Օգոստոս
Ես որոշում եմ իմ կյանքը լցնել բաներով, որոնք հրավիրում են Հոգին
«Եթե մի բան առաքինի է, գեղեցիկ, բարեհամբավ, գովեստի արժանի,- մենք ձգտում ենք այդ ամենին» (Հավատքի հանգանակ 1.13):
Երգ. «Փորձում եմ նմանվել Հիսուսին»
(CS, 78–79)
Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Ամեն շաբաթ ծրագրեք, թե ինչպես կարող եք (1) ներկայացնել վարդապետությունը, (2) օգնել երեխաներին այն հասկանալ, և (3) օգնել նրանց կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:
Շաբաթ 1. Լավ ընկերներ ունենալը կօգնի ինձ ընտրել ճիշտը:
Օգնեք հասկանալ և կիրառել (պատմություն լսել). Պատմեք հետևյալ պատմությունը. «Երկու տղաներ ճանապարհի մոտ գտան մի զույգ մաշված կոշիկներ: Հեռվում նրանք տեսան արտում աշխատող մի մարդու: Տղաներից մեկն առաջարկեց, որ նրանք թաքցնեն կոշիկները և հետո տեսնեն, թե ինչ վերաբերմունք կցուցաբերի մարդը»: Խնդրեք երեխաներին ասել, թե իրենք ինչ կասեին այս տղային: Այնուհետև պատմեք պատմության մնացած մասը: «Մյուս տղան առաջարկեց, որ կոշիկները թաքցնելու փոխարեն յուրաքանչյուր կոշիկի մեջ դնեն մեկական արծաթադրամ, և հենց դա էլ նրանք արեցին: Շուտով մարդը վերադարձավ: Երբ նա գտավ դրամները, լցվեց երախտագիտությամբ և ծնկի գալով գոհաբանության աղոթք ասաց: Նա խոսեց իր կնոջ մասին, ով հիվանդ էր, և իր երեխաների մասին, ովքեր ուտելիք չունեին, և նա խնդրեց Տիրոջը, որ օրհնի նրանց, ովքեր օգնել են իրեն: Տղաները ջերմ մի բան զգացին իրենց սրտերում և շնորհակալ էին, որ ընտրեցին ճիշտը» (տես Gordon B. Hinckley, in Conference Report, Apr. 1993, 71, կամ Ensign, May 1993, 54): Հրավիրեք մի քանի երեխաների պատմել, թե ինչպես են լավ ընկերները նրանց օգնել ընտրել ճիշտը:
Շաբաթ 2. Ես պետք է կարդամ, լսեմ և դիտեմ այնպիսի բաներ, որոնք հաճելի են Երկնային Հորը:
Ներկայացրեք վարդապետությունը (դիտել առարկայական դաս). Երեխաներին ցույց տվեք մրգով լի մի աման և աղբով լի մի աման: Հարցրեք, թե որը լավ կլինի ուտել և ինչու: Բացատրեք, որ Երկնային Հայրը ուզում է, որ մենք լցնենք մեր մտքերը բաներով, որոնք լավ են մեզ համար, և ոչ թե բաներով, որոնք կործանարար են: Հրավիրեք նրանց ասել. «Ես պետք է կարդամ, լսեմ և դիտեմ բաներ, որոնք հաճելի են Երկնային Հորը», կատարելով ձեռքի պարզ շարժումներ՝ կարդալ, լսել և դիտել բառերին համապատասխան:
Օգնեք հասկանալ (քննարկել վարդապետությունը). Ասացեք երեխաներին, որ եթե մենք կատարում ենք Երկնային Հորը ոչ հաճելի ընտրություններ, մենք կարող ենք կորցնել շատ կարևոր մի բան: Խնդրեք նրանց լսել, թե որն է այդ կարևոր բանը, մինչ դուք կարդաք Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի «Զվարճանք և լրատվամիջոցներ» բաժնի առաջին պարբերությունը (տես նաև «Ավետարանի իմ սկզբունքները»): Հարցրեք երեխաներին, թե արդյոք նրանք լսեցին, թե ինչ ենք մենք կորցնում, երբ սխալ ընտրություններ ենք կատարում (Հոգին): Երեխաներին բաժանեք երեք խմբի և թող նրանք հերթով այցելեն երեք կայարաններ` «Կարդալ», «Լսել» և «Դիտել»: Յուրաքանչյուր կայարանում հրավիրեք երեխաներին կարդալ, լսել կամ դիտել մի բան, որը հաճելի է Երկնային Հորը: Քննարկեք, թե ինչպես են իրենց զգում, երբ կարդում, լսում և դիտում են բաներ, որոնք հաճելի են Աստծուն:
Շաբաթ 3 և 4. Հանգստության օրը ես կանեմ բաներ, որոնք ինձ կօգնեն մոտ մնալ Երկնային Հորը:
Ներկայացրեք վարդապետությունը (անգիր սովորել սուրբ գրություն). Ասացեք երեխաներին, որ դուք նրանց որոշ հուշումներ կտաք մի կարևոր ուղերձ բացահայտելու համար: Ելից Ի.8-ի յուրաքանչյուր բառի առաջին տառը գրեք գրատախտակին (Հ Հ Օ Ն Ս Պ Հ): Բացատրեք, որ տառերը ուղերձի յուրաքանչյուր բառի առաջին տառերն են: Տվեք հաջորդ հուշումը` ցուցադրելով Մովսեսի և Տասը Պատվիրանների նկարը: Հետո հրավիրեք երեխաներին բացել Ելից Լ.8 և կարդալ այն միասին: Թույլ տվեք, որ երեխաները բացահայտեն գրատախտակին գրված տառերի և սուրբ գրության միջև եղած կապը: Օգնեք երեխաներին անգիր սովորել սուրբ գրությունը, ցույց տալով գրատախտակի տառերը, մինչ նրանք մի քանի անգամ կրկնեն սուրբ գրությունը:
Օգնեք հասկանալ (քննարկել և գունավորել). Երեխաներին բաժանեք չորս խմբերի: Յուրաքանչյուր խմբի հանձնարարեք կարդալ Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի «Պահել Հանգստյան Օրը» բաժնից մի պարբերություն: Խնդրեք նրանց քննարկել պարբերությունը իրենց խմբերում և հետո կիսվել մնացած երեխաների հետ, թե ինչ նրանք սովորեցին: Յուրաքանչյուր երեխայի տվեք թերթիկներ և հրավիրեք նրանց նկարել որոշ լավ բաներ, որ կարող են անել հանգստյան օրը: Խնդրեք մի քանի երեխաների կիսվել իրենց նկարներով Երեխաների Խմբի մնացած երեխաների հետ: Խրախուսեք նրանց տանը իրենց ընտանիքների հետ կիսվել իրենց սովորածով:
Օգնեք հասկանալ (կատարել սուրբգրքյան վարժություն). Նախքան Երեխաների Խմբի դասի սկսվելը նախապատրաստեք մի զամբյուղ, որը լի է թղթի կտորներով, որոնք ներկայացնում են մանանա, որը կօգտագործվի այս վարժության ընթացքում: Գրատախտակի վրա գրեք հետևյալ նախադասությունները.
-
Ի՞նչ ուտելիք տվեց Տերը իսրայելացիներին անապատում:
-
Որքա՞ն պետք է նրանք հավաքեին յուրաքանչյուր օր:
-
Ի՞նչ պետք է նրանք անեին վեցերորդ օրը:
-
Ի՞նչն էր տարբեր Հանգստյան օրը:
Թող երեխաները լսեն պատասխանները, մինչ դուք պատմեք մանանա հավաքելու իսրայելցիների պատմությունը (տես Ելից ԺԶ.11–31): Խնդրեք նրանց կանգնել, երբ նրանք լսեն հարցերից մեկի պատասխանը: Թող մի երեխա վերապատմի պատմության այն մասը, որը պատասխանում է հարցին: Այնուհետև շարունակեք պատմության մնացած մասերին համապատասխան: Երբ վերջացնեք, խոսեք երեխաների հետ այն մասին, թե ինչու Տերը չէր ուզում, որ իսրայելցիները մանանա հավաքեին Հանգստյան օրը: Թող երեխաները փակեն իրենց աչքերը և ձևացնեն, թե քնած են: Արագ կերպով «մանանան» ցրեք սենյակով մեկ: Խնդրեք երեխաներին բացել իրենց աչքերը և հավաքել մանանայի իրենց բաժինը (մեկ կամ երկու կտորներ): Խնդրեք երեխաներին մանանան հետ դնել զամբյուղի մեջ: Մինչ ամեն երեխա անում է դա, խնդրեք նրան կիսվել Հանգստյան օրը սուրբ պահելու մի պատշաճ եղանակով:
Օգնություն երաժշտության ղեկավարին
Որպեսզի օգնեք երեխաներին սովորել «Փորձում եմ նմանվել Հիսուսին» երգը (CS, 78–79), կարող եք անել հետևյալը.
-
Երգեք երգը երեխաների համար: Հրավիրեք նրանց հաշվել իրենց մատների վրա, թե քանի անգամ եք դուք երգում փորձ կամ փորձել բառերը: Կրկին երգեք երգը և խնդրեք երեխաներին ծափ տալ ռիթմը, մինչ նրանք երգում են:
-
Երեխաների Խմբի դասասենյակում փաքցրեք երգի յուրաքանչյուր արտահայտության հիմնական միտքն արտահայտող բառին համապատասխանող պարզ նկարներ (ինչպես օրինակ նմանվեք, հետևեք, սեր, արեք և ասեք, փորձվեք և լսեք)` ազատ թողնելով դասասենյակի դիմացի պատը: Խնդրեք երեխաներին լսել, և սկսեք երգել երգը: Հրավիրեք նրանց մատով ցույց տալ նկարը, որն, իրենց կարծիքով, համընկնում է ձեր երգած բառերի հետ: Խնդրեք մի երեխայի այն տեղափոխել դիմացի պատի վրա: Թող բոլորը երգեն երգի այդ մասը: Շարունակեք երգել և կրկնեք վարժությունը յուրաքանչյուր նկարի համար: Հետո թող երեխաները երգեն ամբողջ երգը մի քանի անգամ: Հակիրճ վկայություն բերեք այն մասին, թե որքան կարևոր է աշխատել նմանվել Հիսուսին:
Նկարsimple picturesՊատկերներ կարող եք գտնել sharingtime.lds.org կայքում: