«Մորմոնի Գրքի նախաբանը. Մեր կրոնի պորտաքարը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Մորմոնի Գրքի նախաբանը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Մորմոնի Գրքի ներածական էջեր
Մորմոնի Գրքի նախաբանը
Մեր կրոնի պորտաքարը
Ջոզեֆ Սմիթը Մորմոնի Գիրքն անվանել է մեր կրոնի պորտաքարը: Գրքի տարբեր հատվածներում առաջարկվում է հարցնել Աստծուն, թե արդյոք այն ճշմարիտ է: Միլիոնավոր մարդիկ հետևել են այս առաջարկին և Սուրբ Հոգուց ստացել են Մորմոնի Գրքի ճշմարտացիության վկայությունը: Այս դասի նպատակն է օգնել ձեզ մեծացնել Մորմոնի Գիրքի ամենօրյա ուսումնասիրության ցանկությունը, որը կամրապնդի Գրքի ճշմարտացիության մասին ձեր վկայությունը:
Օրհնություններ Մորմոնի Գրքից
-
Ըստ ձեզ՝ հետևյալ օրհնություններից որո՞նք զգալի ազդեցություն կունենան ձեր առօրյա կյանքում: Ի՞նչ եք պատրաստ անել՝ դրանք ստանալու համար:
-
Հոգու ձայնը լսելու ավելի մեծ կարողություն
-
պատասխաններ հարցերին և ուղղորդում ձեր կյանքի համար
-
գայթակղությանը և չարին դիմակայելու ավելի մեծ կարողություն
-
Սրանք օրհնություններից մի քանիսն են, որոնք կարող եք ստանալ Մորմոնի Գրքի ուսումնասիրության արդյունքում:
Մորմոնի Գրքի նախաբանի պարբերություն 6-ում կարդացեք և փորձեք ընդգծել Ջոզեֆ Սմիթի խոսքը:
-
Ի՞նչն է ամենաշատը տպավորել ձեզ Ջոզեֆ Սմիթի հայտարարության մեջ։
Մեր կրոնի պորտաքարը
-
Ինչո՞ւ է կամարի վերնամասի կենտրոնական քարը (պորտաքարը) այդքան կարևոր: Ի՞նչ տեղի կունենա կամարի հետ, եթե պորտաքարը հեռացվի:
Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն (1899–1994) ուսուցանել է.
Մորմոնի Գիրքը Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայության պորտաքարն է, իսկ Նա այն ամենի պորտաքարն է, ինչ մենք անում ենք: Այն զորեղ ու հստակ կերպով վկայում է Նրա իրականության մասին: …
… Մորմոնի Գիրքը վկայության պորտաքարն է: Ինչպես որ կամարը քանդվում է, եթե հանվում է հիմնաքարը, այնպես էլ ողջ Եկեղեցին կանգնում կամ ընկնում է Մորմոնի Գրքի ճշմարտացիությամբ: (Էզրա Թաֆտ Բենսոն, «Մորմոնի Գիրքը. մեր կրոնի պորտաքարը», , նոյեմբեր 1986թ., 5, 6):
Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայության պորտաքարը
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում հետևյալ պնդումը՝ Մորմոնի Գիրքը Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայության պորտաքարն է:
Մորմոնի Գրքի գրողները պարբերաբար վկայել են Հիսուս Քրիստոսի մասին: Որպեսզի տեսնեք, թե տարբեր մարդիկ ինչպես են Հիսուս Քրիստոսի մասին հղումներ գտել Գրքի էջերում, դիտեք «Մորմոնի Գրքի Հոնոլոլուի փորձը» տեսանյութը (2:35): Այն կարելի է գտնել ChurchofJesusChrist.org կայքում:
Մտածեք, թե ինչպես կօրհնվեիք՝ Հիսուս Քրիստոսի մասին ավելի ամուր վկայություն ունենալով: Մորմոնի Գիրքն ուսումնասիրելիս փնտրեք հղումներ Հիսուս Քրիստոսի մասին և այն, ինչ դուք սովորում են Նրա մասին: Դա անելով Փրկչի մասին ձեր գիտելիքը և վկայությունը կավելանան:
Մեր վկայության պորտաքարը
-
Հետևյալ պնդումներից ո՞րն է լավագույնս նկարագրում Մորմոնի Գրքի մասին ձեր զգացողությունները:
-
Ես վստահում եմ ուրիշներին, որոնք ստացել են իրենց անձնական վկայությունը, և վստահեցրել են ինձ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:
-
Ես վստահ չեմ՝ արդյոք գիտեմ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է։
-
Ես ստացել եմ վկայություն Սուրբ Հոգուց, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:
-
-
Ինչո՞ւ եք կարծում, թե Երկնային Հայրը գուցե ցանկանում է, որ իմանաք, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:
Կարդացեք նախաբանի նախավերջին պարբերությունը, ինչպես նաև Մորոնի 10.3–5 հատվածները և փնտրեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի իմանաք՝ արդյոք Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:
-
Ըստ ձեր կարդացածի՝ ի՞նչ է անհրաժեշտ անել, որպեսզի իմանանք՝ արդյոք Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսը պատմել է, թե ինչպես է Մորմոնի Գրքի մասին իր վկայությունն աճել սեմինարիա հաճախելու ընթացքում: Կարող եք դիտել «Մորմոնի Գրքի ստեղծումը» տեսանյութը 12:03-14:12, տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:
Կարդացեք Մորմոնի Գրքի նախաբանի վերջին պարբերությունը՝ փնտրելով, թե Մորմոնի Գրքի մասին վկայության հետ ինչ այլ գիտելիք եք ստանում:
-
Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Մորմոնի Գրքի մասին վկայությունը ձեր կյանքում:
Ամեն օր ուսումնասիրեք Մորմոնի Գիրքը
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը խոստումներ է փոխանցել մեզ բոլորիս, եթե ամեն օր ուսումնասիրենք Մորմոնի Գիրքը: Կարդացեք ստորև ներկայացվող խոսքը կամ դիտեք «Մորմոնի Գիրքը. ինչպիսին կլիներ ձեր կյանքն առանց նրա» տեսանյութը 11:52-13:05 ChurchofJesusChrist.org կայքում:
Ես խոստանում եմ, որ եթե ամեն օր աղոթքով ուսումնասիրեք Մորմոնի Գիրքը, ամեն օր ավելի լավ որոշումներ կկայացնեք: Ես խոստանում եմ, որ մինչ խորհում եք ձեր ուսումնասիրածի շուրջ, երկնքի պատուհանները կբացվեն, և դուք կստանաք ձեր հարցերի պատասխանները, նաև ուղղորդում՝ ձեր կյանքի համար: Ես խոստանում եմ, որ եթե ամեն օր խորասուզվեք Մորմոնի Գրքի ընթերցանության մեջ, կարող եք պաշտպանվել օրվա չարիքից, պոռնոգրաֆիայի անհաղթահարելի ժանտախտից և միտքն անզգայացնող այլ կախվածություններից:
Ամեն անգամ, երբ լսում եմ, որ ինչ-որ մեկը, այդ թվում՝ ես, ասում է «Ես գիտեմ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է», ցանկանում եմ բացականչել «Դա շատ լավ է, բայց բավարար չէ»: Մենք պետք է զգանք, մեր «սրտերի ամենախորքից» [Ալմա 13.27], որ Մորմոնի Գիրքն, անկասկած, Աստծո խոսքն է: Մենք պետք է զգանք այն այնքան խորը, որ երբևէ չցանկանանք նույնիսկ մեկ օր ապրել առանց նրա: (Ռասսել Մ․ Նելսոն, «Մորմոնի Գիրքը․ ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա», Լիահոնա, նոյեմբեր 2017թ., 62–63):
Եթե դեռ չեք արել դա, ծրագիր կազմեք, որպեսզի ամրապնդեք ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին՝ Մորմոնի Գրքի ամենօրյա ուսումնասիրության միջոցով: Օրինակ՝ դուք կարող եք որոշել, թե օրական քանի րոպե եք ուսումնասիրելու: Կարող եք նաև ծրագրել, թե ինչպես կենտրոնանալ այն նյութի վրա, որ Մորմոնի Գիրքն ուսուցանում է Փրկչի մասին: Մտածեք այն խոչընդոտների մասին, որոնց կարող եք հանդիպել ձեր ամենօրյա ուսումնասիրության ժամանակ, և ինչ կարող եք անել դրանք հաղթահարելու համար: