Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Հունիս. Ես ընտրում եմ ճիշտը, ապրելով ավետարանի սկզբունքներով


Հունիս

Ես ընտրում եմ ճիշտը, ապրելով ավետարանի սկզբունքներով

«Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է, քանզի գիտեմ, որ Տերը պատվիրաններ չի տալիս մարդկանց զավակներին` առանց ուղի պատրաստելու նրանց համար, որպեսզի նրանք կարողանան իրագործել այն, ինչ նա պատվիրել է իրենց» (1 Նեփի 3.7):

Երգ. «Նեփիի քաջությունը»

(CS, 120–21)

Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Ամեն շաբաթ պլանավորեք, թե ինչպես կարող եք (1) ներկայացնել վարդապետությունը, (2) օգնել երեխաներին այն հասկանալ, և (3) օգնել նրանց կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:

Շաբաթ 1. Ես աղոթում եմ Երկնային Հորը, որ ուժ ունենամ անելու այն, ինչը ճիշտ է:

Օգնեք հասկանալ (աղոթքի քննարկում). Երեխաներին ցույց տվեք հեռախոս կամ կապի մեկ այլ միջոց: Քննարկեք, թե այն ինչպես է օգտագործվում: Հարցրեք երեխաներին, թե մենք ինչպես կարող ենք հաղորդակցվել Երկնային Հոր հետ: Բացատրեք, որ ճիշտ ինչպես մենք հավաքում ենք համարանիշերը որևէ մեկի հետ հեռախոսով խոսելու համար, մենք կարող ենք աղոթել՝ Երկնային Հոր հետ խոսելու համար. մենք կարող ենք Նրանից ուժ խնդրել, որ անենք այն, ինչը ճիշտ է: Յուրաքանչյուր խմբի տվեք տարբեր տեսակի աղոթքների նկարներ (օրինակ, անձնական աղոթք, ընտանեկան աղոթք, ուտելիքի օրհնում կամ դասարանի աղոթք): Յուրաքանչյուր խմբի խնդրեք ցույց տալ իրենց նկարը մնացած երեխաներին և ասել նրանց, թե ինչ աղոթք է դա, երբ, որտեղ և ինչու է ասվում այդ տեսակի աղոթքը:

Օգնեք կիրառել (խաղ խաղալ). Անցք բացեք ալյումինե երկու դատարկ տուփերի ծայրում, և տուփերը միացրեք բարակ պարանով: Պարանն ամուր ձգեք, և թույլ տվեք երեխաներին հերթով տուփերից մեկի մեջ արտասանել մի արտահայտություն, որը կարող են օգտագործել Երկնային Հորը աղոթելիս, երբ փորձում են անել այն, ինչ ճիշտ է (օրինակ, ճիշտն ասել, ակնածալից լինել, բարի լինել): Մեկ այլ երեխայի թույլ տվեք լսել մյուս տուփի օգնությամբ: Կիսվեք (կամ խնդրեք մի երեխայի կիսվել) փորձառությամբ, երբ Երկնային Հայրը ձեզ ուժ է տվել անելու այն, ինչը ճիշտ է: Վկայեք, որ Երկնային Հայրը լսում և պատասխանում է մեր աղոթքներին և մեզ ուժ կտա անելու այն, ինչը ճիշտ է:

Շաբաթ 2. Երբ ես վճարեմ իմ տասանորդը, Երկնային Հայրը ինձ կօրհնի:

Նկար
coins

Ներկայացրեք վարդապետությունը և օգնեք հասկանալ (դիտել բեմականացում). Բացատրեք, որ տասանորդը մեր վաստակած գումարի մեկ տասներորդը Իր Եկեղեցու միջոցով Տիրոջը տալն է: Երեխաներին ցույց տվեք 10 մետաղադրամ: Հարցրեք նրանց, թե տասանորդ վճարելու համար մետաղադրամներից քանիսը պիտի օգտագործվեն: Ցույց տվեք տասանորդի ծրարը և նվիրատվությունների թերթիկը և բացատրեք, որ մենք տասանորդ ենք վճարում, լրացնելով նվիրատվության թերթիկը, մեր տասանորդի հետ միասին դնելով այն ծրարի մեջ և տալով այն եպիսկոպոսին կամ նրա խորհրդականներից մեկին:

Օգնեք կիրառել (խաղ խացալ և վկայություններ լսել). Ցուցադրեք նկարներ և առարկաներ, որոնք ներկայացնում են այն օրհնությունները, որոնք գալիս են տասանորդ վճարելու արդյունքում, ինչպես օրինակ՝ տաճարների, ժողովատների նկարներ, երգարան, Երեխաների Երգարանը, Երեխաների Խմբի դասագիրքը և սուրբ գրությունները: Ասացեք երեխաներին, որ տասանորդի ֆոնդի շնորհիվ Եկեղեցին կարողանում է ապահովել այս բաները: Ծածկեք նկարներն ու առարկաները: Վերցրեք դրանցից մեկը կամ երկուսը: Հեռացրեք ծածկը և խնդրեք երեխաներին գուշակել, թե ինչն է պակասում: Կրկնեք մի քանի անգամ: Բացատրեք, որ կան այլ օրհնություններ, որ գալիս են տասանորդ վճարելուց, որոնք տեսանելի չեն (տես 3 Նեփի 24.10): Թող մեկ կամ երկու չափահասներ պատմեն օրհնությունների մասին, որոնք նրանք ստացել են տասանորդ վճարելով:

Շաբաթ 3. Ես հնազանդվում եմ Իմաստության Խոսքին, ուտելով և խմելով այն, ինչը լավ է ինձ համար, և խուսափելով նրանից, ինչը վատ է:

Օգնեք հասկանալ (կարդալ սուրբ գրությունները և խաղ խաղալ). Միասին կարդացեք Ա Կորնթացիս Գ.16–17: Հրավիրեք երեխաներին ասել, թե ինչ նշանակություն ունի իրենց համար այս սուրբ գրությունը: Բացատրեք, որ Երկնային Հայրն ուզում է, որ մենք հոգանք մեր մարմինների համար: Տուփի մեջ դրեք զանազան ուտելիքների, ըմպելիքների և այլ առարկաների նկարներ, որոնք կամ լավ են, կամ էլ վատ օրգանիզմի համար (ինչպես օրինակ՝ մրգեր, բանջարեղեն, հաց, ալկոհոլ և ծխախոտ): Պատճենահանեք մանկամսուրային դասագրքի 43 էջը և այն կտրեք գլուխկոտրուկի մասերի տեսքով: Թող երեխաները հերթով տուփից նկարներ վերցնեն: Եթե նկարի առարկան լավ է մեր առողջության համար, թող երեխան գլուխկոտրուկի մի մաս դնի գրատախտակին: Եթե առարկան վատն է, հեռացրեք գլուխկոտրուկի այդ մասը: Շարունակեք խաղալ, մինչև գլուխկոտրուկի մասերը լրանան (դուք պետք է տուփի մեջ ավելի շատ լավ բաներ ունենաք): Խնդրեք մի չափահասի կամ երեխայի կիսվել օրհնություններով, որոնք նա ստացել է Իմաստության Խոսքին հնազանդվելու արդյունքում (տես ՎևՈՒ 89.18–21):

Նկար
body puzzle

Մանկամսուրային դասագիրքը կարելի է գտնել sharingtime.lds.org կայքում:

Շաբաթ 4. Երբ ես պարկեշտ եմ հագնվում, ես ակնածանքով եմ վերաբերվում իմ մարմնին, որը պարգև է Աստծո կողմից:

Ներկայացրեք վարդապետությունը (նկարի դիտել և կարդալ սուրբ գրությունները). Գրատախտակին գրեք հետևյալը. «Իմ է :» Ցուցադրեք տաճարի մի նկար: Հարցրեք, «Ինչու՞ են տաճարները այդքան առանձնահատուկ»: Թող երեխաները բացեն Ա Կորնթացիս Զ.19: Խնդրեք նրանց ուշադիր լսել, թե ինչ է այն ասում իրենց մարմինների մասին, մինչձեզ հետ միասին բարձրաձայն կարդում են սուրբ գրությունը: Հարցրեք երեխաներին, թե որ բառերը կլրացնեն գրատախտակին գրված նախադասությունը (մարմին, տաճար): Հրավիրեք երեխաներին կանգնել և միասին ասել նախադասությունը:

Նկար
For the Strength of Youth pamphlet

Օգնեք հասկանալ և կիրառել (երգ երգել և քննարկել). Ասացեք երեխաներին, որ մեր մարմինները տաճարներ են, որտեղ կարող է բնակվել Սուրբ Հոգին: Երգեք «Տերն ինձ մի տաճար պարգևեց» (CS, 153) երգի առաջին տողը: Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչպես է ուզում Երկնային Հայրը, որ մենք հագնվենք և ինչու: Բացատրեք, որ Աստծո մարգարեները միշտ խորհուրդ են տվել Նրա զավակներին պարկեշտ հագնվել: Հրավիրեք երեխաներին լսել, թե իրենց մարմնի որ մասերը պետք է ծածկված լինեն, կարդալով իրենց համար Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի «Հագուստ և արտաքին տեսք» բաժնից: Խնդրեք երեխաներին մտածել պարկեշտ հագնվելու մի ձևի մասին: Մի փափուկ առարկա նետեք երեխաներից մեկին և հրավիրեք այդ երեխային կիսվել իր գաղափարով: Խնդրեք այդ երեխային առարկան նետել մեկ այլ երեխայի, ով կկիսվի իր գաղափարով: Շարունակեք մնացած երեխաների հետ:

Տպել