Ահարոնյան քահանայության քվորումի թեման
Ես Աստծո սիրելի որդին եմ, և Նա աշխատանք ունի ինձ համար։
Իմ ամբողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով ես կսիրեմ Աստծուն, կպահեմ իմ ուխտերը և կօգտագործեմ Նրա քահանայությունը ուրիշներին ծառայելու համար՝ սկսելով իմ հարազատ ընտանիքից։
Ամեն օր ծառայելու, հավատ գործադրելու, ապաշխարելու և կատարելագործվելու ձգտումը ինձ կորակավորի ստանալու տաճարային օրհնությունները և ավետարանի հարատև ուրախությունը:
Ես կպատրաստվեմ լինել ջանասեր միսիոներ, հավատարիմ ամուսին և սիրող հայր՝ լինելով Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտը:
Ես կօգնեմ աշխարհին պատրաստվել Փրկիչի վերադարձին՝ հրավիրելով բոլորին գալ դեպի Քրիստոսը և ստանալ Նրա Քավության օրհնությունները: