Օգնություն նախագահություններին
Նյութեր


«Նյութեր», Ահարոնյան քահանայության քվորումի ճամբարի ուղեցույց (2019)

«Նյութեր», Ահարոնյան քահանայության քվորումի ճամբարի ուղեցույց

Նկար
երիտասարդ տղաները զրուցում են ղեկավարների հետ

Նյութեր

Ծխերի և ցցերի ղեկավարների դերը

Ծխի ղեկավարներ

Ծխում որպես Ահարոնյան Քահանայության նախագահություն, եպիսկոպոսը և նրա խորհրդականները վերահսկում են քվորումների աշխատանքը։ Նրանք հսկում և ամրացնում են յուրաքանչյուր երիտասարդ տղայի և սերտորեն համագործակցում են ծնողների և մյուս ղեկավարների հետ։ (Տես Ընդհանուր ձեռնարկ. Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Եկեղեցում, 10.3, ChurchofJesusChrist.org։)

Եպիսկոպոսությունը հաստատում է ծխի ճամբարների բոլոր ծրագրերը։ Քվորումի ղեկավարները, խորհրդատուները և մասնագետները պետք է լրացնեն Միջոցառումների և գործողությունների ծրագիրը, ապա խորհրդակցեն եպիսկոպոսության հետ՝ ճամբարի նպատակի, վայրի, միջոցառումների մանրամասների և օրակարգի վերաբերյալ։

Եպիսկոպոսությունը նաև հաստատում է բյուջեն և ճամբարի անվտանգության և ապահովության ծրագրերը, որոնք ներառում են՝ համապատասխան չափահաս ղեկավարների ընտրությունը և ճամբարի վարքի ու հագուստի չափանիշների որոշումը: Եպիսկոպոսը կարող է նաև հրավիրել ծխի տղամարդկանց, ներառյալ երիտասարդ տղաների հայրերին՝ աջակցելու Ահարոնյան Քահանայության քվորումի ճամբարներին:

Ցցի ղեկավարներ

Ցցի քահանայության ղեկավարները հաստատում են ցցի Ահարոնյան Քահանայության ճամբարների բոլոր ծրագրերը: Ցցի Ահարոնյան Քահանայության և ցցի Ահարոնյան Քահանայության և Երիտասարդ Կանանց հանձնախմբերը կարող են աջակցել այդ միջոցառումների պլանավորման գործընթացում (տես Ընդհանուր ձեռնարկ, 29.3.9

Ցցի երիտասարդ տղաները պետք է հնարավորինս ընդգրկվեն ցցի ճամբարների պլանավորման և ղեկավարման մեջ: Ցցի քահանայության ղեկավարները կարող են հրավիրել ցցի տղամարդկանց, ներառյալ երիտասարդ տղաների հայրերին, օգնելու ծրագրել և աջակցել ցցի Ահարոնյան Քահանայության ճամբարներին:

Նկար
երիտասարդ տղաները ճամբարի շուրջը

Գնահատել ճամբարը

Ճամբարի գնահատումը կարևոր նշանակություն ունի հետագա հաջողության համար: Քվորումի ղեկավարները և քվորումի խորհրդատուները պետք է հանդիպեն ճամբարի ավարտին, որպեսզի գնահատեն ճամբարի միջոցառումները։ Կենտրոնացրեք այս գնահատականները ճամբարի նպատակներին հասնելու և ապագայում փորձի որակի բարելավման վրա:

Գնահատման ընթացքում դիտարկեք այս հարցերը․

  • Արդյո՞ք երիտասարդ տղաները զգացին Հոգին։ Որտե՞ղ։ Ե՞րբ:

  • Արդյո՞ք մեր միջոցառումներն անցկացվում են ըստ պլանավորվածի։ Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։

  • Ի՞նչը կարելի էր ավելի լավ դարձնել։

  • Կա՞ն խնդիրներ, որոնց մենք պետք է լուծում տանք։

  • Արդյո՞ք երիտասարդ տղաներն իրագործեցին իրենց նպատակները։ Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։

  • Արդյունքում ի՞նչ փոփոխություն տեղի ունեցավ մեր երիտասարդ տղաների կյանքում։

  • Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի կառուցենք մեր ունեցած դրական փորձառությունների վրա։

Կարող եք հրավիրել քվորումի անդամներին կիսվել իրենց փորձառություններով։ Հորդորեք նրանց իրենց սովորածով կիսվել իրենց ընտանիքի և ընկերների հետ։ Երիտասարդների միջոցառումների միջոցով դուք կարող եք շարունակել նոր հմտություններ ավելացնել ճամբարում երիտասարդ տղաների սովորածին։ Կիրակնօրյա քվորումի դասերի ժամանակ դուք կարող եք նաև քննարկել ճամբարում ուսուցանված վարդապետությունները։ Եթե ձեր միջոցառումները հաջողվել են, խորհեք դրանցով ուրիշների հետ կիսվելու մասին։

Հաջորդ ճամբարը բարելավելու համար օգտագործեք գնահատման ձեր արդյունքները։

Նկար
երիտասարդ տղամարդիկ մաքրում են ճամբարը

Ցցի քահանայության ճամբարները

Ցցի Ահարոնյան Քահանայության ճամբարները պլանավորվում են ցցի նախագահության ղեկավարության ներքո և իրականացվում են ցցի երիտասարդ տղամարդկանց նախագահության կամ այլ անձանց կողմից, ովքեր կանչված են օգնելու:

Քահանայության ճամբարը կարող է լինել ցերեկային, գիշերային ճամբար կամ ճամբար, որը տևում է մի քանի օր և կարող է ունենալ սուրբգրային անուններ, ինչպիսիք են՝ Հելամանի ճամբարը, Սիոնի ճամբարը և այլն:

Համոզվեք, որ երիտասարդ տղաները ղեկավարում, ծրագրում և առաջնորդում են քահանայության ճամբարները: Համապատասխան տարածքային յոթանասունականների հետ համաձայնեցնելուց հետո բազմաթիվ ցցեր կարող են նաև միավորվել ճամբարի համար: Այդ ճամբարներում պահպանեք հոգևոր, սոցիալական, ֆիզիկական, մտավոր և ծառայության վրա կենտրոնացած միջոցառումների հավասարակշռությունը։

Օրինակ.

  • Հոգևոր միջոցառումները կարող են ներառել՝ սուրբ գրությունների ուսումնասիրություն, Քարոզիր իմ ավետարանը գրքից դասեր, սուրբ գրությունների մտապահում, փոքր խմբերով քննարկումներ, հոգևոր երեկոներ, վկայության ժողովներ կամ ուսուցման հնարավորություններ երիտասարդ տղաների համար։

  • Մտավոր միջոցառումները կարող են ներառել՝ առաջին բուժօգնությունը, գոյատևման հմտությունները, բուսաբանություն, հանգույց կապելու կամ այլ հմտություններ:

  • Ֆիզիկական միջոցառումները կարող են ներառել՝ լող, մարզումներ, լեռնագնացություն, նետաձգություն կամ այլ միջոցառումներ, որոնցով երիտասարդ տղաները կարող են հետաքրքրվել։

  • Սոցիալական միջոցառումները կարող են ներառել՝ համացանցի անվտանգության ուսուցում, ղեկավարների ուսուցում, տարբեր բարի գործեր կամ հաղորդակցման հմտություններ։

  • Ծառայության վրա կենտրոնացած միջոցառումները կարող են ներառել` գեղեցկացնել ճամբարի տարածքը կամ շինությունը, հավաքել մարդասիրական փաթեթներ, սովորել հմտություններ, որոնք կարելի է կիրառել մյուսներին ծառայելու ընթացքում:

Յուրաքանչյուր ծխի կարող է հանձնարարվել պլանավորել և վերահսկել որոշակի թվով միջոցառումներ: Ընտրեք ճամբարի վայրը կամ հաստատությունը, որտեղ կարող եք անցկացնել ձեր ծրագրած միջոցառումների տեսակները: Առանձին քննարկումները եպիսկոպոսներին հնարավորություն են ընձեռում շփվել իրենց ծխերի երիտասարդ տղաների հետ։

Սահմանեք ճամբարների նպատակները

Երբ դուք խորհրդակցեք երիտասարդների ղեկավարների հետ և ընտրեք նպատակներ ձեր ճամբարի համար, աղոթքով տվեք ձեզ հետևյալ հարցը․ «Երկնային Հայրն ի՞նչ փոփոխություն կուզենար, որ այս ճամբարի արդյունքում տեղի ունենար երիտասարդ տղաների կյանքում»։ Պատասխանը պետք է դառնա ձեր նպատակը, ինչպես նաև ուղեցույց այլ որոշումների համար:

Քահանայության ճամբարները պետք է օգնեն երիտասարդ տղաներին կառուցել Տեր Հիսուս Քրիստոսի մասին ամուր վկայություններ և մեծարել քահանայության իրենց պարտականությունները: Դուք պետք է հավասարակշռված հնարավորություններ ընձեռեք ուրիշներին ծառայելու համար, ինչպես նաև հոգևորապես, սոցիալապես, ֆիզիկապես և մտավոր առումով զարգանալու համար (տես Ղուկաս 2․52, Ընդհանուր ձեռնարկ, 10.2.1.3, 20.2.6

Փնտրեք եղանակներ, որպեսզի բոլոր երիտասարդ տղաներին ընդգրկեք ճամբարի պարտականությունների և հանձնարարությունների մեջ (տես Ընդհանուր ձեռնարկ, 4.2.6

Գտեք նպատակային հնարավորություններ, որոնք կկառուցեն եղբայրություն և միասնություն: Յուրաքանչյուր երիտասարդ տղա պետք է իրեն պահանջված և օգտակար զգա:

Ձեր ճամբարի նպատակի ոգեշնչում կարող է լինել․

  • Ահարոնյան քահանայության քվորումի թեման։

  • Քահանայության պարտականությունները և պարտավորությունները։

  • Տարվա երիտասարդների թեման։

  • Սուրբ գրության որևէ հատված:

  • Մարգարեի կամ առաքյալի խոսքերը։

  • «Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկը։

  • Երեխաների և Երիտասարդների ծրագիրը։

Նախապատրաստական միջոցառումներ

Ճամբարի միջոցառումները կարող են սկսվել նախքան ճամբար մեկնելը։ Խորհեք միջոցառումներ ծրագրելու մասին, որոնք կմեծացնեն պատրաստվածությունը, կբարելավեն ուսումնառությունը և կառաջացնեն ակնկալիքներ ճամբարի հետ կապված։

Դուք կարող եք․

  • Նախապատրաստական միջոցառում անցկացնել երիտասարդ տղամարդկանց և նրանց ընտանիքների համար, որտեղ քվորումի ղեկավարները կքննարկեն ճամբարի թեման և մանրամասները:

  • Միջոցառում անցկացնել՝ ձեր ճամբարը պլանավորելու և կազմակերպելու նպատակով:

  • Կազմել ճաշացուցակ այն ճամբարի համար, որը ձեր բյուջեի շրջանակներում է և պարունակում է սննդարար բաղադրատոմսեր:

  • Սովորել շրջակա միջավայրի պահպանման ձևերը, ինչպիսիք են՝ աղբահանումը, ջրի աղբյուրների պաշտպանությունը և բնական տարածքների պահպանումը: Ճամբարի տարածքն ավելի մաքուր հանձնել, քան այն ընդունել եք։

  • Վարժվել ճամբարային սարքավորումներն օգտագործելու և դրսում ուտելիք պատրաստելու գործում։

  • Սովորել բնության մեջ գոյատևելու հմտությունները։

  • Կազմել ֆիզիկական պատրաստության ծրագիր, որը կօգնի ֆիզիկապես պատրաստվել ճամբարին: Դա կարող է ներառել այնպիսի վարժություններ, ինչպիսիք են՝ արշավները, հեծանվավազքը կամ ֆիզիկական պատրաստությանն առնչվող այլ վարժություններ։

Նկար
երիտասարդ տղան վիրակապում է մեկ այլ տղայի

Անվտանգություն և արտակարգ իրավիճակների պատրաստվածություն

Ճամբարում ձեր ամենակարևոր պարտականություններից մեկն է՝ երիտասարդ տղաներին ապահով պահել հոգևորապես, բարոյապես, հուզական առումով և ֆիզիկապես։ Բոլոր գործողությունները և փոխհարաբերությունները պետք է համապատասխանեն Եկեղեցու չափանիշներին (տես «Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկը և Առաջին Նախագահության ապահովության վերաբերյալ ամենամյա նամակը) և Քրիստոսանման վարքագծի օրինակ հանդիսանան։

Բացի դրանից, ղեկավարները կարող են հաստատել հատուկ չափանիշներ և ուղեցույցներ ճամբարի համար, ապահովելով անվտանգությունը և ստեղծելով միջավայր, որն անհրաժեշտ է ճամբարի նպատակներն իրագործելու համար։ Երիտասարդները պետք է հասկանան, որ մասնակցությունը իրավունք չէ, այլ արտոնություն, որից կարող են զրկվել, եթե անպատշաճ վարվեն, կամ վտանգ առաջացնեն իրենց կամ ուրիշների համար: Ղեկավարները և խորհրդատուները պետք է այդ ակնկալիքների մասին տեղեկացնեն ծնողներին ու մասնակիցներին, և նրանք միասին պետք է խորհրդակցեն, թե ինչպես լուծել անպատեհ վարք դրսևորելու դեպքում ծագած խնդիրները:

Ամեն ճամբարում պետք է լինեն համապատասխան թվով չափահաս ղեկավարներ։ Յուրաքանչյուր միջոցառմանը պետք է ներկա լինեն առնվազն երկու չափահաս ղեկավար: Ավելի մեծ միջոցառումների ժամանակ գուցե պահանջվեն լրացուցիչ չափահաս ղեկավարներ։ Բոլոր ղեկավարները պետք է խուսափեն երիտասարդների հետ մենակ լինելուց, եթե հստակ չեն երևում մեծահասակ ղեկավարների տեսադաշտում:

Ճամբարի միջոցառում պլանավորելիս հիշեք, որ բոլորի անվտանգությունը մեծապես բարելավվում է, երբ առնվազն մեկ մեծահասակ ղեկավար ունենում է այդ հատուկ միջոցառման փորձը։

Անմիջապես տեղեկացրեք քահանայության ղեկավարներին որևէ պատահարի կամ լուրջ վնասվածքի մասին, որը պահանջում է ավելին, քան հիմնական առաջին օգնությունը։ Բոլորին, ովքեր մասնակցում են ճամբարին, հատկապես չափահաս ղեկավարներին, հորդորում ենք լինել զգոն՝ չարաշահման և անտեսվածության ցանկացած նշան նկատելու դեպքում։ Նրանք, ովքեր նկատում են ֆիզիկական, սեռական կամ էմոցիոնալ չարաշահում, պետք է անմիջապես տեղեկացնեն դեպքի մասին համապատասխան օրինապահ մարմիններին և կապվեն եպիսկոպոսի հետ։

Երիտասարդ տղաները և չափահաս ղեկավարները պետք է պատրաստված լինեն ճամբարի ֆիզիկական պահանջներին։ Նվազեցրեք վտանգը՝ հնազանդվելով տեղի բոլոր կանոններին և ձեր տարածքի օրենքներին։ Համոզված եղեք, որ տրանսպորտը և կապի միջոցները հասանելի են ամեն պահի։ Հնարավորության դեպքում, հրավիրեք բուժքույր, բժիշկ կամ այլ անհատի, ով ունի նշանակալից առաջին օգնության փորձառություն, որպեսզի հաճախի ճամբար։ Բերեք առաջին բուժօգնության պարագաներ։ Ձեռքի տակ պահեք բոլոր երիտասարդ տղաների ծնողների կամ խնամակալների, մոտակա բժշկական հաստատությունների և շտապ օգնության հասցեները և հեռախոսահամարները, ինչպես օրինակ, տեղական իրավապահների, հրշեջ կամ շտապօգնության ծառայությունները:

Նախքան ճամբարը, այցելեք երիտասարդ տղամարդկանց ծնողներին և իմացեք յուրաքանչյուր երիտասարդ տղամարդու առանձնահատուկ կարիքները, ներառյալ սննդակարգային, բժշկական և էմոցիոնալ կարիքները։ Ակտիվորեն վերահսկեք երիտասարդների վարքը և անհրաժեշտության դեպքում միջամտեք: Անտեղի կատակները, չարաճճիությունները և այլ ոչ բարի, անբարո կամ անհարգալից խոսակցություններն ու վարքագիծը անընդունելի են։ Հասկացեք և ընդունեք ձեր հսկողության տակ գտնվող երիտասարդների ապահովության և բարօրության համար ծրագրեր ունենալու պարտականությունը։ Ներկայացրեք, զրուցեք և պատրաստեք ուղիներ, որպեսզի նվազեցնեք ճամբարում սպասվող ռիսկերը։ Լրացուցիչ տեղեկության համար վերանայեք ստորև տրված Ընդհանուր ձեռնարկի բաժինները, Առաջին նախագահության անվտանգության մասին ամենամյա նամակը, երիտասարդների պաշտպանության ուղեցույցները և safety.ChurchofJesusChrist.org կայքը։

Չափահասները և երիտասարդների ղեկավարները պետք է ուշադիր պլանավորեն, որպեսզի բոլոր ճամբարները համապատասխանեն Եկեղեցու քաղաքականությանը: Ծանոթացեք քաղաքականությանը safety.ChurchofJesusChrist.org կայքում և հետևյալ բաժիններին՝ Ընդհանուր ձեռնարկ․

  • 20.2.8, Funding for Activities (Միջոցառումների ֆինանսավորում), 20.2.9, Funding for Equipment and Supplies (Սարքավորումների ու պարագաների ֆինանսավորում), 20.6.8, Fund-Raising Activities (Դրամահավաքի միջոցառումներ)

  • 20.2.4, «Չափանիշներ»

  • 20.6.9, «Ապահովագրություն»

  • 20.6.12, «Շուրջօրյա միջոցառումներ»

  • 20.6.13, «Ծնողների թույլտվությունը»

  • 20.6.17, «Վարձակալել Եկեղեցուն չպատկանող շինություններ միջոցառումների համար»

  • 20.6.20, «Անվտանգության նախազգուշական միջոցները, արձագանքը պատահարներին և հաշվետվության ներկայացումը»

  • 20.6.24, «Ճամփորդություն»

Նկար
սուրբ գրություններ կարդացող պատանին

Տեղեկացնել և ներգրավել ծնողներին

Այն, ինչը երիտասարդ տղան սովորում է ճամբարում, պետք է ամրացնի նրան և օրհնի նրա ընտանիքը։ Երբ պատրաստվեք ճամբարին, կարող եք հրավիրել ծնողներին կիսվել, թե ինչ հոգևոր կարիքներ և հույսեր ունեն նրանք՝ կապված իրենց որդու հետ։ Պարզեք, թե ինչ մտքեր ունեն միջոցառումների և հմտությունների հետ կապված, որոնք օգտակար կլինեն իրենց ընտանիքների համար։ Որոշ ծնողներ գուցե ունենան փորձ կամ հմտություններ, որոնցով կարող են կիսվել։ Տեղեկացրեք ծնողներին ճամբարի ամսաթվի, վայրի, գնի, թեմայի և միջոցառումների մասին։ Ծնողներին և երիտասարդ տղաներին տեղեկացրեք հագուստի և վարքագծի պահանջվող չափանիշների մասին (տես Ա Տիմոթեոս 4․12

Նախքան ճամբարը, յուրաքանչյուր մասնակցի ծնողին կամ խնամակալին խնդրեք լրացնել և վերադարձնել Ծնողի կամ խնամակալի թույլտվության և բժշկական տեղեկանքի ձևը այդ մասնակցի համար։ Ձևը կարելի է գտնել safety.ChurchofJesusChrist.org-ում։ Դուք պետք է ներկայացնեք մանրամասն տեղեկություններ ճամբարի և միջոցառումների վերաբերյալ, որպեսզի ծնողները կարողանան տեղեկանալուց հետո թույլտվություն տալ իրենց որդիների մասնակցության համար։ (Տես Ընդհանուր ձեռնարկ, 20.6.13։)

Նկար
երիտասարդ տղան ճաշ պատրաստելիս

Մտքեր ճամբարի միջոցառումների համար

Հնարավոր հոգևոր, սոցիալական, ֆիզիկական և մտավոր միջոցառումների գաղափարների ցանկը, որի շուրջ պետք է խորհել, մինչ դուք ծրագրում եք ճամբարը։

Հոգևոր

  • Օգտագործել սոցիալական լրատվամիջոցները որպես միսիոներական միջոց

  • «Ծոմ» սոցիալական լրատվամիջոցներից

  • Մորմոնի Գրքի հարցեր

  • Չափանիշների խաղեր

  • Հոգևոր հավաքներ

  • Առավոտյան հոգևոր հավաքներ

  • Վկայության ժողովներ

  • Միսիայի նախապատրաստություն

  • Օրվա սովորություններ

Սոցիալական

  • Ընտանեկան հարաբերություններ

  • Հաղորդակցում ուրիշների հետ

  • Ինտերնետի անվտանգություն

  • Ծառայողական ծրագրեր

  • Բարության և ծառայության տարբեր գործեր

  • Ղեկավարների ուսուցում

Ֆիզիկական

  • Քիքբոլ խաղ

  • Ժայռամագլցում և պարանի օգնությամբ վայրէջք

  • Լեռնային հեծանվավազք

  • Եռամարտ

  • Խոչընդոտների երթուղի

  • Ֆրիսբի խաղի մարտահրավեր

  • Վոլեյբոլ

  • Ֆուտբոլ

  • Ջրային մարզաձևեր

  • Լող

  • Մակույկավարում

  • Թիավարում

  • Լեռնային գետով նավարկություն

  • Առագաստանավով նավարկություն

  • Արշավ

  • Ուսապարկով ճամփորդություն

  • 80 կմ ուսապարկով նավարկություն

  • Ուսումնասիրել ռահվիրաներին

  • Հեծանվային ճամբար

  • Ձմեռային մարզաձևեր

  • Մակերեսային ջրասուզորդություն

  • Ձկնորսություն

  • Ձնակոշիկով արշավ

  • Ձմեռային ճամբար

Մտավոր

  • Գոյատևման հմտություններ

  • Բնության մեջ գոյատևելու ունակություններ

  • Կողմնորոշում տեղանքում

  • Փայտի կտրում

  • Ուտեստների պատրաստում թավայի մեջ

  • Կրակ վառելու հմտություն

  • Հանգույց կապելու հմտություն

  • Հրդեհային անվտանգություն

  • Փրկարարի հմտություն

  • Գոյատևել արտակարգ իրավիճակներում

  • Պահպանել բնությունը

  • Բուսաբանություն

  • Գեոքեշինգ

  • Տեղորոշում ջրի վրա

  • Լուսանկարչություն բնության գրկում

  • Կաշվեգործություն

  • Փայտի փորագրություն

  • Խոհարարություն բնության գրկում

  • Գոյատևել վայրի բնության մեջ

  • Կրակել թիրախի վրա

  • Առաջին օգնություն

Միջոցառումների լրացուցիչ գաղափարներ կարելի է գտնել ChurchofJesusChrist.org/youth/activities։ Այս բաժնում ընդգծված գաղափարները միջոցառումների քարտեր ունեն Երիտասարդների միջոցառումների այս կայքում։

Տպել