«Ջոզեֆ Սմիթի վկայությունը Մորմոնի Գրքի մասին. Թարգմանված … Աստծո պարգևով ու զորությամբ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Ջոզեֆ Սմիթի վկայությունը Մորմոնի Գրքի մասին», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Մորմոնի Գրքի ներածական էջեր
Ջոզեֆ Սմիթի վկայությունը Մորմոնի Գրքի մասին
«Թարգմանված … Աստծո պարգևով ու զորությամբ»
Ինչպե՞ս է ստեղծվել Մորմոնի Գիրքը: Ջոզեֆ Սմիթն ինչպե՞ս թարգմանեց այն անհայտ լեզվից անգլերեն: Այս դասը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ և բացատրել, թե Մորմոնի Գիրքը ինչպես ստեղծվեց «Աստծո պարգևով ու զորությամբ» (Վարդապետություն և Ուխտեր 135.3)։
Մորմոնի Գրքի ստեղծումը
«Աստծո պարգևով ու զորությամբ»
Մտածեք ձեր ճանաչած որևէ մարդու մասին, որը կարող էր օգուտ քաղել՝ ավելին իմանալով Մորմոնի Գրքի ստեղծման մասին: Այդ անձը կարող է լինել մեկը, ով Եկեղեցու անդամ չէ, կամ գուցե Եկեղեցու անդամ է, որը մաքառում է իր հավատքի հետ: Ձեր օրագրում համառոտ նկարագրեք նրա հանգամանքները և սահմանեք, թե Մորմոնի Գրքի ստեղծման մասին ավելին իմանալով՝ նա ինչ օգուտներ կքաղեր:
Ուսանելու ընթացքում ապացույց փնտրեք այն ճշմարտության համար, որ Ջոզեֆ Սմիթը Մորմոնի Գիրքը ստեղծեց Աստծո պարգևով ու զորությամբ (տես Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը և Վարդապետություն և Ուխտեր 135.3):
Ջոզեֆ Սմիթն իր փորձառության մասին գրել է Մորմոնի Գրքի ստեղծման ընթացքում:
Ընթերցեք «Մարգարե Ջոզեֆ Սմիթի վկայությունը» Մորմոնի Գրքի ներածական էջերում: Նշեք այն մտքերը կամ մանրամասները, որոնցով գուցե ցանկանայիք կիսվել այն մարդու հետ, որի մասին մտածել էիք ավելի վաղ: Եթե ունեք հասանելիություն սուրբ գրությունների էլկետրոնային տարբերակին, գուցե ցանկանաք ունկնդրել տեքստը և հետևել ձեր սուրբ գրություններին:
-
Ի՞նչ պնդումներ եք գտել, որոնք ցույց են տալիս, որ Մորմոնի Գիրքը ստեղծվել է Աստծո պարգևով ու զորությամբ:
-
Ձեր կարծիքով, Մորմոնի Գրքի թարգմանության համար ինչո՞ւ էր ընտրվել Ջոզեֆ Սմիթը, այլ ոչ թե այդ ժամանակաշրջանի որևէ ականավոր գիտնական:
-
Ի՞նչ իմացաք Մորմոնի Գրքի ստեղծման մասին, որով կկիսվեիք ձեր ընտրած մարդու հետ:
Պատմական մանրամասներ
Ստանալով թիթեղները՝ Ջոզեֆ Սմիթը թարգմանեց Մորմոնի Գիրքը Աստծո պարգևով ու զորությամբ: «Ջոզեֆը երբեմն թարգմանում էր՝ նայելով մեկնիչների միջով [Ուրիմը և Թումիմը] և անգլերենով ընթերցելով թիթեղների վրա գրված նշանները: Հաճախ նա պարզում էր, որ տեսանողի մեկ քարով կարդալն ավելի հարմար է: Նա տեսանողի քարը տեղադրում էր իր գլխարկի մեջ, դեմքը դնում էր գլխարկի մեջ՝ լույսը փակելու համար, և նայում էր քարին։ Քարի լույսը շողում էր մթության մեջ՝ բացահայտելով այն բառերը, որոնք Ջոզեֆը թելադրում էր» (Սրբեր. Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պատմությունը վերջին օրերին, հատոր 1, Ճշմարտության դրոշը, 1815–1846 [2018], 61): Տեսանողի քարի և Մորմոնի Գրքի թարգմանության մասին ավելին իմանալու համար տես Ավետարանական թեմաներ «Մորմոնի Գրքի թարգմանությունը»:
Հնարավորության դեպքում դիտեք «Ներդաշնակության օրեր» տեսանյութը 5:44-9:24, որը կարելի է գտնել ChurchofJesusChrist.org կայքում:
Կարդացեք Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ․ Օուքսի խոսքերը: Կարող եք դիտել նաև «Հակադրություն բոլոր բաներում» տեսանյութը 8:18-9:24 ChurchofJesusChrist.org կայքում:
Մորմոնի Գրքի թարգմանությունն ավարտելուց հետո Ջոզեֆ Սմիթը պետք է տպագրիչ գտներ գիրքը հրատարակելու համար: Դա հեշտ չէր: Ձեռագրի ծավալի, տպագրության ծախսերի և հազարավոր օրինակներ կազմելու բարդությունը վախեցնող էին: Ջոզեֆը նախ դիմեց Ի. Բ. Գրանդինին՝ Պալմիրայից մի տպագրիչի, որը մերժեց նրան: Ապա գտավ ևս մեկ տպագրիչի Պալմիրայում, որը նույնպես մերժեց նրան: Նա գնաց Ռոչեստեր՝ 25 մղոն (40 կմ) հեռու և դիմեց արևմտյան Նյու Յորքի ամենահեղինակավոր տպագրիչին, որը նույնպես մերժեց նրան: Ռոչեստերի մեկ այլ տպագրիչ պատրաստ էր տպագրել, սակայն հանգամանքների բերումով այդ տարբերակն անընդունելի դարձավ:
Անցել էին շաբաթներ, և Ջոզեֆը պետք է որ տարակուսած լիներ աստվածային հանձնառության կատարման դեմ ծառացած հակադրությունից: Տերը չհեշտացրեց նրա գործը, բայց հնարավոր դարձրեց այն: Ջոզեֆի հինգերորդ փորձը, երբ նա երկրորդ անգամ դիմեց Պալմիրայի տպագրիչ Գրանդինին, հաջողությամբ ավարտվեց (Դալլին Հ․ Օուքս, «Հակադրություն բոլոր բաներում», Լիահոնա, մայիս 2016թ., 116)