Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Հոկտեմբեր. Քահանայության օրհնությունները մատչելի են բոլորին


Հոկտեմբեր

Քահանայության օրհնությունները մատչելի են բոլորին

«Եվ նաև, բոլոր նրանք, ովքեր ընդունում են այդ քահանայությունը, ընդունում են ինձ, ասում է Տերը» (ՎևՈՒ 84.35):

Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Ամեն շաբաթ ծրագրեք, թե ինչպես կարող եք (1) ներկայացնել վարդապետությունը, (2) օգնել երեխաներին այն հասկանալ, և (3) օգնել նրանց կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:

Շաբաթ 1. Արժանի երիտասարդ տղաները 12 տարեկանում քահանայություն են ստանում:

Ներկայացրեք վարդապետությունը (նկարի դիտում). Երեխաներին ցույց տվեք Հիսուս Քրիստոսի նկարը, որտեղ Նա առաջին անգամ բաժանեց հաղորդությունը: Բացատրեք, որ Քրիստոսը հաղորդություն մատուցեց Իր Առաքյալներին և Իր աշակերտներին Մորմոնի Գրքում, և խնդրեց նրանց Իր հեռանալուց հետո շարունակել օրհնել և բաժանել հաղորդությունը: Միասին կարդացեք 3 Նեփի 18.5–6: Երեխաներին տվեք այսպիսի հարցեր. Ո՞վ է օրհնում հաղորդությունը մեր օրերում: Ո՞վ է բաժանում հաղորդությունը: Ի՞նչ զորություն պետք է ունենա անձը՝ հաղորդությունը օրհնելու և բաժանելու համար:

Օգնեք հասկանալ (քննարկել վարդապետությունը). Բացատրեք, որ քահանայությունը Աստծո զորությունն է՝ երկրի վրա մարդկանց ծառայելու և օրհնելու համար: Վերջին օրերում Քրիստոսը ուսուցանել է մեզ, որ ցանկացած տղամարդ կարող է ունենալ քահանայություն, եթե բավարարում է երկու պահանջի: Առաջինը որոշակի տարիքի լինելու պահանջն է: Խնդրեք երեխաներին կանգնել, երբ բարձրաձայնեք այն տարիքը, երբ տղան կարող է քահանայություն ստանալ: Դանդաղ հաշվեք մեկից մինչև տասներկուսը: Ասացեք երեխաներին, որ մյուս պահանջն այն է, որ տղան պետք է արժանի լինի: Բացատրեք, թե ինչ է նշանակում արժանի լինելը և որ տղաները և աղջիկները կարող են օգտագործել «Ավետարանի իմ չափանիշները» գրքույկը, որը կօգնի նրանց իմանալ, թե ինչպես պետք է ապրել արժանի ձևով:

Օգնեք կիրառել (մասնակցել ֆիզիկական վարժության). Երեխաներին խմբերի բաժանեք: Յուրաքանչյուր խմբի հանձնարարեք «Ավետարանի իմ չափանիշները» գրքույկից մեկական չափանիշ: Խնդրեք յուրաքանչյուր խմբի մտածել հասարակ գործողության մասին, որը կներկայացնի իրենց չափանիշը: Մի քանի բառով ներկայացրեք չափանիշը, և թող նշանակված խումբը կանգնի և ցուցադրի իրենց գործողությունը: Կրկնեք մինչև բոլոր խմբերը կիսվեն իրենց մտքերով: Բացատրեք, որ այս չափանիշներով ապրելը օգնում է տղաներին արժանի մնալ քահանայություն կրելուն և քահանայության արարողությունները ստանալուն, իսկ աղջիկներին՝ արժանի մնալ քահանայության արարողությունները ստանալուն, ինչպիսիք են՝ մկրտությունը և տաճարային արարողությունները:

Շաբաթ 2. Քահանայության միջոցով մենք ստանում ենք փրկության արարողություններ:

Նկար
children under umbrella

Առարկայական դասերը կարող են օգտագործվել հետաքրքրություն առաջացնելու, երեխաների ուշադրությունը կենտրոնացնելու կամ ավետարանի սկզբունքը ներկայացնելու համար:

Ներկայացրեք վարդապետությունը (առարկայական դասի դիտում). Թող մի երեխա բռնի բացված անձրևանոց: Թող մի քանի երեխաներ կանգնեն դրա տակ: Անձրևանոցը համեմատեք քահանայության հետ: Նշեք, որ եթե անձրև գար, ապա ոչ թե միայն այն բռնողը, այլ անձրևանոցի տակ գտնվող բոլոր երեխաները կստանային չոր մնալու օրհնությունը: Նմանապես, Աստված Իր քահանայության միջոցով ուղի է պատրաստել, որով կօրհնվեն Նրա բոլոր զավակները: Քահանայության միջոցով մենք ստանում ենք փրկության արարողությունները, որոնք մեզ թույլ են տալիս կրկին վերադառնալ և ապրել Աստծո հետ:

Նկար
baptism puzzle

Օգնեք հասկանալ (գլուխկոտրուկ հավաքել). Հետևյալ բառերն ու արտահայտությունները գրեք առանձին թղթերի վրա. մկրտություն, հաստատում, քահանայության կարգում (տղամարդկանց համար), տաճարային օժտում և տաճարային կնքում: Յուրաքանչյուր թուղթը կտրեք գլուխկոտրուկի տեսքով: Երեխաներին հակիրճ բացատրություն տվեք, թե ինչ է նշանակում արարողություն (սուրբ ծիսակատարություն կամ գործողություն, որը հոգևոր նշանակություն ունի), և ասացեք երեխաներին, որ որոշ քահանայության արարողություններ հարկավոր են մեզ վերադառնալու և ապրելու համար Երկնային Հոր հետ: Գրատախտակին նկարեք հինգ աստիճաններ և Հիսուս Քրիստոսի նկարը դրեք վերևի աստիճանի վրա: Երեխաներին բաժանեք հինգ խմբի, և յուրաքանչյուր խմբի տվեք մեկական թուղթ: Խնդրեք նրանց հավաքել իրենց գլուխկոտրուկը և հետո կիսվել Երեխաների Խմբի մնացած անդամների հետ նրանով, ինչ գիտեն իրենք արարողության մասին: Թող խմբերը իրենց հավաքած գլուխկոտրուկները դնեն գրատախտակի համապատասխան աստիճանների վրա:

Նկար
steps to salvation
Նկար
chalk words

Շաբաթ 3. Քահանայության օրհնությունների միջոցով ես կարող եմ ստանալ զորացնող ուժ:

Ներկայացրեք վարդապետությունը (քննարկել վարդապետությունը). Խնդրեք երեխաներին բարձրացնել իրենց ձեռքերը և նայել դրանց: Հարցրեք, թե ինչպես են ձեռքերն օգնում իրենց խաղալ, աշխատել և պատրաստվել գալու Եկեղեցի: Հրավիրեք նրանց մնջախաղի միջոցով ներկայացնել յուրաքանչյուր պատասխանը: Այնուհետև հարցրեք նրանց, թե ինչպես կարող են նրանք օգտագործել իրենց ձեռքերը ուրիշներին օգնելու համար: Բացատրեք, որ քահանայություն կրողները կարող են օգտագործել իրենց ձեռքերը օրհնություններ տալու համար, որոնք օգնում և զորացնում են մեզ:

Օգնեք հասկանալ և կիրառել (նկարներ դիտել և կիսվել փորձառություններով). Սենյակի տարբեր մասերում ամրացրեք հաղորդության, մկրտության, երեխայի օրհնության և հիվանդներին ծառայություն մատուցելու նկարներ, և բացատրեք, թե ինչ է կատարվում յուրաքանչյուր նկարում: Հրավիրեք երեխաներին գծանշել իրենց երկու ձեռքերը թղթի վրա և կտրատել դրանք: Թող նրանք երկուսի վրա էլ գրեն իրենց անունները: Հրավիրեք նրանց իրենց թղթե ձեռքերից մեկը ամրացնել այն նկարի մոտ, որտեղ ցուցադրված է այն օրհնությունը կամ արարողությունը, որ նրանք ստացել են քահանայություն կրողի ձեռքերից: Ընտրեք մի քանի ձեռքեր և հրավիրեք այդ երեխաներին կիսվել իրենց զգացմունքներով այն մասին, թե ինչպես է քահանայությունը օրհնել և զորացրել իրենց: Պատմեք, թե 3 Նեփի 17.11–25–ում ինչպես Հիսուսը օրհնեց երեխաներին: Սենյակի դիմացի պատին ամրացրեք երեխաների հետ Հիսուսի նկարը և հրավիրեք յուրաքանչյուր երեխայի ամրացնել իրենց երկրորդ թղթե ձեռքը նկարի կողքին: Բացատրեք, որ քահանայություն կրողները Հիսուս Քրիստոսի անունով գործելու զորություն ունեն. նրանք կարող են օրհնել մեզ ճիշտ այնպես, ինչպես Հիսուսը կօրհներ, եթե այստեղ լիներ:

Նկար
hand tracing

Դասի մեջ երեխաներին ակտիվորեն ընդգրկելը կօգնի նրանց ընկալել ուսուցանվող վարդապետությունը:

Շաբաթ 4. Ես կարող եմ տաճար գնալ և ստանալ արարողություններ իմ նախնիների համար, երբ ավելի մեծ լինեմ:

Ներկայացրեք վարդապետությունը և օգնեք հասկանալ (գունավորում). Հիշեցրեք երեխաներին, որ մենք պետք է ստանանք որոշակի քահանայության արարողություններ՝ նախքան Երկնայի Հոր մոտ վերադառնալը: Խնդրեք նրանց թվարկել այդ արարողություններից մի քանիսը: Բացատրեք, որ շատ մարդիկ մահացել են առանց այդ արարողությունները ստանալու հնարավորության, և նրանք ունեն մեր օգնության կարիքը: Պատմեք երեխաներին ձեր նախնիներից մեկի մասին, ով մահացել է նախքան այս օրհնությունները ստանալը: Յուրաքանչյուր երեխայի տվեք թղթե մարդուկի մի օրինակ: Խնդրեք նրանց թղթի մի կողմում նկարել իրենց, իսկ թղթի մյուս կողմում՝ այն նախնիին, ում մասին դուք պատմեցիք: (Եթե երեխաները գիտեն իրենց նախնիներից մեկին, ով մահացել է առանց քահանայության արարողությունները ստանալու, նրանք կարող են նկարել այդ անձնավորությանը): Թող նրանք կրկնեն այս շաբաթվա թեման, իրենց առջև բարձրացրած պահելով թղթե կերպարները: Խնդրեք նրանց ցույց տալ իրենց նկարը, երբ ասեն «ես» բառը, և նախնիի նկարը, երբ ասեն «նախնիներ» բառը:

Տպել