել Նրա օրինակին: Նույնը կրկնեք մյուս բառերով և սուրբ գրություններով:
Բառաշերտեր կարող եք գտնել sharingtime.lds.org կայքում
Օգնեք կիրառել (քննարկել իրավիճակի ուսումնասիրությունը). Թղթի չորս կտորների վրա գրեք Հիսուսի հետևյալ ուսմունքները. (1) Լինել արդարության սոված և ծարավ, (2) Թող այսպես լուսավորի ձեր լույսը, (3) Սիրեք ձեր թշնամիներին, (4) Աղոթեք Երկնային Հորը: (Մտածեք նկարներ օգտագործելու մասին, որոնք լուսաբանում են այս ուսմունքները կրտսեր երեխաների համար:) Թերթիկները դրեք սենյակի տարբեր մասերում: Նախապատրաստվեք իրավիճակների ուսումնասիրությանը (տես ՈԻՉԱՄԿ, 161–62), որը կօգնի երեխաներին հասկանալ, թե ինչպես կիրառել այս ուսմունքները: Օրինակ՝ «Ինչ-որ մեկը դպրոցում ծաղրում է ձեզ և անպատիվ խոսքեր ասում: Ի՞նչ կանեք դուք»: Կրկնեք վերը նկարագրված գուշակող խաղի սուրբ գրությունները և նշեք, որ սենյակի տարբեր մասերում դրված թերթիկները համապատասխանում են սուրբ գրություններին: Երեխաների համար կարդացեք իրավիճակների ուսումնասիրությունները և հրավիրեք նրանց կանգնել և շրջվել դեպի այն թերթիկը, որի ուսմունքը կօգնի նրանց ընտրել ճիշտը: Մի քանի երեխաների խնդրեք ասել, թե ինչ ընտրություն իրենք կկատարեին:
Շաբաթ 4. Ես զգում եմ իմ Փրկչի սերը, երբ փորձում եմ լինել Հիսուս Քրիստոսի նման:
Օգնեք հասկանալ (երգ երգել և ընտրություններ կատարել). Երգեք «Ես զգում եմ իմ Փրկչի սերը» երգը (CS, 74–75): Գրեք մի քանի իրավիճակների ուսումնասիրություններ, որոնք լուսաբանում են, թե ինչպես կարող է երեխան հետևել Քրիստոսի ուսմունքներից մեկին: Նաև ներառեք սուրբ գրության հղում, որտեղ կարելի է գտնել այդ ուսմունքը: Ներքևում կան մի քանի օրինակներ:
Սառան խնդրել էր իր կրտսեր քրոջը չօգտագործել իր գունավոր կավիճները, սակայն նրա քույրիկը, այնուամենայնիվ, օգտագործեց դրանք: Հիսուսին նմանվելու համար Սառան կարող էր.
-
Բարկանալ իր քույրիկի վրա:
-
Թաքցնել իր գունավոր կավիճները:
-
Ներել իր քույրիկին:
Ջոնը ֆուտբոլ է խաղում իր ընկերների հետ և նկատում է մեկ այլ տղայի, որը մենակ կանգնած դիտում է խաղը: Քրիստոսին նմանվելու համար Ջոնը կարող էր.
-
Ծաղրել տղային մենակ լինելու համար:
-
Ոշադրություն չդարձնել տղայի վրա և շարունակել խաղալ իր ընկերների հետ:
-
Հրավիրել տղային իրենց հետ ֆուտբոլ խաղալու:
Խնդրեք մի երեխայի կարդալ իրավիճակների ուսումնասիրություններից մեկը: Այնուհետև խնդրեք նրան մեկ առ մեկ կարդալ պատասխանները: Հրավիրեք մնացած երեխաներին կանգնել, երբ նրանք լսեն պատասխանը, որը կհամապատասխանի Հիսուսի օրինակին հետևելուն: Հրավիրեք մի քանի երեխաների բարձրաձայն կարդալ սուրբ գրությունը, և քննարկեք, թե ինչ է ուսուցանել Հիսուսը: Քննարկեք, թե այս իրավիճակում Հիսուսի օրինակին հետևելը ինչպես կարող է մեզ օգնել զգալ Փրկչի սերը: Նույնը կրկնեք յուրաքանչյուր իրավիճակի նկարագրության հետ:
Թող երեխաները բարձրաձայն կարդան սուրբ գրություններից: Տեղյակ եղեք յուրաքնչյուր երեխայի ունակությունների մասին, և օգնեք յուրաքանչյուրին, որ արդյունավետորեն մասնակցեն:
Օգնեք կիրառել. Խնդրեք երեխաներին այս շաբաթ անել այն, ինչ Հիսուսը կցանկանար, որ նրանք անեին: Ասեք նրանց, որ մյուս շաբաթ դուք կխնդրեք նրանցից ոմանց պատմել, թե ինչ իրենք արեցին և ինչպես զգացին Փրկչի սերը:
Օգնություն երաժշտության ղեկավարին
Որպեսզի օգնեք երեխաներին սովորել նոր երգ, խորհեք հետևյալի շուրջ.
-
Խնդրեք երեխաներին ազդանշան տալ, երբ նրանք երգում են որոշակի բառ, կամ հաշվել իրենց մատների վրա, թե քանի անգամ են երգում այդ բառը: Օրինակ, երգեք «Նա ուղարկեց Իր Որդուն» երգը (CS, 34–35), և խնդրեք նրանց հաշվել իրենց մատների վրա, թե քանի անգամ են նրանք երգում «Իր Որդուն» բառերը:
-
Ընտրեք նկար և բառ, որոնք ներկայացնում են երգի յուրաքանչյուր արտահայտությունը, և դրանք դրեք թղթի վրա: Օրինակ, երբ դուք երգեք «Նա ուղարկեց Իր Որդուն» երգը (CS, 34–35), ցուցադրեք «Ինչպես կարող էր Հայրը հայտնել աշխարհին սեր և քնքշություն» արտահայտությունը նկարի հետ միասին, որի վրա նկարված է սիրտ և գրված է քնքշություն բառը: «Նա ուղարկեց իր Որդուն` նորածին մանկիկին, խաղաղությամբ և սրբությամբ» արտահայտության ժամանակ ցուցադրեք Սուրբ ծննդյան նկար և խաղաղություն բառը: Դուք կարող եք ներգրավել երեխաներին, մինչ նրանք կբռնեն նկարները երգելու ընթացքում: